Հայաստանի մասին

Վիզա

Հայաստանի մուտքի վիզայի պահանջները տարբերվում են՝ կախված անձի քաղաքացիությունից։ Դուք կարող եք վիզա ստանալ արտասահմանում գտնվող Հայաստանի հյուպատոսություններում, օդանավակայան ժամանելուն պես կամ առցանց՝ https://evisa.mfa.am/

Երկրների ցանկ, որոնց բոլոր տեսակի անձնագրեր ունեցող քաղաքացիները միակողմանիորեն ազատված են Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար անհրաժեշտ վիզայի համար նախատեսված պայմաններից։ Ստորև ներկայացվող երկրների քաղաքացիներն կարող են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում տարեկան մինչև 180 օր՝ Անդորրա, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Ճապոնիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոնակո, Չեռնոգորիա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Կատար, Կորեայի Հանրապետություն, Ռումինիա, Սան Մարինո, Սինգապուր, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Վատիկան քաղաք-պետություն, Միացյալ Արաբական Էմիրություններ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերի համաձայն՝ այն երկրների ցանկը, որոնց հետ Հայաստանն ունի առանց վիզայի ռեժիմ՝ https://www.mfa.am/en/whoneedvisa

Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են դիմել այցելության վիզայի համար միայն հրավերով։

Կլիմա
Չոր մայրցամաքային՝ տարվա բոլոր եղանակներով: Հուլիսի միջին ջերմաստիճանը +35C և հունվարին -5C։ Հայաստանը արևոտ երկիր է՝ տարվա ընթացքում 333 արևոտ օրով։

Աշխարհագրություն
Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ 29,8 հազար քառակուսի կմ տարածքով, ծովի մակարդակից 1000–2500 մ բարձրության վրա։ Ամենաբարձր գագաթը Արագած լեռն է (4090 մ): Մայրաքաղաք Երևանի Ժամային գոտի — GMT + 4

Արժույթ
Հայկական դրամը (դրամը) Հայաստանում պաշտոնական արժույթ է 1000, 2000, 5000, 20000, 50000 և 100000 դրամանոց թղթադրամներով և 10, 20, 50, 100, 200 և 500 մետաղադրամներով։ Արտարժույթը կարելի է ազատորեն փոխարկել բազմաթիվ փոխանակման կետերում և բանկերում՝ առանց որևէ սահմանափակման: Ոչ մի միջնորդավճար չի գանձվում:

Լեզու
Հայերենը պետական ​​լեզու է։ Լայնորեն տարածված են ռուսերենը և անգլերենը:

Տրանսպորտ
Բազմաթիվ ուղիղ չվերթեր դեպի Հայաստան իրականացնում են AirFrance, Transavia, Austrian Airlines, Lufthansa, Agean ավիաուղիներ, Brussels Airlines, Air Arabia, Qatar Airways, LOT, WizzAir, Condor, AirCairo, FlyOne, FlyArna, Հայկական ավիաուղիներ, Armenia Airways, Շիրակ ավիաուղիներ, Qerak Airlines, Qerak Avia, Air, Sepehran Airlines,  Fly Dubai, Air Arabia, Belavia, UTAir, Middle East Airlines, Georgian Airlines և այլն: Հայաստանի հասարակական տրանսպորտը ներառում է ավտոբուսներ, տրոլեյբուսներ, տաքսիներ և միկրոավտոբուսներ: Երևանում մետրոպոլիտենն աշխատում է 6։30-23։30։

Հեռախոս
Հայաստանի զանգի կոդը՝ +374. Երեւան քաղաքի Կոդ-10

Հոսանք

220 Վ, Եվրոպական վարդակներ

Առողջություն

Երկրի համար հատուկ պատվաստանյութեր չկան

Կրոն
Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը քրիստոնյա է։

Հայաստանի պատմություն 

…Արարատից իջնելիս Նոյը առաջին անգամ ոտք դրեց այն հողին, որն այժմ աշխարհին հայտնի է որպես  Հայաստան, խոսող քարերի երկիր…

Հայ ազգը աշխարհի ամենահին ազգերից է։ Հայկական լեռնաշխարհը աշխարհագրական տարածաշրջան է, որտեղ հայ ժողովուրդը ձևավորվել է որպես ազգ և ապրել դարերի ընթացքում մինչև մեր օրերը՝ այդպիսով ստեղծելով  հազարամյակների  պատմության և մշակույթի հսկայական, հարուստ ժառանգություն: Հայ քաղաքակրթության ակունքներն գնում են վաղընջական ժամանակներ, երբ դեռ նոր էին ձևավորվում  հելլեններն ու հռոմեացիները:

Հայաստանն առաջին երկիրն էր, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն՝ 301 թվականին։

Մերօրյա Հայաստանը փոքր, լեռնային երկիր է, որը գտնվում է Հարավային Կովկասում Սև և Կասպից ծովերի միջև։ Բելգիայի չափերով Հայաստանն ունի բազմազան բնակլիմայական  պայմաններ՝ մեծ լեռնային լիճ (Սևան), լեռնադահուկային հանգստավայրեր, կիրճեր, ձորեր և լեռնահովիտներ, որոնք հիշեցնում են  շվեյցարական Ալպերը: Իր  մարգագետինների, նռան այգիների, ձյունածածկ լեռների գագաթների և նաև մերձարևադարձային շրջանների ու արևով լցված տաք հովիտների համար՝ երկիրն հաճախ դրախտ են համարում արվեստագետների համար։ Երկրների մեծ մասի համար Հայաստանը համարվում է չուսումնասիրված ուղղություն և սովորաբար զարմացնում է զբոսաշրջիկներին իր ինքնատիպությամբ և յուրահատկությամբ:

Հայերն իրենց անվանում են «Հայ», իսկ իրենց երկիրը՝ «Հայաստան»։

Հայասա երկիրը  հիշատակվում է Խեթական պետության մայրաքաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված  նշանավոր կավե արձանագրություններում՝  թվագրված մ.թ.ա. II հազարամյակով։ Մ.թ.ա. I հազարամյակում Ասորական սեպագրերն են հսկայական տեղեկություններ հաղորդում  Հայկական Ուրարտու պետության մասին, որն ընդգրկում էր Հայկական բարձրավանդակի ողջ տարածքը։ Ուրարտու պետությունը (Ք.ա. 9-6 դդ.) հասել էր քաղաքակրթության բարձր մակարդակի, հին աշխարհի ուժեղ պետական կազմավորումներից էր և թողել  է հարուստ մշակութային ժառանգություն։ Այս շրջանում էր՝մթա 782 թվականին, որ հիմնադրվեց Էրեբունի ամրոցն՝ ներկա Երևանը։

 Ուրարտական ​​թագավորության անկումից հետո Հայաստանում կառավարում էր Երվանդունիների դինաստիան,որն վասալական կախման մեջ էր Աքեմենյան Պարսկաստանից։ ։ Ք.ա. IV դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների արդյունքում, Հայաստանը դարձավ միասնական հելլենիստական ​​աշխարհի մի մասը և  վերականգնեց անկախությունը մ.թ.ա. երկրորդ դարում  Արտաշես Առաջին Հայոց թագավորի օրոք։ Վերջինս միավորեց Մեծ և Փոքր Հայաստանի տարածքը՝ նշանավորելով Արտաշեսյանների նոր թագավորական տոհմի արշալույսը։ Հույն պատմիչ Ստրաբոնը (մ.թ.ա. I դար) նշում է, որ Հայկական բարձրավանդակում բնակվող ողջ ժողովուրդը խոսում էր մեկ լեզվով՝ հայերենով։ Մյուս հնագույն հեղինակ Պլուտարքոսը Հայաստանի մայրաքաղաք Արտաշատն անվանում է Հայաստանի Կարթագեն և գրում է Մետաքսի ճանապարհին հաստատված  քաղաքի գեղեցկության ու փառքի մասին, որ կամուրջ է եղել Արևելքի և Արևմուտքի միջև։

 Հայաստանն իր հզորության բարձունքին հասավ Տիգրան Մեծի կառավարման ժամանակ մ.թ.ա. I դարում։ Տիգրանի ընդարձակ կայսրությունը հասնում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Տիգրիսից և Եփրատից մինչև Մեծ Կովկասի ստորոտները։

 Նոր հազարամյակի առաջին դարերն նշանավորվեցին  մշտական ​​պատերազմներով Հռոմեական կայսրության  և  ուժեղացող Պարսկաստանի միջև: Երկու մեծ պետությունների բախման ասպարեզը Հայաստանն էր, որը նրանք բաժանեցին միմյանց միջև V դարում՝ կործանելով Արշակունյաց հայկական թագավորությունը։

 Մ.թ I դարից գահակալող Արշակունիների տոհմի կառավարման ժամանակ, հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ կարևոր պատմական իրադարձություն։  301 թվականին Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն՝ այդպիսով դառնալով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը ( հայ ժողովուրդն առ այսօր շատ հավատացյալ ազգ է՝ արդարացիորեն համոզված, որ հենց քրիստոնեությունն է թույլ  տվել պահպանել  էթնիկ ինքնատիպությունն ու մշակույթը): Հարյուր տարի անց մեկ այլ ճակատագրական իրադարձություն տեղի ունեցավ հայ ժողովրդի կյանքում. 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, որն վճռական նշանակություն ունեցավ հայ ժողովրդին,նրա մշակույթն ու քաղաքակրթությունը պաշտպանելու գործում։

Հայաստանը բաժանված մնաց Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև մինչև մահմեդականության հաղթարշավը։ 7-րդ դարում Արաբական հզոր խալիֆայության ստեղծումը փոխեց համաշխարհային պատմության ընթացքը: Հանուն անկախության վերականգնման՝ հայ ժողովրդի հարուրամյա պայքարն հաջողեց 9-րդ դարում, երբ արաբներն ճանաչեցին հայոց պետությունը։ Բագրատունիների դարաշրջանի Հայաստանն իր ամենաբարձր բարգավաճմանը հասավ X-XI դարերում։ Իր 1000 եկեղեցիներով հայտնի մայրաքաղաք  Անին դարձավ ժամանակի առևտրային խոշորագույն կենտրոններից մեկը։

Արաբական  խալիֆայության թուլացումից հետո Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև  վերսկսված հակամարտությունը թուլացրեց տարածաշրջանը՝ դուռ բացելով  թուրք-սելջուկների  արշավանքների համար։ Հայաստանը կանգնեց պետական ​​անկախության կորստի առջև,երկիրն սկսեց անկում ապրել և  XIII դարում թաթար-մոնղոլական արշավանքներն ավարտեցին  կործանումը։ Խուսափելով  ներխուժումներից և բյուզանդական տիրակալների խարդավանքներից, հայ իշխաններն բնակչության մեծ թվով սկսեցին հաստատվել  Միջերկրական ծովի հարավ-արևմտյան ափին՝ Կիլիկիայում։ հայ իշխաններին հաջողվեց XI դարում այնտեղ ստեղծել անկախ իշխանությում։ 1190 թվականին Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսը ճանաչեց հայկական իշխանության անկախությունը։ 1198 թվականի հունվարի 6-ին Լևոն Երկրորդ Ռուբինյանն պաշտոնապես հռչակվեց թագավոր։ Կիլիկյան թագավորությունը կենսագործեց  մինչև XIV դարը և կարևոր դեր խաղաց տարածաշրջանի պատմության մեջ։

 Հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ ամենամութ ժամանակները սկսվեցին թուրք-օսմանյան ժամանակաշրջանում՝ երբ ջախջախվեց Բյուզանդական կայսրությունը և գրավվեց նրա ողջ տարածքը։ XV-XVII դարերի ընթացքում Հայաստանի տարածքը եղել է Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև մշտական ​​պատերազմների ասպարեզ։ 1639-ին Հայաստանը կրկին բաժանվեց վերջիններիս մեջ։ Թուրքական և պարսկական տիրապետությունը արգելք էր  Հայաստանի մշակութային կյանքի համար և մի քանի դարով ետ շպրտեց այն բնականոն զարգացման հունից։ Հայերին հաջողվեց պահպանել կիսանկախ մելիքությունները միայն Սյունիքի և Արցախի (Ղարաբաղ) անառիկ բարձրադիր շրջաններում։

 XVII դարից Ռուսաստանը սկսեց իր թափանցումն  դեպի Կովկաս։1826-1828-ի ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին։

 Հայ ազգը գտնվում էր ֆիզիկական կորստի եզրին Արևմտյան Հայաստանում, որը մնաց Թուրքիայի տիրապետության տակ։ Նպատակ ունենալով վերջնականապես հայաթափել Հայաստանի տարածքը՝ թուրքական կառավարությունը իրագործում էր երկիրն իր բնիկ ժողովրդից մաքրելու  քաղաքականություն, որն իր գագաթնակետին հասավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ 1915-1918 թվականներին թուրքական պետությունն իրականացրեց Արևմտյան Հայաստանի հայ բնակչության բնաջնջումն ու տեղահանությունը։ Հայոց ցեղասպանության սարսափելի արդյունքը 1,5 միլիոն հայության ոչնչացումն էր։ Պատմական Հայաստանի մեծ մասը կորցրեց իր բնիկ բնակչությանը։

1918 թվականին Հայաստանը հռչակվեց իբրև անկախ հայկական հանրապետություն, որտեղ 1920 թվականի նոյեմբերին հաստատվեց խորհրդային իշխանությունը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը