Մեր մասին
Մեր մասին
«Վիզավի տուր» ՍՊԸ-ն զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություն է, որ գործում է ՀՀ-ում 2006 թվականից։ Իբրև ներգնա զբոսաշրջային տուրօպերատոր «Վիզավի տուրն» կարողացել է վաստակել արհեստավարժ ընկերության համբավ ՝համագործակցելով արտասահմանյան և տեղական տասնյակ կազմակերպությունների հետ։ Մենք մեր զբոսաշրջիկներին առաջարկում ենք բարձրորակ ծառայություններ՝ բացահայտելով ինչպես հայկական հարուստ մշակույթն ու պատմությունն,մեր բնաշխարհի անզուգական գեղեցկությունն,այնպես էլ հաճելի ժամանցի հնարավորություններն։
Մեր ծառայություններն ներառում են
- ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՏՈՒՐԵՐ Հաղորդակցվեք հայկական հինգհազարամյա քաղաքակրթության հրաշքներին՝սկսյալ վիմագիր և սեպագիր արձանագրություններից մինչև ուրարտական, անտիկ և միջնադարյան քաղաքներ,ամրոցներ, հեթանոսական տաճարներ,վանքեր եկեղեցիներ ու մենաստաններ։
- ՀՈԳԵՎՈՐ ՏՈՒՐԵՐ,ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ Բացահայտեք քրիստոնեական Հայաստանի անցյալն ու ներկան։Լինելով 301թվականին Քրիստոնեությունն իբրև պետական կրոն հռչակած առաջին ազգն՝ մեր ժողովուրդն իր հայրենիքում կառուցել է հազարավոր եկեղեցիներ,վանքեր,մենաստաններ։ Քրիստոնյա աշխարհի շատ սրբություններ են պահպանվում Սուրբ Էջմիածնում,Գեղարդավանքում,Խոր Վիրապում և այլուր։
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՈՒՐԵՐ Հարավային Կովկաս համակցված շրջագայության եզակի հնարավորություն։ Տարբեր ժողովուրդների մշակույթներին ծանոթացումն, գեղեցիկ և աննկարագրելի բնապատմական հուշարձանները, փոխլրացնող՝ երբեմն նման, երբեմն տարբեր կենցաղն ու սովորույթներն տպավորիչ և հիշարժան են դարձնում այս ճանապարհորդությունն։
- MICE Կազմակերպեք ձեր հաջորդ կոնֆերանսը, հավաքն կամ թիմային միջոցառումը Հայաստանում։ Ժամանակակից և արդիական պայմաններն, պատմության, մշակույթի, լավ ժամանցի համար անհրաժեշտ միջավայրի առկայությունն ու մատչելի սակագներն՝ իսկապես բովանդակային միջոցառում անցկացնելու լավ հնարավորություններ են ձևավորում։
- Քաղաքային Ուղևորություններ Զգացեք Երևանի աշխույժ կյանքը, որտեղ միահյուսվում են արվեստը, մշակույթը և պատմությունը։ Մթա 782 թ հիմնադրված քաղաքն առաջարկում է բազմաձև և հիշարժան հանգիստ։Յուրաքանչյուրն հնարավորություն ունի ընտրել իրեն հաճելի միջավայր՝աշխարհում եզակի միջնադարյան ձեռագրերի թանգարան-Մատենադարան, Էրեբունի ամրոց, թանգարաններ, պատկերասրահներ, ժամանակակից երաժշտությամբ ռեստորաններ և փաբեր, գիշերային կյանք, շոփինգ և բազմաթիվ միջոցառումներ մեր քաղաքի փողոցներում և այգիներում։
- ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՒՐԵՐ Հայաստանը գինեգործության բնօրրաններից է։ Այցելությունն Արենիի 6100 տարեկան հնագույն մառան, գողտրիկ այս շրջանի յուրահատուկ համի գինու համտեսն, անջնջելի տպավորություններ կթողնեն զբոսաշրջիկների վրա։ Մեր կողմից մշակված գինեգործական տուրերն հնարավորություն կտան ծանոթանալու Հայաստանի ներկա գինեգործական մշակույթի հետ, ուր համադրվում են ավանդականն ու արդի տեխնոլոգիաներն։Առանձնահատուկ հմայք ունի աշխարհահռչակ հայկական կոնյակի մայր գործարան այցելությունն ու համտեսներն։
- Ագրոտուրիզմ Քաղաքի կյանքից հոգնած զբոսաշրջիկների համար հաճելի կլինեն մեր առաջարկած ագրոտուրերն։ Հեռու աղմկոտ միջավայրից, խաղաղ և հիասքանչ բնության գրկում մաս կազմեք գյուղական առօրեային՝ մասնակցեք ազգագրական միջոցառումներին, թխեք ավադական լավաշը գյուղական թոնրում, վայելեք ու զգացեք ձեզ անապակ բնության մասնիկ։
- Հնագիտական տուրեր Հայկական լեռնաշխարհն մարդագոյացման կենտրոններից է։ Մեր փոքրիկ հանրապետության տարածքում այս գրավիչ մասնագիտության սիրահարներն կարող են այցելել քարեդարյան, բրոնզեդարյան պեղավայրեր, ըմբոխշնել հնագույն մարդկանց կողմից նկարված ժայռապատկերների արվեստը և իսկապես առնչվել մարդկության պատմության արշալույսին։
- Արկածային Ճանապարհորդություններ Բացահայտեք Հայաստանի բնական գեղեցկությունը այս փաթեթով։ Լեռնային գետակներն,անտառային զանգվածներն ու ալպյան մարգագետիններն հնարավորություն են տալիս զբաղվել արկածային տուրիզմի բոլոր ձևերով։ Գյուղական նահապետական կյանքի հետ համադրված այս հանգիստն բնության և կենցաղային ավանդական մշակույթի միաձուլման անմոռաց փորձառություն է։
- Դահուկային տուրեր Դեռևս խորհրդային տարիներից Հայաստանը ձմեռային հանգստի լավագույն վայրերից մեկն էր։ Ծաղկաձորն իր հրաշալի բնությամբ հիանալի պայմաններ է ստեղծում ձմեռային սպորտաձևերի զարգացման համար։ Անկախության տարիներին հիմնովին բարեփոխվեց հանրահայտ ճոպանուղին, բացվեցին միջազգային չափանիշներով նոր դահուկուղիներ, ձևավորվեց նման հանգստավայրերին բնորոշ հարմարավետ միջավայր՝ ակտիվ հանգստի բոլոր չափանիշներով։
- Խոհարարական Տուրեր Վայելեք Հայաստանի համերը մեր խոհարարական տուրերի միջոցով։ Կովկասյան հայտնի խոհանոցի մաս կազմող հայկական ավանդական խոհանոցն՝ իր աննկարագրելի որակով, կբավարարի սննդի նույնիսկ ամենապահանջկոտ սիրահարներին։ Բացահայտեք գյուղական միջավայրում, սիրով և տեղական հյուրընկալությամբ մատուցվող կերակրատեսակների աննկարագրելի հմայքը։
- Գնումների Տուրեր Համադրեք ձեր բովադակալից հանգիստն ակտիվ շոփինգով։Հանրաճանաչ բրենդերի և բարձր պահանջարկ ունեցող համարյա բոլոր ընկերությունների ներկայացվածությունը, թաքս ֆրի համակարգն, իսկապես լավ պայմաններ են ստեղծում պրոֆեսիոնալ շոպինգի համար։
- Սպա Տուրիզմ Հայաստանի բնական աղբյուրներն,ավանդական բժշկության դարավոր ավանդույթներն գրավիչ են դարձնում ՍՊԱ տուրիզմն մեր երկրում։Հանրահայտ Ջերմուկ առողջարարական քաղաքն իր արհեստավարժ ծառայություններով, վերականգնողական և բուժիչ բնույթի փաթեթներով, լավ հնարավորություն են հաճելին առողջության հետ զուգակցելու համար։
- Համայնքային Տուրիզմ Ձեռք բերեք տեղական համայնքների հետ փոխգործակցելու և հայկական ավանդական արհեստների յուրահատուկ միջավայրին հաղոդակցվելու փորձառությունը։ Լավաշի պատրաստումից մինչև գինու և գորգի գործարաններ, ավանդական արվեստի կենտրոններ այցելությունների տուրերը ձևավորում են հայկական կյանքի իսկական պատկեր՝ զբոսաշրջիկներին հարավորություն տալով զգալ ներկա Հայաստանի առօրեա բույրը։
- Թռչնադիտարկման Տուրեր Հայաստանը թռչնադիտարկման համար դրախտ է։ Տեղադրված լինելով թռչնային միգրացիոն ուղիների վրա, մեր երկիրը շուրջ երեքհարյուրվաթսուն թռչունների տեսակների համար տուն լինելով, եզակի պայմաններ է ձևավորում ուսումնասիրություններ կատարելու, ֆոտոտուրիզմի զարգացման համար։
- Բժշկական Տուրիզմ Ստացեք որակյալ ատամնաբուժական ծառայություններ Հայաստանում, որտեղ մրցունակ գներով, առաջատար տեխնոլոգիներով հագեցած բուժկենտրոններում,պրոֆեսիոնալ մասնագիտական բուժումների լավագույն առաջարկներ են ձևավորված։
- Բիզնես Ծառայություններ: Մենք ընկերությունների համար կազմակերպում ենք գործարար այցեր, հանդիպումներ ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ Մեր մասնագիտացված համապատասխան գործընկեր կազմակերպությունների հետ առաջարկում ենք պրոֆեսիոնալ խորհրդատվություններ, ընկերությունների Հայաստանում գրանցման ծառայություններ, իրավական աջակցություն։
Եթե դուք փնտրում եք նոր զգացողություններ, զգում եք նոր տպավորություններ և փորձառություն ստանալու ցանկություն, մի հապաղեք կապ հաստատել մեզ հետ incoming@visavistour.com էլ. հասցեով՝ ձեր ցանկություններին համապատասխան ծրագիր մշակելու համար։
Մեր ծառայությունները ներառում են՝
- Կազմակերպված ուղեցույցներով շրջայցեր մի քանի լեզուներով (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, կորեերեն, չինարեն, ճապոներեն, հայերեն)
- Օդանավակայանի տրանսվերներ
- Հյուրանոցների և բնակարանների ամրագրումներ
- Վիզաների ձեռքբերման աջակցություն
- Ավտոմեքենաների վարձույթ
- Թիմային շինարարություն
- Բիզնես ծառայություններ
Թող Վիզավի Տուրը դառնա ձեր մուտքը դեպի անմոռանալի հայկական աշխարհ։
«Վիզավի Տուր» ՍՊԸ
Գրանցման վայր` ք. Երևան 0009, Տերյան 66/56
Գրասենյակի վայր՝ ք․ Երևան 0025, Իսահակյան 8/2
ՀՎՀՀ` 01557013
Տնօրեն՝ Նատալյա Արծրունի
Գր. Համար 273.110.04284 31.05.2006թ
Հեռ։ +37491415536
E-mail: info@visavistour.com
