Գառնիի տաճար

Հայացք դեպի Հայաստանի հեթանոսական անցյալը

Ձեր Հայաստան կատարած ուղևորության ընթացքում կարող եք այցելել ամենահմայիչ տեսարժան վայրերից մեկը՝ Գառնիի տաճար, որը նվիրված է Արևի աստված Միհրին: Կառուցված մ.թ. 77 թվականին Արշակունիների արքայատոհմի ներկայացուցիչ Տրդատ I թագավորի կողմից, այս հունա-հռոմեական ոճի տաճարը առանձնանում է  բնորոշ սյունաշարով և ապշեցուցիչ ճարտարապետական ​​​​լուծումներով: Վեհաշուք կերպով տեղադրված ժայռոտ ձորապռնկին՝ տաճարը ասես հրավիրում է վայելել  Գառնիի կիրճի վեհաշուք  տեսարանները:

Գառնին ծառայել է որպես Արշակունի թագավորական ընտանիքի ամառային նստավայր և ականատես է եղել դարերի պատմությանը: Չնայած 1679 թվականի հզոր երկրաշարժից ծանր վնասվելուն, այն մանրակրկիտ վերականգնվել է 1969-1974 թվականների միջև՝ պահպանելով իր հին վեհությունը: Այցելուները կարող են ուսումնասիրել ամրացված պարիսպները, թագավորական պալատի ավերակները և հին բաղնիքը, որի խճանկարային հատակին հունարենով արձանագրությունն է՝ «Ոչինչ չվերցնելով՝ մենք աշխատեցինք», գրությամբ:

Մի մոռացեք հավերժացնել տաճարի խորհրդանշական աստիճանների վրա բարձրանալու պահը որն, անշուշտ կդառնա Հայաստանի այս  մշակութային և պատմական վայր այցելության ամենաքաղցր հիշողություններից մեկը։

Գառնիի կիրճում ծանոթացեք «Քարերի սիմֆոնիա» անունով բնության հիասքանչ ստեղծագործությանը։ Այս եզակի  և տպավորիչ՝ բազալտե թափվող ժաըռապատը, գրավում է երևակայությունը և ցուցադրում Հայաստանի բնական գեղեցկությունը։

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը