Ջերմուկ
Հայաստանի լավագույն սպա և առողջարանային ուղղությունը
(Բարձրություն՝ 2000 մ)
Գտնվելով Հայաստանի սրտում՝ Ջերմուկը հայտնի առողջարանային հանգստավայր է, հանրահռչակ իր բուժիչ տաք հանքային աղբյուրներով: Հատկապես ցուցված է մարսողական և հոդերի խանգարումներ, շաքարախտ և ստամոքսաաղիքային հիվանդություններ ունեցողների համար: Հայտնի որպես «Հայաստանի կանաչ մարգարիտ», Ջերմուկը առաջարկում է ոչ միայն առողջարար հանգիստ, այլև ապշեցուցիչ բնական տեսարաններ որոնք գրավում են այցելուների ամբողջ աշխարհից: Այստեղ դուք կգտնեք պարզ կապույտ երկինք, լեռնաշղթաներ և գետի հանգստացնող «լուռ մռնչյունը», որը գալարվում է խորը կիրճերի միջով՝ ստեղծելով առօրյա կյանքից աբստրակտվելու իդեալական հնարավորություն:
Գեղատեսիլ երթուղին ձեզ կտանի հանքային աղբյուրների սրահ, որտեղ կարող եք համտեսել բնական ջրերը, ապա կարող եք իջնել կիրճ՝ հիանալու Ջերմուկի ջրվեժի գեղեցիկ տեսարանով: Ճանապարհին դուք կանցնեք մի շարք արհեստական լճակների կողքով, որոնք լրացնում են լանդշաֆտի հմայքը:
Համոզվեք, որ ձեզ հետ վերցրել եք տեսախցիկը. դուք բազմաթիվ հնարավորություններ կունենաք Ջերմուկի եզակի բնական գեղեցկության լուսանկարներ անելու և այս դրախտային վայրի մի կտորը ձեզ հետ տուն տանելու։
