Գեղարդավանք

Հայկական ժառանգության սրբազան հրաշքը

Գտնվելով Գառնիից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա՝ 1500 մետր բարձրության վրա, Գեղարդի վանքը միջնադարյան հայկական ճարտարապետության և հոգևոր ժառանգության  գլուխգործոց  է: 12-13-րդ դարերով թվագրվող Գեղարդավանքն հայտնի է իր յուրահատուկ ժայռափոր ճարտարապետությամբ: «Գեղարդ» անունը համալիրն ստացել է Սբ Գեղարդից որով  խոցվել էր Քրիստոսի մարմինն խաչելության ժամանակ։ Այս սուրբ մասունքը դարեր շարունակ պահվում էր  Գեղարդավանքու և այժմ  պահպանվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում:

Գտնվելով Ազատ գետի խորունկ կիրճի վերջում, վանական համալիրը ներառում է գլխավոր եկեղեցին, երկու քարանձավային եկեղեցիներ և դամբարան, որոնցից յուրաքանչյուրը կառուցված է  ժայռերի մեջ: Վանքի ժայռից հոսող անարատ աղբյուրը, ըստ ժողովրդային ավանդության է ունի բուժիչ  երիտասարդացնող ուժ:

Ճարտարապետական ​​լուծումները, հոգևոր նշանակությունը և բնական գեղեցկությունը Գեղարդավանքը դարձնում են պարտադիր այցելության վայր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելը (2000 թվականից) ընդգծում է վանական համալիրի կարևորությունը իբրև մշակութային արժեք:

Բաց մի թողեք այս  հուշարձանն ուսումնասիրելու հնարավորությունը, որտեղ կարող եք վայելել Հայաստանի հոգևոր ժառանգության շունչը և զգալ այս պատմական սրբավայրի հանգստությունն ու չքնաղ բնության հետ ներդաշնակությունը:

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը