Զորաց Քարեր (Քարահունջ)
Հայաստանի հնագույն աստղադիտարան
Ծովի մակերեվույթից բարձրությունը՝ 1770 մ
Զորաց Քարերը, որոնք հայտնի են նաև Քարահունջ անունով, աշխարհի հնագույն աստղադիտարաններից է՝ իր է 7500 տարվա զարմանալի պատմությամբ։ Հնավայրն իրենից ներկայացնում լեռնային ապարներով ընդարձակ դաշտավայրում ճշգրիտ դասավորված քարաբեկորների շարք, որոնցից յուրաքանչյուրն ունի երկինք ողղված անցքեր։ Ըստ շատ մասնագետների վաղ քաղաքակրթություններն օգտագործել են աըս քարերը աստղագիտական դիտարկումների համար։ Մոտակա ժայռապատկերները ցույց են տալիս, որ Հայաստանի վաղ բնակիչները ունեցել են աստղագուշակության և երկնային շարժումների առաջադեմ գիտելիքներ։ Հաճախ «Հայկական Սթոունհենջ» անվանվող Քարահունջը շարունակում է գրավել զբոսաշրջիկներին և պատմաբաններին իր խորհրդավորությամբ և գեղեցկությամբ։
