Զվարթնոց տաճար
Հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝Զվարթնոցի Մայր տաճարը կառուցվել է 641-661 թվականներին՝ Ներսես III կաթողիկոսի կողմից: Այս ճարտարապետական հրաշքն վաղ քրիստոնեական շրջանի համաշխարհային շինարարական մտքի թռիչք էր: Չնայած տաճարը ավերվեց 10-րդ դարում՝ երկրաշարժից, նրա բեկորներն անգամ ցուցադրում են անսովոր գեղեցկությունը:
Զվարթնոցի հնավայրը ներկայացնում է վաղ քրիստոնեական հայկական ճարտարապետության եզակի օրինակ է։ Արտաքուստ եռաստիճան,միջուկով քառակոնք, տպավորիչ կառույցի վրա վեր էր խոյանում հսկա գմբեթը։ Տաճարը հենվում էր խաղողի որթատունկերի և նռան ճյուղերի հայկական զարդաքանդակներով, արծիվների հզոր քանդակներով ամփոփված հսկայական սյուների:
Իբրև մշակութային մեծագույն նշանակության արժեք՝ Զվարթնոցը 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Այս պատմական վայր այցելողներին սպասվում է հուզիչ հանդիպւմ հայոց քաղաքակրթության հետ՝ ստեղծագործ մտքի վկայություն հանդիսացող տաճարի խոսող ավերակներում։
