Հայաստան և Վրաստան մեկ շաբաթում

8 օր / 7 գիշեր

հասանելիություն

Մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ

ժամանման օրերը

երեքշաբթի և հինգշաբթի օրերին

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան։ Տեղափոխում հյուրանոց

Դիմավորում օդանավակայանում։ Տեղափոխում ընտրված հյուրանոց

օր 2

Երևան - Խոր Վիրապ վանական համալիր- Նորավանք - «Հին Արենի» գինու գործարան (շրջագայություն և համտես) - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Նախաճաշից հետո ճանապարհորդություն  Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ։Ողջ ճանապարհին Զեզ ուղեկցում  է հիասքանչ Արարատը, որը փայլում է իր երկու հոյակապ սպիտակ գագաթներով:

Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար՝ ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։  Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և կարևոր քրիստոնեական  վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:

Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել  Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:

Այնուհետև, վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի  Նորավանք վանական համալիր (13-15-րդ դարեր), ՝ Հայաստանի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը։ Հատկապես գեղեցիկ է եկեղեցու արևմտյան ճակատը, որը զարդարված է երկրորդ հարկ տանող կոնսոլային աստիճաններով։

Ուղևորություն Արենի՝  Հայաստանի գինեգործության օրրան։ Վերջերս  Արենիում (Վայոց ձորի մարզ) կատարված  ​​պեղումների ժամանակ հայտնաբերվել է գինեգործարան և 5 գինու մառաններ, որոնք թվագրվում են 6100 տարի առաջ։ Հնագետները հայտնաբերել են խաղողի հնձաններ, գինի խմորելու և պահելու համար նախատեսված տարաներ, խմելու բաժակներ, խաղողի որթեր և սերմեր։ Ենթադրվում է, որ մեր վաղ նախնիները գինին  օգտագործել են ծիսական արարողություններում, ինչպես նաև դամբարաններում՝ ննջեցյալներին ընծաների  տեսքով։ Դրա մասին են վկայում թաղման վայրերում հայտնաբերված գինու կճուճներն ու բաժակները։ Հայ և ամերիկացի գիտնականների կարծիքով, Արենին աշխարհում գինու արտադրության առավել ամբողջական և ամենահին պեղավայրերից է։ Հնավայրի գտածոները վկայում են  Հայաստանի տարածքում գինեգործության բարձր մակարդակի մասին։

Այցելություն Հին Արենիի գինու գործարան, գործարանի շրջագայություն գործարանում, տարբեր տեսակի գինիների համտես։

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց  Երևանում

օր 3

Երևան - Մցխեթա - Ջվարի վանք - Թբիլիսիի տեսարժան վայրերի շրջագայություն

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Վրաստան։ Ճաշ։

Այնուհետև ուղևորություն դեպի Արևմտյան Վրաստան: Առաջին կանգառը Մցխեթան է՝ Վրաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության այս բնակավայրը կառուցվել է Արագվի և Մտկվարի գետերի միախառնման գեղատեսիլ հատվածում:

Մցխեթայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը Սվետիցխովելի տաճարն է (11-րդ դար), որը վրացերենից թարգմանաբար նշանակում է «կյանք տվող սյուն»: Սկզբում այն ​​փայտե շինություն էր (4-րդ դար), ապա դրա տեղում կառուցվեց բազիլիկ (5-րդ դար), և արդեն 11-րդ դարում կառուցվեց տաճար, որը Վրաստանի հիմնական հոգևոր կենտրոններից մեկն է։

Այցելություն Ջվարիի վանք (6-րդ դար) («Սուրբ Խաչ»), որը միջնադարյան վրացական ճարտարապետության գլուխգործոցներից  է։ որը Միխայիլ Լերմոնտովը նշել է իր բանաստեղծություններում: Վանքը գտնվում է լեռան գագաթին և սուրբ վայր է վրացիների համար, քանզի,  այստեղ էր առաջին խաչը կանգնեցրել Վրաստանի քրիստոնյա լուսավորիչ Սուրբ Նինոն։

Ջվարի վանքը և Սվետիցխովելի տաճարը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Վերադարձ Թբիլիսի։

Զբոսանք ծանոթացում Թբիլիսիի (վրացերենից՝ «Տաք աղբյուր»)՝ Վրաստանի մայրաքաղաքի հետ։ Կուր գետի (Մտկվարի) գեղատեսիլ հովտում կառուցված քաղաքն Վրաստանի ամենամեծ բնակավայրն է։

Քաղաքի պատմությունը կարելի է ուսումնասիրել նրա ճարտարապետությամբ։ Թբիլիսիի բնորոշ շունչը  հնի ու նորիկ հակադրությունն է։Ծանոթացեք հին թաղամասերին, բաց փայտե պատշգամբներով տներին, հարմարավետ  բակերին, միջնադարյան  ամրոցներին և ժամանակակից բիզնես կենտրոններին։

Այցելություն Նարիկալա ամրոց՝ Թբիլիսիի ամենահայտնի հին հուշարձաններից մեկը, որը հաճախ անվանում են քաղաքի հոգին և սիրտը։ Սա քաղաքի լավագույն դիտակետն է, որտեղից բացվում է Թբիլիսիի  գեղեցիկ տեսարանը։

Զբոսնեք Աբանոտուբանի՝ Ծծմբի բաղնիքների թաղամասում ,որ հայտնի է  ծծմբի բնական տաք աղբյուրներով ու դարեր շարունակ եղել է հանգստի և բուժման կենտրոն:

Թափառեք  հարմարավետ սրճարաններով, արվեստի պատկերասրահներով և բուտիկ խանութներով լի հմայիչ  Շարդենի թաղամասի նրբանցքներով։

Թբիլիսիի զարկերակը զգալու համար անհրաժեշտ է քայլել Շոթա Ռուսթավելի պողոտայով, որտեղ գտնվում են Վրաստանի ազգային թանգարանը, Մտկվարի կինոթատրոնը և Ռուսթավելիի Սուրբ Գևորգ եկեղեցին (Քաշուեթի)։

Գիշերակաց Թբիլիսիում

օր 4

Թբիլիսի – Ռաբաթի ամրոց - ճաշ - Վարձիա (ժայռափոր վանք և քարանձավային քաղաք) - Գյումրի - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

 

Ռաբաթի ամրոցը, կամ ինչպես այն նաև անվանում են Ախալցխայի ամրոցը, կառուցվել է միջին դարերում Վրաստանի հարավում գտնվող Ախալցխա քաղաքում։ Այս ամրոցը բազմիցս եղել է։ թուրքական զորքերի  դեմ  և ենթարկվել ծանր ավերածությունների։ 2012 թվականին ավարտվել է ամրոցի համալիր վերակառուցումը։ Վերջինիս տարածքը զգալիորեն ընդլայնվել է և բաժանվել երկու  հատվածի՝ վերին (պատմական) և ստորին (ժամանակակից)։ Վերին ամրոցում են գտնվում՝ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի պատմական թանգարանը, Հաջի Ահմեդ փաշայի մզկիթը (Ահմեդիե), փաշայի դամբարանը, 9-րդ դարի ուղղափառ եկեղեցին, միջնաբերդը և ամֆիթատրոնը։ Ամրոցի ստորին հատվածում գործում են զբոսաշրջային ծառայություններ։

Այսօր Ռաբաթի ամրոցը Ախալցխայի լավագույն տեսարժան վայրերից մեկն է, որն դեպ իրեն է գրավում հազարավոր զբոսաշրջիկների։

Ճաշ։

 

Հաջորդ այցելությունը Վարձիա է (12-13-րդ դարեր): Սա քարանձավային համալիր է Կուր գետի հովտում: Այն անմիջապես ժայռերի մեջ կառուցված իսկական քաղաք է՝ փողոցներով, տաճարներով, ամրոցներով, աստիճաններով: Վարձիան ունի 800 մ երկարություն, 50 մ խորություն և ութահարկ բարձրություն: Այն պաշտպանողական և հոգևոր գործառույթներ ունեցող կարևոր հենակետ էր: Հիացնում է ժայռափոր՝ Սբ ․Աստվածածնի Վերափոխման եկեղեցին: Պահպանվել են Թամար թագուհուն և Գեորգի III-ին պատկերող որմնանկարների հատվածներ:

Այստեղ  ավարտվում է Վրաստանով անցնող երթուղին։

Վերադարձ դեպի Հայաստան: Ճանապարհին ճանաչողական կանգառ Գյումրիում:

 

Շիրակի մարզի վարչական կենտրոնը՝ Գյումրին (1500 մ) Հայաստանի երկրորդ մեծ քաղաքն է և գտնվում է Երևանից 126 կմ հեռավորության վրա։  Լեռնաշղթաներով  շրջապատված Շիրակի դաշտավայրում կառուցված Կումայրիի (սկզբնական անունն է)   պատմությունը սերտորեն կապված է Հայաստանի պատմության հետ՝ սկսած կիմմերյան ներխուժումներից մինչև պարսկական և ռուսական ազդեցության ժամանակաշրջաններ:

 

1837 թվականին Նիկոլայ առաջինն ի պատիվ  կնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի, քաղաքը վերանվանեց Ալեքսանդրապոլ: 20-րդ դարի սկզբին Կովկասյան երկաթուղու կառուցման շնորհիվ Ալեքսանդրապոլը դարձավ Անդրկովկասի երրորդ կարևորագույն առևտրային կենտրոնը: Հետագայում քաղաքը անվանվեց Լենինական, իսկ 1991 թվականին՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո, այն կրկին վերանվանվեց Գյումրի:

 

1988 թվականին քաղաքը տուժեց ավերիչ երկրաշարժից, սակայն վերականգնողական աշխատանքներից հետո նրա պատմական կենտրոնը կրկին ստացավ նախկին հմայքն ու գեղեցիկ տեսքը՝ գրավելով զբոսաշրջիկներին  հին շենքերով, հարմարավետ փողոցներով և տեղական արհեստագործական արտադրանքն ներկայացնող խանութ-սրահներով։ Այսօր Գյումրին հարմարավետ, մաքուր քաղաք է՝ երկհարկանի, տարբեր գույների տուֆե տներով՝ գեղեցիկ փորագրված փայտե պատշգամբներով: Քաղաքն ունի  հետաքրքիր պատմական և մշակութային վայրեր՝ Սև ամրոցը, Մինասի թանգարանը, Սուրբ Հակոբի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցիները, Մարմաշենի վանքը, բազմաթիվ փոքր խանութներ և հարմարավետ փողոցային սրճարաններ, որտեղ շատ հաճելի է  մի բաժակ սուրճ ըմպելով  վայելել քաղաքի յուրահատուկ մթնոլորտը։ Ազգային վառ կոլորիտն ամենուր է և արտացոլվում է ամեն ինչում՝ տների և հյուրանոցների, սրճարանների և ռեստորանների ձևավորման մեջ, փողոցների քանդակագործական կոմպոզիցիաներում։ Հաճելի  է զբոսնել  հարմարավետ հնաբույր փողոցներով և  բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներ անել՝ իբրև հիշողություն այս հետարքրքիր այցելությունից։

Վերադարձ Երևան։

Գիշերակացը Երևանում

օր 5

Երևան – Գառնու տաճար (լավաշի պատրաստում) – Գեղարդավանք (ՅՈՒՆԵՍԿՈ) - Երևան

Նախաճաշ հյուրանոցում:

Ուղևորություն դեպի Գառնի գյուղում գտնվող Արևի Միհր աստվածությանն նվիրված գեղեցիկ հեթանոսական  տաճար (մ.թ. 1-ին դար): Կառուցված լինելով դեպի խորը կիրճ բացվող բարձունքի վրա՝ հելենական ոճին  բնորոշ ճարտարապետությամբ, սյունաշարով ամփոփված կառույցն բնության հետ ներդաշնակ ամբողջություն է կազմում և հիացնում իր գեղեցկությամբ։

Գառնիի ամրոցը ծառայել է իբրև Արշակունիների թագավորական տան ամառային նստավայր: 1679 թվականի ուժեղ երկրաշարժից ավերված տաճարը  վերականգնվել է 1969-1974 թվականներին: Պահպանվել են տաճարը շրջապատող ամրոցի պարսպի մի մասը,  թագավորական պալատի և բաղնիքի ավերակները: Հետաքրքիր է բաղնիքի խճանկարային հատակն իր վրայի հունատառ արձանագրությամբ. « աշխատեցինք՝ ոչինչ չստանալով»: Կան հունարեն գրություններ, որոնցից հետևում է, որ տաճարը կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ I թագավորի (Արշակունիների արքայատոհմ) կողմից:

Այցելություն Սուրբ Գեղարդի հազվագյուտ ժայռափոր տաճար (12-13-րդ դարեր), որն անվանակոչվել է   այստեղ երկար ժամանակ պահված  Սուրբ Գեղարդի անունով, որով ընդհատեցին Քրիստոսի  տառապանքները (այժմ մասունքը  ​​գտնվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում): Տաճարը գտնվում է բարձր լեռներում՝ Ազատ գետի գեղատեսիլ կիրճում: Այն հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, երկու քարանձավային եկեղեցիներից և դամբարանից: Առաջին քարանձավային տաճարում ժայռից բխում է սառը աղբյուր, որը մինչ օրս պաշտամունքի առարկա է: Համարվում է, որ սուրբ ջուրը բուժում է հիվանդություններ, երիտասարդացնում և գեղեցկություն է հաղորդում հավատացյալներին: Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000):

Մասնակցություն գյուղական տանը, թոնիրում հայկական հացի՝ լավաշ թխելու յուրահատուկ գործընթացին:

Վերադարձ Երևան:

Գիշերակաց Երևանում:

օր 6

Էքսկուրսիոն զբոսանք Երևանում

Նախաճաշ հյուրանոցում։
Շրջայց Երևանում, հին (29 տարով ավելի հին, քան Հռոմը), բայց միևնույն ժամանակ արդիական, գեղեցիկ քաղաքում։ Ծանոթացեք Երևանի տեսարժան վայրերին՝  Հանրապետության հրապարակին, Հյուսիսային պողոտային, Մայր Հայաստան հուշարձանին, խորհրդարանին, նախագահական նստավայրին, օպերայի շենքին և Կարապի լճին։Հիացեք Արարատ լեռան ձյունածածկ գագաթներով և քաղաքի համայնապատկերով։

Գիշերակաց Երևանում:

օր 7

Երևան – Էջմիածին (Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե վանքեր, Մայր Տաճար) – Զվարթնոց տաճար– Երևան

Նախաճաշից հետո այցելություն Էջմիածին ՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելեք Էջմիածնի տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է,  հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն  քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն ​​վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման  պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից  զարդեր, գավազաններ, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:

Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, որոնք երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու ամենանշանավոր եկեղեցիներից է, որը հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Այն նվիրված է Սուրբ Կույս Հռիփսիմեին, ով  Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից խուսափելով  ապաստանել էր  Հայաստանում։  Այստեղ Քրիստոսի գեղեցիկ և նվիրված հետևորդն  հրաժարվեց ընդունել հեթանոս Տրդատ III թագավորի հետ ամուսնության առաջարկն,  նախընտրելով նահատակությունը: Նրա մահվան վայրում քրիստոնեության ընդունումից հետո կանգնեցվեց փոքրիկ մատուռ, իսկ հետագայում այս հոյակերտ տաճարն:

630 թվականին Եզրաս Ա կաթողիկոսի կողմից կառուցված Սուրբ Գայանե եկեղեցին նվիրված է քրիստոնյա  նահատակ կույս Սուրբ Գայանեին, ով վճռորոշ դեր է ունեցել Հայաստանում քրիստոնեություն ընդունելու գործում: Սուրբ Գայանեի հավատքի և զոհաբերության պատմությունը պատմական և հոգևոր խոր արժեք է հաղորդում այս վայրին: Դարեր շարունակ այն եղել է աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի և քրիստոնյա այցելուների ուխտատեղի։

Ուղևորություն դեպի Հայաստանի ճարտարապետական ​​հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճար: 641-661թվականներին կառուցված այս գլուխգործոցն  իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից և հայ ճարտարապետական մտքի թռիչքն է մարմնավորում: Պահպանված բեկորներն անգամ պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Զվարթնոցն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):

Վերադարձ Երևան։
Գիշերակաց Երևանում։

օր 8

Տեղափոխում դեպի օդանավակայան և մեկնում

Նախաճաշ հյուրանոցում։ ։ Տեղափոխում դեպի օդանավակայան մեկնումից 2.5 ժամ առաջ

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում

Հյուրանոցի անվանումը Երկտեղանոց Մեկտեղանոց Երրորդ մեծահասակ 6-12 տարեկան երեխա
Elysium Gallery 3*, Mandarin կամ նմանատիպ Elysium Gallery 3*, Mandarin կամ նմանատիպ
Ani Central Inn 4* կամ նմանատիպ
Ani Plaza 4*, Median կամ նմանատիպ

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Կեցություն հյուրանոցներում (7 գիշեր, այդ թվում՝ 1 գիշեր Թբիլիսիի 4* հյուրանոցում)
  • Նախաճաշ
  • Տեղափոխում և տրանսպորտային ծառայություններ՝ ըստ ծրագրի
  • Զբոսավարի մասնագիտական ծառայություններ
  • Մուտքի տոմսերը, համտեսները և վարպետության դասերը՝ ըստ ծրագրի
  • Լավաշի պատրաստման ցուցադրություն Գառնիում
  • 2 ճաշ Վրաստանում

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը