Հայաստան` ճանապարհորդություն դեպի աշխարհի ամենաերկար ճոպանուղի

6 օր / 5 գիշեր

հասանելիություն

Գործում է մարտի 1-ից – 11 նոյեմբեր 2026

ժամանման օրերը

Ժամանման օրեր․ յուր․շաբաթ՝ կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի։ Ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 30` նաև ուրբաթ, իսկ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 26` ՝նաև շաբաթ օրերին։

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երեվան. Տեղափոխում ընտրված հյուրանոց.

օր 2

Երեվան – Գառնի տաճար – Գեղարդավանք-Երեվան

Նախաճաշ հյուրանոցում։։

Օրը սկսվում է Գառնիի հեթանոսական տաճար այցելությամբ՝ եզակի նախաքրիստոնեական տաճար Հայաստանում։ Հունահռոմեական ոճի այս հոյակապ կառույցը, որը կառուցվել է 77 թվականին Տրդատ Ա թագավորի օրոք, նվիրված է եղել Միհրին՝ Արևի Աստծուն:  Մոտակայքում ուսումնասիրեք թագավորական պալատի ավերակները և հնագույն բաղնիքները՝ Արշակունի արքայատոհմի ամառային հանգստավայրի մնացորդները, որոնք արտացոլում են Հայաստանի վաղ մշակույթի վեհությունը։  Ճանապարհին՝ լուսանկարվելու համար կանգառ Չարենցի կամարի մոտ։

 

Կամընտրելի։ Ճաշ ընտանեկան միջավայրում․ Տեղացի ընտանիքի հյուրասիրությամբ դուք հնարավորություն կունենաք ականատես լինել լավաշի՝ հայկական հացի պատրաստմանը, որը  թխվում է թոնրի մեջ և հարյուրամյակների պատմություն ունի:

 

Այնուհետև շարունակեք ճանապարհը դեպի Գեղարդավանք ՝ ժայռափոր ճարտարապետական  գլուխգործոց։ Զգացեք  վանքի հավերժական գեղեցկությունը, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է 2000թ.-ից: Հրաշալի բնության սրտում՝ 12-13-րդ դարերի այս վանական համալիրը շինարարական մտքի թռիչք ​​ է և եղել է միջնադարյան հայ գրչության կարևոր կենտրոն: Անունը՝  Սբ Գեղարդ, վերաբերում է մասունքին, որ խաչելության ժամանակ խոցել է Քրիստոսի կողը և Հայաստան է բերվել Սբ Թադեոսի կողմից։։

🚗 Վերադարձ և գիշերակաց Երևանում.

օր 3

Երեվան - Ծաղկաձոր (Կեչառիս վանք, Ճոպանուղի՝ մեկ կայան), Սեվանա յիճ,(Սեվանավանք) կամ Դիլիջան (Հաղարծին վանք եվ Գոշավանք) -Երեվան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Ծաղկաձոր՝ անտառապատ լեռներում ծվարած գեղեցիկ,  փոքրիկ քաղաք։ Կարճ շրջագայություն բնակավայրում,  այնուհետև հնարավորություն կընձեռնվի  ճոպանուղով բարձրանալու դեպի բարձր լեռնագագաթներ։ Այստեղ ձեր առջև կբացվի հայկական բնաշխարհի  անմոռանալի և հիասքանչ համայնապատկերը: Այցելություն 11-13 դարերում կառուցված Կեչառիս վանական համալիր։

Այնուհետև ճանապարհը ձեզ կտանի դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Այս կապույտ գեղեցկուհին Եվրասիայի ամենաբարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ Պարզ և արևոտ օրերին յճի  ջրերը մուգ փիրուզագույն երանգ են ստանում՝ անհավանական գեղեցկություն հաղորդելով  940 կմ2 մակերես ունեցող բնության այս հրաշքին։

Դեպի թերակղզի բարձրանալիս այցելուների առջև բացվում է շրջակա լեռների գրկում հանգստացող լճի  չքնաղ տեսարանը։ Հիացեք 9-րդ դարում կառուցված Սևանավանքով, որ դարերի խորհուրդն իր մեջ կրելով, վեհորեն իշխում է Սևանա կապույտի վրա։

Գիշերակաց Երևանում։

օր 4

Երեվան – Սբ Էջմիածին վանական համալիր – Սբ Գայանե,Սբ Հռիփսիմե վանքեր- Զվարթնոց տաճար – Երեվան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք, որը նախկինում եղել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը և ներկայումս Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրն է։ Էջմիածնի տաճարը քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.)։ Այն Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն է, որը հիմնադրվել է 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Տաճարի թանգարանն ունի եզակի ցուցանմուշներ՝ Սուրբ Պատարագի սպասարկման կրոնական իրերի հավաքածու, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված առարկաներ, զարդեր, Սբ Մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսա և Սուրբ Գեղարդը։

Այցելություն Հայաստանում քրիստոնեության տարածման համար նահատակված Սուրբ Գայանեի անունով օծված եկեղեցի (VII դ.): Այն գտնվում է Մայր տաճարից հարավ և հիմնադրվել է 630 թվականին Եզր կաթողիկոսի կողմից։

Հաջորդ կանգառն Սուրբ Հռիփսիմե հոյակերտ եկեղեցում է։ Սուրբ  Հռիփսիմեի մասին ավանդությունը սկիզբ է առնում քրիստոնեության վաղ շրջանից: Ըստ դրա Հռիփսիմեն փախել էր Հայաստան՝ փրկվելով հռոմեական կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից։ Գեղեցիկ, Քրիստոսին նվիրված հետևորդ Հռիփսիմեն Հայաստանում հրաժարվեց ամուսնանալ հայոց հեթանոս թագավոր Տրդատ III-ի հետ, և ընտրեց նահատակի մահը: Նրա սպանության վայրում հետագայում փոքրիկ մատուռ կանգնեցվեց, իսկ 7-րդ դարում Կոմիտաս կաթողիկոսի հրամանով այստեղ կառուցվեց հայկական ճարտարապետության գլուխգործոց՝ սքանչելի եկեղեցին։

 

Այնուհետև ուղևորություն դեպի Հայաստանի ճարտարապետական ​​հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճար (641-661թթ.), որն իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից: Պահպանված ավերակները պատկերացում են տալիս այս տաճարի հազվագյուտ գեղեցկության և աներևակայելի ճարտարապետական լուծումների մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.)

Վերադարձ և գիշերակաց Երևանում։

օր 5

Երևան – «Հին Արենի» գինու գործարան (շրջայց և համտես) – Տաթևի թեւեր ՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված, աշխարհի ամենաերկար ճոպանուղին – Շաքիի ջրվեժ- Երևան

Նախաճաշ հյուրանոցում.

Ուղևորություն դեպի  Վայոց Ձորի Արենի բնակավայր,որն աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկն է։ Արենիի վերջին պեղումների ժամանակ (2007-2010 թթ.) հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, այդ թվում աշխարհի ամենահին ՝ 6100 տարի առաջ գործած գինեգործարաններից մեկը: Հնձանները, ,  գինու մամլիչներն, ֆերմենտացիայի պարագաները,կարասները վկայում են այդ վաղընջական ժամանակներում Հայաստանի տարածքում առկա գինեգործական զարգացած մշակույթի մասին։ Ըստ ամերիկյան և հայ հնագետների՝ հնագույն գինու արտադրությունն ունեցել է ծիսական նշանակություն, ինչի ապացույցն են դամբարաններում և թաղման վայրերում հայտնաբերված գտածոները։

Դուք հնարավորություն կունենաք այցելելու Արենու գինեգործարան՝ համտեսելու տեղական գինիներ, այդ թվում հայտնի Արենի գինին, որը պատրաստված է  խաղողի յուրահատուկ տեսակից:

Շարունակեք ձեր ուղևորությունը դեպի Սյունյաց մարզ՝ Տաթև վանական համալիր։ Վայելեք զբոսանքն Տաթևի թևեր՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղով։ 5,7 կիլոմետր երկարությամբ ճոպանուղին պաշտոնապես ճանաչվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների կողմից: “Ճախրե՛ք”  գեղեցիկ և ցնցող բնական տեսարաններով լի ձորերով դեպի միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Տաթևի վանական համալիր,որ գործել է 9-13-րդ դարերում: Տաթևը ժամանակի կրոնական և գիտակրթական մեծ դպրոցներից էր, որը խոր հետք թողեց հայ ժողովրդի մշակույթային պատմության մեջ։

Ճանապարհին այցելություն Շաքեյի ջրվեժ։

Գիշերակաց Երևանում։

 

օր 6

Տեղափոխում օդանավակայան,մեկնում։

Նախաճաշ հյուրանոցում։ Դուրս գրում մինչև 12:00. Օդանավակայան տեղափոխում թռիչքից 2.5 ժամ առաջ։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում

Հյուրանոցի անվանումը Երկտեղանոց Մեկտեղանոց Երրորդ մեծահասակ 6-12 տարեկան երեխա
Mandarin Hotel 3*
Ani Central Inn 3*
Holiday Inn Express, Median hotel or Ani Plaza 4*

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Գիշերակաց (5 գիշեր Երևանում)
  • BB (նախաճաշ)
  • Տեղափոխման ծառայություն ըստ ծրագրի
  • Զբոսավարի ծառայություն ըստ ծրագրի
  • Ըստ ծրագրի մուտքի տոմսեր
  • Լավաշի պատրաստման միջոցառման մասնակցություն
  • Գինու համտես
  • Ծաղկաձորի ճոպանուղի, 1-ին կայան
  • Տաթևեր ճոպանուղի՝ մեկ ուղղություն

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը