Բլից շրջագայություն Հայաստանում
4 օր / 3 գիշեր
հասանելիություն
Նոյեմբերի 16-ից փետրվարի 26-ը ներառյալ բացառությամբ դեկտեմբերի 30 և 31
ժամանման օրերը
երկուշաբթի և երեքշաբթի
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան։ Տեղափոխում ընտրված հյուրանոց
Դիմավորում օդանավակայանում։ Տեղափոխում ընտրված հյուրանոց։
Գիշերակաց Երևանում
Երևան - Սևանա լիճ - Սևանավանք - Դիլիջան - Հաղարծին վանք և Գոշավանք - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Այս կապույտ գեղեցկուհին Եվրասիայի ամենաբարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ Պարզ և արևոտ օրերին յճի ջրերը մուգ փիրուզագույն երանգ են ստանում՝ անհավանական գեղեցկություն հաղորդելով 940 կմ2 մակերես ունեցող բնության այս հրաշքին։
Դեպի թերակղզի բարձրանալիս այցելուների առջև բացվում է շրջակա լեռների գրկում հանգստացող լճի չքնաղ տեսարանը։ Հիացեք 9-րդ դարում կառուցված Սևանավանքով, որ դարերի խորհուրդն իր մեջ կրելով, վեհորեն իշխում է Սևանա կապույտի վրա։
Ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան կամ այսպես կոչված «Հայկական Շվեյցարիա», որը հայտնի է իր անտառներով, ինչպես նաև իր բազմերանգ բուսական և կենդանական աշխարհով:
Զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասով , որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ:
Այցելություն Հաղարծինի վանական համալիր, որը գտնվում է մեկուսի և խորն անտառում: Հաղարծինը թվագրվում է XI-XIII դ և միջնադարյան հայ վանական ճարտարապետության գլուխգործոցներից է: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև խիտ անտառներից՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն։ Վանական համալիրը ներառում է Սուրբ Ստեփանոս, Սուրբ Մարիամ և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, ինչպես նաև հայտնի սեղանատունը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:
Հաղարծինից հետո այցելություն Գոշավանք՝ XII-XIII դարերի ուշագրավ համալիր, որը գտնվում է գեղատեսիլ Գոշ գյուղում: Հիմնադրվելով ականավոր գիտնական Մխիթար Գոշի կողմից՝ վանքը միջնադարյան Հայաստանի մշակութային և կրթական կենտրոններից էր: Բարդ զարդանախշերով խաչքարերն, յուրօրինակ ճարտարապետական լուծումներն արտացոլում են Հայաստանի հարուստ հոգևոր և գեղարվեստական ժառանգությունը: Վանական համալիրը ներառում է Սուրբ Աստվածածին եկեղեցին (1196 թվական), Սուրբ Գևորգ եկեղեցին (1231 թ.), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1241 թ.), գրապահոցը զանգակատնով (1291 թ.), դպրոցի շենքը, մատուռը (13-րդ դար):
Վերադարձ և գիշերակաց Երևանում:
Երևան - Խոր Վիրապ վանական համալիր - Ազատի ջրամբար - Գառնի տաճար (լավաշի պատրաստում) - Գեղարդավանք - Երևան
Ուղևորություն Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ վանական համալիր։ Այստեղից բացվում է Աստվածաշնչյան Արարատ լեռան եզակի գեղեցկության համայնապատկերն՝ իր ձյունաճերմակ գագաթներով։ Սրբավայրում է զնդանը,ուր Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել է Տրդատ թագավորի հրամանով՝ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու համար։ 301 թվականին ազատ արձակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը օծեց հայ ժողովրդին, և քրիստոնեությունը Հայաստանում ընդունվեց որպես պետական կրոն։
Գրիգոր Լուսավորչի բանտարկության վայրում հետագայում կառուցվել է Խոր Վիրապ եկեղեցին, որը դարձել է սրբավայր ողջ քրիստոնեական աշխարհի համար։ Գրիգոր Լուսավորիչը սրբադասվել է և համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիրը: Եկեղեցում պահպանվել է զնդանը, ուր հնարավոր է իջնել աստիճաններով և ուսումնասիրել բանտարկության վայրը:
Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո։
Շարունակեք ճանապարհը դեպի Ազատի ջրամբար, որը Հայաստանի ամենագեղեցիկ և կարևոր նշանակության ջրամբարներից է։ Այն գտնվում է Արարատի մարզում՝ ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա: Կառուցված Ազատ գետի վրա, այս ջրամբարը զբաղեցնում է 2.85 քառակուսի կիլոմետր տարածք և ունի 24.5 մետր խորության: Այն ոչ միայն տպավորիչ է իր չափսերով՝ լինելով չորրորդը երկրում, այլև կարևոր դեր է խաղում բերրի արարատյան դաշտավայրի ոռոգման գործում: Ջրամբարից բացվում են հիանալի տեսարաններ դեպի շրջակա լեռներ և դաշտավայր:
Ուղևորություն դեպի Գառնի գյուղում գտնվող Արևի Միհր աստվածությանն նվիրված գեղեցիկ հեթանոսական տաճար (մ.թ. 1-ին դար): Կառուցված լինելով դեպի խորը կիրճ բացվող բարձունքի վրա՝ հելենական ոճին բնորոշ ճարտարապետությամբ, սյունաշարով ամփոփված կառույցն բնության հետ ներդաշնակ ամբողջություն է կազմում և հիացնում իր գեղեցկությամբ։
Գառնիի ամրոցը ծառայել է իբրև Արշակունիների թագավորական տան ամառային նստավայր: 1679 թվականի ուժեղ երկրաշարժից ավերված տաճարը վերականգնվել է 1969-1974 թվականներին: Պահպանվել են տաճարը շրջապատող ամրոցի պարսպի մի մասը, թագավորական պալատի և բաղնիքի ավերակները: Հետաքրքիր է բաղնիքի խճանկարային հատակն իր վրայի հունատառ արձանագրությամբ. « աշխատեցինք՝ ոչինչ չստանալով»: Կան հունարեն գրություններ, որոնցից հետևում է, որ տաճարը կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ I թագավորի (Արշակունիների արքայատոհմ) կողմից:
Այցելություն Սուրբ Գեղարդի հազվագյուտ ժայռափոր տաճար (12-13-րդ դարեր), որն անվանակոչվել է այստեղ երկար ժամանակ պահված Սուրբ Գեղարդի անունով, որով ընդհատեցին Քրիստոսի տառապանքները (այժմ մասունքը գտնվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում): Տաճարը գտնվում է բարձր լեռներում՝ Ազատ գետի գեղատեսիլ կիրճում: Այն հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, երկու քարանձավային եկեղեցիներից և դամբարանից: Առաջին քարանձավային տաճարում ժայռից բխում է սառը աղբյուր, որը մինչ օրս պաշտամունքի առարկա է: Համարվում է, որ սուրբ ջուրը բուժում է հիվանդություններ, երիտասարդացնում և գեղեցկություն է հաղորդում հավատացյալներին: Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000):
Մասնակցություն գյուղական տանը թոնիրում հայկական հացի՝ լավաշ թխելու յուրահատուկ գործընթացին:
Վերադարձ Երևան:
Գիշերակաց Երևանում
Ազատ ժամանակ մեկնումից առաջ։ Տեղափոխում օդանավակայան
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում
| Հյուրանոցի անվանումը | Երկտեղանոց | Մեկտեղանոց | Երրորդ մեծահասակ | 6-12 տարեկան երեխա |
|---|---|---|---|---|
| Elysium Gallery 3*, Mandarin կամ նմանատիպ հյուրանոց | ||||
| Ani Central Inn 4* կամ նմանատիպ հյուրանոց | ||||
| Median հյուրանոց, Ani Plaza 4* կամ նմանատիպ հյուրանոց |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Կեցություն հյուրանոցում (3 գիշեր)
- Նախաճաշ
- Տեղափոխում և տրանսպորտային ծառայություններ՝ ըստ ծրագրի
- Զբոսավարի մասնագիտական ծառայություններ
- Մուտքի տոմսերն ըստ ծրագրի
- Լավաշի պատրաստման գործընթացի ցուցադրություն Գառնիում
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- դեկտեմբերի 25 - հունվարի 7-ի ամանօրյա շրջանի հավելավճարը
