Հետարքրքիր Հայաստան

9 օր / 8 գիշեր

Ժամանումն ամեն օր ՝ապրիլի 15-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ

Կախված ժամանման օրվանից, էքսկուրսիաների հերթականությունը փոխվում է

հասանելիություն

ապրիլի 15-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ

ժամանման օրերը

Ամեն օր

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան: Տեղափոխում հյուրանոց

Դիմավորում օդանավակայանում, տեղափոխում ընտրված հյուրանոց:

Գիշերակաց Երևանում

օր 2

Շրջագայություն Երևանի տեսարժան վայրերով

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջագայություն  հին (29 տարով ավելի հին, քան Հռոմը) և միևնույն ժամանակ ժամանակակից գեղեցիկ  երևանում։ Զբոսանք  քաղաքի կենտրոնում, որ ներառում է ծանոթացում  Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի,Աբովյան փողոցի,  օպերայի և բալետի շենքի,Կարապի յճի հետ։

Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից՝ Մոնումենտից, բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և   Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:

Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է  մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։

Այցելություն Էրեբունի ամրոց, որը կառուցվել է Արին Բերդ բլրի վրա, մ.թ.ա. 782 թվականին ուրարտական Արգիշտի I թագավորի կողմից։։ Ամրոցի պեղումները սկսվել են դեռևս 19-րդ դարում և ավելի մեծ մասշտաբներ են ստացել 1950-ական թվականներին։ Հենց պեղումների ժամանակ է հայտնաբերվել Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը այս ամրոցի հիմնադրման մասին։ Պեղումների ընթացքում հայտնաբերված իրերը ցուցադրվում են բլրի ստորոտում կառուցված թանգարանում։

Գիշերակաց Երևանում

օր 3

Երևան - Հաղպատի վանք- Զարնի-Պարնի քարանձավային, ամրոցային համալիր - Ախթալայի վանք - Արամյանցի դղյակ - Սանահինի վանք - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Հայաստանի հյուսիս, Լոռու մարզ ՝ Հաղպատի և Սանահինի վանքեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (1996):

Այցելություն  Հաղպատի վանք (10-րդ դար), որը գտնվում է կիրճերով շրջապատված փոքրիկ բարձրավանդակի վրա: 10-13-րդ դարերում այն ​​եղել է Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը: Այստեղ ուսումնասիրել են հումանիտար գիտություններ, աստվածաբանություն, զարդարվեստ և ձեռագրագիտություն: Որոշ ժամանակ Հաղպատի վանքում է ապրել  հայ մեծանուն աշուղ և բանաստեղծ Սայաթ-Նովան, որի կյանքի մասին Սերգեյ Փարաջանովը նկարահանել է հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմը: Նկարահանումների մի մասը տեղի է ունեցել այս վանքում:

Շարունակելով ուղևորությունն՝ այցելում ենք Զարնի Պարնիի քարանձավային-ամրոցային համալիր,այնուհետև տեղափոխում դեպի Ախթալայի ամրոց: Այստեղ կառուցված Ախթալայի վանքը (12-րդ դար) յուրահատուկ է իր պատերի լավ պահպանված որմնանկարներով։ Այցելություն Արամյանցի ամրոց։

Հաջորդ կանգառն  Սանահինի վանական համալիրում է (10-րդ դար)։ 12-րդ դարում Սանահինում կար բժշկական դպրոց, որտեղ ուսումնասիրում էին մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա։

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում։

օր 4

Երևան - Խոր Վիրապ վանք - Նորավանք - Տաթևի վանական համալիր (զբոսանք ճոպանուղով) - Երևան։

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն  Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ վանք։ Այստեղից բացվում է Աստվածաշնչյան Արարատ լեռան եզակի գեղեցկության համայնապատկերն՝ իր ձյունաճերմակ գագաթներով։ Սրբավայրում է  զնդանը,ուր Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել է Տրդատ թագավորի հրամանով՝ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու համար։ 301 թվականին ազատ արձակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը օծեց  հայ ժողովրդին, և քրիստոնեությունը Հայաստանում ընդունվեց  որպես պետական ​​կրոն։

Գրիգոր Լուսավորչի բանտարկության վայրում հետագայում կառուցվել է Խոր Վիրապ եկեղեցին, որը դարձել է սրբավայր ողջ քրիստոնեական աշխարհի համար։  Գրիգոր Լուսավորիչը սրբադասվել է և համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիրը: Եկեղեցում պահպանվել է զնդանը, ուր հնարավոր է իջնել աստիճաններով և ուսումնասիրել բանտարկության վայրը:

Այցելություն դեպի Նորավանք վանական համալիր (13-15-րդ դարեր), որը միջնադարյան Հայաստանի ճարտարապետության ակնառու հուշարձան է,  կրոնական ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվելով ոլորապտույտ կիրճի բարձունքին, արտասովոր գեղեցկության կարմիր ժայռերի մեջ համալիրն անջնջելի տպավորություն է թողնում բնության հետ իր ներդաշնակ միասնությամբ: Տաճարը զարդարված է Մարիամ Աստվածածնի՝ մանկան հետ, Հայրր Աստծո, Քրիստոսի խաչելության քանդակներով, ինչպես նաև  եզակի զարդանախշերով պատված խաչքարերով: Բարձրաճաշակ կառույցի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու առաջին հարկը ծառայել է իբրև դամբարան, երկրորդը՝ որպես աղոթատեղի: Հատկապես գեղեցիկ է շենքի արևմտյան ճակատը, դեպի  երկրորդ հարկ տանող կոնսոլային աստիճաններով:

Ուղևորության շարունակում դեպի Տաթև՝ Հայաստանի ամենագեղեցիկ և յուրօրինակ վանքերից մեկը։ Այն գտնվում է խորը կիրճի եզրին և շրջապատված է հզոր ամրություններով։ Տաթևի վանական համալիրը ներդաշնակ է շրջակա լեռնային համայնապատկերի հետ։ Անցյալում Տաթևը ոչ միայն կրոնական, այլև Սյունիքի իշխանության քաղաքական կենտրոնն էր։ Վերադարձի ճանապարհին զբոսանք «Տաթևի թևեր» ճոպանուղով։

Վերադարձ դեպի Երևան։

օր 5

Երևան - Դիլիջան - Պարզ լիճ - Իջևան (Մակարավանք) - Իջևանի գինու գործարան - Երևան

Նախաճաշ հյուրանոցում:

Ուղևորություն դեպի Դիլիջան լեռնային հանգստավայր, որը գտնվում է Դիլիջանի ազգային պարկի տարածքում  (բարձրություն 1200-1500 մ)։ Իր գեղեցկության,կուսական անտառների պատճառով Դիլիջանն հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա»: Քաղաքից 9 կմ հեռավորության վրա, գեղատեսիլ կանաչ լեռների գրկում է Պարզ լիճը (հայերենից, որի մակերեսը կազմում է 0.027 քառ. կմ: Այն հայտնի հանգստավայր է Հայաստանի բնակիչների և զբոսաշրջիկների համար։ Կարելի է հիանալ սոճու անտառով շրջապատված  լեռնային լճի գեղեցկությամբ և շնչել բյուրեղյա մաքուր լեռնային օդը:

Ճանապարհորդություն դեպի Մակարավանք՝ Հայաստանի միջնադարյան ճարտարապետության վառ օրինակներից մեկը, որը հայտնի է իր բարդ զարդանախշերով և բարձրաքանդակներով:

Այցելություն Իջևանի գինու և կոնյակի գործարան, 3 տեսակի գինու համտես:

Վերադարձ և գիշերակաց Երևանում

օր 6

Երևան – Ծաղկաձոր (Կեչառիս վանք, ճոպանուղի – մեկ կայան), Սևանա լիճ (Սևանավանք), Սևանի իշխանի քյաբաբի պատրաստման վարպետության դաս – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայր։  Ամռանն այս բնակավայրի ստվերոտ անտառներն ու ծաղկող մարգագետինները դեպ իրենց են ձգում  բազմաթիվ զբոսաշրջիկների և Հայաստանի բնակիչներին։ Ձմռանը ձյունածածկ հովիտները հիանալի վայր են դահուկային հանգստի սիրահարների համար։ Այստեղ գործում է 2500 մետրանոց ճոպանուղի, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Վարձակալության համար հասանելի են դահուկներ, սահնակներ և սնոուբորդներ։ Ծաղկաձորը «փոքրիկ Շվեյցարիա» է, որի գեղեցկությամբ,  կարելի է հիանալ ճոպանուղով բարձրանալիս, կամ ավելի վեր դեպի լեռներն բարձրանալով։ Այցելություն Կեչառիս միջնադարյան  վանական համալիր։

Ճանապարհորդության շարունակություն դեպի բարձրլեռնային Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Շլացուցիչ փիրուզագույն լիճը՝  լեռների գրկում իր վեհաշուք համայնապատկերով դեպ իրեն է ձգում ոչ միայն զբոսաշրջիկների և հանգստացողների, այլև ոգեշնչման աղբյուր է  շատ նկարիչների ու արվեստագետների համար։ Այցելություն Սևանա  թերակղզի, որի բարձունքում է միջնադարյան Սևանավանք վանական համալիրը։ Այստեղից բացվում է լճի աննկարագրելի գեղեցիկ տեսարան։

Վերադարձ դեպի Երևան

Գիշերակաց Երևանում

օր 7

Երևան - Գյումրի (Քաղաքային կենցաղի թանգարան, Սև բերդ, զբոսանք հին փողոցներով) - Հառիճավանք - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն  Շիրակի մարզ՝ Գյումրի։ Սա Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է, որը գտնվում է Երևանից 130 կմ հեռավորության վրա։ Գյումրին հայտնի է իբրև ժողովրդական ավանդույթները սրբորեն պահպանող քաղաք  և առանձնանում է իր ջերմ հյուրընկալությամբ։ Զբոսանք Կումայրիի պատմական թաղամասով, որը Հայաստանի այն քիչ վայրերից  է, ուր պահպանվել Է դասական հայկական քաղաքային ճարտարապետության շունչը։ Թաղամասում հաշվում են 18-րդ և 19-րդ դարերի ավելի քան հազար շենքեր։ Այցելեք Քաղաքային կենցաղի թանգարան, Սև բերդ,  զբոսնեք  հին փողոցներով։

Վերադարձի ճանապարհին այցելություն Արագած լեռան արևմտյան լանջի վրա կառուցված Հառիճավանք։

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում։

օր 8

Երևան – Գառնիի տաճար (լավաշի թխում) - Գեղարդավանք - Երևան

Նախաճաշ հյուրանոցում:

Ուղևորություն դեպի Գառնի գյուղում գտնվող Արևի Միհր աստվածությանն նվիրված գեղեցիկ հեթանոսական  տաճար (մ.թ. 1-ին դար): Կառուցված լինելով դեպի խորը կիրճ բացվող բարձունքի վրա՝ հելենական ոճին  բնորոշ ճարտարապետությամբ, սյունաշարով ամփոփված կառույցն բնության հետ ներդաշնակ ամբողջություն է կազմում և հիացնում իր գեղեցկությամբ։

Գառնիի ամրոցը ծառայել է իբրև Արշակունիների թագավորական տան ամառային նստավայր: 1679 թվականի ուժեղ երկրաշարժից ավերված տաճարը  վերականգնվել է 1969-1974 թվականներին: Պահպանվել են տաճարը շրջապատող ամրոցի պարսպի մի մասը,  թագավորական պալատի և բաղնիքի ավերակները: Հետաքրքիր է բաղնիքի խճանկարային հատակն իր վրայի հունատառ արձանագրությամբ. « աշխատեցինք՝ ոչինչ չստանալով»: Կան հունարեն գրություններ, որոնցից հետևում է, որ տաճարը կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ I թագավորի (Արշակունիների արքայատոհմ) կողմից:

Այցելություն Սուրբ Գեղարդի հազվագյուտ ժայռափոր տաճար (12-13-րդ դարեր), որն անվանակոչվել է   այստեղ երկար ժամանակ պահված  Սուրբ Գեղարդի անունով, որով ընդհատեցին Քրիստոսի  տառապանքները (այժմ մասունքը  ​​գտնվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում): Տաճարը գտնվում է բարձր լեռներում՝ Ազատ գետի գեղատեսիլ կիրճում: Այն հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, երկու քարանձավային եկեղեցիներից և դամբարանից: Առաջին քարանձավային տաճարում ժայռից բխում է սառը աղբյուր, որը մինչ օրս պաշտամունքի առարկա է: Համարվում է, որ սուրբ ջուրը բուժում է հիվանդություններ, երիտասարդացնում և գեղեցկություն է հաղորդում հավատացյալներին: Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000):

Մասնակցություն գյուղական տանը թոնիրում հայկական հացի՝ լավաշ թխելու յուրահատուկ գործընթացին:

Վերադարձ Երևան:

Գիշերակաց Երևանում:

օր 9

Տեղափոխում օդանավակայան և մեկնում

Նախաճաշ հյուրանոցում:

Տեղափոխում օդանավակայան մեկնումից 2.5 ժամ առաջ։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում

Հյուրանոցի անվանումը Երկտեղանոց Մեկտեղանոց Երրորդ մեծահասակ 6-12 տարեկան երեխա
Elysium Gallery 3*, Mandarin, Alba или аналог Elysium Gallery 3*, Mandarin, Alba или аналог
Ani Central Inn 4* или аналог
Ani Plaza 4*, Медиан или аналог

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Проживание в гостинице (8 ночей)
  • Завтраки
  • Трансферы и транспортное обслуживание по программе
  • Услуги профессионального русскоговорящего гида
  • Все входные билеты по программе
  • Билет на канатную дорогу «Крылья Татев» (обратный путь
  • Все мастер-классы по программе
  • Все дегустации по программе

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը