Ճանաչողական շրջագայություն Վրաստանում և Հայաստանում
8 օր / 7 գիշեր
Շրջագայությունը կարող է իրականացվել հակառակ հերթականությամբ՝ ժամանում Երևան հինգշաբթի և ուրբաթ օրերին և համապատասխանաբար մեկնում Թբիլիսիից մարտի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ։
էքսկուրսիաների հերթականությունը փոխվում է կախված ժամանման օրվանից ։
հասանելիություն
Ամբողջ տարի
ժամանման օրերը
Յուրաքանչյուր շաբաթ՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Թբիլիսի։ Տեղափոխում հյուրանոց
Դիմավորում օդանավակայանում։ Տեղափոխում ընտրված հյուրանոց
Գիշերակաց Թբիլիսիում։
Զբոսանք Թբիլիսիում - շրջագայություն դեպի Մցխեթա
Օրը սկսեք նախաճաշով։
Զբոսանք ծանոթացում Թբիլիսիի (վրացերենից՝ «Տաք աղբյուր»)՝ Վրաստանի մայրաքաղաքի հետ։ Կուր գետի (Մտկվարի) գեղատեսիլ հովտում կառուցված քաղաքն Վրաստանի ամենամեծ բնակավայրն է։
Քաղաքի պատմությունը կարելի է ուսումնասիրել նրա ճարտարապետությամբ։ Թբիլիսիի բնորոշ շունչը հնի ու նորիկ հակադրությունն է։Ծանոթացեք հին թաղամասերին, բաց փայտե պատշգամբներով տներին, հարմարավետ բակերին, միջնադարյան ամրոցներին և ժամանակակից բիզնես կենտրոններին։
Այցելություն Նարիկալա ամրոց՝ Թբիլիսիի ամենահայտնի հին հուշարձաններից մեկը, որը հաճախ անվանում են քաղաքի հոգին և սիրտը։ Սա քաղաքի լավագույն դիտակետն է, որտեղից բացվում է Թբիլիսիի գեղեցիկ տեսարանը։
Զբոսնեք Աբանոտուբանի՝ Ծծմբի բաղնիքների թաղամասում ,որ հայտնի է ծծմբի բնական տաք աղբյուրներով ու դարեր շարունակ եղել է հանգստի և բուժման կենտրոն:
Թափառեք հարմարավետ սրճարաններով, արվեստի պատկերասրահներով և բուտիկ խանութներով լի հմայիչ Շարդենի թաղամասի նրբանցքներով։
Այնուհետև ուղևորություն դեպի Արևմտյան Վրաստան: Առաջին կանգառը Մցխեթան է՝ Վրաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության այս օբյեկտը կառուցվել է Արագվի և Մտկվարի գետերի միախառնման գեղատեսիլ հատվածում:
Այցելություն Ջվարիի վանք (6-րդ դար) («Սուրբ Խաչ»), որը միջնադարյան վրացական ճարտարապետության գլուխգործոցներից է։ որը Միխայիլ Լերմոնտովը նշել է իր բանաստեղծություններում: Վանքը գտնվում է լեռան գագաթին և սուրբ վայր է վրացիների համար, քանզի, այստեղ էր առաջին խաչը կանգնեցրել Վրաստանի քրիստոնյա լուսավորիչ Սուրբ Նինոն։
Մցխեթայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը Սվետիցխովելի տաճարն է (11-րդ դար), որը վրացերենից թարգմանաբար նշանակում է «կյանք տվող սյուն»: Սկզբում այն փայտե շինություն էր (4-րդ դար), ապա դրա տեղում կառուցվեց բազիլիկ (5-րդ դար), և արդեն 11-րդ դարում կառուցվեց տաճար, որը Վրաստանի հիմնական հոգևոր կենտրոններից մեկն է։
Ջվարի վանքը և Սվետիցխովելի տաճարը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Գիշերակաց Թբիլիսիում։
Թբիլիսի - Կախեթի - Սիղնաղի «Սիրո քաղաք» - այցելություն գինու գործարան - գինու համտես
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Կախեթի՝ վրաց գինեգործության ծննդավայր։ Նրա մարգարիտը Ալազանի հովիտն է, որտեղ գտնվում են հայտնի գինեգործական բնակավայրերը։
Այցելություն «Քինձմարաուլի» կորպորացիայի գինեգործարան՝ գինու համտեսով, որտեղ ձեզ կծանոթացնեն վրացական հայտնի ապրանքանիշի գինիների պատրաստման տեխնոլոգիային։
Այնուհետև կախեթցի տանտիրուհու հյուրընկալմամբ ճաշ՝ ավանդական սեղանի շուրջ (վճարվում է լրացուցիչ)։
Այցելություն Սիգնաղի՝ Վրաստանի արևելքում գտնվող հրապուրիչ քաղաք, որը հայտնի է նաև «Սիրո քաղաք» անվանումով։ Այն առանձնանում է ավանդական վրացական ոճի պատշգամբներով ձևավորված շենքերով ու սալահատակված, գեղեցիկ փողոցներով։ Քաղաքը հայտնի է իր համանուն ամրոցով, որը Վրաստանի ամենահայտնի և ամենամեծ ամրոցներից է։ Սիգնաղի ամրոցի պարիսպները պահպանվել են մինչև մեր օրերը։ Վերջինիս պարագծի երկայնքով պահպանվել են 28 դիտաշտարակներ, որոնցից բացվում է Ալազանի հովտի հրաշալի տեսարան։
Գիշերակաց Թբիլիսիում
Թբիլիսի –Հաղպատավանք ՅՈՒՆԵՍԿՈ –Դիլիջան – Սևանա լիճ – Երևան Նախաճաշ հյուրանոցում
Ուղևորություն դեպի վրաց-հայկական սահման։ Սահմանային ձևակերպումներ,
Շարունակեք հրապուրիչ ճանապարհորդությունը դեպի հյուսիսային Հայաստան՝ փարթամ անտառներով, բարձր լեռներով և խոր ձորերով կախարդական տարածաշրջան: Այս շրջանը հայտնի է միջնադարյան հայկական ճարտարապետության հիասքանչ նմուշներով, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի վանքով:
Այցելություն Հաղպատի վանական համալիր, որը կրոնական և կրթական նշանավոր կենտրոն էր 10-13-րդ դարերում: Հաղպատն դասվում է միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշների շարքին: Հաղպատում ժամանակին եղել է գրատուն, ձեռագրատուն և բժշկական դպրոց: Հատկանշական է, որ Հաղպատի վանականներից է եղել անվանի ազգային բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովան։
Ճանապարհորդության շարունակում դեպի Դիլիջան լեռնային հանգստավայր, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա»։ Այն գտնվում է բարձր լեռներում (1200-1500 մ) և հիացնում է կուսական սոճու անտառներով ծածկված բնապատկերներով։
Ուղևորություն դեպի բարձրլեռնային Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Շլացուցիչ փիրուզագույն լիճը՝ լեռների գրկում իր վեհաշուք համայնապատկերով դեպ իրեն է ձգում ոչ միայն զբոսաշրջիկների և հանգստացողների, այլև ոգեշնչման աղբյուր է շատ նկարիչների ու արվեստագետների համար։ Այցելություն Սևանա թերակղզի, որի բարձունքում է միջնադարյան Սևանավանք վանական համալիրը։ Այստեղից բացվում է լճի աննկարագրելի գեղեցիկ տեսարան։
Ժամանում Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան։ Տեղավորում հյուրանոցում։
Գիշերակաց Երևանում։
Երևան - Խոր Վիրապ վանական համալիր - Նորավանք - «Հին Արենի» գինեգործարան (շրջագայություն և համտես) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ վանք։ Այստեղից բացվում է Աստվածաշնչյան Արարատ լեռան եզակի գեղեցկության համայնապատկերն՝ իր ձյունաճերմակ գագաթներով։ Սրբավայրում է զնդանը,ուր Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել է Տրդատ թագավորի հրամանով՝ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու համար։ 301 թվականին ազատ արձակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը օծեց հայ ժողովրդին, և քրիստոնեությունը Հայաստանում ընդունվեց որպես պետական կրոն։
Գրիգոր Լուսավորչի բանտարկության վայրում հետագայում կառուցվել է Խոր Վիրապ եկեղեցին, որը դարձել է սրբավայր ողջ քրիստոնեական աշխարհի համար։ Գրիգոր Լուսավորիչը սրբադասվել է և համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիրը: Եկեղեցում պահպանվել է զնդանը, ուր հնարավոր է իջնել աստիճաններով և ուսումնասիրել բանտարկության վայրը: Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:
Այնուհետև վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք (13-15-րդ դարեր), որը միջնադարյան Հայաստանի ճարտարապետության ակնառու հուշարձան է, կրոնական ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվելով ոլորապտույտ կիրճի բարձունքին, արտասովոր գեղեցկության կարմիր ժայռերի մեջ համալիրն անջնջելի տպավորություն է թողնում բնության հետ իր ներդաշնակ միասնությամբ: Հատկապես գեղեցիկ է եկեղեցու արևմտյան ճակատը, դեպի երկրորդ հարկ տանող կոնսոլային աստիճաններով:
Այցելություն Արենի գինու գործարան՝ գինու համտեսի համար։ Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է: 21-րդ դարի սկզբում Արենի գյուղի շրջակայքում միջազգային և հայաստանյան մի քանի հնագիտական արշավախմբերը հայտնաբերվեցին հնագույն գինեգործարանի,ծիսական թաղումների խոշոր պեղավայրեր: 6100 տարվա վաղեմության գինեգործարանն ու մառանը պահպանված վիճակում էին: Հայտնաբերվեցին խաղողի մամլիչներ, խմորման և պահեստավորման տարաներ, հողի մեջ թաղված կարասներ, ինչն հետարքրքիր վկայություն է Հայաստանի հնագույն բնակիչների բարձր զարգացած գինու մշակույթի մասին:
Այցելություն «Հին Արենի» գինու գործարան, շրջագայություն գործարանում ՝ տարբեր տեսակի գինիների համտեսով։
Վերադարձ և գիշերակաց Երևանում։
Երևան – Գառնու տաճար (լավաշի թխում) – Գեղարդավանք (ՅՈՒՆԵՍԿՈ) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում:
Ուղևորություն դեպի Գառնի գյուղում գտնվող Արևի Միհր աստվածությանն նվիրված գեղեցիկ հեթանոսական տաճար (մ.թ. 1-ին դար): Կառուցված լինելով դեպի խորը կիրճ բացվող բարձունքի վրա՝ հելենական ոճին բնորոշ ճարտարապետությամբ, սյունաշարով ամփոփված կառույցն բնության հետ ներդաշնակ ամբողջություն է կազմում և հիացնում իր գեղեցկությամբ։
Գառնիի ամրոցը ծառայել է իբրև Արշակունիների թագավորական տան ամառային նստավայր: 1679 թվականի ուժեղ երկրաշարժից ավերված տաճարը վերականգնվել է 1969-1974 թվականներին: Պահպանվել են տաճարը շրջապատող ամրոցի պարսպի մի մասը, թագավորական պալատի և բաղնիքի ավերակները: Հետաքրքիր է բաղնիքի խճանկարային հատակն իր վրայի հունատառ արձանագրությամբ. « աշխատեցինք՝ ոչինչ չստանալով»: Կան հունարեն գրություններ, որոնցից հետևում է, որ տաճարը կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ I թագավորի (Արշակունիների արքայատոհմ) կողմից:
Այցելություն Սուրբ Գեղարդի հազվագյուտ ժայռափոր տաճար (12-13-րդ դարեր), որն անվանակոչվել է այստեղ երկար ժամանակ պահված Սուրբ Գեղարդի անունով, որով ընդհատեցին Քրիստոսի տառապանքները (այժմ մասունքը գտնվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում): Տաճարը գտնվում է բարձր լեռներում՝ Ազատ գետի գեղատեսիլ կիրճում: Այն հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, երկու քարանձավային եկեղեցիներից և դամբարանից: Առաջին քարանձավային տաճարում ժայռից բխում է սառը աղբյուր, որը մինչ օրս պաշտամունքի առարկա է: Համարվում է, որ սուրբ ջուրը բուժում է հիվանդություններ, երիտասարդացնում և գեղեցկություն է հաղորդում հավատացյալներին: Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000):
Մասնակցություն գյուղական տանը, թոնիրում հայկական հացի՝ լավաշ թխելու յուրահատուկ գործընթացին:
Վերադարձ Երևան:
Գիշերակաց Երևանում:
Երևան - Էջմիածին (Սբ․Հռիփսիմե, Սբ Գայանե վանքեր, Մայր տաճար) – Զվարթնոց տաճար - Երևան
Ճանապարհորդություն դեպի Էջմիածին (Վաղարշապատ)՝ Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկն ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելեք Էջմիածնի տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է, հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից զարդեր, գավազաններ, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:
Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, որոնք երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու ամենանշանավոր եկեղեցիներից է, որը հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Այն նվիրված է Սուրբ Կույս Հռիփսիմեին, ով Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից խուսափելով ապաստանել էր Հայաստանում։ Այստեղ Քրիստոսի գեղեցիկ և նվիրված հետևորդն հրաժարվեց ընդունել հեթանոս Տրդատ III թագավորի հետ ամուսնության առաջարկն, նախընտրելով նահատակությունը: Նրա մահվան վայրում քրիստոնեության ընդունումից հետո կանգնեցվեց փոքրիկ մատուռ, իսկ հետագայում այս հոյակերտ տաճարն:
630 թվականին Եզրաս Ա կաթողիկոսի կողմից կառուցված Սուրբ Գայանե եկեղեցին նվիրված է քրիստոնյա նահատակ կույս Սուրբ Գայանեին, ով վճռորոշ դեր է ունեցել Հայաստանում քրիստոնեություն ընդունելու գործում: Սուրբ Գայանեի հավատքի և զոհաբերության պատմությունը պատմական և հոգևոր խոր արժեք է հաղորդում այս վայրին: Դարեր շարունակ այն եղել է աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի և քրիստոնյա այցելուների ուխտատեղի։
Այնուհետև ճանապարհն տանում է Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից՝ Զվարթնոցի տաճար: 641-661թվականներին կառուցված այս գլուխգործոցն իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից և հայ ճարտարապետական մտքի թռիչքն է մարմնավորում: Եռաստիճան կառույցը հենվում էր արծիվների պատկերներով հսկայական սյուների վրա, զարդարված քանդակազարդ խաղողի որթերով և նռան ճյուղերով։ Պահպանված բեկորներն անգամ պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Զվարթնոցն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):
Վերադարձ դեպի Երևան:
Գիշերակաց Երևանում
Տեղափոխում դեպի օդանավակայան և մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Սենյակից դուրս գրում մինչև ժամը 12:00։ Տեղափոխում դեպի օդանավակայան մեկնումից 2.5 ժամ առաջ։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում
| Հյուրանոցի անվանումը | Երկտեղանոց | Մեկտեղանոց | Երրորդ մեծահասակ | 6-12 տարեկան երեխա |
|---|---|---|---|---|
| 3* հյուրանոցներ՝ Mandarin, Elysium Gallery կամ նմանատիպ հյուրանոցներ Երևանում Classic Avlabari, Voyager, Piazza կամ նմանատիպ հյուրանոցներ Թբիլիսիում | ||||
| 4* հյուրանոցներ՝ Ani Plaza, Median կամ նմանատիպ հյուրանոցներ Երևանում Reikats King Tamar, Gallery Palace, Hotel 21 կամ նմանատիպ հյուրանոցներ Թբիլիսիում | ||||
| 5* հյուրանոցներ՝ Golden Palace, National կամ նմանատիպ հյուրանոցներ Երևանում |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Կացություն հյուրանոցներում (7 գիշեր, որից 3 գիշեր Թբիլիսիի հյուրանոցում և 4 գիշեր Երևանում)
- Նախաճաշ
- Տրանսֆեր և տրանսպորտային ծառայություններ՝ ըստ ծրագրի
- Ռուսախոս մասնագետ ուղեկցորդի ծառայություններ
- Մուտքի տոմսերը, համտեսները և վարպետության դասերը՝ ըստ ծրագրի
- Լավաշ թխելու գործընթացի ցուցադրություն Գառնիում
- Գինու համտես Թբիլիսիում և Կախեթիում
- Գինու համտես Արենի գյուղում
