Կոլորիտային Հայաստան

6 օր / 5 գիշեր

հասանելիություն

21 նոյեմբերի - 26 դեկտեբերի և 1 հունվարի- 24 փետրվարի

ժամանման օրերը

չորեքշաբթի,հինգշաբթի,ուրբաթ և շաբաթ օրերին

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան- Տեղափոխում հյուրանոց

Դիմավորում օդանավակայանում, տեղափոխում ընտրված հյուրանոց

Գիշերակաց Երևանում

օր 2

Շրջագայություն Երևանի տեսարժան վայրերով

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջագայություն  հին (29 տարով ավելի հին, քան Հռոմը) և միևնույն ժամանակ ժամանակակից գեղեցիկ  երևանում։ Զբոսանք  քաղաքի կենտրոնում, որ ներառում է ծանոթացում  Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի,Աբովյան փողոցի,  օպերայի և բալետի շենքի,Կարապի յճի հետ։

Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից՝ Մոնումենտից, բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և   Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:

Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է  մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։

Գիշերակաց Երևանում

օր 3

Երևան - Ծաղկաձոր (Կեչառիս վանք, Ճոպանուղի), Սևանա լիճ,(Սևանավանք) կամ Սևանա լիճ+ Դիլիջան (Հաղարծին վանք, Գոշավանք) - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Ծաղկաձոր՝ անտառապատ լեռներում ծվարած գեղեցիկ,  փոքրիկ քաղաք։ Կարճ շրջագայություն բնակավայրում,  այնուհետև հնարավորություն կընձեռնվի  ճոպանուղով բարձրանալու դեպի բարձր լեռնագագաթներ։ Այստեղ ձեր առջև կբացվի հայկական բնաշխարհի  անմոռանալի և հիասքանչ համայնապատկերը: Այցելություն 11-13 դարերում կառուցված Կեչառիս վանական համալիր։

Այնուհետև ճանապարհը ձեզ կտանի դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Այս կապույտ գեղեցկուհին Եվրասիայի ամենաբարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ Պարզ և արևոտ օրերին յճի  ջրերը մուգ փիրուզագույն երանգ են ստանում՝ անհավանական գեղեցկություն հաղորդելով  940 կմ2 մակերես ունեցող բնության այս հրաշքին։

Դեպի թերակղզի բարձրանալիս այցելուների առջև բացվում է շրջակա լեռների գրկում հանգստացող լճի  չքնաղ տեսարանը։ Հիացեք 9-րդ դարում կառուցված Սևանավանքով, որ դարերի խորհուրդն իր մեջ կրելով, վեհորեն իշխում է Սևանա կապույտի վրա։

օր 4

Երևան – Էջմիածին (Սբ Հռիփսիմե,Սբ Գայանե վանքեր,Մայր տաճար ) – Զվարթնոց տաճար – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք, որը նախկինում եղել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը և ներկայումս Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրն է։ Էջմիածնի մուտքի մոտ ձեզ դիմավորում է Սուրբ Հռիփսիմե նահատակի վեհաշուք վանքը։Հայաստանում քրիստոնեության տարածման համար նահատակված կույսի մասունքներն  հանգչում են խորանի տակ գտնվող դամբարանում: Կոմիտաս կաթողիկոսը 7-րդ դարում նահատակության վայրում եկեղեցի է կառուցել: Եկեղեցու արևմտյան պատի վրա գտնվող արձանագրությունը վկայում է դրա մասին: Էքսկուրսիան ներառում է նաև այցելություն Սուրբ Գայանե եկեղեցի (7-րդ դար), որը նույնպես զոհվել է Հայաստանում քրիստոնեության տարածման համար: Վանքը հիմնադրվել է 630 թվականին Եզրաս կաթողիկոսի կողմից:  Սուրբ Գայանեի մասունքները հանգչում են եկեղեցու հարավային հատվածում:

Այցելություն Մայր տաճար։ Էջմիածնի մայրավանքը քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.)։ Այն Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն է, որը հիմնադրվել է 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Տաճարի թանգարանն ունի եզակի ցուցանմուշներ՝ Սուրբ Պատարագի սպասարկման կրոնական իրերի հավաքածու, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված առարկաներ, զարդեր, Սբ Մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսա և Սուրբ Գեղարդը։

Այնուհետև ուղևորություն դեպի Հայաստանի ճարտարապետական ​​հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճար (641-661թթ.), որն իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից: Պահպանված ավերակները պատկերացում են տալիս այս տաճարի հազվագյուտ գեղեցկության և աներևակայելի ճարտարապետական լուծումների մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.)

Վերադարձ և գիշերակաց Երևանում։

օր 5

Երևան – Գառնիի տաճար – Գեղարդավանք-Երևան

Նախաճաշ հյուրանոցում։։

Օրը սկսվում է Գառնիի հեթանոսական տաճար այցելությամբ՝ եզակի նախաքրիստոնեական տաճար Հայաստանում։ Հունահռոմեական ոճի այս հոյակապ կառույցը, որը կառուցվել է 77 թվականին Տրդատ Ա թագավորի օրոք, նվիրված է եղել Միհրին՝ Արևի Աստծուն:  Մոտակայքում ուսումնասիրեք թագավորական պալատի ավերակները և հնագույն բաղնիքները՝ Արշակունի արքայատոհմի ամառային հանգստավայրի մնացորդները, որոնք արտացոլում են Հայաստանի վաղ մշակույթի վեհությունը։  Ճանապարհին՝ լուսանկարվելու համար կանգառ Չարենցի կամարի մոտ։

Կամընտրելի։ Ճաշ ընտանեկան միջավայրում․ Տեղացի ընտանիքի հյուրասիրությամբ դուք հնարավորություն կունենաք ականատես լինել լավաշի՝ հայկական հացի պատրաստմանը, որը  թխվում է թոնրի մեջ և հարյուրամյակների պատմություն ունի:

Այնուհետև շարունակեք ճանապարհը դեպի Գեղարդավանք ՝ ժայռափոր ճարտարապետական  գլուխգործոց։ Զգացեք  վանքի հավերժական գեղեցկությունը, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է 2000թ.-ից: Հրաշալի բնության սրտում՝ 12-13-րդ դարերի այս վանական համալիրը շինարարական մտքի թռիչք ​​ է և եղել է միջնադարյան հայ գրչության կարևոր կենտրոն: Անունը՝  Սբ Գեղարդ, վերաբերում է մասունքին, որ խաչելության ժամանակ խոցել է Քրիստոսի կողը և Հայաստան է բերվել Սբ Թադեոսի կողմից։։

Մասնակցություն գյուղական տանը թոնիրում հայկական հացի՝ լավաշի պատրաստման յուրահատուկ գործընթացին:

Վերադարձ և գիշերակաց Երևանում.

օր 6

Տեղափոխում օդանավակայան,մեկնում

Նախաճաշ հյուրանոցում։ Դուրս գրում մինչև 12:00. Օդանավակայան տեղափոխում թռիչքից 2.5 ժամ առաջ

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում

Հյուրանոցի անվանումը Երկտեղանոց Մեկտեղանոց Երրորդ մեծահասակ 6-12 տարեկան երեխա
Էլիզիում գելարի 3*, Մանդարին 3* կամ նմանատիպ
Կասկադ 3*, Անի Սենթրալ Ինն 4* կամ նմանատիպ հյուրանոց
Անի Պլազա 4*, Մեդիան 4* կամ նմանատիպ

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Հյուրանոցային կեցություն (5 գիշեր)
  • Նախաճաշեր
  • Տրանսֆերներ և տրանսպորտային ծառայություններ՝ ըստ ծրագրի
  • Զբոսավարի ծառայություններ
  • Բոլոր մուտքի տոմսերը
  • Լավաշի պատրաստման ցուցադրություն Գառնիում

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • դեկտեմբերի 25 - հունվարի 7-ի ամանօրյա շրջանի հավելավճարը

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը