Խորհրդավոր Հայաստան

8 օր / 7 գիշեր

հասանելիություն

2026 թվականի մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ

ժամանման օրերը

երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, կիրակի՝ Խնձորեսկն փոխվում է Շաքիի ջրվեժով

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան։ Տեղափոխում հյուրանոց

Գիշերակաց Երևանում

օր 2

Երևան – Գյումրի (Քաղաքային կենցաղի թանգարան, Սև ամրոց, զբոսանք հին փողոցներով) – Արիճավանք – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Ճամփորդություն դեպի Գյումրի՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքը, որը գտնվում է Երևանից 130 կմ հեռավորության վրա՝ Շիրակի մարզում։ Գյումրին այն քաղաքներից է, որը մեծ սիրով պահպանում է ազգային ավանդույթները և հայտնի է իր հյուրընկալությամբ։ Զբոսանք Գյումրու պատմական Կումայրի թաղամասում՝ Հայաստանի այն եզակի վայրերից մեկը, որտեղ պահպանվել է իսկական հայկական քաղաքային ճարտարապետությունը։ Տարածքում կան ավելի քան հազար շինություններ՝ թվագրվող XVIII և XIX դարերով։ Այցելություն Քաղաքային կենցաղի թանգարան, Սև ամրոց և զբոսանք քաղաքի հին փողոցներով։ Վերադարձի ճանապարհին այցելություն Արիճավանք վանք՝ տեղակայված Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում։
Վերադարձ Երևան։

Գիշերակաց Երևանում։

օր 3

Սևանա լիճ – Հայրավանք վանական համալիր - Նորատուսի խաչքարեր - Օրբելյանների քարավանատուն (Սելիմ) - Արփի գինու գործարան - Ջերմուկ (հանքային ջրերի ըմպելասրահ, ջրվեժ)

Նախաճաշ հյուրանոցում:

Ուղևորություն դեպի բարձրլեռնային Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։

Սևանը երկրագնդի մեծ բարձրադիր լճերից է և ցնցում է իր խաղաղ գեղեցկությամբ: Ճանապարհորդներին  կգերի լեռներով շրջապատված ջրերի շլացուցիչ կապույտ գույնը։  Պատահական չէ, որ շատ նկարիչներ իրենց ոգեշնչման աղբյուրն են գտնում բնության, պատմության միաձույլ ամբողջություն դարձած այս երկրամասում։  Այցելություն  Հայրավանք:

Հաջորդ կանգառն Նորատուսում է՝ գեղատեսիլ գյուղ, որը գտնվում է Սևանա լճի ափին:  Նորատուսի միջնադարյան գերեզմանատունը (13-17-րդ դդ ) հանրահռչակ է իր  զարդաքանդակներով հարուստ խաչքարերի դաշտով։ Հարյուրավոր խաչքարերը հայ քարարվեստի անգերազանցելի մշակույթային ժառանգության վկայությունն են:

Շարունակեք շրջագայությունն  Սելիմի լեռնանցքով՝ այցելելով Սելիմի պատմական քարավանատունը (XIV դ.): Կառուցված 1332 թվականին  Օրբելյան իշխանի կողմից, այն ժամանակին որպես հանգստավայր է ծառայել Մետաքսի ուղու ճանապարհորդների համար: Քարավանատունը հիշեցնում է Հայաստանի խաղացած նշանակալի դերը  հին աշխարհի առևտրական և մշակույթային հարաբերություններում։

 

Ուղևորություն դեպի Ջերմուկ հանգստավայր, որը հայտնի է իր բուժիչ տաք հանքային աղբյուրներով։ Ջերմուկի գեղեցկությունը հայտնի է Հայաստանի սահմաններից շատ հեռու։ Զարմանալի չէ, որ այն կոչվում է Հայաստանի կանաչ մարգարիտ։ Ջերմուկը դա կապույտ երկինք է, անդնդախոր կիրճեր և լեռնագագաթներ,որոնց ոտքերի ներքո գալարվում է  լեռնային գետն՝ իր յուրահատուկ  աղմուկով։Զով, մաքրագույն օդ է, լեռնային առվակների շշուկ, արհեստական ​​լճակների, փոքրիկ ջրվեժների և  առողջարանների սպիտակ շենքեր, որոնք թաղված են հսկայական բարդիների և հզոր  եղևնիների կանաչապատ գրկում։ Ջրվեժ տանող կիրճը գեղատեսիլ է։ Այստեղ դուք կարող եք բազմաթիվ  լուսանկարներ անել՝ որպես այս դրախտավայրում անցկացրած ժամանակի հուշ։

 

Այցելություն գինեգործարան՝ հայկական գինու համտեսով։

 Վերադարձ դեպի Երևան։

 

Գիշերակաց Երևանում

օր 4

Երևան - Հաղպատի վանք- Զարնի-Պարնի քարանձավային- ամրոցային համալիր - Ախթալայի վանք - Արամյանցի դղյակ - Սանահինի վանք - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Հայաստանի հյուսիս, Լոռու մարզ ՝ Հաղպատի և Սանահինի վանքեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (1996):

Այցելություն  Հաղպատի վանք (10-րդ դար), որը գտնվում է կիրճերով շրջապատված փոքրիկ բարձրավանդակի վրա: 10-13-րդ դարերում այն ​​եղել է Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը: Այստեղ ուսումնասիրել են հումանիտար գիտություններ, աստվածաբանություն, զարդարվեստ և ձեռագրագիտություն: Որոշ ժամանակ Հաղպատի վանքում է ապրել  հայ մեծանուն աշուղ և բանաստեղծ Սայաթ-Նովան, որի կյանքի մասին Սերգեյ Փարաջանովը նկարահանել է հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմը: Նկարահանումների մի մասը տեղի է ունեցել այս վանքում:

Շարունակելով ուղևորությունն՝ այցելում ենք Զարնի Պարնիի քարանձավային-ամրոցային համալիր,այնուհետև տեղափոխում դեպի Ախթալայի ամրոց: Այստեղ կառուցված Ախթալայի վանքը (12-րդ դար) յուրահատուկ է իր պատերի լավ պահպանված որմնանկարներով։ Այցելություն Արամյանցի դղյակ։

Հաջորդ կանգառն  Սանահինի վանական համալիրում է (10-րդ դար)։ 12-րդ դարում Սանահինում կար բժշկական դպրոց, որտեղ ուսումնասիրում էին մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա։

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում։

օր 5

Երևան – Ամբերդ – Արագած լեռ (Քարի լիճ) – Չորամրգի և էկոարտադրանքի գործարան – Սաղմոսավանք – Հայոց այբուբենի հուշարձան – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Ամբերդ  — միջնադարյան ճարտարապետության ուշագրավ հուշարձան (XI–XIII դարեր)։ Բերդամրոցի հզոր կառույցները վեր են խոյանում կիրճի բարձունքին։ Արտաքին կողմից բերդը պարսպապատված է հզոր բերդապատով և աշտարակներով։ Ամբերդը ուներ երկու ջրամբար և սեփական ջրամատակարարման համակարգ։ Այս բերդը պատկանում էր Պահլավունիների տոհմին։ Բերդի տարածքում գտնվում է Ամբերդի եկեղեցին, կառուցված 1026 թվականին։

Ճանապարհ դեպի բարձրլեռնային Քարի լիճ, որը գտնվում է  Արագածի չորս սուր գագաթների միջնամասում, ծովի մակարդակից 3207 մետր բարձրության վրա։ Արագած լեռը Հայաստանի Հանրապետության   ամենաբարձր գագաթն է՝ 4090 մետր։ Դաշտավայրերը և լեռնային  իրարահաջորդ գեղեցիկ բնապատկերները գրավում են  լեռնագնացության սիրահարներին։ Ամռանը լեռան լանջերը ծածկվում են ծաղկած կանաչ գորգով։ Ձեր առջև բացվում է ծաղիկների մի ողջ աշխարհ ՝ այնքան գունագեղ, որ նրանց երանգները երբեմն անիրական են թվում։ Այստեղ հանդիպում են նարդոս, բալզամիկ բույսեր, եղեսպակ, ալպիական երիցուկ, զանգակ, վայրի սամիթ և այլ ալպիական բույսեր։ Արագած լեռնազանգվածը հանդիսանում է Հայաստանի համար անսպառ ջրային ամբար և աղբյուր։

Այնուհետև այցելություն չորամրգի և էկոարտադրանքի գործարան։ Այստեղ արտադրվում են առանց շաքարի և հավելումների չորամրգեր, ինչպես նաև չորացրած բանջարեղեն և չիպսեր։

Ճամփորդություն դեպի Սաղմոսավանք , որը գտնվում է գեղատեսիլ Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի բարձունքի վրա։ Սաղմոսավանքը հիմնադրվել է 1215 թվականին, երբ իշխան Վաչե Վաչուտյանը կառուցեց Սուրբ Սիոն եկեղեցին։

Այցելություն Հայոց այբուբենի հուշահամալիր, որը գտնվում է հրաբխային քարերով ծածկված փոքրիկ դաշտավայրում։ Այստեղ ներկայացված են տուֆից քանդակված հայոց այբուբենի բոլոր տառերը՝ յուրաքանչյուրն  մարդու հասակի բարձրության։ Ամեն տառ ունի յուրահատուկ գեղարվեստական ձևավորում։ Բնականորեն  ցրված տարածության և հրաբխային քարեզանգվածների մեջ, դրանք կարծես հառնում են հեռավոր անցյալից։ Զբոսաշրջիկներն սիրում են լուսանկարվել իրենց անվան առաջին տառի ներքո։

Վերադարձ Երևան։

Գիշերակաց Երևանում։

օր 6

Երևան – Գառնի տաճար (լավաշի պատրաստման ցուցադրում) – Գեղարդավանք – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։
Էքսկուրսիա դեպի Գառնիում գտնվող արևի աստված Միհրին նվիրված հիասքանչ հեթանոսական Արևի տաճար (մ․թ․ 1-ին դար)։ Այն կառուցված է հին հունական ոճով՝ բոլոր կողմերից սյունաշարով, գտնվում է բլրի վրա, որը խորը կիրճով բաժանվում է լեռնաշղթայից։ Տաճարը շլացնում իր գեղեցկությամբ և երբեմն թվում է անիրական։ Գառնիի բերդը ծառայել է Արշակունյաց արքայատոհմի համար իբրև ամառային նստավայր։ Այն ավերվել է 1679 թ․ ուժեղ երկրաշարժի արդյունքում, իսկ 1969–1974 թթ․ վերականգնվել է։ Պահպանվել են տաճարը շրջապատող բերդի պատի մի հատված, ինչպես նաև արքունական պալատի և բաղնիքի ավերակները։ Հետաքրքիր է բաղնիքի նախասենյակի խճանկար հատակը և  գրություն, որտեղ նշվում է․ «Աշխատեցինք, ոչինչ չստանալով»։ Պահպանվել են հունարեն արձանագրություններ, ըստ որոնց՝ տաճարը կառուցվել է մ.թ. 77 թվականին՝ Տրդատ Ա-ի կողմից (Արշակունյաց արքայատոհմ)։

Ուղևորություն դեպի եզակի ժայռափոր Գեղարդավանք (XII–XIII դդ․), որի անվանումը կապված է այնտեղ դարերով պահված Սուրբ Գեղարդի հետ։Սրբազան մասունք, որով խաչի վրա դադարեցվել էին Քրիստոսի տառապանքները։ Ներկայումս այն պահվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում։ Մենաստանը գտնվում է բարձր լեռներում՝ Ազատ գետի կիրճում։ Սա հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է, որը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, երկու ժայռափոր մատուռներից և դամբարանից։ Առաջին ժայռափոր եկեղեցում ժայռից հոսում է սառը աղբյուր, որը մինչ այսօր համարվում է սրբազան։ Կարծում են, որ նրա ջուրը բուժում է հիվանդությունները, երիտասարդացնում և գեղեցկություն է պարգևում։ Գեղարդավանքը 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Ճաշ գյուղական տանը՝թոնիրում ավանդական հայկական լավաշի պատրաստման ցուցադրությամբ։

Վերադարձ Երևան։

Գիշերակաց Երևանում։

օր 7

Երևան - «Հին Արենի» գինեգործարան (շրջագայություն և համտես) - Տաթև (վերադարձ «Տաթևի թևեր» ճոպանուղով) - Խնձորեսկի քարանձավային բնակավայր - ճոճվող կամուրջ - Երևան

Նախաճաշ հյուրանոցում:

Ուղևորություն դեպի Արենի գյուղ՝ գինեգործության օրրան: Ժամանակակից Հայաստանի Արենի շրջանում (Վայոց ձորի մարզ) վերջերս կատարված հնագիտական ​​պեղումների ժամանակ հայտնաբերվել է 6100 տարեկան գինեգործարան և 5 գինու մառան: Հնագետները հայտնաբերել են խաղող քամելու, գինի խմորելու և պահելու համար նախատեսված տարաներ, խմելու բաժակներ, խաղողի որթեր և սերմեր: Այս գինեգործարանը և մառանն այսօր էլ համարվում են աշխարհի ամենահինները: Հնագետները ենթադրում են, որ մեր վաղ նախնիները գինի են օգտագործել մահացածներին մեծարելու արարողություններում, ինչպես նաև դամբարաններում դրված նվերի տեսքով: Դրա մասին են վկայում թաղման վայրերում հայտնաբերված գինու կճուճներն ու բաժակները: Հայ և ամերիկացի գիտնականների կարծիքով, սրանք աշխարհում գինու արտադրության միակ ամբողջական և ամենահին պեղումներն են (ավելի քան 6000 տարի): Այս գտածոները վկայում են այդ օրերին գինեգործության բարձր մակարդակի մասին Հայաստանի տարածքում: Այցելություն Արենի գինու գործարան՝ տարբեր տեսակի գինիների համտեսով։

Շարունակեք ձեր օրը Տաթևի վանք տանող ճանապարհին այցելելով Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շաքին։ Այնուհետև ուղևորվելով վանական համալիր հետադարձը կատարեք «ՏաԹևեր» ճոպանուղով` աշխարհի ամենաերկար, առանց կանգառի  ճոպանուղով, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Ձգվելով  5,7 կմ (3,5 մղոն)՝ անտառապատ ձորերի և կիրճերի վրայով արտասովոր այս երթուղին ձեզ կտանի հեքիաթների աշխարհ։

Տաթևի վանքն Հայաստանի  9-13-րդ դարերի  հոգևոր և գիտական նշանավոր կենտրոն էր։ Վանական համալիրն  իր գեղեցկությամբ, ճարտարապետական լուծումներով հայ շինարարական մտքի գլուխգործոցներից է համարվում:  Տաթևը ժամանակին եղել է Սյունյաց աշխարհի քաղաքական և հոգևոր սիրտը, հայ մշակույթի և կրթության կարևոր կենտրոն: Մի ժամանակ այստեղ գործել է համալսարան, որն ուներ երեք ճյուղ՝ հոգևոր երաժշտության,զարդարվեստի  և գիտության։ Տաթևում  ապրել և ստեղծագործել են միջնադարյան Հայաստանի նշանավոր փիլիսոփաներ, երաժիշտներ, գրիչներ,  և վանականներ:  Վերջիններս ուսումնասիրում էին Հին և Նոր Կտակարանները, ինչպես նաև զբաղվում էին հունարենից և այլ լեզուներից հոգևոր և աշխարհիկ բովանդակության ձեռագրերի թարգմանություններով։

Համալիրը ներառում է կենտրոնական՝ Սուրբ Պողոս-Պետրոս տաճարը (11-10-րդ դարեր), Սուրբ Գրիգոր եկեղեցին (13-րդ դար), վանահոր խուցը (17-րդ դար), խոհանոցով և պահեստներով սեղանատունը, ինչպես նաև վանական համալիրի կենցաղային ծառայությունների հատված: 10-րդ դարում Տաթևն ուներ մոտ 1000 բնակիչ, այդ թվում՝ բարձրորակ արհեստավորներ, որոնց հանճարի արդյունքն են  նուրբ փորագրված խաչքարերն ու դռները:

Հաջորդ  այցելությունը Խնձորեսկի հին քարանձավներն են, որոնք գտնվում են լեռնային դարավանդի ելուստներում: Խնձորեսկի տները կառուցվել են մեկը մյուսի վրա կամ ներկառուցված են քարանձավների մեջ: Անառիկ դիրքի շնորհիվ այն դարեր շարունակ եղել է հայ ազատագրական պայքարի կենտրոններից մեկը։  Այստեղ է հանգչում   Մխիթար Սպարապետը՝ 18-րդ դարում  Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ ազատագրական պատերազմի առաջնորդը:

1913 թվականին Հին Խնձորեսկը Սյունիքի ամենամեծ գյուղերից մեկն էր՝ 7 դպրոցով և 1800 տներով, ինչպես նաև 4 եկեղեցիներով՝ Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Թադևոս, Անապատի և Հին։

Խորհրդային տարիներին բնակիչները աստիճանաբար լքեցին քարանձավային կացարանները՝տեղափոխվելով  Նոր Խնձորեսկ։ Այժմ Հին Խնձորեսկը դարձել է Հայաստանի գրավիչ պատմական հուշարձաններից մեկը։

Վերջերս Խնձորեսկում կիրճի վրայով կառուցվեց  100 մետրանոց կախովի կամուրջ, որտեղից հիանալի տեսարան է բացում դեպի կիրճը և շրջակա բնաշխարհն։

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում

օր 8

Տեղափոխում դեպի օդանավակայան և մեկնում

Նախաճաշ հյուրանոցում։  Տեղափոխում դեպի օդանավակայան մեկնումից 2.5 ժամ առաջ։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում

Հյուրանոցի անվանումը Երկտեղանոց Մեկտեղանոց Երրորդ մեծահասակ 6-12 տարեկան երեխա
Elysium Gallery 3*, Mandarin կամ նմանատիպ
Ani Central Inn 4* կամ նմանատիպ
Ani Plaza 4* կամ նմանատիպ

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Կեցություն հյուրանոցում (7 գիշեր)
  • Նախաճաշ
  • Տեղափոխում և տրանսպորտային ծառայություններ՝ ըստ ծրագրի
  • Մասնագիտացված զբոսավարի ծառայություններ
  • Մուտքի տոմսերը՝ ըստ ծրագրի
  • Տաթևի թևերի ճոպանուղու տոմս (երկկողմանի)
  • Վարպետության դասերը՝ ըստ ծրագրի
  • Համտեսները՝ ըստ ծրագրի

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը