Ամանորյա արձակուրդներ Հայաստանում
8 օր / 7 գիշեր
հասանելիություն
դեկտեմբերի 26 - հունվարի 3
ժամանման օրերը
ամեն օր
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան։ Տեղափոխում հյուրանոց
Դիմավորում օդանավակայանում։ Տեղափոխում ընտրված հյուրանոց։
Գիշերակաց Երևանում
Երևան - Ծաղկաձոր (Կեչառիս վանք, Ճոպանուղի - 1-ին կայան) - Սևանա լիճ (Սևանավանք) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայր։ Ամռանն այս բնակավայրի ստվերոտ անտառներն ու ծաղկող մարգագետինները դեպ իրենց են ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների և Հայաստանի բնակիչներին։ Ձմռանը ձյունածածկ հովիտները հիանալի վայր են դահուկային հանգստի սիրահարների համար։ Այստեղ գործում է 2500 մետրանոց ճոպանուղի, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Վարձակալության համար հասանելի են դահուկներ, սահնակներ և սնոուբորդներ։ Ծաղկաձորը «փոքրիկ Շվեյցարիա» է, որի գեղեցկությամբ, կարելի է հիանալ ճոպանուղով բարձրանալիս, կամ ավելի վեր դեպի լեռներն բարձրանալով։ Այցելություն Կեչառիս (11-13-րդ դդ) միջնադարյան վանական համալիր։
Ճանապարհորդության շարունակություն դեպի բարձրլեռնային Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Շլացուցիչ փիրուզագույն լիճը՝ լեռների գրկում իր վեհաշուք համայնապատկերով դեպ իրեն է ձգում ոչ միայն զբոսաշրջիկների և հանգստացողների, այլև ոգեշնչման աղբյուր է շատ նկարիչների ու արվեստագետների համար։ Այցելություն Սևանա թերակղզի, որի բարձունքում է միջնադարյան Սևանավանք վանական համալիրը ( 9-րդ դ․)։ Այստեղից բացվում է լճի աննկարագրելի գեղեցիկ տեսարան։
Վերադարձ դեպի Երևան։
Գիշերակաց Երևանում։
Երևան – Գառնիի տաճար (լավաշի պատրաստում) - Գեղարդավանք - Երևան
Նախաճաշ հյուրանոցում:
Ուղևորություն դեպի Գառնի գյուղում գտնվող Արևի Միհր աստվածությանն նվիրված գեղեցիկ հեթանոսական տաճար (մ.թ. 1-ին դար): Կառուցված լինելով դեպի խորը կիրճ բացվող բարձունքի վրա՝ հելենական ոճին բնորոշ ճարտարապետությամբ, սյունաշարով ամփոփված կառույցն բնության հետ ներդաշնակ ամբողջություն է կազմում և հիացնում իր գեղեցկությամբ։
Գառնիի ամրոցը ծառայել է իբրև Արշակունիների թագավորական տան ամառային նստավայր: 1679 թվականի ուժեղ երկրաշարժից ավերված տաճարը վերականգնվել է 1969-1974 թվականներին: Պահպանվել են տաճարը շրջապատող ամրոցի պարսպի մի մասը, թագավորական պալատի և բաղնիքի ավերակները: Հետաքրքիր է բաղնիքի խճանկարային հատակն իր վրայի հունատառ արձանագրությամբ. « աշխատեցինք՝ ոչինչ չստանալով»: Կան հունարեն գրություններ, որոնցից հետևում է, որ տաճարը կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ I թագավորի (Արշակունիների արքայատոհմ) կողմից:
Այցելություն Սուրբ Գեղարդի հազվագյուտ ժայռափոր տաճար (12-13-րդ դարեր), որն անվանակոչվել է այստեղ երկար ժամանակ պահված Սուրբ Գեղարդի անունով, որով ընդհատեցին Քրիստոսի տառապանքները (այժմ մասունքը գտնվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում): Տաճարը գտնվում է բարձր լեռներում՝ Ազատ գետի գեղատեսիլ կիրճում: Այն հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, երկու քարանձավային եկեղեցիներից և դամբարանից: Առաջին քարանձավային տաճարում ժայռից բխում է սառը աղբյուր, որը մինչ օրս պաշտամունքի առարկա է: Համարվում է, որ սուրբ ջուրը բուժում է հիվանդություններ, երիտասարդացնում և գեղեցկություն է հաղորդում հավատացյալներին: Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000):
Մասնակցություն գյուղական տանը ,թոնիրում հայկական հացի՝ լավաշի պատրաստման յուրահատուկ արարողությանը :
Վերադարձ Երևան:
Գիշերակաց Երևանում:
Հունվարի 1- Ազատ օր Երևանում
Գիշերակաց Երևանում։
Երևան – Սաղմոսավանք և Հովհաննավանք - Տոնական աղանդերի պատրաստման վարպետության դաս - Էջմիածին Մայրավանք – Զվարթնոցի տաճար – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Այցելություն Սաղմոսավանք, որը գտնվում է գեղատեսիլ Քասախ գետի կիրճի զառիթափ եզրին: Կառուցված 1215 թվականին՝ իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով, վանական համալիրն դարձել է հայ ճարտարապետական մտքի և հոգևոր գեղեցկության խորհրդանիշ:
Ճանապարհի շարունակություն դեպի Օհանավան գյուղ՝ Հովհաննավանքի միջնադարյան վանք։ Այստեղ, ամենահին կառույցը Սուրբ Գրիգոր բազիլիկ եկեղեցին է (5-րդ դար)՝ իր պահպանված պատկերակով: Գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Կարապետը, կառուցվել է իշխան Վաչե Վաչուտյանի կողմից 1216-1221 թվականներին ևառանձնանում է իր հարուստ բարձրաքանդակներով և խաչքարերով։Հատկապես տպավորիչ են ծաղկային զարդանախշերն ու գահին նստած Քրիստոսին պատկերող բարձրաքանդակը: Եկեղեցու հարավային պատը և բարձր գմբեթը ավերվել են 1919 թվականի երկրաշարժի ժամանակ և վերականգնվել են 1970-1990 թվականներին: Հետաքրքիր ճարտարապետական լուծում է վեղար հիշեցնող գմբեթն իր տասներկու նիստերով թմբուկով, որն ամենամեծերից է Հայաստանում։
Այնուհետև ուղևորություն Էջմիածին՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը:
Այցելություն Էջմիածնի Մայր տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է, հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից զարդեր, գավազաններ,Սբ․ մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:
Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, որոնք երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու ամենանշանավոր եկեղեցիներից է, որը հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Այն նվիրված է Սուրբ Կույս Հռիփսիմեին, ով Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից խուսափելով ապաստանել էր Հայաստանում։ Այստեղ Քրիստոսի գեղեցիկ և նվիրված հետևորդն հրաժարվեց ընդունել հեթանոս Տրդատ III թագավորի հետ ամուսնության առաջարկն, նախընտրելով նահատակությունը:Նրա մահվան վայրում քրիստոնեության ընդունումից հետո կանգնեցվեց փոքրիկ մատուռ, իսկ հետագայում այս հոյակերտ տաճարն:
630 թվականին Եզր Ա կաթողիկոսի կողմից կառուցված Սուրբ Գայանե եկեղեցին նվիրված է քրիստոնյա նահատակ կույս Սուրբ Գայանեին, ով վճռորոշ դեր է ունեցել Հայաստանում քրիստոնեություն ընդունելու գործում: Սուրբ Գայանեի հավատքի և զոհաբերության պատմությունը պատմական և հոգևոր խոր արժեք է հաղորդում այս վայրին: Դարեր շարունակ այն եղել է աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի և քրիստոնյա այցելուների ուխտատեղի։
Ճանապարհը շարունակվում է դեպի Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոց տաճար 641-661 թթ ։ Այս նախկինում եռաստիճան կառույցը, հենված էր արծիվների պատկերներով հսկա սյուների վրա զարդարված խաղողի , փորագրված վազերով և նռան ճյուղերով։ Պահպանված ավերակները պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Զվարթնոց տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Վերադարձ դեպի Երևան։
Գիշերակաց Երևանում
Երևան - Խոր Վիրապ, «Հին Արենի» գինու գործարան (շրջագայություն և համտես) - Հայկական տոլմայի պատրաստման վարպետության դաս - Նորավանք - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Արարատյան դաշտավայր՝ Խոր Վիրապ վանական համալիր։ Այստեղից բացվում է Աստվածաշնչյան Արարատ լեռան՝ փայլուն սպիտակ գագաթներով անչափ գեղեցիկ համայնապատկերը։ Եկեղեցու ներսում է զնդանը, ուր 13 տարի գերության մեջ է անցկացրել Սբ Գրիգոր Լուսավորիչը։ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու համար Տրդատ թագավորի հրամանով բանտարկված Գրիգոր Լուսավորիչը ազատ արձակվեց 301 թվականին։ Գրիգոր Լուսավորիչը նույն թվականին մկրտեց հայ ժողովրդին, և քրիստոնեությունը Հայաստանում ընդունվեց որպես պետական կրոն։ Բանտարկության վայրում հետագայում կառուցված Խոր Վիրապ վանքը սրբավայր դարձավ ողջ քրիստոնեական աշխարհի համար, իսկ Գրիգոր Լուսավորիչը սրբացվեց և համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիրը։ Զնդանի մուտքը պահպանվել է եկեղեցում, ուստի հնարավոր է իջնել աստիճաններով և զննել բանտարկության վայրը։
Ուղևորություն Արենի՝ Հայաստանի գինեգործության օրրան։ Վերջերս Արենիում (Վայոց ձորի մարզ) կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է գինեգործարան և 5 գինու մառաններ, որոնք թվագրվում են 6100 տարի առաջ։ Հնագետները հայտնաբերել են խաղողի հնձաններ, գինի խմորելու և պահելու համար նախատեսված տարաներ, խմելու բաժակներ, խաղողի որթեր և սերմեր։ Ենթադրվում է, որ մեր վաղ նախնիները գինին օգտագործել են ծիսական արարողություններում, ինչպես նաև դամբարաններում՝ ննջեցյալներին ընծաների տեսքով։ Դրա մասին են վկայում թաղման վայրերում հայտնաբերված գինու կճուճներն ու բաժակները։ Հայ և ամերիկացի գիտնականների կարծիքով, Արենին աշխարհում գինու արտադրության առավել ամբողջական և ամենահին պեղավայրերից է։ Հնավայրի գտածոները վկայում են Հայաստանի տարածքում գինեգործության բարձր մակարդակի մասին։
Այցելություն Հին Արենիի գինու գործարան, գործարանի շրջագայություն գործարանում, տարբեր տեսակի գինիների համտես։
Այնուհետև, վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք վանական համալիր (13-15-րդ դարեր), ՝ Հայաստանի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը։ Հատկապես գեղեցիկ է եկեղեցու արևմտյան ճակատը, որը զարդարված է երկրորդ հարկ տանող կոնսոլային աստիճաններով։
Վերադարձ Երևան։
Գիշերակաց Երևանում
Տեղափոխում օդանավակայան և մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան մեկնումից 2.5 ժամ առաջ։
Մեկնում։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում
| Հյուրանոցի անվանումը | Երկտեղանոց | Մեկտեղանոց | Երրորդ մեծահասակ | 6-12 տարեկան երեխա |
|---|---|---|---|---|
| Mandarin 3* կամ նմանատիպ | ||||
| Ani Central Inn 4* կամ նմանատիպ | ||||
| Ani Plaza 4* կամ նմանատիպ |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Կացություն հյուրանոցում (6 գիշեր)
- Նախաճաշ
- Տեղափոխում և տրանսպորտային ծառայություններ՝ ըստ ծրագրի
- Զբոսավարի ծառայություններ
- Մուտքի տոմսեր՝ ըստ ծրագրի
- Լավաշի պատրաստման ցուցադրություն Գառնիում
- Վարպետության դասեր՝ ըստ ծրագրի
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ըստ պահանջի՝ լրացուցիչ հյուրանոցային գիշերակացների հնարավորություն։
- Ըստ պահանջի՝ ռեստորանում Ամանորյա ընթրիքի կազմակերպում։
