Նոյի երկրի գաղտնիքները
5 օր / 4 գիշեր
հասանելիություն
1 մարտ - 12 նոյեմբեր 2026
ժամանման օրերը
Ժամանում յուրաքանչյուր չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան. Տեղափոխում ընտրված հյուրանոց
Գիշերակաց Երևանում
Երևան – Գառնիի տաճար – Գեղարդավանք( ՅՈՒՆԵՍԿՈ ) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։։
Օրը սկսվում է Գառնիի հեթանոսական տաճար այցելությամբ՝ եզակի նախաքրիստոնեական տաճար Հայաստանում։ Հունահռոմեական ոճի այս հոյակապ կառույցը, որը կառուցվել է 77 թվականին Տրդատ Ա թագավորի օրոք, նվիրված է եղել Միհրին՝ Արևի Աստծուն: Մոտակայքում ուսումնասիրեք թագավորական պալատի ավերակները և հնագույն բաղնիքները՝ Արշակունի արքայատոհմի ամառային հանգստավայրի մնացորդները, որոնք արտացոլում են Հայաստանի վաղ մշակույթի վեհությունը։ Ճանապարհին՝ լուսանկարվելու համար կանգառ Չարենցի կամարի մոտ։
Կամընտրելի։ Ճաշ ընտանեկան միջավայրում․ Տեղացի ընտանիքի հյուրասիրությամբ դուք հնարավորություն կունենաք ականատես լինել լավաշի՝ հայկական հացի պատրաստմանը, որը թխվում է թոնրի մեջ և հարյուրամյակների պատմություն ունի:
Այնուհետև շարունակեք ճանապարհը դեպի Գեղարդավանք ՝ ժայռափոր ճարտարապետական գլուխգործոց։ Զգացեք վանքի հավերժական գեղեցկությունը, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է 2000թ.-ից: Հրաշալի բնության սրտում՝ 12-13-րդ դարերի այս վանական համալիրը շինարարական մտքի թռիչք է և եղել է միջնադարյան հայ գրչության կարևոր կենտրոն: Անունը՝ Սբ Գեղարդ, վերաբերում է մասունքին, որ խաչելության ժամանակ խոցել է Քրիստոսի կողը և Հայաստան է բերվել Սբ Թադեոսի կողմից։։
Վերադարձ և գիշերակաց Երևանում.
Երևան - Ծաղկաձոր (Կեչառիս վանք, Ճոպանուղի՝1-ին կայան) - Սևանա լիճ (Սևանավանք) - Երևան կամ Սևանա լիճ (Սևանավանք) -Դիլիջան (Հաղարծին վանք, Գոշավանք) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Ծաղկաձոր՝ անտառապատ լեռներում ծվարած գեղեցիկ, փոքրիկ քաղաք։ Կարճ շրջագայություն բնակավայրում, այնուհետև հնարավորություն կընձեռնվի ճոպանուղով բարձրանալու դեպի բարձր լեռնագագաթներ։ Այստեղ ձեր առջև կբացվի հայկական բնաշխարհի անմոռանալի և հիասքանչ համայնապատկերը: Այցելություն 11-13 դարերում կառուցված Կեչառիս վանական համալիր։
Այնուհետև ճանապարհը ձեզ կտանի դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Այս կապույտ գեղեցկուհին Եվրասիայի ամենաբարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ Պարզ և արևոտ օրերին յճի ջրերը մուգ փիրուզագույն երանգ են ստանում՝ անհավանական գեղեցկություն հաղորդելով 940 կմ2 մակերես ունեցող բնության այս հրաշքին։
Դեպի թերակղզի բարձրանալիս այցելուների առջև բացվում է շրջակա լեռների գրկում հանգստացող լճի չքնաղ տեսարանը։ Հիացեք 9-րդ դարում կառուցված Սևանավանքով, որ դարերի խորհուրդն իր մեջ կրելով, վեհորեն իշխում է Սևանա կապույտի վրա։
Գիշերակաց Երևանում։
Երևան – Խոր Վիրապ վանք - Նորավանք- Հին Արենի գինու գործարան(շրջագայություն և համտես) – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ճանապարհորդություն Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ։ Ողջ ճանապարհին Զեզ ուղեկցում է հիասքանչ Արարատը, որը փայլում է իր երկու հոյակապ սպիտակ գագաթներով:
Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար՝ ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և կարևոր քրիստոնեական վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը: Եկեղեցում պահպանվել է Սբ Լուսավորչի բանտախուցն,ուր կարելի է իջնել դեպի զնդան տանող աստիճաններով։
Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:
Այնուհետ, վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք ՝ 13-15–րդ դարերի Հայաստանի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Հատկապես գեղեցիկ է եկեղեցու արևմտյան ճակատը,որն զարդարված է շքեղ զարդաքանդակներով։ Շատ այցելուների տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։ Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը, հմայքը և ներդաշնակ բնության ուժը։
Հաջորդ կանգառը Վայոց Ձորի Արենի բնակավայրում է,որն աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկն է։ Արենիի վերջին պեղումների ժամանակ (2007-2010 թթ.) հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, այդ թվում աշխարհի ամենահին ՝ 6100 տարի առաջ գործած գինեգործարաններից մեկը: Հնձանները, գինու մամլիչներն, ֆերմենտացիայի պարագաները,կարասները վկայում են այդ վաղընջական ժամանակներում Հայաստանի տարածքում առկա գինեգործական զարգացած մշակույթի մասին ։Ըստ ամերիկյան և հայ հնագետների հնագույն գինու արտադրությունն ունեցել է ծիսական նշանակություն,ինչի ապացույցն են դամբարաններում և թաղման վայրերում հայտնաբերված գտածոները։
Վերադարձ և գիշերակաց Երևանում։
Տեղափոխում օդանավակայան եվ մեկնում:
Նախաճաշ հյուրանոցում։ Դուրս գրում մինչև 12:00. Տեղափոխում օդանավակայան՝ թռիչքից 2.5 ժամ առաջ։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում
| Հյուրանոցի անվանումը | Երկտեղանոց | Մեկտեղանոց | Երրորդ մեծահասակ | 6-12 տարեկան երեխա |
|---|---|---|---|---|
| Mandarin Hotel 3* | ||||
| Ani Central Inn 3* | ||||
| Median hotel or Ani Plaza 4* | ||||
| Ani Grand hotel 4+ |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Գիշերակաց (4 գիշեր Երևանում)
- BB (նախաճաշ)
- Տեղափոխման ծառայություն ըստ ծրագրի
- Զբոսավարի ծառայություն ըստ ծրագրի
- Ըստ ծրագրի մուտքի տոմսեր
- Գինու համտես
- Ծաղկաձորի ճոպանուղի, 1-ին կայան
