Արևի երկիր Հայաստան
5 օր / 4 գիշեր
հասանելիություն
2026 թվականի մարտի 15-ից մինչև նոյեմբերի 11-ը
ժամանման օրերը
Ժամանում հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Երեքշաբթի ժամանումների համար Սևանա լիճ- Դիլիջան ուղևորությունն փոխվում է Սևանա լիճ- Ծաղկաձորով
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան
Դիմավորում օդակայանում։Տեղավորում ընտրված հյուրանոցում։
Գիշերակաց։
Երևան - Սևանա լիճ (Սեվանավանք) - Դիլիջան (Հաղարծին վանական համալիր, Գոշավանք ) – Երևան
Ուղևորություն դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Այս կապույտը
Լիճը Եվրասիայի ամենաբարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ Պարզ և արևոտ օրերին յճի ջրերը մուգ փիրուզագույն երանգ են ստանում՝ անհավանական գեղեցկություն հաղորդելով 940 կմ2 մակերես ունեցող բնության այս հրաշքին։
Դեպի թերակղզի բարձրանալիս այցելուների առջև բացվում է շրջակա լեռների գրկում հանգստացող լճի չքնաղ տեսարանը։ Հիացեք 9-րդ դարում կառուցված Սևանավանքով, որ դարերի խորհուրդն իր մեջ կրելով, վեհորեն իշխում է Սևանա կապույտի վրա։
Այնուհետև շարունակեք ճանապարհն դեպի հմայիչ Դիլիջան քաղաք, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա» իր թավ անտառների, ալպյան մարգագետինների և վայրի բնական գեղեցկության համար: Ուղևորության ընթացքում վայելեք լեռնային լճի վեհ տեսարանից դեպի կանաչ անտառներով հմայիչ բնաշխարհ տեղափոխվելու հետարքրքիր զգացողությունը։
Զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասով, ուր այցելուներն կծանոթանան Հաայստանի հյուսիսային շրջաններին բնորոշ սովորույթներին, արհեստագործական դարավոր ավանդույթներին, կկարողանան ընտրել փայտից,քարից, կավից պատրաստված ավանդական հուշանվերներ։
Ուղևորություն դեպի Հաղարծին վանական համալիր՝ XI–XIII դարերի նշանավոր հոգևոր կենտրոն։ Դարավոր անտառների կանաչից անսպասելիորեն հառնող ճարտարապետական մտքի այս գլուխգործոցն, խորհրդավոր և կորուսյալ աշխարհի տպավորություն է թողնում զբոսաշրջիկների վրա։
Հաղարծին վանական համալիրն հայոց պատմության, մշակույթի, շինարար հանճարի շքեղ արտահայտություն է, որ դեպ իրեն է գրավում զբոսաշրջիկների ողջ աշխարհից։
Հաղարծինն ուսումնասիրելուց հետո այցելեք Գոշավանք՝
XII-XIII դարերի վանական համալիր, որը գտնվում է
գեղատեսիլ Գոշ գյուղում։ Հիմնադրված միջնադարի ականավոր
գիտնական Մխիթար Գոշի կողմից, այս վանքը նշանակալից
մշակութային և կրթական կենտրոն էր Հայաստանում։
Հիացեք նուրբ, ասես ասեղնագործված զարդապատկերներով խաչքարերով, անկրկնելի
հանդարտ խաղաղության միջավարով, ուր արտացոլվում է Հայաստանի հարուստ հոգևոր մշակույթային ժառանգության հմայքը։
Վերադարձ դեպի Երևան։
Գիշերակաց Երևանում.
Երևան- Սբ Էջմիածին վանական համալիր- Սբ Հռիփսիմե, Սբ Գայանե վանքեր-Զվարթնոց տաճար –Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք, որը նախկինում եղել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը և ներկայումս Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրն է։ Էջմիածնի տաճարը քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.)։ Այն Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն է, որը հիմնադրվել է 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Տաճարի թանգարանն ունի եզակի ցուցանմուշներ՝ Սուրբ Պատարագի սպասարկման կրոնական իրերի հավաքածու, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված առարկաներ, զարդեր, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսա և Սուրբ Գեղարդը:
Այցելություն Հայաստանում քրիստոնեության տարածման համար նահատակված Սուրբ Գայանեի անունով օծված եկեղեցի (VII դ.): Այն գտնվում է Մայր տաճարից հարավ և հիմնադրվել է 630 թվականին Եզր կաթողիկոսի կողմից։
Էջմիածին քաղաք մտնելիս ծանոթացեք Սուրբ Հռիփսիմե հոյակերտ եկեղեցուն։ Սուրբ Հռիփսիմեի մասին ավանդությունը սկիզբ է առնում քրիստոնեության վաղ շրջանից: Ըստ դրա Հռիփսիմեն փախել էր Հայաստան՝ փրկվելով հռոմեական կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից։ Գեղեցիկ, Քրիստոսին նվիրված հետևորդ Հռիփսիմեն Հայաստանում հրաժարվեց ամուսնանալ հայոց հեթանոս թագավոր Տրդատ III-ի հետ, և ընտրեց նահատակի մահը: Նրա սպանության վայրում հետագայում փոքրիկ մատուռ կանգնեցվեց, իսկ 7-րդ դարում Կոմիտաս կաթողիկոսի հրամանով այստեղ կառուցվեց հայկական ճարտարապետության գլուխգործոց՝ սքանչելի եկեղեցին։
Ուղևորություն դեպի Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճար (641-661թթ.), որն իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից: Պահպանված ավերակները պատկերացում են տալիս այս տաճարի հազվագյուտ գեղեցկության և աներևակայելի ճարտարապետական լուծումների մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):
Գիշերակաց Երևանում։
Վերադարձ դեպի Երևան։ Գիշերակաց Երևանում.
Երևան – Գառնի տաճար – Գեղարդավանք (ՅՈՒՆԵՍԿՕ) – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Օրը սկսվում է Գառնիի հեթանոսական տաճար այցելությամբ՝ եզակի նախաքրիստոնեական տաճար Հայաստանում։ Հունահռոմեական ոճի այս հոյակապ կառույցը, որը կառուցվել է 77 թվականին Տրդատ Ա թագավորի օրոք, նվիրված է եղել Միհրին՝ Արևի Աստծուն: Մոտակայքում ուսումնասիրեք թագավորական պալատի ավերակները և հնագույն բաղնիքները՝ Արշակունի արքայատոհմի ամառային հանգստավայրի մնացորդները, որոնք արտացոլում են Հայաստանի վաղ մշակույթի վեհությունը։ Ճանապարհին՝ լուսանկարվելու համար կանգառ Չարենցի կամարի մոտ։
Կամընտրելի։ Ճաշ ընտանեկան միջավայրում․ Տեղացի ընտանիքի հյուրասիրությամբ դուք հնարավորություն կունենաք ականատես լինել լավաշի՝ հայկական հացի պատրաստմանը, որը թխվում է թոնրի մեջ:
Գեղարդի վանք – ժայռափոր գլուխգործոց (ՅՈՒՆԵՍԿՕ)
Կեսօրին զգացեք Գեղարդի վանքի հավերժական գեղեցկությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է 2000թ.-ից: Հրաշալի բնության սրտում գտնվող 12-13-րդ դարերի այս վանական համալիրը ճարտարապետական հրաշք է՝ մասամբ կառուցված ժայռի մեջ: Նրա անունը՝ Սբ Գեղարդ, վերաբերում է մասունքին, որ խաչելության ժամանակ խոցել է Քրիստոսի կողը և Հայաստան է բերվել Սբ Թադեոսի կողմից։։
🚗 Վերադարձ Երևան։
Գիշերակաց Երևանում.
Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում։
Նախաճաշ հյուրանոցում. Սենյակի գրանցում մինչև 12:00-ն: Տեղափոխում օդանավակայան մեկնելուց 2,5 ժամ առաջ։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում
| Հյուրանոցի անվանումը | Երկտեղանոց | Մեկտեղանոց | Երրորդ մեծահասակ | 6-12 տարեկան երեխա |
|---|---|---|---|---|
| Elysium Gallery 3*, Mandarin 3* or similar | ||||
| Ani Central Inn 4* , Cascade 3* or similar | ||||
| Ani Plaza 4* , Median or Similar |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Կացություն հյուրանոցում (4 գիշեր Երևանում)
- BB (նախաճաշ)
- Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի
- Էքսկուրսավարի ծառայություն ըստ ծրագրի
- Մուտքի տոմսեր ըստ ծրագրի
- Լավաշի թխման կատարում
