Ձմեռն արևոտ Հայաստանում

5 օր / 4 գիշեր

Ժամանման օրից կախյալ շրջագայությունների հաջորդականությունն կարող է փոխվել

հասանելիություն

նոյեմբերի 16 - դեկտեմբերի 20, հունվարի 8 - փետրվարի 25

ժամանման օրերը

հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին։ Շաբաթ օրը ժամանելու դեպքում Սևան – Ծաղկաձոր- ը փոխվում է Սևան - Դիլիջան շրջագայության

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երեվան. Տեղափոխում ընտրված հյուրանոց

Գիշերակաց Երեվանում

օր 2

Երևան - Ծաղկաձոր (Կեչառիս վանք, Ճոպանուղի 1-ին կայան), Սևանա լիճ,(Սևանավանք) կամ Սևանա լիճ+ Դիլիջան (Հաղարծին վանք, Գոշավանք) - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Ծաղկաձոր՝ անտառապատ լեռներում ծվարած գեղեցիկ,  փոքրիկ քաղաք։ Կարճ շրջագայություն բնակավայրում,  այնուհետև հնարավորություն կընձեռնվի  ճոպանուղով բարձրանալու դեպի բարձր լեռնագագաթներ։ Այստեղ ձեր առջև կբացվի հայկական բնաշխարհի  անմոռանալի և հիասքանչ համայնապատկերը: Այցելություն 11-13 դարերում կառուցված Կեչառիս վանական համալիր։

Այնուհետև ճանապարհը ձեզ կտանի դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Այս կապույտ գեղեցկուհին Եվրասիայի ամենաբարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ Պարզ և արևոտ օրերին յճի  ջրերը մուգ փիրուզագույն երանգ են ստանում՝ անհավանական գեղեցկություն հաղորդելով  940 կմ2 մակերես ունեցող բնության այս հրաշքին։

Դեպի թերակղզի բարձրանալիս այցելուների առջև բացվում է շրջակա լեռների գրկում հանգստացող լճի  չքնաղ տեսարանը։ Հիացեք 9-րդ դարում կառուցված Սևանավանքով, որ դարերի խորհուրդն իր մեջ կրելով, վեհորեն իշխում է Սևանա կապույտի վրա։

Գիշերակաց Երեվանում

օր 3

Երևան – Գառնիի տաճար (լավաշի պատրաստում) – Գեղարդավանք (ՅՈՒՆԵՍԿՈ) - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Օրը սկսվում է Գառնիի հեթանոսական տաճար այցելությամբ՝ եզակի նախաքրիստոնեական տաճար Հայաստանում։ Հունահռոմեական ոճի այս հոյակապ կառույցը, որը կառուցվել է 77 թվականին Տրդատ Ա թագավորի օրոք, նվիրված է եղել Միհրին՝ Արևի Աստծուն:  Մոտակայքում ուսումնասիրեք թագավորական պալատի ավերակները և հնագույն բաղնիքները՝ Արշակունի արքայատոհմի ամառային հանգստավայրի մնացորդները, որոնք արտացոլում են Հայաստանի վաղ մշակույթի վեհությունը։  Ճանապարհին՝ լուսանկարվելու համար կանգառ Չարենցի կամարի մոտ։

Կամընտրելի։ Ճաշ ընտանեկան միջավայրում․ Տեղացի ընտանիքի հյուրասիրությամբ դուք հնարավորություն կունենաք ականատես լինել լավաշի՝ հայկական հացի պատրաստմանը, որը  թխվում է թոնրի մեջ և հարյուրամյակների պատմություն ունի:

Այնուհետև շարունակեք ճանապարհը դեպի Գեղարդավանք ՝ ժայռափոր ճարտարապետական  գլուխգործոց։ Զգացեք  վանքի հավերժական գեղեցկությունը, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է 2000թ.-ից: Հրաշալի բնության սրտում՝ 12-13-րդ դարերի այս վանական համալիրը շինարարական մտքի թռիչք ​​ է և եղել է միջնադարյան հայ գրչության կարևոր կենտրոն: Անունը՝  Սբ Գեղարդ, վերաբերում է մասունքին, որ խաչելության ժամանակ խոցել է Քրիստոսի կողը և Հայաստան է բերվել Սբ Թադեոսի կողմից։

Վերադարձ և գիշերակաց Երևանում։

օր 4

Երևան - Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե վանքեր, Մայր տաճար) – Զվարթնոց տաճար - Երևան

Ճանապարհորդություն դեպի Էջմիածին (Վաղարշապատ)՝ Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկն ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելեք Էջմիածնի տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է,  հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն  քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն ​​վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման  պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից  զարդեր, գավազաններ, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:

Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, որոնք երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու ամենանշանավոր եկեղեցիներից է, որը հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Այն նվիրված է Սուրբ Կույս Հռիփսիմեին, ով  Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից խուսափելով  ապաստանել էր  Հայաստանում։  Այստեղ Քրիստոսի գեղեցիկ և նվիրված հետևորդն  հրաժարվեց ընդունել հեթանոս Տրդատ III թագավորի հետ ամուսնության առաջարկն,  նախընտրելով նահատակությունը: Նրա մահվան վայրում քրիստոնեության ընդունումից հետո կանգնեցվեց փոքրիկ մատուռ, իսկ հետագայում այս հոյակերտ տաճարն:

630 թվականին Եզրաս Ա կաթողիկոսի կողմից կառուցված Սուրբ Գայանե եկեղեցին նվիրված է քրիստոնյա  նահատակ կույս Սուրբ Գայանեին, ով վճռորոշ դեր է ունեցել Հայաստանում քրիստոնեություն ընդունելու գործում: Սուրբ Գայանեի հավատքի և զոհաբերության պատմությունը պատմական և հոգևոր խոր արժեք է հաղորդում այս վայրին: Դարեր շարունակ այն եղել է աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի և քրիստոնյա այցելուների ուխտատեղի։

Այնուհետև  ճանապարհն տանում է Հայաստանի ճարտարապետական ​​հրաշալիքներից՝ Զվարթնոցի տաճար: 641-661թվականներին կառուցված այս գլուխգործոցն  իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից և հայ ճարտարապետական մտքի թռիչքն է մարմնավորում: Եռաստիճան կառույցը հենվում էր արծիվների պատկերներով հսկայական սյուների վրա, զարդարված  քանդակազարդ խաղողի որթերով և  նռան ճյուղերով։ Պահպանված բեկորներն անգամ պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Զվարթնոցն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):

Վերադարձ դեպի Երևան:

Գիշերակաց Երևանում

օր 5

Տեղափոխում օդանավակայան,մեկնում

Նախաճաշ հյուրանոցում։ Դուրս գրում մինչև 12:00. Տեղափոխում օդանավակայան՝ թռիչքից 2.5 ժամ առաջ։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում

Հյուրանոցի անվանումը Երկտեղանոց Մեկտեղանոց Երրորդ մեծահասակ 6-12 տարեկան երեխա
Elysium Gallery3*, Mandarin 3* կամ համարժեք
Каскад 3*, Ani Central Inn 4* կամ համարժեք
Ani Plaza 4*, Медиан 4* կամ համարժեք

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Գիշերակաց (4 գիշեր Երևանում)
  • Նախաճաշ
  • Տեղափոխման ծառայություն ըստ ծրագրի
  • Զբոսավարի ծառայություն ըստ ծրագրի
  • Ըստ ծրագրի մուտքի տոմսեր
  • Ծաղկաձորի ճոպանուղի, 1-ին կայան
  • Լավաշ պատրաստման գործընթացի ցուցադրություն Գառնիում

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • դեկտեմբերի 25 - հունվարի 7-ի ամանօրյա շրջանի հավելավճարը

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը