Անկրկնելի Հայաստան

8 օր / 7 գիշեր

հասանելիություն

2026 թվականի մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ

ժամանման օրերը

Ամեն օր, բացի երեքշաբթի և ուրբաթ օրերից

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան։ Տեղափոխում հյուրանոց

Դիմավորում օդանավակայանում։ Տեղափոխում ընտրված հյուրանոց։

Գիշերակաց Երևանում

օր 2

Շրջագայություն- զբոսանք Երևանում

Նախաճաշ հյուրանոցում։

Շրջագայություն  հին (29 տարով ավելի հին, քան Հռոմը) և միևնույն ժամանակ ժամանակակից գեղեցիկ  երևանում։ Զբոսանք  քաղաքի կենտրոնում, որ ներառում է ծանոթացում  Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի,Աբովյան փողոցի,  օպերայի և բալետի շենքի,Կարապի յճի հետ։

Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից՝ Մոնումենտից, բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և   Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:

Գիշերակաց Երևանում:

օր 3

Երևան - Հաղպատի վանք- Զարնի-Պարնի քարանձավային, ամրոցային համալիր - Ախթալայի վանք - Արամյանցի դղյակ - Սանահինի վանք - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Հայաստանի հյուսիս, Լոռու մարզ ՝ Հաղպատի և Սանահինի վանքեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (1996):

Այցելություն  Հաղպատի վանք (10-րդ դար), որը գտնվում է կիրճերով շրջապատված փոքրիկ բարձրավանդակի վրա: 10-13-րդ դարերում այն ​​եղել է Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը: Այստեղ ուսումնասիրել են հումանիտար գիտություններ, աստվածաբանություն, զարդարվեստ և ձեռագրագիտություն: Որոշ ժամանակ Հաղպատի վանքում է ապրել  հայ մեծանուն աշուղ և բանաստեղծ Սայաթ-Նովան, որի կյանքի մասին Սերգեյ Փարաջանովը նկարահանել է հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմը: Նկարահանումների մի մասը տեղի է ունեցել այս վանքում:

Շարունակելով ուղևորությունն՝ այցելում ենք Զարնի Պարնիի քարանձավային-ամրոցային համալիր,այնուհետև տեղափոխում դեպի Ախթալայի ամրոց: Այստեղ կառուցված Ախթալայի վանքը (12-րդ դար) յուրահատուկ է իր պատերի լավ պահպանված որմնանկարներով։ Այցելություն Արամյանցի ամրոց։

Հաջորդ կանգառն  Սանահինի վանական համալիրում է (10-րդ դար)։ 12-րդ դարում Սանահինում կար բժշկական դպրոց, որտեղ ուսումնասիրում էին մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա։

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում։

օր 4

Ամբերդ ամրոց - Արագած լեռ (Քարի լիճ) - Չրերի և էկոլոգիապես մաքուր արտադրանքի գործարան - Սաղմոսավանք - Հայկական այբուբենի հուշարձան - Երևան

Նախաճաշ հյուրանոցում:

Այցելություն Ամբերդի ամրոց՝ միջնադարյան ճարտարապետության ուշագրավ հուշարձան (11-13-րդ դարեր): Հեքիաթային գեղեցկության միջնաբերդը խոյանում է է կիրճի վրա: Արտաքինից ամրոցը շրջապատված է հզոր  աշտարակներով կառուցված բերդապատով:

Այստեղ ամեն ինչ ծառայոլ է պաշտպանական նպատակներին: Ճարտարապետությունը պարզ է և խիստ: Ամբերդն ուներ երկու ջրամբար և սեփական ջրամատակարարում: Ամրոցը Պահլավունի իշխանների տոհմական սեփականությունն էր: Հնավայրի տարածքում է գտնվում Ամբերդի եկեղեցին, որը կառուցվել է 1026 թվականին:

Այցելություն դեպի բարձր լեռնային Քարի լիճ, որը գտնվում է Արագած լեռան չորս սուր գագաթների միջև ձևավորված խառնարանում՝ ծովի մակարդակից 3207 մ բարձրության վրա: Արագած լեռը Հայաստանի հանրապետության ամենաբարձր գագաթն է (4090 մ): Նախալեռնային հովիտների և լեռնաշխարհի գեղեցիկ բնապատկերը դեպ իրեն է ձգում  ճանապարհորդության և լեռնագնացության սիրահարներին: Ամռանը լանջերը ծածկված են կանաչ, ծաղկավոր մարգագետիններով: Ձեր առջև բացվում են ծաղկահովիտներ, այնքան գեղատեսիլ, որ նրանց գույների  պայծառությունն  թվում է անիրական: Այստեղ կարող եք գտնել նարդոս և բալասան, եղեսպակ և ալպյան երիցուկ, վայրի սամիթ և այլ ալպյան խոտաբույսեր: Արագած լեռնազանգվածը Հայաստանի համար անսպառ  ջրի աղբյուր է:

Հաջորդ այցելությունը  չորամրգերի և էկոլոգիապես մաքուր արտադրանքի գործարանն է: Այստեղ արտադրում են  առանց շաքարի և հավելանյութերի օգտագործման չորացրած մրգեր, ինչպես նաև չորացրած բանջարեղեն և չիպսեր:

Ուղևորություն դեպի Սաղմոսավանք, որը գտնվում է Քասախ գետի գեղատեսիլ կիրճի ժայռոտ բարձունքի եզրին: Սաղմոսավանքը թվագրվում է 1215 թվականով, երբ իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով այստեղ կառուցվեց  Սուրբ Սիոն տաճարը:

Այցելություն Այբուբենի այգի, որը փոքրիկ հրաբխային ծագման սարահարթ է։ Այստեղ  ներկայացված են հայոց այբուբենի բոլոր տառերը՝ փորագրված մարդահասակ տուֆ քարերի վրա։ Տառերը տարբերվում են միմյանցից իրենց գեղարվեստական ​​​​ձևավորմամբ։ Բնական ձևով ցրված հարթության վրա՝ հրաբխային քարերի մեջ, դրանք կարծես հեռավոր անցյալից լինեն։ Զբոսաշրջիկները սիրում են սելֆիներ անել իրենց անվան առաջին տառի ֆոնի վրա։

Վերադարձ Երևան։

Գիշերակաց Երևանում

օր 5

Երևան - Խոր Վիրապ վանական համալիր - Ազատի ջրամբար - Գառնի տաճար (լավաշի պատրաստում) - Գեղարդավանք - Երևան

Ուղևորություն  Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ վանական համալիր։ Այստեղից բացվում է Աստվածաշնչյան Արարատ լեռան եզակի գեղեցկության համայնապատկերն՝ իր ձյունաճերմակ գագաթներով։ Սրբավայրում է  զնդանը,ուր Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել է Տրդատ թագավորի հրամանով՝ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու համար։ 301 թվականին ազատ արձակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը օծեց  հայ ժողովրդին, և քրիստոնեությունը Հայաստանում ընդունվեց  որպես պետական ​​կրոն։

Գրիգոր Լուսավորչի բանտարկության վայրում հետագայում կառուցվել է Խոր Վիրապ եկեղեցին, որը դարձել է սրբավայր ողջ քրիստոնեական աշխարհի համար։  Գրիգոր Լուսավորիչը սրբադասվել է և համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիրը: Եկեղեցում պահպանվել է զնդանը, ուր հնարավոր է իջնել աստիճաններով և ուսումնասիրել բանտարկության վայրը:

Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել  Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո

Շարունակեք ճանապարհը դեպի Ազատի ջրամբար, որը Հայաստանի ամենագեղեցիկ և կարևոր նշանակության ջրամբարներից  է։ Այն  գտնվում է Արարատի մարզում՝ ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա: Կառուցված Ազատ գետի վրա, այս ջրամբարը զբաղեցնում է 2.85 քառակուսի կիլոմետր տարածք և ունի 24.5 մետր խորության: Այն ոչ միայն տպավորիչ է իր չափսերով՝ լինելով չորրորդը երկրում, այլև կարևոր դեր է խաղում բերրի արարատյան  դաշտավայրի ոռոգման գործում: Ջրամբարից  բացվում են հիանալի տեսարաններ դեպի շրջակա լեռներ և դաշտավայր:

Ուղևորություն դեպի Գառնի գյուղում գտնվող Արևի Միհր աստվածությանն նվիրված գեղեցիկ հեթանոսական  տաճար (մ.թ. 1-ին դար): Կառուցված լինելով դեպի խորը կիրճ բացվող բարձունքի վրա՝ հելենական ոճին  բնորոշ ճարտարապետությամբ, սյունաշարով ամփոփված կառույցն բնության հետ ներդաշնակ ամբողջություն է կազմում և հիացնում իր գեղեցկությամբ։

Գառնիի ամրոցը ծառայել է իբրև Արշակունիների թագավորական տան ամառային նստավայր: 1679 թվականի ուժեղ երկրաշարժից ավերված տաճարը  վերականգնվել է 1969-1974 թվականներին: Պահպանվել են տաճարը շրջապատող ամրոցի պարսպի մի մասը,  թագավորական պալատի և բաղնիքի ավերակները: Հետաքրքիր է բաղնիքի խճանկարային հատակն իր վրայի հունատառ արձանագրությամբ. « աշխատեցինք՝ ոչինչ չստանալով»: Կան հունարեն գրություններ, որոնցից հետևում է, որ տաճարը կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ I թագավորի (Արշակունիների արքայատոհմ) կողմից:

Այցելություն Սուրբ Գեղարդի հազվագյուտ ժայռափոր տաճար (12-13-րդ դարեր), որն անվանակոչվել է   այստեղ երկար ժամանակ պահված  Սուրբ Գեղարդի անունով, որով ընդհատեցին Քրիստոսի  տառապանքները (այժմ մասունքը  ​​գտնվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում): Տաճարը գտնվում է բարձր լեռներում՝ Ազատ գետի գեղատեսիլ կիրճում: Այն հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, երկու քարանձավային եկեղեցիներից և դամբարանից: Առաջին քարանձավային տաճարում ժայռից բխում է սառը աղբյուր, որը մինչ օրս պաշտամունքի առարկա է: Համարվում է, որ սուրբ ջուրը բուժում է հիվանդություններ, երիտասարդացնում և գեղեցկություն է հաղորդում հավատացյալներին: Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000):

Մասնակցություն գյուղական տանը թոնիրում հայկական հացի՝ լավաշ թխելու յուրահատուկ գործընթացին:

Վերադարձ Երևան:

Գիշերակաց Երևանում:

օր 6

Երևան - «Հին Արենի» գինեգործարան (շրջագայություն և համտես) - Տաթև (վերադարձ «Տաթևի թևեր» ճոպանուղով) - - Երևան

Նախաճաշ հյուրանոցում:

Ուղևորություն դեպի Արենի գյուղ՝ գինեգործության օրրան: Ժամանակակից Հայաստանի Արենի շրջանում (Վայոց ձորի մարզ) վերջերս կատարված հնագիտական ​​պեղումների ժամանակ հայտնաբերվել է 6100 տարեկան գինեգործարան և 5 գինու մառան: Հնագետները հայտնաբերել են խաղող քամելու, գինի խմորելու և պահելու համար նախատեսված տարաներ, խմելու բաժակներ, խաղողի որթեր և սերմեր: Այս գինեգործարանը և մառանն այսօր էլ համարվում են աշխարհի ամենահինները: Հնագետները ենթադրում են, որ մեր վաղ նախնիները գինի են օգտագործել մահացածներին մեծարելու արարողություններում, ինչպես նաև դամբարաններում դրված նվերի տեսքով: Դրա մասին են վկայում թաղման վայրերում հայտնաբերված գինու կճուճներն ու բաժակները: Հայ և ամերիկացի գիտնականների կարծիքով, սրանք աշխարհում գինու արտադրության միակ ամբողջական և ամենահին պեղումներն են (ավելի քան 6000 տարի): Այս գտածոները վկայում են այդ օրերին գինեգործության բարձր մակարդակի մասին Հայաստանի տարածքում: Այցելություն Արենի գինու գործարան՝ տարբեր տեսակի գինիների համտեսով։

Շարունակեք ձեր օրը Տաթևի վանք տանող ճանապարհին այցելելով Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շաքին։ Այնուհետև ուղևորվելով վանական համալիր հետադարձը կատարեք «ՏաԹևեր»ով` աշխարհի ամենաերկար, առանց կանգառի  ճոպանուղով, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Ձգվելով  5,7 կմ (3,5 մղոն)՝ անտառապատ ձորերի և կիրճերի վրայով արտասովոր այս երթուղին ձեզ կտանի հեքիաթների աշխարհ։

Տաթևի վանքն Հայաստանի  9-13-րդ դարերի  հոգևոր և գիտական նշանավոր կենտրոն էր։ Վանական համալիրն  իր գեղեցկությամբ, ճարտարապետական լուծումներով հայ շինարարական մտքի գլուխգործոցներից է համարվում:  Տաթևը ժամանակին եղել է Սյունյաց աշխարհի քաղաքական և հոգևոր սիրտը, հայ մշակույթի և կրթության կարևոր կենտրոն: Մի ժամանակ այստեղ գործել է համալսարան, որն ուներ երեք ճյուղ՝ հոգևոր երաժշտության,զարդարվեստի  և գիտության։ Տաթևում  ապրել և ստեղծագործել են միջնադարյան Հայաստանի նշանավոր փիլիսոփաներ, երաժիշտներ, գրիչներ,  և վանականներ:  Վերջիններս ուսումնասիրում էին Հին և Նոր Կտակարանները, ինչպես նաև զբաղվում էին հունարենից և այլ լեզուներից հոգևոր և աշխարհիկ բովանդակության ձեռագրերի թարգմանություններով։

Համալիրը ներառում է կենտրոնական՝ Սուրբ Պողոս-Պետրոս տաճարը (11-10-րդ դարեր), Սուրբ Գրիգոր եկեղեցին (13-րդ դար), վանահոր խուցը (17-րդ դար), խոհանոցով և պահեստներով սեղանատունը, ինչպես նաև վանական համալիրի կենցաղային ծառայությունների հատված: 10-րդ դարում Տաթևն ուներ մոտ 1000 բնակիչ, այդ թվում՝ բարձրորակ արհեստավորներ, որոնց հանճարի արդյունքն են  նուրբ փորագրված խաչքարերն ու դռները:

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում։

օր 7

Երևան - Գյումրի (Քաղաքային կենցաղի թանգարան, Սև բերդ, զբոսանք հին փողոցներով) - Հառիճավանք - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն  Շիրակի մարզ՝ Գյումրի։ Սա Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է, որը գտնվում է Երևանից 130 կմ հեռավորության վրա։ Գյումրին հայտնի է իբրև ժողովրդական ավանդույթները սրբորեն պահպանող քաղաք  և առանձնանում է իր ջերմ հյուրընկալությամբ։ Զբոսանք Կումայրիի պատմական թաղամասով, որը Հայաստանի այն քիչ վայրերից  է, ուր պահպանվել Է դասական հայկական քաղաքային ճարտարապետության շունչը։ Թաղամասում հաշվում են 18-րդ և 19-րդ դարերի ավելի քան հազար շենքեր։ Այցելեք Քաղաքային կենցաղի թանգարան, Սև բերդ,  զբոսնեք  հին փողոցներով։

Վերադարձի ճանապարհին այցելություն Արագած լեռան արևմտյան լանջի վրա կառուցված Հառիճավանք։

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում։

օր 8

Տեղափոխում դեպի օդանավակայան և մեկնում

Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում դեպի օդանավակայան մեկնումից 2.5 ժամ առաջ։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում

Հյուրանոցի անվանումը Երկտեղանոց Մեկտեղանոց Երրորդ մեծահասակ 6-12 տարեկան երեխա
Elysium Gallery 3*, Mandarin կամ նմանատիպ
Ani Central Inn 4* կամ նմանատիպ
Ani Plaza 4*, Median կամ նմանատիպ

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Կեցություն հյուրանոցում (7 գիշեր)
  • Նախաճաշ
  • Տեղափոխում և տրանսպորտային ծառայություններ՝ ըստ ծրագրի
  • Զբոսավարի մասնագիտական ծառայություններ
  • Մուտքի տոմսեր՝ ըստ ծրագրի
  • Տաթևի թևերի ճոպանուղու տոմս (երկկողմանի)
  • Վարպետության դասեր՝ ըստ ծրագրի
  • Համտեսներ՝ ըստ ծրագրի

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը