Անսովոր Հայաստան
6 օր / 5 գիշեր
հասանելիություն
Մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ
ժամանման օրերը
երկուշաբթի և երեքշաբթի օրերին
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան։ Տեղափոխում հյուրանոց
Դիմավորում օդանավակայանում։ Տեղափոխում ընտրված հյուրանոց։
Գիշերակաց Երևանում
Սևանա լիճ – Հայրավանք վանական համալիր - Նորատուսի խաչքարեր - Օրբելյանների քարավանատուն (Սելիմ) - Արփի գինու գործարան - Ջերմուկ (հանքային ջրերի ըմպելասրահ, ջրվեժ)
Նախաճաշ հյուրանոցում:
Ուղևորություն դեպի բարձրլեռնային Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։
Սևանը երկրագնդի մեծ բարձրադիր լճերից է և ցնցում է իր խաղաղ գեղեցկությամբ: Ճանապարհորդներին կգերի լեռներով շրջապատված ջրերի շլացուցիչ կապույտ գույնը։ Պատահական չէ, որ շատ նկարիչներ իրենց ոգեշնչման աղբյուրն են գտնում բնության, պատմության միաձույլ ամբողջություն դարձած այս երկրամասում։ Այցելություն Հայրավանք:
Հաջորդ կանգառն Նորատուսում է՝ գեղատեսիլ գյուղ, որը գտնվում է Սևանա լճի ափին: Նորատուսի միջնադարյան գերեզմանատունը (13-17-րդ դդ ) հանրահռչակ է իր զարդաքանդակներով հարուստ խաչքարերի դաշտով։ Հարյուրավոր խաչքարերը հայ քարարվեստի անգերազանցելի մշակույթային ժառանգության վկայությունն են:
Շարունակեք շրջագայությունն Սելիմի լեռնանցքով՝ այցելելով Սելիմի պատմական քարավանատունը (XIV դ.): Կառուցված 1332 թվականին Օրբելյան իշխանի կողմից, այն ժամանակին որպես հանգստավայր է ծառայել Մետաքսի ուղու ճանապարհորդների համար: Քարավանատունը հիշեցնում է Հայաստանի խաղացած նշանակալի դերը հին աշխարհի առևտրական և մշակույթային հարաբերություններում։
Ուղևորություն դեպի Ջերմուկ հանգստավայր, որը հայտնի է իր բուժիչ տաք հանքային աղբյուրներով։ Ջերմուկի գեղեցկությունը հայտնի է Հայաստանի սահմաններից շատ հեռու։ Զարմանալի չէ, որ այն կոչվում է Հայաստանի կանաչ մարգարիտ։ Ջերմուկը դա կապույտ երկինք է, անդնդախոր կիրճեր և լեռնագագաթներ,որոնց ոտքերի ներքո գալարվում է լեռնային գետն՝ իր յուրահատուկ աղմուկով։Զով, մաքրագույն օդ է, լեռնային առվակների շշուկ, արհեստական լճակների, փոքրիկ ջրվեժների և առողջարանների սպիտակ շենքեր, որոնք թաղված են հսկայական բարդիների և հզոր եղևնիների կանաչապատ գրկում։ Ջրվեժ տանող կիրճը գեղատեսիլ է։ Այստեղ դուք կարող եք բազմաթիվ լուսանկարներ անել՝ որպես այս դրախտավայրում անցկացրած ժամանակի հուշ։
Այցելություն գինեգործարան՝ հայկական գինու համտեսով։
Վերադարձ դեպի Երևան։
Գիշերակաց Երևանում
Երևան - Հաղպատի վանք- Զարնի-Պարնի քարանձավային- ամրոցային համալիր - Ախթալայի վանք - Արամյանցի դղյակ - Սանահինի վանք - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Հայաստանի հյուսիս, Լոռու մարզ ՝ Հաղպատի և Սանահինի վանքեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (1996):
Այցելություն Հաղպատի վանք (10-րդ դար), որը գտնվում է կիրճերով շրջապատված փոքրիկ բարձրավանդակի վրա: 10-13-րդ դարերում այն եղել է Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը: Այստեղ ուսումնասիրել են հումանիտար գիտություններ, աստվածաբանություն, զարդարվեստ և ձեռագրագիտություն: Որոշ ժամանակ Հաղպատի վանքում է ապրել հայ մեծանուն աշուղ և բանաստեղծ Սայաթ-Նովան, որի կյանքի մասին Սերգեյ Փարաջանովը նկարահանել է հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմը: Նկարահանումների մի մասը տեղի է ունեցել այս վանքում:
Շարունակելով ուղևորությունն՝ այցելում ենք Զարնի Պարնիի քարանձավային-ամրոցային համալիր,այնուհետև տեղափոխում դեպի Ախթալայի ամրոց: Այստեղ կառուցված Ախթալայի վանքը (12-րդ դար) յուրահատուկ է իր պատերի լավ պահպանված որմնանկարներով։ Այցելություն Արամյանցի դղյակ։
Հաջորդ կանգառն Սանահինի վանական համալիրում է (10-րդ դար)։ 12-րդ դարում Սանահինում կար բժշկական դպրոց, որտեղ ուսումնասիրում էին մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա։
Վերադարձ դեպի Երևան։
Գիշերակաց Երևանում։
Երևան – Ամբերդ – Արագած լեռ (Քարի լիճ) – Չորամրգի և էկոարտադրանքի գործարան – Սաղմոսավանք – Հայոց այբուբենի հուշարձան – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Ամբերդ — միջնադարյան ճարտարապետության ուշագրավ հուշարձան (XI–XIII դարեր)։ Բերդամրոցի հզոր կառույցները վեր են խոյանում կիրճի բարձունքին։ Արտաքին կողմից բերդը պարսպապատված է հզոր բերդապատով և աշտարակներով։ Ամբերդը ուներ երկու ջրամբար և սեփական ջրամատակարարման համակարգ։ Այս բերդը պատկանում էր Պահլավունիների տոհմին։ Բերդի տարածքում գտնվում է Ամբերդի եկեղեցին, կառուցված 1026 թվականին։
Ճանապարհ դեպի բարձրլեռնային Քարի լիճ, որը գտնվում է Արագածի չորս սուր գագաթների միջնամասում, ծովի մակարդակից 3207 մետր բարձրության վրա։ Արագած լեռը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթն է՝ 4090 մետր։ Դաշտավայրերը և լեռնային իրարահաջորդ գեղեցիկ բնապատկերները գրավում են լեռնագնացության սիրահարներին։ Ամռանը լեռան լանջերը ծածկվում են ծաղկած կանաչ գորգով։ Ձեր առջև բացվում է ծաղիկների մի ողջ աշխարհ ՝ այնքան գունագեղ, որ նրանց երանգները երբեմն անիրական են թվում։ Այստեղ հանդիպում են նարդոս, բալզամիկ բույսեր, եղեսպակ, ալպիական երիցուկ, զանգակ, վայրի սամիթ և այլ ալպիական բույսեր։ Արագած լեռնազանգվածը հանդիսանում է Հայաստանի համար անսպառ ջրային ամբար և աղբյուր։
Այնուհետև այցելություն չորամրգի և էկոարտադրանքի գործարան։ Այստեղ արտադրվում են առանց շաքարի և հավելումների չորամրգեր, ինչպես նաև չորացրած բանջարեղեն և չիպսեր։
Ճամփորդություն դեպի Սաղմոսավանք , որը գտնվում է գեղատեսիլ Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի բարձունքի վրա։ Սաղմոսավանքը հիմնադրվել է 1215 թվականին, երբ իշխան Վաչե Վաչուտյանը կառուցեց Սուրբ Սիոն եկեղեցին։
Այցելություն Հայոց այբուբենի հուշահամալիր, որը գտնվում է հրաբխային քարերով ծածկված փոքրիկ դաշտավայրում։ Այստեղ ներկայացված են տուֆից քանդակված հայոց այբուբենի բոլոր տառերը՝ յուրաքանչյուրն մարդու հասակի բարձրության։ Ամեն տառ ունի յուրահատուկ գեղարվեստական ձևավորում։ Բնականորեն ցրված տարածության և հրաբխային քարեզանգվածների մեջ, դրանք կարծես հառնում են հեռավոր անցյալից։ Զբոսաշրջիկներն սիրում են լուսանկարվել իրենց անվան առաջին տառի ներքո։
Վերադարձ Երևան։
Գիշերակաց Երևանում։
Երևան - Խոր Վիրապ վանք - Նորավանք - Տաթևի վանական համալիր (զբոսանք ճոպանուղով) - Երևան։
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ վանք։ Այստեղից բացվում է Աստվածաշնչյան Արարատ լեռան եզակի գեղեցկության համայնապատկերն՝ իր ձյունաճերմակ գագաթներով։ Սրբավայրում է զնդանը,ուր Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել է Տրդատ թագավորի հրամանով՝ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու համար։ 301 թվականին ազատ արձակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը օծեց հայ ժողովրդին, և քրիստոնեությունը Հայաստանում ընդունվեց որպես պետական կրոն։
Գրիգոր Լուսավորչի բանտարկության վայրում հետագայում կառուցվել է Խոր Վիրապ եկեղեցին, որը դարձել է սրբավայր ողջ քրիստոնեական աշխարհի համար։ Գրիգոր Լուսավորիչը սրբադասվել է և համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիրը: Եկեղեցում պահպանվել է զնդանը, ուր հնարավոր է իջնել աստիճաններով և ուսումնասիրել բանտարկության վայրը:
Այցելություն դեպի Նորավանք վանական համալիր (13-15-րդ դարեր), որը միջնադարյան Հայաստանի ճարտարապետության ակնառու հուշարձան է, կրոնական ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվելով ոլորապտույտ կիրճի բարձունքին, արտասովոր գեղեցկության կարմիր ժայռերի մեջ համալիրն անջնջելի տպավորություն է թողնում բնության հետ իր ներդաշնակ միասնությամբ: Տաճարը զարդարված է Մարիամ Աստվածածնի՝ մանկան հետ, Հայրր Աստծո, Քրիստոսի խաչելության քանդակներով, ինչպես նաև եզակի զարդանախշերով պատված խաչքարերով: Բարձրաճաշակ կառույցի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու առաջին հարկը ծառայել է իբրև դամբարան, երկրորդը՝ որպես աղոթատեղի: Հատկապես գեղեցիկ է շենքի արևմտյան ճակատը, դեպի երկրորդ հարկ տանող կոնսոլային աստիճաններով:
Ուղևորության շարունակում դեպի Տաթև՝ Հայաստանի ամենագեղեցիկ և յուրօրինակ վանքերից մեկը։ Այն գտնվում է խորը կիրճի եզրին և շրջապատված է հզոր ամրություններով։ Տաթևի վանական համալիրը ներդաշնակ է շրջակա լեռնային համայնապատկերի հետ։ Անցյալում Տաթևը ոչ միայն կրոնական, այլև Սյունիքի իշխանության քաղաքական կենտրոնն էր։ Վերադարձի ճանապարհին զբոսանք «Տաթևի թևեր» ճոպանուղով։
Վերադարձ դեպի Երևան։
Տեղափոխում դեպի օդանավակայան և մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում դեպի օդանավակայան մեկնումից 2.5 ժամ առաջ։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում
| Հյուրանոցի անվանումը | Երկտեղանոց | Մեկտեղանոց | Երրորդ մեծահասակ | 6-12 տարեկան երեխա |
|---|---|---|---|---|
| Elysium Gallery3*, Mandarin կամ նմանատիպ | ||||
| Ani Central Inn 4* կամ նմանատիպ | ||||
| Ani Plaza 4*, Median կամ նմանատիպ |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Կեցություն հյուրանոցում (8 գիշեր)
- Նախաճաշ
- Տեղափոխում և տրանսպորտային ծառայություններ՝ ըստ ծրագրի
- Զբոսավարի մասնագիտական ծառայություններ
- Մուտքի տոմսեր՝ ըստ ծրագրի
- Տաթևի թևերի ճոպանուղու տոմս (երկկողմանի)
- Վարպետության դասեր՝ ըստ ծրագրի
- Համտեսներ՝ ըստ ծրագրի
