Ձմեռային դասական շրջագայություն Հայաստանում
8 օր / 7 գիշեր
Ժամանման օրից կախյալ շրջագայությունների հաջորդականությունն կարող է փոխվել
հասանելիություն
նոյեմբեր 16 - փետրվարի 21
ժամանման օրերը
Յուրաքանչյուր օր բացառությամբ կիրակի
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան. Տեղափոխում ընտրված հյուրանոց
Երևան՝ քաղաքային էքսկուրսիա
Ճանաչողական էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով՝ հնագույն և միևնույն ժամանակ արդիական, կենսունակ քաղաք՝ բիբլիական Արարատ լեռան շողշողացող ձյունածածկ գագաթների համայնապատկերի ներքո: Շրջագայության ընթացքում դուք կծանոթանաք քաղաքի կենտրոնական հատվածին և նրա գլխավոր տեսարժան վայրերին՝ Հանրապետության հրապարակին, Հյուսիսային պողոտային, Մայր Հայաստան հուշարձանին, խորհրդարանին, նախագահական նստավայրին, օպերայի շենքին և Կարապի լճին։
Զբոսանք Երևանի Կասկադ համալիրով՝ժամանակակից արվեստի գործերով և քանդակագործական կոմպոզիցիաներով զարդարված գեղեցիկ հանգստավայրում։ Կասկադի գագաթից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի քաղաք և Արարատ լեռ: Այստեղ է գործում հայտնի Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը։ Հարմարավետ բացօթյա սրճարանները, արվեստի,մշակույթի շունչը սիրելի են դարձրել այս վայրը տեղացիների և մայրաքաղաքի այցելուների շրջանում։Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով, որը ստեղծում է յուրահատուկ տոնական միջավայր հանգստացողների համար։
Գիշերակաց Երևանում։
Երևան – Գառնիի տաճար – Քարերի սիմֆոնիա - Գեղարդավանք (ՅՈՒՆԵՍԿՈ) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։։
Օրը սկսվում է Գառնիի հեթանոսական տաճար այցելությամբ՝ եզակի նախաքրիստոնեական տաճար Հայաստանում։ Հունահռոմեական ոճի այս հոյակապ կառույցը, որը կառուցվել է 77 թվականին Տրդատ Ա թագավորի օրոք, նվիրված է եղել Միհրին՝ Արևի Աստծուն: Մոտակայքում ուսումնասիրեք թագավորական պալատի ավերակները և հնագույն բաղնիքները՝ Արշակունի արքայատոհմի ամառային հանգստավայրի մնացորդները, որոնք արտացոլում են Հայաստանի վաղ մշակույթի վեհությունը։ Ճանապարհին՝ լուսանկարվելու համար կանգառ Չարենցի կամարի մոտ։
Կամընտրելի։ Ճաշ ընտանեկան միջավայրում․ Տեղացի ընտանիքի հյուրասիրությամբ դուք հնարավորություն կունենաք ականատես լինել լավաշի՝ հայկական հացի պատրաստմանը, որը թխվում է թոնրի մեջ և հարյուրամյակների պատմություն ունի:
Այնուհետև շարունակեք ճանապարհը դեպի Գեղարդավանք ՝ ժայռափոր ճարտարապետական գլուխգործոց։ Զգացեք վանքի հավերժական գեղեցկությունը, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է 2000թ.-ից: Հրաշալի բնության սրտում՝ 12-13-րդ դարերի այս վանական համալիրը շինարարական մտքի թռիչք է և եղել է միջնադարյան հայ գրչության կարևոր կենտրոն: Անունը՝ Սբ Գեղարդ, վերաբերում է մասունքին, որ խաչելության ժամանակ խոցել է Քրիստոսի կողը և Հայաստան է բերվել Սբ Թադեոսի կողմից։։
Վերադարձ և գիշերակաց Երևանում.
Երևան – Էջմիածին ( Սբ Հռիփսիմե, Սբ Գայանե վանքեր, Մայր տաճար) – Զվարթնոց տաճար – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք, որը նախկինում եղել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը և ներկայումս Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրն է։
Էջմիածնի մուտքի մոտ ձեզ դիմավորում է Սուրբ Հռիփսիմե նահատակի վեհաշուք վանքը։Հայաստանում քրիստոնեության տարածման համար նահատակված կույսի մասունքներն հանգչում են խորանի տակ գտնվող դամբարանում: Կոմիտաս կաթողիկոսը 7-րդ դարում նահատակության վայրում եկեղեցի է կառուցել: Եկեղեցու արևմտյան պատի վրա գտնվող արձանագրությունը վկայում է դրա մասին: Էքսկուրսիան ներառում է նաև այցելություն Սուրբ Գայանե եկեղեցի (7-րդ դար), որը նույնպես նահատակվել է Հայաստանում քրիստոնեության տարածման համար: Վանքը հիմնադրվել է 630 թվականին Եզր կաթողիկոսի կողմից: Սուրբ Գայանեի մասունքները հանգչում են եկեղեցու հարավային հատվածում:
Այցելություն Մայր տաճար։ Էջմիածնի մայրավանքը քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.)։ Այն Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնն է, որը հիմնադրվել է 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Տաճարի թանգարանն ունի եզակի ցուցանմուշներ՝ Սուրբ Պատարագի սպասարկման կրոնական իրերի հավաքածու, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված առարկաներ, զարդեր, Սբ Մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսա և Սուրբ Գեղարդը։
Այնուհետև ուղևորություն դեպի Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճար (641-661թթ.), որն իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից: Պահպանված ավերակները պատկերացում են տալիս այս տաճարի հազվագյուտ գեղեցկության և աներևակայելի ճարտարապետական լուծումների մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.)
Վերադարձ և գիշերակաց Երևանում։
Երևան - Ծաղկաձոր (Կեչառիս վանք, Ճոպանուղի 1-ին կայան), Սևանա լիճ, (Սևանավանք) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Ծաղկաձոր՝ անտառապատ լեռներում ծվարած գեղեցիկ, փոքրիկ քաղաք։ Կարճ շրջագայություն բնակավայրում, այնուհետև հնարավորություն կընձեռնվի ճոպանուղով բարձրանալու դեպի բարձր լեռնագագաթներ։ Այստեղ ձեր առջև կբացվի հայկական բնաշխարհի անմոռանալի և հիասքանչ համայնապատկերը: Այցելություն 11-13 դարերում կառուցված Կեչառիս վանական համալիր։
Այնուհետև ճանապարհը ձեզ կտանի դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Այս կապույտ գեղեցկուհին Եվրասիայի ամենաբարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ Պարզ և արևոտ օրերին յճի ջրերը մուգ փիրուզագույն երանգ են ստանում՝ անհավանական գեղեցկություն հաղորդելով 940 կմ2 մակերես ունեցող բնության այս հրաշքին։
Դեպի թերակղզի բարձրանալիս այցելուների առջև բացվում է շրջակա լեռների գրկում հանգստացող լճի չքնաղ տեսարանը։ Հիացեք 9-րդ դարում կառուցված Սևանավանքով, որ դարերի խորհուրդն իր մեջ կրելով, վեհորեն իշխում է Սևանա կապույտի վրա։
Վերադարձ և գիշերակաց Երևանում
Երևան – Խոր Վիրապ վանք - Նորավանք- Հին Արենի գինու գործարան (շրջագայություն և համտես) – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ճանապարհորդություն Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ։ Ողջ ճանապարհին Զեզ ուղեկցում է հիասքանչ Արարատը, որը փայլում է իր երկու հոյակապ սպիտակ գագաթներով:
Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար՝ ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և կարևոր քրիստոնեական վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը: Եկեղեցում պահպանվել է Սբ Լուսավորչի բանտախուցն,ուր կարելի է իջնել դեպի զնդան տանող աստիճաններով։
Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:
Այնուհետ, վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք ՝ 13-15–րդ դարերի Հայաստանի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Հատկապես գեղեցիկ է եկեղեցու արևմտյան ճակատը,որն զարդարված է շքեղ զարդաքանդակներով։ Շատ այցելուների տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։ Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը, հմայքը և ներդաշնակ բնության ուժը։
Հաջորդ կանգառը Վայոց Ձորի Արենի բնակավայրում է,որն աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկն է։ Արենիի վերջին պեղումների ժամանակ (2007-2010 թթ.) հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, այդ թվում աշխարհի ամենահին ՝ 6100 տարի առաջ գործած գինեգործարաններից մեկը: Հնձանները, գինու մամլիչներն, ֆերմենտացիայի պարագաները,կարասները վկայում են այդ վաղընջական ժամանակներում Հայաստանի տարածքում առկա գինեգործական զարգացած մշակույթի մասին ։Ըստ ամերիկյան և հայ հնագետների հնագույն գինու արտադրությունն ունեցել է ծիսական նշանակություն,ինչի ապացույցն են դամբարաններում և թաղման վայրերում հայտնաբերված գտածոները։
Վերադարձ և գիշերակաց Երևանում։
Ազատ օր Երևանում
Տեղափոխում օդանավակայան,մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Դուրս գրում մինչև 12:00։ Տեղափոխում օդանավակայան՝ թռիչքից 2.5 ժամ առաջ։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում
| Հյուրանոցի անվանումը | Երկտեղանոց | Մեկտեղանոց | Երրորդ մեծահասակ | 6-12 տարեկան երեխա |
|---|---|---|---|---|
| Elysium Gallery, or Mandarin Hotel 3* | ||||
| Ani Central Inn 4* | ||||
| Median hotel or Ani Plaza 4* |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Գիշերակաց (6 գիշեր Երևանում)
- BB (նախաճաշ)
- Տեղափոխման ծառայություն ըստ ծրագրի
- Զբոսավարի ծառայություն ըստ ծրագրի
- Ըստ ծրագրի մուտքի տոմսեր
- Լավաշի պատրաստման միջոցառման մասնակցություն
- Գինու համտես
- Ծաղկաձորի ճոպանուղի, 1-ին կայան
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- դեկտեմբերի 25 - հունվարի 7-ի ամանօրյա շրջանի հավելավճարը
