Ճանապարհորդություն դեպի Հայաստան
4 օր 3 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Մանրամասն նկարագրություններ
Դիմավորում օդանավակայանում - Տեղափոխում ընտրված հյուրանոց
Երևան - Գեղարդավանք - Գառնիի տաճար - Սևան - Երևան
Նախաճաշ հյուրանոցում, այնուհետ ուղևորություն դեպի Սբ Գեղարդի վանական համալիր (12-13-րդ դդ)
Հիացեք Գեղարդավանքի հավերժական գեղեցկությամբ, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է 2000թ.-ից: 12-13-րդ դարերում մասամբ ժայռերի մեջ կառուցված այս վանական համալիրը ճարտարապետական հրաշք է Նրա անունը՝ «Գեղարդ», վերաբերում է մասունքին, որ խաչելության ժամանակ խոցել է Քրիստոսի կողը։ Այն Էջմիածնի Մայր տաճարի թանգարան տեղափոխվելուց առաջ դարեր շարունակ պահվել է այստեղ։
Լեռներում, Ազատ գետի փորած խորունկ կիրճի սրտում, Գեղարդը հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարն է: Այս վանական համալիրը տպավորում է ժայռի մեջ իր ներդաշնակ ներառմամբ և կազմված է մի քանի կառույցներից.
Գլխավոր եկեղեցին՝ զարդարված է նուրբ խաչքարերով և քարե բարդ քանդակներով։
Երկու քարանձավային եկեղեցիներ՝ վարպետորեն փորված են ժայռի մեջ, որտեղ բնական լույսի թափանցումը առանձնահատուկ հմայնք է տալիս խորհրդավոր միջավայրին:
Ժայռափոր հատվածում է Սրբազան աղբյուրն, որը դարեր շարունակ հորդում է ժայռի խորքերից, և համարվում է բուժիչ ու երիտասարդացնող: Գեղարդի խորհրդավոր մթնոլորտը, ճարտարապետությունը և շրջակա բնությունը՝ այն դարձնում է Հայաստանի ամենահիասքանչ վայրերից մեկը
Կամընտրելի․ Հոգևոր երաժշտություն կատարում Գեղարդավանքի քարանձավային մատուռում։ Վայելեք անկրկնելի զգացումներ՝ ունկնդրելով բնական ակուստիկայով հարստացած հայկական հոգևոր երաժշտությունը:
Գեղարդավանքից ճանապարհորդության շարունակություն Գառնի:
Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար՝ եզակի նախաքրիստոնեական շրջանի հուշարձան Հայաստանում։ Հելլենական ոճի այս հոյակապ կառույցը, որը հիմնադրվել է 77 թվականին՝ Տրդատ Ա Արշակունի թագավորի կողմից, նվիրված է եղել Միհրին՝ Արևի Աստծուն: Նրբագեղ սյունաշարը, չքնաղ բնությունը, խորը կիրճը այն դարձնում են Հայաստանի ամենահիասքանչ տեսարժան վայրերից մեկը: Մոտակայքում ուսումնասիրեք թագավորական պալատի ավերակները և հնագույն բաղնիքները՝ Արշակունի արքայատոհմի ամառային հանգստավայրի մնացորդները, որոնք արտացոլում են Հայաստանի վաղ մշակույթի վեհությունը։ Բաղնիքի հատակի մոզաիկի վրա հունարեն գրություն է«Աշխատեցինք ոչինչ չստանալով»:
Կամընտրելի. Տաճարից ոչ հեռու, Գառնու ձորում, հիացեք հայտնի «Քարերի սիմֆոնիա»-ով՝ վեցանկյուն բազալտե սյուների եզակի բնական հրաշքով, որ արարվել է ժամանակի և բնության կողմից:
Կամընտրելի.Դուդուկի անհատական համերգ Գառնիի տաճարում
Թող դուդուկի՝ հայկական ավանդական ծիրանի փայտից պատրաստված գործիքի, գեղեցիկ ձայնը ձեզ տեղափոխի ժամանակի միջով: Դուդուկի խորը, հուզիչ մեղեդին, որը հաճախ կոչում են «ծիրանի շեփոր», հանընդհանուր հիացմունքի արժանացավ «Գլադիատոր» ֆիլմի սաունդթրեքով:
Ելույթից հետո երաժիշտը կբացահայտի այս խորհրդանշական գործիքի հարուստ պատմությունն ու մշակութային նշանակությունը:
Ճաշ ընտանեկան միջավայրում․ Տեղացի ընտանիքի հյուրասիրությամբ դուք հնարավորություն կունենաք ականատես լինել լավաշի՝ հայկական հացի պատրաստմանը, որը թխվում է թոնրի մեջ:
Ուղևորության շարունակում դեպի բարձրլեռնային Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Այս լեռների գրկում տեղավորված շլացուցիչ կապույտ լիճն՝ զով և վեհաշուք, ունի անբացատրելի գեղեցկություն։ Պատահական չէ, որ շատ նկարիչներ իրենց արվեստի ներշնչման թեմա են ընտրում Սևանա լիճն: Վերելք դեպի Սևանի թերակղզի,այցելություն բարձունքում կառուցված Սևանավանք (9-րդ դար): Այստեղից բացվում է լճի և շրջակա լեռների վեհաշունչ տեսարան։
Վերադարձ դեպի Երևան։
Երևան – Արարատյան դաշտավայր – Խոր Վիրապ վանք – Նորավանք - Արենի գինեգործարան - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Նախաճաշից հետո ճանապարհորդություն Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ։ Ողջ ճանապարհին ձեզ կուղեկցի հիասքանչ Արարատը, որը փայլում է իր երկու հոյակապ սպիտակ գագաթներով:
Այցելություն Խոր Վիրապ վանական համալիր՝ քրիստոնեական կարևոր տաճար-ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը՝ մ.թ. 301-ին, բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Սբ Գրիգոր Լուսավորիչն սրբադասվեց և համարվում է Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիրն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և կարևոր քրիստոնեական վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:
Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով: Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:
Այնուհետև, վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք (XIII դար)՝ Հայաստանի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։ Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։
Նորավանքի ամենահին հուշարձանը Սուրբ Կարապետ եկեղեցին է (IX-X դդ.): Վանքից հյուսիս՝ XIII դարում, կառուցվել է Սբ Կարապետ գլխավոր եկեղեցին: Ճարտարապետն միջնադարյան հայ շինարարական մտքի ականավոր ներկայացուցիչ Մոմիկն էր: Գլխավոր տաճարից հյուսիս գտնվում է Օրբելյանների դամբարանը:
Տաճարը զարդարված է Սբ Աստվածածնի՝ մանկան հետ, Հայր Աստծո, խաչելության պատկերներով, ինչպես նաև մեծ թվով խաչքարերով: Մոտակա Սուրբ Աստվածածին եկեղեցին հիացնում է իր կատարելությամբ և երկրորդ հարկ տանող կոնսոլային աստիճաններով:
Ճաշ լեռների գրկում ծվարած տեղական ռեստորանում, որտեղ կարող եք համտեսել թոնրի մեջ պատրաստված հյութալի խորոված և հավի քյաբաբ։
Կամընտրելի. Արտաճանապարհային ուղևորություն դեպի լեռներում գտնվող դիտակետ, որտեղ կարող եք հիանալ և վայելել բազմերանգ ժայռերի և զարմանահրաշ բնապատկերի շունչ կտրող տեսարանները: Հեռադիտակի միջոցով կարող եք դիտել զառիթափ ժայռերով վեր վազող վտանգված այծքաղների տեսակներին։
Ուղևորության շարունակություն դեպի Արենի բնակավայր, որն աշխարհի հնագույն գինեգործական կենտրոններից մեկն է։ Արենիի վերջին պեղումների ժամանակ (2007-2010 թթ.) հայտնաբերվել են ուշագրավ գտածոներ, այդ թվում աշխարհի ամենահին ՝ 6100 տարի առաջ գործած գինեգործարաններից մեկը: Հնձանները, , գինու մամլիչներն, ֆերմենտացիայի պարագաները,կարասները վկայում են այդ վաղընջական ժամանակներում Հայաստանի տարածքում առկա գինեգործական զարգացած մշակույթի մասին։ Ըստ ամերիկյան և հայ հնագետների՝ հնագույն գինու արտադրությունն ունեցել է ծիսական նշանակություն, ինչի ապացույցն են դամբարաններում և թաղման վայրերում հայտնաբերված գտածոները։
Դուք հնարավորություն կունենաք այցելելու Արենու գինեգործարան՝ համտեսելու տեղական գինիներ, այդ թվում հայտնի Արենի գինին, որը պատրաստված է խաղողի յուրահատուկ տեսակից:
Երևան - Շրջագայություն Երևանում- Էջմիածնի Մայր տաճար - Զվարթնոցի տաճար - տեղափոխում օդանավակայան և մեկնում
Նախաճաշ հյուրանոցում.
Բացահայտեք Հայաստանի մայրաքաղաքը ճանաչողական էքսկուրսիայով։ Զբոսնեք Երևանի կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա,Աբովյան փողոց, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Խորհրդարանի շենքով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնի շենքով և Կարապի լճով։
Ձեր հարգանքի տուրքը մատուցեք անմեղ զոհերի հիշատակին՝այցելելով 1915 թվականի Մեծ Եղեռնի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան, որտեղ ներկայացված է Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում ավելի քան մեկուկես միլիոն հայության ոչնչացման պատմությունը։
Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:
Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։
Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստասրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև 2 տեսակի կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում գտնվող խանութը հասանելի կլինի նրանց, որ կուզեն ձեռք բերել հայտնի հայկական կոնյակը անմիջապես գործարանից։
Ճամփորդություն դեպի Էջմիածին (Վաղարշապատ)՝ Հայաստանի հին մայրաքաղաքը և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը։ 4-րդ դարից ի վեր այստեղ է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը։ Էջմիածնի Մայր Տաճարը, որը հիմնադրվել է 301 թվականին Գրիգոր Լուսավորչի կողմից, համարվում է աշխարհում հնագույն քրիստոնեական տաճարներից մեկը։ Ժամանակի ընթացքում վանքն վերակառուցվել և ընդլայնվել է՝ դառնալով համալիր, որն այսօր ներառում է Մայր Տաճարը, Հոգևոր ճեմարանը, Կաթողիկոսի նստավայրը, Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահվում են անգին կրոնական մասունքներ, ոսկե և արծաթյա գեղարվեստական արվեստի առարկաներ, սուրբ արարողությունների սպասարկման սպասք, մեծ արծաթյա կաթսա մյուռոն եփելու համար և Սուրբ Գեղարդը։
Այնուհետև այցելություն դեպի Զվարթնոցի տաճարի ավերակներ (641–661 թթ.), որը հայտնի է նաև որպես Արթուն Ուժերի տաճար։ Այս եռահարկ կառույցը հենվել է հզոր սյուների վրա,որոնք զարդարված էին արծվի քանդակներով և խաղողի որթերով, նռան ճյուղերով, արմավենու դեկորներով։ Վեհաշուք այս տաճարի անգամ պահպանված մնացորդները պատկերացում են տալիս կառույցի բացառիկ գեղեցկության մասին։ Զվարթնոցը 2000 թվականին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Տեղափոխում դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան։ Մեկնում։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում նվազագույնը 30 հոգու համար
| Հյուրանոցի անվանումը | Երկտեղանոց | Մեկտեղանոց | Երրորդ մեծահասակ | 6-12 տարեկան երեխա |
|---|---|---|---|---|
| 3* | ||||
| 4* | ||||
| 4+* |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- գիշերակաց՝ 3 գիշեր
- Նախաճաշ և 3 ճաշ
- Տրանսպորտային ծառայություններ՝ ըստ ծրագրի
- Պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայություններ
- Լավաշի պատրաստման ցուցադրություն Գառնի գյուղում
- Մուտքի տոմսեր՝ Գառնիի տաճար և Զվարթնոցի տաճար ծրագրով
- Գինու համտես Արենի գյուղում
- Էքսկուրսիա կոնյակի գործարանում՝ 2 տեսակի կոնյակի համտեսով
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ավիատոմսեր
- Ճամփորդական ապահովագրություն
- Բոլոր հավելյալ (ընտրովի) միջոցառումները
- Դուդուկի կատարում
- Երգչախմբի ելույթ Գառնիում
