Ճանապարհորդություն դեպի Հայաստան
5 օր / 4 գիշեր
Բացահայտեք Հայաստանի շունչն ընդամենը հինգ անմոռանալի օրերի ընթացքում։ Այս ճանապարհորդությունը բազմադարյան սրբավայրերի, բնության հրաշքների և հին քաղաքակրթություն ներկայացնող ժողովրդի կենդանի մշակութի համադրում է: Երևանի աշխույժ փողոցներից ու Կասկադի արվեստի համալիրից մինչև ժայռափոր վանքեր ու փիրուզափայլ Սևանա լիճ՝ ձեզ սպասում է գրավիչ ուղևորություն։
✔ Այցելեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրեր, հեթանոսական տաճարներ և միջնադարյան վանքեր
✔ Հյուրընկալվեք հայկական գյուղում՝ համտեսելու ավանդական լավաշ, ցանկության դեպքում մասնակցեք կոնյակի համտեսին ու դուդուկի ելույթ-ներկայացմանը
✔ Հիացեք Աստվածաշնչյան Արարատ լեռով՝ Խոր Վիրապ վանքի սրբազան տարածքից
✔ Բացահայտեք Նորավանքի կարմիր ժայռերը, Դիլիջանի խաղաղությունը և բարձրլեռնային Սևան լիճը
✔ Բոլոր գիշերակացները՝ Երևանում, ինչն հարմարավետ և հիանալի տարբերակ է առաջին անգամ Հայաստան այցելողների համար: Նրանց համար՝ ովքեր փնտրում են մշակույթի, բնության և պատմության գեղեցիկ համադրություն։
հասանելիություն
Ամբողջ տարի
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան - Երևանի քաղաքային էքսկուրսիա
Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան և տեղափոխում դեպի ընտրած հյուրանոց։
Շրջագայությունն Երևանում սկսվում է Կասկադի բարձունքում՝ Արարատ լեռան համայնապատկերի ներքո տարածվող քաղաքի դիտարկումով։ Այնուհետև զբոսանք կենտրոնական հատվածի հիմնական տեսարժան վայրերում՝ Մայր Հայաստան հուշարձան, Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Օպերայի և բալետի թատրոն, Կարապի լիճ, Ազգային ժողով, Նախագահական նստավայր և Երևանի Պետական Համալսարան։
Այցելություն Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։
Զբոսանքի շարունակություն դեպի Կասկադ համալիր՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոն։
Այցելություն Կապույտ մզկիթ՝ Կովկասում ամենահին և խոշոր մզկիթներից մեկը։
Կամընտրելի՝
Մեկժամյա տուր հայկական կոնյակի գործարանում՝ պատմության և արտադրության հետ ծանոթացում, երկու տեսակի կոնյակի համտեսում և գնումների հնարավորություն։
Գիշերակաց Երևանում։
Երևան – Գառնիի տաճար – Գեղարդավանք (ՅՈՒՆԵՍԿՕ) – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն Գառնի՝ այցելություն Հայաստանում եզակի պահպանված, արևի աստված Միհրին նվիրված հեթանոսական տաճար: Ճանապարհին կանգառ Չարենցի կամարի մոտ՝ Արարատ լեռան գեղեցիկ տեսարանի ներքո լուսանկարվելու համար:
Այցելություն Թագավորական պալատի և բաղնիքի ավերակներ, ինչպես նաև զբոսանք Գառնիի կիրճում՝հիանալու բնության հրաշքով՝ բազալտե ժայռապատ Քարերի սիմֆոնիայով։
Կամընտրելի:
Ճաշ հյուրընկալ ընտանիքում՝ թոնրի մեջ ավանդական լավաշի պատրաստման ցուցադրությամբ։
Այնուհետև ճանապարհի շարունակություն դեպի Գեղարդավանք, կիսով չափ ժայռափորք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձան: Վանքի անունն կապվում է Սուրբ Գեղարդի հետ,որ պահպանվել է այստեղ դարեր շարունակ:
Կամընտրելի.
- Հոգևոր երգեցողության համերգ՝ բացառիկ ակուստիկայով։
- Դուդուկի երաժշտական կատարում Գառնիում ուղեկցված գործիքի պատմության մասին տեղացի երաժշտի բացատրություններով։
Վերադարձ Երևան։
Գիշերակաց Երևանում։
Երևան – Արարատյան դաշտավայր – Խոր Վիրապ վանական համալիր – Նորավանք – Կարմիր ժայռերի կիրճ – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ճամփորդություն Արարատյան դաշտավայրով, այցելություն Խոր Վիրապ վանական համալիր, որն քրիստոնեական աշխարհի հայտնի սրբավայրերից է։ Այստեղից բացվում է ամենամոտ և տպավորիչ տեսարանը դեպի Արարատ լեռ՝ իր երկու ձյունածածկ գագաթներով:
Ուղևորության շարունակություն դեպի Գնիշիկի կիրճ, որտեղ ճանապարհը անցնում է բազմերանգ ժայռերի միջով՝ մոխրագույնից մինչև կարմիր։
Այցելություն Նորավանք վանական համալիր (13-14-րդ դար), որը շրջապատված է յուրահատուկ կարմիր ժայռերով։ Տեսարանն այնքան հիասքանչ է, որ շատերը որոշում են իջնել մեքենայից և քայլել դեպի վանք գեղեցկության լիարժեք ըմբոխշման և լուսանկարվելու համար։
Գիշերակաց Երևանում։
Երևան – Սևանա լիճ – Դիլիջան - Երևան
Նախաճաշ հյուրանոցում և ուղևորություն դեպի Սևանա լիճ: Այս բարձրլեռնային քաղցրահամ լիճը համարվում է Եվրասիայի ամենամեծերից մեկը՝ 940 քառ. կմ մակերեսով։
Վերելք դեպի Սևանա թերակղզի, որտեղից բացվում է աննկարագրելի գեղեցիկ տեսարան։ Այցելություն Սևանավանք (9-րդ դար), որն իր վեհությամբ ասես հսկում է լիճը։
Ճանապարհն այնուհետ շարունակվում է դեպի Դիլիջան, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝ իր կուսական անտառների և հարուստ բնաշխարհի համար։ Փոքրիկ շրջայց քաղաքի արհեստագործական փողոցում։
Այցելություն խոր անտառում ասես թաքնված Հաղարծին վանական համալիր։ Միջնադարյան հայ ճարտարապետության այս գոհարն ներառում է Սուրբ Ստեփանոս, Սուրբ Մարիամ, Սուրբ Գրիգոր եկեղեցիները և ճաշասրահի գեղեցիկ շինությունն։ 2005-ին՝ արժևորելով հոգևոր կենտրոնի քաղաքակրթական նշանակությունն, Շեյխ Սուլթան ալ Կասիմին ֆինանսավորեց համալիրի վերականգնման աշխատանքները։
Վերադարձ և գիշերակաց Երևանում։
Երևան – Ազատ առավոտ – Վերնիսաժ – Էջմիածին Մայր տաճար – Զվարթնոց տաճար– Տեղափոխում օդանավակայան և մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։
Առավոտյան ազատ ժամանակ Երևանում՝ այցելությամբ տեղի շուկա և Վերնիսաժ՝ բացօթյա արվեստի և ձեռագործության տոնավաճառ, որտեղ ներկայացված են ձեռագործ հուշանվերներ, հնություններ և արվեստի նմուշներ։
Ճամփորդություն դեպի Էջմիածին (Վաղարշապատ)՝ Հայաստանի հին մայրաքաղաքը և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը։ 4-րդ դարից ի վեր այստեղ է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը։ Էջմիածնի Մայր Տաճարը, որը հիմնադրվել է 301 թվականին Գրիգոր Լուսավորչի կողմից, համարվում է աշխարհում հնագույն քրիստոնեական տաճարներից մեկը։ Ժամանակի ընթացքում վանքն վերակառուցվել և ընդլայնվել է՝ դառնալով համալիր, որն այսօր ներառում է Մայր Տաճարը, Հոգևոր ճեմարանը, Կաթողիկոսի նստավայրը, Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահվում են անգին կրոնական մասունքներ, ոսկե և արծաթյա գեղարվեստական արվեստի առարկաներ, սուրբ արարողությունների սպասարկման սպասք, մեծ արծաթյա կաթսա մյուռոն եփելու համար և Սուրբ Գեղարդը։
Այնուհետև այցելություն դեպի Զվարթնոցի տաճարի ավերակներ (641–661 թթ.), որը հայտնի է նաև որպես Արթուն Ուժերի տաճար։ Այս եռահարկ կառույցը հենվել է հզոր սյուների վրա,որոնք զարդարված էին արծվի քանդակներով և խաղողի որթերով, նռան ճյուղերով, արմավենու դեկորներով։ Վեհաշուք այս տաճարի անգամ պահպանված մնացորդները պատկերացում են տալիս կառույցի բացառիկ գեղեցկության մասին։ Զվարթնոցը 2000 թվականին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Երեկոյան՝ տեղափոխում դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան։ Մեկնում։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում նվազագույնը 40 հոգու համար
| Հյուրանոցի անվանումը | Երկտեղանոց | Մեկտեղանոց | Երրորդ մեծահասակ | 6-12 տարեկան երեխա |
|---|
Տուր փաթեթի գինը ներառում է:
- 4 գիշերակաց Երևանում
- Սնունդ (FB): Նախաճաշ հյուրանոցում 5 ճաշ 4 ընթրիք
- Տրանսպորտային ծառայություններ ըստ ծրագրի
- Հայերեն կամ օտարալեզու զբոսավար
- Մուտքի տոմս Գառնիի տաճար, Զվարթնոցի տաճար
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ավիատոմս
- Ապահովագրություն
- Վիզա (անհրաժեշտության դեպքում)
