Շառլ Ազնավուրի տուն-թանգարան

Վերին Անտառային 192. Երևան

Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը  պաշտոնապես բացվել է 2011 թվականին Երևանի հայտնի Կասկադ մշակույթային համալիրի մոտ։ Բացման արարողությանը ներկա էին  Ֆրանսիայի  նախագահ Նիկոլա Սարկոզին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այն հարգանքի տուրք է հայ ծագումով նշանավոր երաժշտին իր ստեղծագործական հանճարի և տասնամյակների հայանպաստ գործունեության համար։

Թանգարանը հնարավորություն է տալիս համապարփակ հայացք նետել Ազնավուրի կյանքին՝ ցուցադրելով անձնական իրերի հարուստ հավաքածու: Այցելուները կարող են ուսումնասիրել տարբեր ցուցանմուշներ, ներառյալ ձայնագրություններ, գրքեր, մրցանակներ և խորհրդանշական պաստառներ, որոնք պատմում են աշխարհահռչակ արվեստագետի անցած դժվարին ճանապարհի և նվաճումների մասին։

Վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով կառուցված թանգարանն ունի բազմաստիճան հատակագիծ։ Առաջին մակարդակում գտնվում է գլխավոր ցուցասրահը,  մյուս մակարդակները ներառում են ընդունելությունների համար նախատեսված հատվածն ու  հավաքասրահը: Վերին երկու հարկերը մասնավոր բնակելի տարածք են, ինչն մտերմիկ անձնական շունչ է հաղորդում թանգարանին:

Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը հանդիսանում է  մշակութային կարևոր կենտրոն Երևանում, որն ներկայացնում է աշխարհի ամենասիրված արվեստագետներից մեկի մնայուն ժառանգությունը։

աշխատանքային ժամեր: Ամեն օր՝ 10:00 - 18:00 :

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը