Բացահայտեք Էրեբունի հնագույն քաղաքը՝ Երևանի ծննդավայրը
Էրեբունի փողոց 38, 0020, Երևան«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, որտեղ ամեն քար ներծծված է Հայաստանի հնագույն պատմության ու մշակույթի շնչով,, ժամանակն ասես կանգ է առնում: Էրեբունի ամրոցը — քաղաքը, կառուցված է Արարատյան դաշտին նայող Արին Բերդ բլրի վրա մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի I ուրարտական թագավորի կողմից։ Երևան քաղաքի ծննդավայրն ռազմավարական նշանակություն ուներ Ուրարտուի հյուսիսային տարածաշրջանի պաշտպանության, տնտեսական զարգացման համար։
_____________________________________
Էրեբունու մասին
Էրեբունի ամրոցի լայնածավալ պեցումներն սկսվեցին 1950 թվականին։ Բացվեցին եռանկյունաձև հատակագծով միջնաբերդի,ընդարձակ պալատի, Խալդի աստծո տաճարի հնավայրերը։ Տեղում գործող թանգարանում կարելի է ծանոթանալ ժամանակին ռազմական և առևտրային այս կարևոր հանգույցից պեղված շուրջ 12235 ցուցանմուշների՝ այդ թվում ուրարտական շրջանի գավաթներ, զենքեր, սափորներ, բրոնզե ապարանջաններ և ագաթե ուլունքներ: Այստեղ է պահպանվում Էրեբունիի հիմնադրման սեպագիր արձանագրությունը։
Թանգարանն ունի հետազոտական գրադարան, որտեղ անցկացվում են միջազգային գիտաժողովներ՝ այն դարձնելով գիտնականների և պատմությամբ հետարքրքրվող մասնագետների նախընտրելի կենտրոն։
_____________________________________
Շրջայց բերդով
Թանգարան այցելությունից հետո բարձրացեք բլրի վրա կառուցված ամրոց: Նրա հնագույն պարիսպներն ու աշտարակները կանգնած են իբրև փառավոր անցյալի հզոր հիշեցում:
Թանգարանն առաջարկում է մշակութային միջոցառումներ՝ ավանդական երաժշտությունից և պարային ներկայացումներից մինչև կավագործական արհեստանոցներում հետարքրքիր փորձառության ձեռքբերում:
Անկախ նրանից՝ պատմության սիրահար եք, թե հետաքրքրասեր ճանապարհորդ, Էրեբունի արգելոց-թանգարանը խոստանում է Հայաստանի հնագույն ժառանգության հետ տպավորիչ հանդիպում:
