Բացահայտեք Արենի-1 քարանձավի հրաշալիքները. Ճանապարհորդություն ժամանակի միջով

Արենի 3604, 46, 6-րդ փողոց, Հայաստան

Ճանապարհվեք հնագույն առեղծվածների աշխարհ Արենի-1 քարանձավում՝ Հայաստանի ապշեցուցիչ բնաշխարհում գտնվող պեղավայրում։ ​ Այս քարանձավը պարզապես սովորական երկրաբանական կազմավորում չէ. այն բնական թանգարան է, որտեղ պահպանվել են մարդկության վաղընջական շրջանների պատմության կարևոր վկայություններ:

Բացահայտեք հնագույն գանձերը

Արենի-1 քարանձավում է գտնվում աշխարհի ամենահին՝ շուրջ 6100 տարվա վաղեմություն  գինեգործարաններից մեկն: Այստեղ դուք կարող եք ծանոթանալ հնագույն հասարակությունների կենցաղին, սովորույթներին ու մշակույթային արժեքներին։ Գինու պատրաստման հնագույն  գործիքների մնացորդներն, խաղողի ճմլարանը, հնձանը ,հողի մեջ թաղված հսկայական կարասներն  հնարավորություն են տալիս պատկերացում կազմել ժամանակաշրջանի սովորույթների,կենցաղի, ծիսական  մշակույթի մասին։ Քարանձավում է գտնվել նաև լավ պահպանված 5500 տարվա հնության հնագույն կաշվե կոշիկը, որ եզակի հնագիտական արժեք է ներկայացնում։

Զբոսանք պատմության միջով

Երբ դուք ավելի խորն եք մտնում քարանձավի մեջ, դուք կանցնեք քաղաքակրթության շերտերի միջով, որոնցից յուրաքանչյուրը պատմում է իր պատմությունը: Պղնձի դարից մինչև միջնադար Արենի-1 քարանձավը բացառիկ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու Հայաստանի և նրա սահմաններից դուրս գտնվող մշակութային և պատմական խճանկարը: Այստեղ հայտնաբերված գտածոները, ծիսական թաղումների հետքերը, խոսում են Արենիի քարանձավային բնակավայրի կարևորության և հարատև կենսագործունեության մասին։

Ինչու՞ այցելել Արենի-1 քարանձավ:

  • Հնագիտական հրաշալիք. Բացահայտեք գտածոներ, որ վերափոխում են մեր պատկերացումները հին քաղաքակրթությունների մասին:
  • Աննկարագրելի փորձառություն. էքսկուրսիաները մանրամասն պատկերացում են տալիս տարածաշրջանի պատմության մասին, փորձագետ հնագետները կկիսվեն ձեզ հետ իրենց հայտնագործությունների պատմություններով:
  • Ցնցող բնաշխարհ. Գտնվելով գեղատեսիլ Վայոց Ձորի մարզում, քարանձավը շրջապատված է հիասքանչ բնապատկերով, որն կատարյալ վայելքի պահեր է պարգևում բնության սիրահարներին և լուսանկարիչներին:
  • Հայաստանի հարուստ մշակույթային ժառանգության հետ ոգեղեն կապ. Արենի-1 քարանձավ պեղավայրն հայկական մշակութային ինքնության անկյունաքարերից է, որ ցույց է տալիս մարդագոյացման կենտրոն հանդիսացող այս տարածքի հիմնարար ազդեցությունն Հայաստանի բնիկ ժողովրդի ձևավորման վրա։

Պլանավորեք Ձեր այցը

Անկախ նրանից՝ դուք հնագիտության նվիրյալ եք, պատմության սիրահար կամ պարզապես  արկածներ փնտրող անհատ, Արենի 1-ը խոստանում է անմոռանալի փորձառություն: Պատրաստ եղեք  գերվել վաղ անցյալի  հնագույն գաղտնիքների պատմություններով:

աշխատանքային ժամեր: Ամեն օր՝ 10:00 - 17:00 :

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը