Հայաստանի պատմության թանգարան
Հանրապետության հրապարակ, 4, Երևան 0010Հայաստանի պատմության թանգարանը ազգային նշանակության մշակութային հաստատություն է, որտեղ արդեն ավելի քան մեկ դար պահպանվում է Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն ու մշակույթային ժառանգությունը ներկայացնող հսկայածավալ հավաքածուն։ Թանգարանն ստեղծվել է Հայաստանի առաջին խորհրդարանի կողմից 1919 թվականին և ի սկզբանե բացվել է որպես ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան։ 1921 թվականին և հետագա տարիներին կրելով կազմակերպական փոփոխություններ այն սկսել է գործել իբրև Հայաստանի պատմության թանգարան։
Շուրջ 400,000 ցուցանմուշներից կազմված հավաքածուով թանգարանն առաջարկում է հայոց պատմության և մշակույթի հետ համապարփակ ծանոթացում՝ նախապատմական ժամանակներից /շուրջ 1 միլիոն տարի/ մինչև ներկա օրեր: Այն ունի հնագիտության, դրամագիտության, ազգագրության, ժամանակակից պատմության և վերականգնման բաժիններ։
Բացի պահպանման գործառույթից, թանգարանն ունի նաև գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ։ Այն աջակցում է բազմաթիվ կրթական և գիտական հետազոտությունների, պարբերաբար հրատարակվում են հայոց պատմության, հնագիտության և մշակույթի վերաբերյալ արժեքավոր աշխատություններ:
