Հովհաննես Թումանյանի թանգարան
Երևան,Մոսկովյան 40Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով կառուցված Հովհաննես Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թվականի ապրիլին Երևանի Մոսկովյան 40 հասցեում։ Ավելի քան 18000 խնամքով պահպանված ցուցանմուշներով, տուն թանգարանը ներկայացնում է Հայաստանի ամենասիրված գրողներից մեկի կյանքն ու մշակույթային- հասարակական ժառանգությունը:
Թանգարանի առանձնահատուկ ձեռքբերումն է Թումանյանի անձնական գրադարանը՝գրքերի հազվագյուտ և բազմազան հավաքածուն՝ մոտ 8000 կտորով։ Այն ցուցադրված է երկրորդ հարկի հատուկ սրահում:
Այցելուներին գրավում է նաև վերստեղծված Թիֆլիսի հայտնի «Վերնատուն» սենյակը, որ մեծ դեր է խաղացել հայ մշակույթի վերածննդի գործում։ Այս գրական ակումբի տարածքում ասես թևածում է Թումանյանի գրական հավաքույթների ոգին, և այցելուներն ըմբոխշում են Լոռվա կիրճի ապշեցուցիչ համայնապատկերային տեսարանն՝ «Անուշ» օպերայի երաժշտության ուղեկցությամբ:
Գտնվելով Երևանի կենտրոնում գտնվող բարձրադիր վայրում՝ թանգարան կարելի է հասնել 54 աստիճանից բաղկացած սանդուղքով, որոնցից յուրաքնչյուրն խորհրդանշում է Թումանյանի կյանքի յ տարիներն։
