Մարտիրոս Սարյանի տուն թանգարան: Հարգանքի տուրք Հայ նկարչության վարպետի հիշատակին

3 Մարտիրոս Սարյան փող. Երևան 0002

Երևանի սրտում տեղակայված Մարտիրոս Սարյանի տուն թանգարանը ոգեկոչում է  Հայաստանի ամենասիրված նկարիչներից մեկի՝ Մարտիրոս Սարյանի կյանքն ու արվեստը։ Այս թանգարանն առաջարկում է մտերմիկ կապ  Սարյանի աշխարհի հետ՝ ցուցադրելով նրա վառ բնապատկերները, արտահայտիչ դիմանկարները և խորհրդանշական աշխատանքները, որոնք արտացոլում են Հայաստանի բնական գեղեցկությունն ու հայ ժոցովրդի հոգևոր էությունը:

Բացահայտեք Սարյանի ժառանգությունը

1880 թվականին Նոր Նախիջևանում ծնված Մարտիրոս Սարյանի՝ իբրևարվեստագետի ձևավորման մեջ Մոսկվայում ստացած փայլուն կրթության հետ մեկտեղ, մեծ դեր են խաղացել  ճամփորդություններն։ Հատկապես  Կովկասյան լեռների ապշեցուցիչ տեսարանները մեծ ազդեցություն են թողել նրա արվեստի վրա: Հայտնի լինելով գույների համարձակ օգտագործմամբ՝ Սարյանն հատկապես վարպետորեն կենդանացրեց Հայաստանի բնապատկերներն ու ժողովրդի էթնոհոգեբանական դիմանկարն:

Գեղանկարչությունից զատ Սարյանը նաև մեծատաղանդ դիզայներ և դեկորատոր էր։ Ակնառու է նրա ներդրումն  հայկական թատրոնում և հասարակական վայրերի ձևավորման մեջ: Նրա բազմակողմանի հանճարն արտահայտվում է  թանգարանում պահվող բազմատեսակ ցուցանմուշներում՝ որոնք ներկայացված են հայտնի կտավների կողքին:

Ծանոթացում արվեստի գործերին

Առանձնահատուկ ազդեցություն է գործում թանգարանում պահվող  «Հայաստան» գլուխգործոցը, որտեղ վարպետն հանճարեղ կերպով  ցուցադրում է հայոց հարուստ մշակույթի ու բնության ներդաշնակ միասնությունն։Ներկայացված են այնպիսի նշանավոր գործեր, ինչպիսիք են «Հայկական գյուղը» և «Արարատյան դաշտը»:

Թանգարանը նաև ընդունում է ժամանակավոր ցուցահանդեսներ հնարավորություն տալով  արվեստագետներին ներկայացնել գործեր՝ևս մեկ անգամ բացահայտելով Սարյանի մնայուն ազդեցությունն հայ կերպարվեստի վրա։

Այցելեք թանգարան

Սարյանի նախկին նստավայրում գտնվող թանգարանն անհատական ​​հայացք է տալիս նրա կյանքին և ստեղծագործական գործընթացին:  պարտադիր այցելություն է արվեստասերների և Հայաստանի մշակութային ժառանգության հետ ավելի խորը կապ փնտրող մարդկանց համար:

աշխատանքային ժամեր: Ամեն օր՝ 11:00 - 17:00 :

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը