Գյումրու ազգային ճարտարապետության և քաղաքաշինության թանգարան
Գյումրի, Հաղթանակ 47Գյումրու ազգային ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը, որը հիմնադրվել է 1984 թվականին, ներկայացնում է 1850-ականներից մինչև 1920-ական թվականների Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) արհեստների, մշակույթի և առօրյայի հետաքրքիր պատկերը: Անցնելով սրահների միջոցով այցելուները կարող են ուսումնասիրել արհեստավորներին և հարուստ բնակիչներին պատկանող տների, հանգստյան վայրերի մասին պատմող վերականգնված հետարքրքիր ցուցանմուշներն, պատկերացում կազմելով ժամանակաշրջանի ճարտարապետության, միջավայրի և ապրելակերպի մասին:
Գտնվելով Գյումրու սրտում ՝1872 թվականին կառուցված պատմական շենքում, թանգարանն ինքնին ուշագրավ ճարտարապետական նմուշ է, որ մարմնավորում է քաղաքի հարուստ մշակութային ժառանգությունը:
Բացահայտեք Գյումրիի հմայքն ու պատմությունը այս եզակի թանգարանի միջոցով, որը պարտադիր այցելության վայր է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայկական մշակույթով, Գյումրու պատմությամբ և ճարտարապետությամբ:
