Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ (Մատենադարան)
Երևան, Մաշտոցի պողոտա 53Մատենադարանը, , որը հիմնադրվել է 1959 թվականին, Հայաստանի ամենաարժեքավոր մշակութային հաստատություններից մեկն է։ Այս տպավորիչ գիտահետազոտական ինստիտուտը ձեռագրերի աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկի տունն է։ Ավելի քան 17000 ձեռագրերով, 450000 փաստաթղթերով և 3000 հնագույն գրքերով այս հավաքածուն աշխարհի կարևոր մշակույթային շտեմարաններից է։
Մատենադարանի ցուցասրահները այցելուներին ներկայացնում են Հայաստանի միջնադարյան գիտության, գրականության և արվեստի աշխարհն՝ Սբ Մեսրոպ Մաշտոցի կողմից 405 թվականին հայոց գրերի ստեղծումից մինչև 18-րդ դար։ Թանգարանում ներկայացված են մագաղայա հայագիր մատյաններ, բնական բաղադրիչներից պատրաստված հայկական հազվագյուտ և վառ մանրանկարներ։Հատկապես յուչահատուկ կարմիր երանգները, ստացվել են Որդան Կարմիր միջատից՝ դարերի ընթացքում պահպանելով իրենց փայլը: Այցելուներին զարմացնում են հսկա Մշո Ճառընտիրը (28 կգ) և հավաքածուի ամենափոքր ձեռագիրը (190 գ): Թանգարանն ունի նաև հարուստ օտարալեզու ստեղծագործությունների հավաքածու։
Հայոց ցեղասպանության ոգեկոչման սրահում ցուցադրված են Մեծ Եղեռնի տարիների եզակի փաստաթղթեր, Կիլիկյան և Արցախի դպրոցներին նվիրված սրահներում ներկայացված են հայկական մանրանկարչական ուշագրավ գլուխգործոցներ, միջնադարյան բժշկության սրահում կարելի է ծանոթանալ գործնական խորհուրդներով պատմական բժշկական տեքստերի:
Մատենադարանը նաև ծառայում է որպես առաջատար գիտահետազոտական և մշակույթային կենտրոն, ուր ստեղծված են բոլոր հարմարություններն նրանց համար, ովքեր ցանկանում են խորանալ հայոց պատմության, լեզվի և ձեռագիր արվեստի պատմության մեջ:
