Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևան 0028 Ծիծեռնակաբերդի խճուղի 8

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը,  կառուցվել է Երևանում 1967 թվականին  և նվիրված է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին։ 1915 թվականին Օսմանյան կառավարության կողմից կազմակերպված արևմտահայության ոչնչացման քաղաքականության արդյունքում հնագույն մի ժողովուրդ հայրենազրկվեց և նրա բեկորներն սփռվեցին ողջ աշխարհում։ Հիշատակի և տոկունության խորհրդանիշ հուշահամալիրն դարձել է ուխտատեղի աշխարհասփյուռ հայության և քաղաքի այցելուների համար։

4500 քառակուսի մետր մակերեսով համալիրն կազմված է.

  • Հիշատակի պատից
  • Հավերժության տաճարից (Հիշատակի սրահ և անմար կրակ)
  • «Վերածնված Հայաստան» հուշասյունից.

1995թ.-ին՝ ի նշանավորումն Ցեղասպանության 80-րդ տարելիցի, մոտակայքում կառուցվեց  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Այս հաստատությունը   Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային կից գործող գիտահետազոտական ​​կենտրոն է, որն գիտահետազոտական աշխատանքների հետ մեկտեղ իրականացնում է ոգեկոչման գործառույթներ,կազմակերպելով արխիվային հարուստ հենքով ցուցադրություններ և էքսկուրսիաներ բազմաթիվ լեզուներով:

Հուշահամալիրի պատմություն

Խորհրդային տարիներին ցեղասպանության հիշատակումն արգելված էր։ Միայն երկարատև պայքարից հետո՝1965-ին թույլատրվեց հուշակոթողի կառուցումը։ Հուշահամալիրի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967թ. նոյեմբերի 29-ին և համընկավ Խորհրդային Հայաստանի 47-ամյակի հետ: Հազարավոր մարդիկ հավաքվել էին Ծիծեռնակաբերդի բարձունքում՝  հարգանքի տուրք մատուցելուզոհերի հիշատակին՝ ավանդույթ, որը շարունակվեց յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ին։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Թանգարանը բացվել է 1995 թվականին և ունի.

  • Ցուցասրահներ. շուրջ 1000 քառ.մ
  • Կոմիտասի անվան կոնֆերանսների դահլիճ. նախատեսված 170 հոգու համար:
  • Գրադարան և արխիվ. հետազոտության և կարևորագույն արխիվային փաստաթղթերի պահպանման հարմարավետ պայմաններ:

Թանգարանը ընդունում է այցելուների աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ բարձրաստիճան հյուրեր, ուսանողներ և հետազոտողներ, ինչպես նաև առաջարկում է էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով:

Ժամանակակից որակով ապահոված հաստատությունն ծառայում է իբրև ցեղասպանագիտական գիտելիքների տարածման  և հիշողության փարոս՝ երաշխավորելով, որ Հայոց Ցեղասպանության պատմությունը երբեք չի մոռացվի և  չի կրկնվի:

աշխատանքային ժամեր: Երեքշաբթի-կիրակի՝ մարտ-դեկտեմբեր՝ 10:00-17:00, վերջին մուտքը՝ 16:30։ Դեկտեմբեր-մարտ՝ 11:00-16:30, վերջին մուտքը՝ 16:00։ Երկուշաբթի՝ փակ է։ :

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը