Երվանդ Քոչարի թանգարան
ք․Երևան, Մաշտոցի պողոտա 39/12Ե. Քոչարի թանգարանը հիմնադրվել է 1984թ. Մաէստրոյի արվեստանոցի հիման վրա: Արվեստանոցը զբաղեցնում է ներկայիս թանգարանի մի հատվածը. այդ տարածքը ոչ միայն աշխատանոց էր, այլև երկար տարիներ նկարչի բնակվելու վայրը:
Երվանդ Քոչարի /1899 — 1979/ ստեղծագործական ժառանգությունը xx-րդ դարի Մոդեռն արվեստի կարևոր արտահայտություններից է։
1923- 36թթ. Փարիզյան ստեղծագործություններն Քոչարի անունը դասեցին այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորված է եվրոպական Ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Քոչարը տարածական նկարչության /”Peinture dans l’espace”/ հիմնադիրն է. պլաստիկ — գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ:
Մեծ գեղագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի տարբեր թանգարաններում եվ անհատ կոլեկցիոներների մոտ, սակայն միայն այս թանգարանում կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Երվանդ Քոչարի ինքնօրինակ արվեստի մասին. ներկայացված են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքները և տարածական նկարներ:
Երվանդ Քոչարի թանգարանը կազմակերպում է նաև դասախոսություններ, դիսպուտներ, հանդիպումներ: Այն պատմական ավանգարդի ուսումնասիրման և կարևոր կենտրոններից է համարվում:
