Հայաստան. Քարեդարից մինչև Թագավորություններ

Հնագիտական տուրեր

9 օր / 8 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան - տեղափոխում ընտրված հյուրանոց: Գրանցվել, հանգիստ հյուրանոցում

օր 2

Շրջագայություն Երևան քաղաքում

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջագայություն երևանում։ Զբոսանք  քաղաքի կենտրոնում, որ ներառում է ծանոթացում  Հանրապետության հրապարակի,  Երևանի պետական ​​համալսարանի, խորհրդարանի, օպերայի շենքերի, Նախագահի պալատի հետ։ Կարելի է Կասկադի բարձունքից հիանալ քաղաքի համայնապատկերով և հանգստանալ այս հետարքրքիր վայյրում, այնուհետև  այցելել հայ մշակույթի հպարտություն հանդիսացող Մատենադարան՝ աշխարհի ամենամեծ հին ձեռագրերի պահոցներից մեկը։ Անջնջելի տպավորություն կթողնի Ծիծեռնակաբերդը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը, ինչպես նաև Ցեղասպանության թանգարանը, ուր ներկայացված է 20-րդ դարի առաջին ցեղասպանության ՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարածքում  1.5 միլիոն հայերի ոչնչացման  պատմությունը:

Այցելություն ձեռագործ գորգերի գործարան: Յուրաքանչյուր հեղինակային աշխատանք զուգորդում է  հայկական հնագույն գորգագործության ավանդույթներն ու  խստապահանջ հաճախորդների  արդիական դիզայներական պահանջներն:

Ծրագիրը ներառում է ճաշ տեղական ռեստորանում:

Գիշերակաց Երևանում:

օր 3

Էրեբունի ամրոց - Էջմիածին - Զվարթնոց

Նախաճաշ հյուրանոցում։

Այցելություն Էրեբունի ամրոց, որը կառուցվել է մ.թ.ա. 782 թվականին ուրարտական Արգիշտի I թագավորի կողմից և Էրեբունի թանգարան (1968),որ հայտնի է ուրարտական ​​շրջանի եզակի ցուցանմուշներով։ Հայաստանի մայրաքաղաքի  ներկա անունը՝ Երևան, գալիս է 7-րդ դարից, երբ տեղի ունեցավ Էրեբունիի վերանվանումը։ ։

Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն, որտեղ գտնվում է Սբ Էջմիածնի տաճարը՝ քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկը։ Այս եկեղեցին հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից և այժմ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (2000)։

Հաջորդ կանգառը Զվարթնոցի տաճարում է, որը համարվում է Հայաստանի նշանավոր ճարտարապետական ​​գլուխգործոցներից մեկը։ Տաճարը կառուցվել է մ.թ. 641-661 թվականներին և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (2000)։ Զվարթնոցը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, բայց մնացորդները, նույնիսկ ավերակների տեսքով, դեռևս խոսում են տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Ուղևորություն դեպի Երևան։ Ծրագիրը ներառում է ճաշ տեղական ռեստորանում։ Գիշերակաց Երևանում։

օր 4

Գառնի (Գառնիի կիրճ) - Գեղարդավանք - Քարաշամբ

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Գառնի,ապա Գեղարդ։ Այցելություն Գառնիի  Արևի Աստված Միրհին նվիրված, Հայաստանում եզակի, հեթանոսական տաճարը։ Այն  կառուցվել է մթ 77 թվականին Տրդատ թագավորի (Արշակունյաց արքայատոհմ) կողմից։ Տաճարը հունա-հռոմեական ոճի է՝ բնորոշ սյունաշարով։ Այն հպարտորեն կանգնած է Գառնու խորը կիրճի վրա և ցնցում է գեղեցիկ տեսարանով։ Գառնիի բերդը Արշակունիների արքայատոհմի ամառային նստավայրն էր և այստեղ պահպանվել են  թագավորական պալատի ավերակներն ու հնագույն  բաղնիքը։ Այցելություն Գառնիի կիրճ՝ հիանալու բնության հրաշքով՝ թափվող ժայռերի տեսարանով,որի համար ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնիի կիրճի  բնապատկերը ցնցում է մարդկային երևակայությունը։

Այնուհետև ուղևորություն դեպի եզակի քարանձավային Սուրբ Գեղարդավանք (12-13-րդ դարեր), մասամբ ժայռափոր վանական համալիր, ուր դարեր շարունակ պահվել է  խաչված Քրիստոսի մարմինը խոցած Սբ Գեղարդը։։ Այն այժմ պահպանվում է Էջմիածնի տաճարի թանգարանում։ Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ.): Հինավուրց վանքը պատսպարված է վեհաշուք ժայռերի գրկում և բնության հետ ներդաշնակության մեծ տպավորություն է թողնում։

Ծրագիրը ներառում է գյուղական տանը տեղացի ընտանիքի կողմից կազմակերպված ճաշ՝ լավաշի (թոնիրում թխվող հայկական ավանդական հաց) պատրաստման գործընթացի դիտմամբ: Հրաշալի հնարավորություն՝ համտեսելու նոր թխված լավաշը՝ պանրով և կանաչեղենով, և դրական հույզեր ստանալու համար։

Գեղարդավանքից  ուղևորություն դեպի Քարաշամբ՝ միջին բրոնզեդարյան և վաղ երկաթյա դարաշրջանների հնավայր: Նախնական ուսումնասիրությունները վեր են հանել մեծ դամբարանադաշտում Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումներին բնորոշ արշեքավոր հնագիտակն նյութ։

Վերադարձ դեպի Երևան:

Գիշերակաց Երևանում։

օր 5

Խոր Վիրապ - Արենի - Նորավանք

Նախաճաշ հյուրանոցում և մեկնում։

Ուղևորություն դեպի Խոր Վիրապ՝ Ուխտագնացության  վայր ողջ աշխարհի հայերի համար։ Պատմական տարեգրությունների համաձայն այստեղ, խոր զնդանում է  հայ հեթանոս թագավոր Տրդատը բանտարկել  Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Խոր Վիրապն աշխարհում առաջինն պետականորեն քրիստոնեություն դավանած երկրի կարևոր սրբատեղիներից է։ Զբոսաշրջիկներն կարող են հիանալ բիբլիական Արարատ լեռան (որտեղ, ըստ Աստվածաշնչի, կանգ է առել Նոյի տապանը)  գեղեցիկ տեսարանով, որ փայլում է իր երկու սպիտակ գագաթներով։ Այս տարածքից Արարատն այնքան մոտ է, որ թվում է, թե կարելի է դիպչել լեռան  գագաթներին։

Հաջորդ կանգառը  Վայոց Ձորի Արենի բնակավայրում է,որն աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկն է։ Արենիի վերջին պեղումների ժամանակ (2007-2010 թթ.) հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, այդ թվում աշխարհի ամենահին ՝ 6100 տարի առաջ գործած գինեգործարաններից մեկը: Հնձանները, ,  գինու մամլիչներն, ֆերմենտացիայի պարագաները,կարասները վկայում են այդ վաղընջական ժամանակներում Հայաստանի տարածքում առկա գինեգործական զարգացած մշակույթի մասին։ 2008 թվականին, այստեղ հայտնաբերվեց ամբողջական կաշվից պատրաստված 5500 տարեկան  կոշիկ, որը մի քանի հարյուր տարով ավելի հին է, քան Սառցե մարդու՝ Օլցիի մոտ հայտնաբերվածը։

 

Հաջորդ կանգառը Նորավանքի վանական համալիրն է՝ կրոնական և մշակութային խոշոր կենտրոն: Շրջապատող լեռների հիասքանչ բնապատկերը ցուցադրում է արևի արտացոլանքով ձևավորված գույների գեղեցիկ համադրություն: Վանքը   կարմիր ժայռերի մեջ իր ներդաշնակ դիրքով հայ շինարարական մտքի թռիչք է ներկայացնում։ Ճարտարապետական ​​բացառիկ ճաշակի վկայություն են խաչքարերն ու ավանդական հայկական  զարդաքանդակներն։

 

Ճանապարհորդություն  Հերմոն գյուղ։

Ծրագիրը ներառում է ընթրիք և  գիշերակաց հյուրանոցում։

օր 6

Խնձորեսկ - Տաթև - Սատանի կամուրջ

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Խնձորեսկ՝ Հայաստանի ամենահետաքրքիր տեսարժան վայրերից մեկը։ Այն հայտնի է իր քարանձավային կացարաններով,որտեղ մարդիկ ապրել են հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի կեսեր։Եկեղեցիներով, պատմական հուշարձաններով հարուստ բնակավայրը բնության հետ իր ներդաշնակ ամբողջությամբ ձևավորում է եզակի միջավայր, ուր յուրաքանչյուր այցելու զգում է ժամանակի հավերժական շունչը։

Շարունակեք օրը զբոսանքով «ՏաԹևեր» ճոպանուղով` աշխարհի ամենաերկար, առանց կանգառի, հետադարձելի ճոպանուղով, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Ձգվելով  5,7 կմ (3,5 մղոն)՝ անտառապատ ձորերի և կիրճերի վրայով, արտասովոր այս երթուղին ձեզ կտանի դեպի Տաթևի վանք՝ Հայաստանի  9-13-րդ դարերի  հոգևոր և գիտական նշանավոր կենտրոն։ Վանական համալիրն  իր գեղեցկությամբ, ճարտարապետական լուծումներով հայ շինարարական մտքի գլուխգործոցներից է համարվում:  Տաթևը ժամանակին եղել է Սյունյաց աշխարհի քաղաքական և հոգևոր սիրտը, հայ մշակույթի և կրթության կարևոր կենտրոն: Այստեղ  ապրել և ստեղծագործել են միջնադարյան Հայաստանի նշանավոր փիլիսոփաներ, երաժիշտներ, գրիչներ,  և վանականներ:

Ճանապարհին այցելեք բնական ծագում ունեցող Սատանի կամուրջ, որ լեռնային գետի փորած կիրճում հիացնում է իր խելահեղ գեղեցկությամբ։ Բազմաթիվ հանքային աղբյուրների ձևավորած հրաշալի ստալակտիտներն իսկական բնական հրաշալիք են։

 

Վերադարձ Հերմոն։

Ծրագիրը ներառում է ընթրիք և գիշերակաց Հերմոնում։

օր 7

Ուխտասար - Քարահունջ

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Ուխտասար՝ հայ ժողովուրդի հնագույն նախնիների վաղընջական մշակույթային հնավայր։ Ուխտասարի ժայռապատկերները գտնվում են Սիսիանից մոտ 25 կմ հյուսիս և թվագրվում են   մ.թ.ա. 5-ից մինչև 2-րդ հազարամյակներով։  Պատկերներն   հազարից ավելի քարերի վրա են և մեզ են ներկայացնում հնագույն մարդկային հասարակության կենցաղն, մշակույթն ու հավատալիքները։ Ուխտասարի ժայռապատկերները համաշխարհային նշանակության հուշարձաններ են, որոնք բացահայտում են հայկական լեռնաշխարհի և նրա բնիկ ժողովրդի մշակութային ակունքները։

Ճանապարհին այցելություն Քարահունջ կամ Զորաց քարեր, ծանոթանալու 7500 տարվա հնագույն աստղադիտարաններից մեկին: Այն ներկայացնում է դաշտում ճշգրիտ դասավորված ժայռաքարերի սփռվախություն, որոնց վրա բացված անցքերն օգտագործվում էին աստղագիտական ​​դիտարկումների համար: Քարահունջի մոտակայքում հայտնաբերված ժայռապատկերները վկայում են, որ Հայաստանի վաղ բնակիչները տիրապետում էին աստղագիտական լուրջ գիտելիքների։ Քարահունջը զբոսաշրջիկների կողմից անվանվել է «Հայկական Սթոունհենջ»:

 

 

 

Ծրագիրը ներառում է ընթրիք և գիշերակաց Հերմոնում։

օր 8

Այբուբենի այգի - Ագարակ - Աղցք - Ամբերդ

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի  Հայոց Այբուբենի այգի, որը հիմնադրվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։  Զբոսայգին  հարգանքի տուրք է հայոց լեզվին և նրա գրին: Այստեղ ներկայացված են հայկական այբուբենի 39 տառերն՝ յուրաքանչյուր տառին համապատասխան բնական չափի փորագրված տուֆակերտ արձաններով, որոնք սփռված են  հրաբխային ծագման լանդշաֆտի վրա: Սա լավ հնարավորություն է լուսանկարվելու ձեր անվանմանն համապատասխան հայկական տառի հետ:

Շարունակելով շրջագայությունն, այցելում ենք  Ագարակ հնագույն բնակավայրը՝ Հայաստանի լավագույն հնագիտական ​​հուշարձաններից մեկը։ Այստեղ ներկայացված են մշակույթային մի քանի շերտեր՝ վաղ բրոնզի դարից մինչև միջնադար։ Ագարակն ծիսապաշտանմունքային արարողությունների կենտրոն էր հազարամյակներ շարունակ և բացառիկ, միջազգային նշանակության հնավայր է։

Հաջորդ կանգառն Աղցքն է՝ Արշակունի թագավորների հնագույն դամբարանը, որտեղ ամփոփված են  ինչպես հեթանոս, այնպես էլ քրիստոնյա հայ թագավորների աճյուններն: Պահպանվել են բազմաթիվ զարդաքանդակներ,արձանագրություններ, որոնք արտացոլում են նախաքրիստոնեական մշակույթի, իսկ ավելի ուշ՝ քրիստոնեական ժամանակաշրջանին բնորոշ գաղափարախոսության թեմատիկան։ Դամբարանի հարևանությամբ  են 4-րդ դարի եկեղեցու ավերակները:

Շարունակեք  ճանապարհորդությունը դեպի Ամբերդ ամրոց՝ XI-XIII դարերի հզոր միջնաբերդ, որը բարձրացել է Արագած լեռան լանջին, ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա: Այս ամրոցը ժամանակին եղել է  պաշտպանական նշանակության բերդամրոց։ Շրջապատող լեռնային խիստ և ազդեցիկ  տեսարաններն անտարբեր չեն կարող թողնել ացելուներին:

Ծրագիրը ներառում է ճաշ տեղական ռեստորանում։

Վերադարձ և գիշերակաց  Երևանում։

օր 9

Տեղափոխում օդանավակայան։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը