Վրաստան Հայաստան
Տարածաշրջանային տուրեր
7 օր / 6 գիշեր
հասանելիություն
Ապրիլի 30
1R
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում - Թբիլիսիի քաղաքային շրջագայություն
Նախաճաշ հյուրանոցում: Թբիլիսին (բառացիորեն «Տաք աղբյուր») Վրաստանի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է, որը գտնվում է Մտկվարի գետի ափին, հիմնադրվել է 5-րդ դարում Վախթանգ Գորգասալի կողմից: Թբիլիսիի տեսարժան վայրերի շրջագայությունը ներառում է զբոսանք հին քաղաքով՝ Սամեբա տաճար և Մետեխի եկեղեցի, Վախթանգ Գորգասալ թագավորի արձան, Աբանոտուբանի թաղամաս, որը հայտնի է իր ծծմբային աղբյուրներով, Նարիկալա ամրոց, Քարվասլա, Սիոնի տաճար, Ազատության հրապարակ, Խաղաղության կամուրջ, Անչիշատի, Քաշվեթի եկեղեցիներ, Շարդեն փողոց, Շոթա Ռուսթավելի պողոտա:
Գիշերակաց Թբիլիսիում:
Թբիլիսի - Անանուրի - Գուդաուրի - Կազբեգի – Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում.
Բացահայտեք Վրաստանի հիասքանչ բնապատկերները անցնելով պատմական ռազմավիրական ճանապարհով՝ դարավոր երթուղի, որ ոլորվում է Մեծ Կովկասյան լեռներով, կապելով հարավը հյուսիսի հետ:
Այցելություն 17-րդ դարում կառուցված Անանուրի՝ պատմական ամրոցային համալիր, որը ժամանակին ծառայել է իբրև Արագվիի իշխանների նստավայր: Պաշտպանական պարիսպներով և դիտաշտարակներով շրջապատված համալիրը ներառում է գեղեցիկ պահպանված եկեղեցի, որ զարդարված է արժեքավոր բարձրաքանդակներով:
Շարունակելով ճանապարհորդությունը հասնում ենք Գուդաուրի՝ հայտնի լեռնադահուկային հանգստավայր, որը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա: Մեծ Կովկասի հարավային լանջերին կառուցված Գուդաուրին հայտնի է իր լեռնային տեսարաններով և արկածային սպորտաձևերի համար լավագույն պայմաններով
Ուղևորությունն դեպի հյուսիս մեզ տանում է դեպի 2385 մետր բարձրության վրա գտնվող գեղատեսիլ Ջվարի լեռնանցքը: Հիասքանչ լեռնային տեսարաններով լեռնանցքը առանցքային կետ է եղել հնագույն առևտրային ճանապարհի երկայնքով՝ կապելով Վրաստանը Ռուսաստանի հետ:
Ստեփանծմինդան (Կազբեկի)՝ լեռնային յուրահատուկ բնության գրկում գտնվող Վրաստանի սահմանային քաղաքը, Կազբեկի լեռան (ծովի մակերևույթից 5033 մետր բարձրություն) ստորոտում է և գերում է իր հմայքով:
Ճանապարհն դեպի Գերգեթիի Սուրբ Երրորդություն եկեղեցի անցնում է լեռնային ոլորապտույտ կածաններով և ձորերով: 4X4 մեքենաներով ճանապարհորդությունն ինքնին արկած է, որը մեզ տանում է դեպի Վրաստանի ամենահայտնի և գեղատեսիլ վայրերից մեկը: Սուրբ Երրորդություն եկեղեցին գտնվում է 2170 մետր բարձրության վրա և 14-րդ դարի ճարտարապետական գլուխգործոց է: Լեռնակատարին կառուցված այս վանքից բացվում են Կազբեկ լեռան ապշեցուցիչ համայապատկերով անզուգական տեսարաններ:
Վերադարձ Թբիլիսի։ Գիշերակաց։
Թբիլիսի - Կախեթի - Սիղնաղի - Բոդբե - Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում։ Մեքենայով ուղևորություն դեպի Վրաստանի արևելյան հատված՝ Կախեթի շրջան, որը հայտնի է իր խաղողի այգիներով և գինեգործարաններով։ Այցելություն Սիգնաղի՝ հին քաղաք, որը հայտնի է նաև որպես «Սիրո քաղաք», քարե սալարկված փողոցներով և հին վրացական ոճի պատշգամբներով։ Այցելեք Բոդբեի վանք, որը կառուցվել է 9-րդ դարում, որն այժմ գործում է որպես վանք և Վրաստանի հիմնական ուխտագնացության վայրերից մեկն է։
Վերադարձ դեպի Թբիլիսի։ Գիշերակաց Թբիլիսիում։
Թբիլիսի - Դիլիջան - Սևանա լիճ - Ծաղկաձոր - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Հայաստան, սահմանային ընթացակարգեր։
Ճանապարհորդություն լեռնային հանգստավայր Դիլիջան կամ այսպես կոչված «Հայկական Շվեյցարիա», որը հայտնի է իր անտառներով, ինչպես նաև իր բազմերանգ բուսական և կենդանական աշխարհով:
Զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասով , որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ:
Այցելություն Հաղարծինի վանական համալիր, որը գտնվում է մեկուսի և խորն անտառում: Հաղարծինը թվագրվում է XI-XIII դ և միջնադարյան հայ վանական ճարտարապետության գլուխգործոցներից է: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև խիտ անտառներից՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն։ Վանական համալիրը ներառում է Սուրբ Ստեփանոս, Սուրբ Մարիամ և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, ինչպես նաև հայտնի սեղանատունը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:
2005 թվականին վանք այցելելուց հետո, Նորին Մեծություն Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին առատաձեռն նվիրատվություն կատարեց վանքի վերանորոգման և պահպանման համար՝ իբրև մարդկության հարուստ պատմության գեղեցիկ վկայության:
Ուղևորության մյուս հանգրվանն Սևանա լիճն է, որը Հայաստանի հրաշալիքներից մեկն է: Այս կապույտ մարգարիտը Եվրասիայի ամենամեծ բարձր լեռնային քաղցրահամ լճերից է: Պարզ և արևոտ օրը ջուրը հաճախ խորը փիրուզագույն է: Լճի ընդհանուր մակերեսը 940 կմ² է: Վերելք թերակղզի, որտեղից բացվում է Սևանա լճի և շրջակա լեռների հմայիչ տեսարան: Այցելություն 9-րդ դարում կառուցված Սևանավանք, որը դարեր շարունակ վեհորեն կանգնած է բարձունքի վրա՝ ասես հսկելով յիճը:
Հաջորդ կանգառն Ծաղկաձորում է՝ անտառապատ լեռների կախարդական վայր։ Կարճ զբոսանք քաղաքում։ Այցելություն Կեչառիս վանք / 11-13 դդ/։ Հնարավորություն բարձրանալու լեռնագագաթ ճոպանուղով, որտեղից կարելի է հիանալ լեռների և բնաշխարհի հիասքանչ համայնապատկերով։
Ժամանում Երևան։ Տեղավորում ընտրված հյուրանոցում։
Քաղաքային շրջագայություն Երևանում - Շոփինգ Երևանում
Շրջագայություն հին և միևնույն ժամանակ արդիական գեղեցիկ երևանում։ Զբոսանք քաղաքի կենտրոնում, որ ներառում է ծանոթացում Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի,Աբովյան փողոցի, օպերայի և բալետի շենքի, խորհրդարանի և ՀՀ նախագահի նստավայրի, պետական համալսարանի, Մայր Հայաստան հուշարձանի, Մարզահամերգային համալիրի հետ։ Այցելություն Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան, ինչպես նաև Ցեղասպանության թանգարան, որը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարածքում զոհված 1.5 միլիոն հայերի հիշատակն։
Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից՝ Մոնումենտից, բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:
Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։
Կամընտրելի․ Շրջագայություն աշխարհահռչակ Երևանի «Արարատ» կոնյակի գործարանում, որը 1887 թվականից ի վեր պահպանում է լեգենդար կոնյակի արտադրության ավանդույթները: Մեկ ժամվա ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ կոնյակի արտադրության գործընթացին, գործարանի թանգարանին կկարողանան համտեսել կոնյակի տեսակներ՝ տարբեր ազդեցության աստիճաններով, ինչպես նաև ձեռք բերել իսկական հայկական կոնյակ անմիջապես գործարանի խանութում:
Այցելություն Դալմա Գարդեն կամ Yerevan Mall՝ գնումներ կատարելու համար։ Ազատ ժամանակ շոփինգի համար։
Գիշերակաց Երևանում։
Երևան – Գառնիի տաճար - Գեղարդավանք - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Այցելություն Գառնիում գտնվող արևի աստծոն՝ Միհրին նվիրված Հայաստանում եզակի պահպանված հեթանոսական տաճար։Այն կառուցվել է մթ․ 77 թվականին հայ Արշակունի Տրդատ թագավորի կողմից։ Ճանապարհին լուսանկարչական կանգառ Չարենցի կամարի մոտ։ Այցելություն թագավորական պալատի և բաղնիքի հնավայրեր։
Ընտանեկան ճաշ մասնավոր գյուղական տանը, հայկական ավանդական հացի՝լավաշի հարյուրամյակներ շարունակվող տեխնոլոգիայով պատրաստման ցուցադրությամբ։
Շարունակեք շրջագայությունը դեպի հայ ճարտարապետական մտքի թռիչքներից մեկը հանդիսացող կիսաքարանձավային Գեղարդավանք, որը թվագրվում է 12-13-րդ դարերով և իր անունը ստացել է Սուրբ Գեղարդից։ Խաչված Քրիստոսի մարմինը խոցած Սուրբ մասունքը Հայաստան էր բերվել Սբ Թադեոս առաքյալի կողմից և նախքան Սբ Էջմիածին տեղափոխելը,դարեր շարունակ պահպանվում էր վանական համալիրում։
Վերադարձ Երևան։ Այցելություն Վերնիսաժ՝ բացօթյա ցուցահանդես-շուկա։
Գիշերակաց Երևանում։
Մեկնում
Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
| PAX | Light House 3* Թբիլիսիում, Mandarin hotel 3* Երևանում | Brim, Astoria 4* Թբիլիսիում, Ani Central Inn 4* Երևանում | Ramada Old town 4* Թբիլիսիում, Median hotel 4* Երևանում |
|---|---|---|---|
| 2 | 1320 | 1355 | 1380 |
| 4 | 945 | 975 | 1000 |
| 6 | 860 | 890 | 915 |
| 8 | 770 | 800 | 825 |
| 10 | 715 | 745 | 775 |
| SGL/SUP | 145 | 160 | 155 |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Կեցություն (3 գիշեր Երևանում, 3 գիշեր Թբիլիսիում)
- Նախաճաշ
- Տրանսպորտային ծառայություններ ըստ ծրագրի
- Օդանավակայան՝ դիմավորում և ճանապարհում
- Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ըստ ծրագրի
- Ծաղկաձորի ճոպանուղու տոմսի վճար (առաջին կայան և վերադարձ)
- Գառնիի տաճարի մուտքի տոմսի վճար
- Ճոպանուղու վճար դեպի Նարիկալա ամրոց
- Ամենագնաց մեքենաներ դեպի Գերգետի, Կազբեգի
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ավիատոմս
- Ապահովագրություն
- Վիզա
- Շրջագայություն և համտես Երևանի կոնյակի գործարանում
- Գինու համտես Սիղնախիում
- Ընտանեկան ճաշ լավաշ պատրաստելու վարպետության դասով
