Հայաստանը քայլքով
Արկածային տուրեր
10 օր / 9 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան
Տեղավորում հյուրանոցում
Երևան քաղաքային էքսկուրսիա
Նախաճաշ հյուրանոցում։
Երևանում ձեր քայլարշավը սկսվում է Հաղթանակի զբոսայգու բլրի վրա գտնվող Մայր Հայաստան հուշարձանից։ Այստեղից վայելեք քաղաքի հիասքանչ համայնապատկերը։ Հուշահամալիրում գործում է փոքրիկ ռազմական թանգարան և Անհայտ զինվորի գերեզմանը՝ նվիրված պատերազմներում հանուն հայրենիքի ընկած հայորդիներին։
Հաջորդ այցը Մատենադարան է՝ աշխարհի ամենահարուստ հին ձեռագրերի պահոցներից մեկը։ Այս ուշագրավ հավաքածուն ներառում է մագաղաթյա հազարավոր ձեռագրեր (սկսյալ 7-րդ դարից) և պարտադիր այցելության վայր է պատմությամբ, արվեստով և հայկական մշակույթային ժառանգությամբ հետաքրքրվող յուրաքանչյուրի համար։
Շարունակենք քայլքը դեպի տպավորիչ Կասկադ համալիր՝ մոնումենտալ աստիճաններով և ժամանակակից արվեստի բացօթյա բարձրարժեք գործերով։ Բարձունքից վայելեք Երևանի և վեհաշուք Արարատ լեռան մեկ այլ ցնցող տեսարան։ Կասկադում է գործում Գաֆեսճյան արվեստի հանրաճանաչ կենտրոնը։
Զբոսանքը շարունակվում է Օպերայի շենքի մոտով, ձգվում էներգիայով լի Հյուսիսային պողոտայով և հասնում Հանրապետության հրապարակ՝ Երևանի սիրտը։ Հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված հրապարակը շրջապատված է նրբագեղ վարդագույն տուֆե շենքերով,այդ թվում Կառավարության տունն ՝ իր մեծ ժամացույցով, Կենտրոնական փոստատունը, Ազգային պատկերասրահն ու Պատմության թանգարանը, Փոքր ֆիլհարմոնիկ դահլիճը և Արմենիա հյուրանոցը: Երեկոյան վայելեք թանգարանի առջև գործող «Պարող շատրվանների» կախարդական ներկայացումը:
Շրջագայությունն ավարտվում է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան այցելությամբ: Մարդկության նոր ժամանակների առաջին Ցեղասպանությանն՝1915 թվականի Մեծ Եղեռնին, նվիրված համալիրն մտորումների և ազգային հիշողության սրբազան վայր է յուրաքանչյուրի համար:
Կամընտրելի.
Շրջագայություն համաշխարհային ճանաչում ունեցող «Արարատ» կոնյակի գործարանով , որը 1887 թվականից ի վեր պահպանում է հայկական կոնյակագործության լավագույն ավանդույթները։ Մեկժամյա այցելության ընթացքում դուք կուսումնասիրեք կոնյակի արտադրության գործընթացը, կշրջեք գործարանի թանգարանում և կվայելեք տարբեր հնեցված տեսակների համտես: Տեղում գտնվող խանութից կարելի է ձեռք բերել Արարատ կոնյակ գործարանային գներով:
Գիշերակաց Երևանում: (Նախ/Ճաշ/-)
Գառնիի տաճար - Ազատի կիրճ - Քարերի սիմֆոնիա - Հավուց Թառ վանք - Գեղարդավանք (UNESCO) - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ճանապարհորդությունն սկսվում է դեպի Գառնի ուղևորությամբ, որտեղ գտնվում է Հայաստանում եզակի պահպանված հեթանոսական տաճարը։ Արևի աստված Միհրին նվիրված տաճարը կառուցվել է մ.թ. 77 թվականին հայ Արշակունիների արքայատոհմի հիմնադիր Տրդատ թագավորի կողմից։ Գտնվելով գահավեժ կիրճի ժայռոտ սարահարթի վրա, այն զբոսաշրջիկներին հիացնում է բնության հետ միաձուլման շքեղ տեսարաններով։
Տաճարից սկսվում է քայլքը Ազատի կիրճով, որը բնության ապշեցուցիչ հրաշք է և հայտնի է իր բազալտե ժայռասյուներով։ «Քարերի սիմֆոնիա» անունն ստացած բարձրացող ժայռային կազմավորումները նման են երգեհոնի՝ ստեղծելով սյուրռեալիստական և անմոռանալի բնապատկեր։
Շարունակեք քայլարշավը դեպի Հավուց Թառ վանք, որը թվագրվում է 12-13-րդ դարերով։ Գտնվելով Ազատ գետի ձախ ափին՝ Խոսրովի պատմական արգելոցում, վանքն իր խաղաղ վեհությամբ,ասես հակադրվում է լեռնային տեղանքի և ստորոտում բացվող հովտի համայնապատկերի հետ։
- Քայլքի տևողությունը՝ մոտավորապես 4 ժամ
- Երկարություն՝ 11 կմ
- Նվազագույն բարձրություն՝ 1234 մ
- Առավելագույն բարձրություն՝ 1610 մ
- Վերելքի ավելացվող բարձրություն՝ 389 մ
- Վերելքի նվազող անկում՝ 480 մ
Լեռնագնացությունից հետո վայելեք գյուղական ընտանիքի կողմից կազմակերպված տնական ճաշը։ Դիտեք թոնիրում ավանդական հայկական լավաշի պատրաստման ընթացքը , համտեսեք հայկական ուտեստներ և զգացեք գյուղական կյանքի ու հյուրընկալության հմայքը։
Կեսօրին այցելություն Գեղարդավանք՝ 12-13-րդ դարերի վանական համալիր, որը մասամբ ժայռափոր է։ Գեղարդ անունը վանքը ստացել է Քրիստոսի կողը խոցած Սուրբ Գեղարդից, որը դարեր շարունակ պահպանվում էր այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ Վանքն՝ իբրև հայ միջնադարյան ճարտարապետության իսկական գոհար, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է։
Երեկոյան վերադարձ Երևան և գիշերակաց։ (Նախ/Ճաշ/-)
Արարատյան Դաշտավայր – Խոր Վիրապ վանք - Ամաղու - Նորավանք – Արենի գինու համտես - Սիսիան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ վանական համալիր։ Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար՝ ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և կարևոր քրիստոնեական վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը,միաժամանակ վայելելով Աստվածաշնչյան Արարատ լեռան մոտ տեսարանն իր զույգ սպիտակ գագաթներով։
Ճանապարհի շարունակություն դեպի Վայոց Ձորի մարզ, որը հայտնի է իր խաղողի այգիներով և գինեգործական դարավոր ավանդույթներով։ Հնագետներն Արենիում են հայտնաբերել համաշխարհային ճանաչում ունեցող 6100-ամյա գինեգործարանն՝ գինու մառաններով և հնձանով։
Անհավանական գեղեցիկ տեսարաններով ուղեկցվող քայլարշավ Ամաղու հին բնակավայրից դեպի Նորավանք։
- Քայլքի տևողությունը՝ 1-1.5 ժամ
- Երկարությունն՝ 2.8 կմ
- Նվազագույն բարձրություն՝ 1390 մ
- Առավելագույն բարձրություն՝ 1560 մ
- Բարձրության աճ՝ 206 մ
- Բարձրության անկում ՝ 267 մ
Այցելություն Նորավանք վանական համալիր (XIII-XIV դդ.): Կանգառ Արենիի գինու գործարանում, գինու համտես:
Ուղևորություն դեպի Սիսիան քաղաք:
Գիշերակաց Սիսիանում: (Նախ/Ճաշ/-)
Սիսիան - Լծեն գյուղ - Տաթևի վանք - Գորիս
Նախաճաշ հյուրանոցում։
Այցը սկսվում է Լծեն գյուղ տեղափոխմամբ, որտեղից մեկնարկում է դեպի Տաթևի վանք տանող՝գեղեցկությամբ գերող, քայլարշավը։ Վանական համալիրն Հայաստանի ամենահայտնի կրոնական և մշակութային սրբատեղիներից է։ Արահետն, նախքան խորը կիրճի դարավանդին կառուցված Տաթև հասնելն, անցնում է Շամբի արգելոցով, գալարվում անտառների և բարձրլեռնային մարգագետիններով։
9-13-րդ դարերում կառուցված, ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Տաթևը, ժամանակի հայտնի հոգևոր մշակույթային կենտրոն էր՝ փիլիսոփաների, երաժիշտների, նկարիչների, գրիչների և վանականների տուն։ Ցնցող ժայռոտ բնապատկերն ու հարուստ պատմությունը այն դարձնում է հարավային Հայաստանի պարտադիր այցելության վայրերից մեկը։
Արշավից հետո հետ վերադարձեք Տաթևերի ճոպանուղով՝ աշխարհի ամենաերկար հետդարձելի օդային ճոպանուղով (5.7 կմ), որը պաշտոնապես ճանաչվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Ձեր առջև կբացվեն Որոտանի կիրճի աննկարագրելի գեղեցկության տեսարաններ։
Արշավի տարբերակ 1. Լծենից մինչև Տաթև
- Քայլքի ժամանակը՝ շուրջ 6.5 ժամ
- Երկարություն՝ 16 կմ
- Նվազագույն բարձրություն՝ 1500 մ
- Առավելագույն բարձրություն՝ 2100 մ
- Բարձրության աճ՝ 807 մ
- Բարձրության անկում՝ 840 մ
Այլընտրանքային տարբերակ.
Երկար արշավի փոխարեն կարող եք ընտրել ավելի կարճ և նույնքան գեղատեսիլ քայլք Տանձատափ գյուղից դեպի Սատանի կամուրջ կոչվող բնական հրաշքը: Այս լեռնաշավիղը հնարավորություն է տալիս մոտիկից տեսնել Որոտանի կիրճը և շրջակա ժայռերը: Սա արկածային, հիշարժան երթուղի է, որն ամփոփում է բնությունն ու ավանդապատումը միասնական փորձառության մեջ:
Արշավի տարբերակ 2. Տանձատափից մինչև Սատանի կամուրջ
- Քայլելու ժամանակը՝ 2–3 ժամ
- Երկարություն՝ 4.5 կմ
- Նվազագույն բարձրություն՝ 970 մ
- Առավելագույն բարձրություն՝ 1411 մ
- Բարձրության աճ ՝ 605 մ
- Բարձրության անկում՝ 206 մ
Արշավից հետո տեղափոխվեք Գորիս հմայիչ քաղաք, որը հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետությամբ և տպավորիչ ժայռային կազմավորումներով՝ բնական քարե ամրոց, որը շրջապատում է քաղաքը ինչպես մշտարթուն պահապան։
Գիշերակաց Գորիսում։ (Նախ/Ճաշ/ընթ)
Գորիս – Խնձորեսկի քարանձավային քաղաք - Զորաց քարեր - Եղեգիս
Նախաճաշ հյուրանոցում։
Սկսեք օրը լեռնային կիրճի զառիթափ լանջերին գտնվող Խնձորեսկի քարանձավային գյուղ արշավով։ Այս պատմական վայրը հայտնի է հին քարանձավային բնակարաններով, որտեղ մարդիկ ապրել են դարեր շարունակ։ Հատկանշական է 160 մետր երկարությամբ կախովի կամուրջը, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի կիրճ և շրջակա լեռներ։
- Քայլքի տևողություն՝ շուրջ 1.5 ժամ
- Եչկարություն՝ 3 կմ
- Նվազագույն բարձրություն՝ 1263 մ
- Առավելագույն բարձրություն՝ 1435 մ
- Բարձրության աճ՝ 84 մ
- Բարձրության անկում՝ 167 մ
Այցելություն Զորաց քարեր (հայտնի է նաև որպես Քարահունջ կամ Դիգդիգ քարեր), որը աշխարհի ամենահին հայտնի աստղադիտարաններից մեկն է՝ ավելի քան 7500 տարեկան։ Հաճախ անվանվող «Հայկական Սթոունհենջ»՝ այն իրենից ներկայացնում է ընդարձակ դաշտավայրում հատուկ դասավորված քարաժայռեր, որոնցից շատեր ունեն շրջանաձև անցքեր։ Ենթադրաբար մոնոլիտ քարերն օգտագործվել են աստղերը դիտելու և երկնային մարմիններին հետևելու համար։
Կեսօրին ուղևորություն Եղեգիսի խաղաղ հովիտ (1600 մ)։ Շրջապատված գեղատեսիլ լեռներով , վաղընջական ժամանակներից բնակեցված այս տարածքն ունի հարուստ պատմամշակույթային ժառանգություն։
Գիշերակաց Եղեգիս գյուղում։ (Նախ/Ճաշ/Ընթ)
Եղեգիս - Արտաբույնք - Ցախաց քար - Սմբատաբերդ - Զորաց եկեղեցի - Եղեգիս
Նախաճաշ հյուրանոցում։
Սկսեք օրը Արտաբույնք լեռնային գյուղ (1680 մ) ուղևորությամբ։ Այստեղից է մեկնարկում գեղատեսիլ և մշակութային հուշարձաններով հարուստ քայլարշավը։
Քայլարշավի դեպի Ցախաց քար վանք (2100 մ), որը գեղեցիկ, միաժամանակ խորհրդավոր վանական համալիր է։ Ցավոք սրտի վանքը խիստ վնասված է, սակայն տպավորիչ Եղեգիսի հովտին նայող ավերակներով։։ Արահետը շարունակվում է դեպի Սմբատաբերդ ամրոց (1970 մ), որը գտնվում է Արտաբույնքից հարավ-արևելք խոյացող լեռան գագաթին։ Երեք կողմից ժայռերով պաշտպանված՝ այն տարածաշրջանի ամենաանառիկ ամրոցներից էր, վեր հառնած շրջապատող հրաշագեղ բնական համայնապատկերի վրա։
Այնտեղից երթուղին տանում է դեպի Զորաց եկեղեցի՝ միջնադարյան եզակի սրբավայր։ Վերջին պեղումները բացահայտել են մի քանի լավ պահպանված ճարտարապետական մնացորդներ, որոնք պատմական խորություն են հաղորդում այս արդեն տպավորիչ տարածքին։
- Քայլքի տևողությունը՝ շուրջ 6 ժամ
- Երկարություն՝ 13 կմ
- Նվազագույն բարձրություն՝ 1550 մ
- Առավելագույն բարձրություն՝ 2100 մ
- Բարձրության աճ՝ 798 մ
- Բարձրության անկում՝ 750 մ
Վերադարձ Եղեգիս գյուղ՝ գիշերելու համար։
Գիշերակաց Եղեգիսում։ (Նախաճաշ/-/Ընթ)
Եղեգիս - Սելիմի լեռնանցք - Արմաղան հրաբուխ - Մադինա գյուղ - Նորատուս - Չկալովկա գյուղ
Նախաճաշ հյուրանոցում:
Ուղևորություն Սելիմի լեռնանցքով (1900-2410 մետր), որը հնագույն երթուղի է և դարեր շարունակ օգտագործվել է առևտրական քարավանների համար: Ճանապարհին կանգառ՝ այցելելու 1332 թվականին Օրբելյան իշխանի կողմից կառուցված քարավանսարան:
Անցում Մադինա գյուղ (2220 մ), որտեղից սկսվելու է վերելքը Արմաղան հրաբուխ (2810 մ)։ Լեռան բարձրությունից բացվում է հրաշալի տեսարան դեպի Սևանա լիճ։ Վայելում ենք խառնարանում գտնվող փոքրիկ լճակի և հին մատուռի փոխարեն կառուցված փոքրիկ բազալտե եկեղեցու գեղեցիկ պատկերները:
- Քայլքի ժամանակ՝ 7 ժամ
- Երկարություն՝ 14 կմ
- Նվազագույն բարձրություն՝ 2200 մ
- Առավելագույն բարձրություն՝ 2810 մ
- Բարձրության աճ՝ 575 մ
- Բարձրության անկում՝ 584 մ
Այնուհետև մեքենայով շարունակում ենք ճանապարհը դեպի Նորատուս՝ հնագույն բնակավայր իր միջնադարյան հարյուրավոր խաչքարեր ունեցող գերեզմանատնով։ Այն հայկական խաչքարային արվեստի եզակի հնավայր է, որ ադրբեջանի կողմից Հին Ջուղայի միջնադարյան հուշարձանախմբի ոչնչացումից հետո, աշխարհում չունի իր համարժեքը։ Ուղևորություն դեպի Չկալովկա գյուղ։
Գիշերակաց Չկալովկայում։ (Նախ/-/Ընթ)
Չկալովկա – Սևանա լիճ – Դիլիջան («Հայկական Շվեյցարիա») – Պարզ լիճ – Գոշավանք – Գոշ լիճ – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Սկսեք օրը դեպի գեղատեսիլ Սևանա լիճ ուղևորությամբ։ Այն Եվրասիայի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։ Լեռնաշղթաներով շրջապատված լճի փիրուզագույն ջրերը և համայնապատկերային տեսարաններն այն դարձնում են Հայաստանի բնական գանձերից մեկը։ Շարունակեք դեպի անտառապատ Դիլիջան հանգստավայր, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝ իր զով կլիմայի, անտառների ու ալպյան մարգագետինների, հարուստ կենսաբազմազանության համար։
Դիլիջանից սկսեք արշավը դեպի Պարզ լիճ (1300 մ), որը հայտնի է նաև որպես «Մաքուր լիճ»։ Արահետը ոլորապտույտ ձգվում է բլուրների, վայրի ծաղիկներով լի մարգագետինների և Դիլիջանի ազգային պարկի խիտ, կանաչ անտառների միջով։ Ճանապարհի վերջում բացվող Պարզ լճի խաղաղությունն՝ ծառերի մեջ թաքնված գանձի տպավորություն է ստեղծում։
Պարզ լճից անտառի միջով շարունակեք քայլքը դեպի Գոշավանք՝ 12-րդ դարի կրոնական համալիր, որը հիացնում է իր ճարտարապետությամբ և նուրբ զարդանախշված խաչքարերով։ Մշակութային կարճ կանգառից և զբոսավարի ուղեկցությամբ վանք այցելությունից հետո շարունակեք արահետային ուղին դեպի անտառի խորքում գտնվող խաղաղ Գոշ լիճ։
- Քայլքի տևողությունը՝ շուրջ 5 ժամ
- Երկարություն՝ 12 կմ
- Նվազագույն բարձրություն՝ 1,189 մ
- Առավելագույն բարձրություն՝ 1,562 մ
- Բարձրության աճ՝ 531 մ
- Բարձրության կորուստ՝ 665 մ
Քայլարշավից հետո վերադարձ Երևան մեքենայով։
Գիշերակացը Երևանում։ (Նախ/Ճաշ/Ընթ)
Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում։
Շրջագայության ավարտ՝ մեկնում Երևանից։ (Նախ /-/-)
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Գիշերակաց վերը նշված հյուրանոցներում՝ 4 գիշեր Երևանում, 1 գիշեր Սիսիանում, 1 գիշեր Գորիսում, 1 գիշեր Սևանում, 2 գիշեր Եղեգիսում
- Սնունդ ըստ ծրագրի՝ օրական նախաճաշ + 6 ճաշ + 5 ընթրիք
- Անգլիախոս զբոսավարի ծառայություն
- Տրանսպորտային ծառայություն և տեղափոխում
- Մուտքի տոմսեր: Այցելություն Մատենադարան, Գինու համտես Արփա Պարնասում՝ Արենի գյուղում, Գինու համտես Արփա Պարնասում՝ Արենի գյուղում, Կոնյակի գործարանի շրջագայություն կոնյակի համտեսով
- 1 շիշ ջուր անձի համար յուրաքանչյուր օրվա համար
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ավիատոմս
- Ապահովագրություն
- Վիզա
