Հայաստան՝ առաջին քրիստոնյա երկիր

Կրոնական / Ուխտագնացություն

8 օր / 7 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Զգացեք մեկշաբաթյա անմոռանալի ուխտագնացության բերկրանքն Հայաստանում, որի ժողովուրդն 301 թվականին առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Ճամփորդությունն հիանալի հնարավորություն է խորամուխ լինել հիասքանչ այս երկրի պատմության, ուխտատեղիների, հազարամյա վանքերի ոգողեն ուժի, յուրահատուկ քաղաքակրթության, հայ ժողովրդի ջերմ հյուրընկալության մեջ։

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան

Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում ընտրված հյուրանոց։

Գիշերակաց Երևանում. (-/-/-)

օր 2

Շրջայց Երևան քաղաքում

Սուրբ պատարագի արարողություն Երևանի Կաթողիկե ծխում։

Ճանաչողական էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով՝ հնագույն և միևնույն ժամանակ արդիական, կենսունակ քաղաք՝ բիբլիական Արարատ լեռան շողշողացող ձյունածածկ գագաթների համայնապատկերի ներքո: Շրջագայության ընթացքում  դուք կծանոթանաք քաղաքի կենտրոնական հատվածին և նրա գլխավոր տեսարժան վայրերին՝ Հանրապետության հրապարակին, Հյուսիսային պողոտային, Մայր Հայաստան հուշարձանին, խորհրդարանին, նախագահական նստավայրին, օպերայի շենքին և Կարապի լճին։Կայցելեք    1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։

Այցելություն Մատենադարան՝ եզակի թանգարան, ուր պահպանվում է հնագույն ձեռագրերի աշխարհի ամենամեծ շտեմարաններից մեկը (17000):

Զբոսանք Երևանի Կասկադ համալիրով՝ժամանակակից արվեստի գործերով և քանդակագործական կոմպոզիցիաներով զարդարված գեղեցիկ հանգստավայրում։ Կասկադի գագաթից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի քաղաք և Արարատ լեռ: Այստեղ է գործում հայտնի Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը։ Հարմարավետ բացօթյա սրճարանները, արվեստի,մշակույթի շունչը սիրելի են դարձրել այս վայրը տեղացիների և մայրաքաղաքի այցելուների շրջանում։Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով, որը ստեղծում է յուրահատուկ տոնական միջավայր հանգստացողների համար։

Կամընտրելի. Մեկժամյա էքսկուրսիա հայկական Արարատ կոնյակի գործարանում ։ Ծրագիրն ներառում է ծանոթացում արտադրության պատմությանը, թորման գործընթացին և երկու տեսակի կոնյակի համտեսում: Գործարանի տարածքում  գործող խանութից կարելի է կոնյակ գնել անմիջապես արտադրողից։

Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)

օր 3

Երևան – Գառնիի տաճար - Գեղարդավանք - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Գառնիի տաճար՝ Հայաստանի եզակի հեթանոսական տաճարը, որը նվիրված է Արևի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-ին Տրդատ Առաջին թագավորի կողմից (Արշակունիների արքայատոհմ): Այցելություն Թագավորական պալատի ավերակներ և թագավորական բաղնիք

։ Ճանապարհին, լուսանկարվելու համար, կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։

Կամընտրելի. 4×4 մեքենաներով այցելելություն  Գառնիի անկրկնելի գեղեցկության կիրճ՝ իր ,,թափվող,, ժայռաբեկորներով։ Այն իր ժայռերի” անկման”  տեսարանով  ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։

Կամընտրելի.  Հայկական ազգային երաժշտական ​​գործիքի՝ «Դուդուկ»ի երաժշտական փոքր կատարում:  Տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնույթը, սիմվոլիկան և ամբողջությամբ հնարավոր կլինի  զգալ այդ հարուստ ու բազմակողմանի երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանցելի գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):

Վայելեք ավանդական  հացի՝ լավաշի թխելու ցուցադրությունն և ճաշակեք ընտանեկան ճաշը: Ավանդական հացի պատրաստումը,նրա նշանակությունը  Հայաստանում իսկապես մշակույթային արժեք է դիտվում։ Հայկական լավաշը 2014 թվականին ընդգրկվել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Ուղևորություն դեպի  Գեղարդավանք՝  մասամբ ժայռափոր  XII-XIII դարերի ապշեցուցիչ տաճար: «Սուրբ Գեղարդ»  անունը բխում է  սուրբ մասունքից, որով  խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ և որը պահպանվել է այստեղ։  Այժմ Սբ Գեղարդն պահվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական ​​գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:

Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող համերգով: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան ուր բյուրեղյա մաքուր ներդաշնակությանը հիանալի կերպով արձագանքում են հնագույն քարե պատերը:

Պատարագ Մխիթարյան մատուռում, որին հաջորդում է հանդիպում Մխիթարյան համայնքի ներկայացուցիչ՝ Հայր Եղյիայի հետ: Մխիթարյան հայրերի միաբանությունը հիմնադրվել է 1717 թվականին Վենետիկում՝ Մխիթար Սեբաստացու կողմից։ Այն հայ կաթոլիկ վանական միաբանություն է, որը հայտնի է հայ մշակույթի, կրթության զարգացմանն ուղղված գործունեությամբ։ Հատկապես գնահատելի է հայկական ժառանգության պահպանմանն ուղղված նրանց վաստակը։

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում. (Ն/Ճ/-)

օր 4

Երևան – Խոր Վիրապ եկեղեցի – Արենի գինու գործարան – Նորավանք – Գորիս

Սուրբ պատարագ Երևանի Կաթողիկե ծխում.

Նախաճաշից հետո ճանապարհորդություն  Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ։ Ողջ ճանապարհին Զեզ ուղեկցում  է հիասքանչ Արարատը, որը փայլում է իր երկու հոյակապ սպիտակ գագաթներով:

Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար՝ ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։  Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և կարևոր քրիստոնեական  վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:

Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել  Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:

Խոր Վիրապ եկեղեցին Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հանգրվանն էր 2016 թվականին Հայաստան կատարած ՝ «Այցելություն առաջին քրիստոնյա ազգին» խորագրով ուխտագնացության ժամանակ։ Այստեղ նա սիրո և խաղաղության քարոզով աղավնիներ բաց թողեց դեպի Աստվածաշնչյան Արարատ լեռը՝ խորհրդանշելով միասնությունն ու հույսը։

Հաջորդ կանգառն Արենի գինու գործարանում է։ Գինու համտես Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից մեկում, որ հայտնի է աշխարհի ամենահին գինեգործարանի հայտնաբերմամբ:

Այնուհետ, վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք (XIII դար)՝ Հայաստանի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են  դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։  Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։

Ճանապարհորդության շարունակում դեպի Գորիս։ Գրանցում հյուրանոցում և ընթրիք:

Գիշերակաց Գորիսում. (Ն/Ճ/Ը)

օր 5

Գորիս – Տաթև – Սելիմ – Սևան – Դիլիջան

Նախաճաշ հյուրանոցում։ Ճանապարհորդություն դեպի Տաթևի վանք։ Ուղևորություն աշխարհի ամենաերկար, առանց կանգառի, հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղով, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Ձգվելով 5,7 կմ (3,5 մղոն) այս գեղեցիկ երթուղին ձեզ կտանի դեպի Տաթևի վանք՝ Հայաստանի IX-XIII դարերի նշանավոր գիտակրթական օրրան: Անձեռակերտ գեղեցկության կիրճում տեղադրված Տաթևը ժամանակին եղել է հայ մշակույթի և կրթության պահպանման կենտրոն, ուր ստեղծագործել են նշանավոր փիլիսոփաներ, երաժիշտներ, նկարիչներ, գեղագիրներ և վանականներ: Տաթևը եղել է Սյունյաց մելիքության կենտրոնը։

Շարունակեք ճանապարհը Սելիմի լեռնանցքով՝ այցելելով Սելիմի պատմական քարավանատունը (XIV դ.), որը ժամանակին Մետաքսի ճանապարհի հանգստավայր է ծառայել դեպի Սևանա լիճ երկարատև անցումի համար: Քարավանատունը հիշեցնում է Հայաստանի նշանակալի դերը Արևելքի և Արևմուտքի միջև ընթացող առևտրի մեջ։

Այնուհետև ուղեվորությունը անցնում է դեպի Սևանա լիճ՝ աշխարհի լեռնային ամենամեծ քաղցրահամ լճերից մեկը։ Այցելություն Սևանի թերակղզի և Սևանավանք (IX դ)։ Բնության և կապուտաչյա Սեվանա լճի բնապատկերները անմոռանալի կդարձնեն այս ճանապարհորդությունը:

Ուղեվորության շարունակում դեպի հմայիչ Դիլիջան քաղաք, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա» իր փարթամ անտառների և վայրի բնության բազմազանության համար: Գրանցում հյուրանոցում և ընթրիք:

Գիշերակաց Դիլիջանում (Ն/Ճ/Ը)

օր 6

Դիլիջան – Հաղարծին – Հաղպատ – Սանահին վանական համալիրներ – Գյումրի

Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Հաղարծինի վանական համալիր (XII-XIII դդ.)։ Այն տեղակայված է թավուտ անտառում: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև՝ վանքը ստեղծում է կորած աշխարհի կախարդական տպավորություն։ Հաղարծինը ներկայացնում է պատմության, մշակույթի և ճարտարապետության մի հոյակապ նմուշ:

Էքսկուրսիա դեպի Դիլիջան քաղաքի կենտրոն, զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասում, այցելություն տեղի արհեստավորներին, որոնք պատրաստում են ավանդական հուշանվերներ՝ փայտից, քարից և կավից:

Շարունակեք հրապուրիչ ճանապարհորդությունը դեպի հյուսիսային Հայաստան՝ փարթամ անտառներով, բարձր լեռներով և խոր ձորերով կախարդական տարածաշրջան: Այս շրջանը հայտնի է միջնադարյան հայկական ճարտարապետության ամենահիասքանչ նմուշներով, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի վանքերով:

Սանահինի վանքը (IX — XII դդ.) Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից է։ Գտնվելով գեղատեսիլ Լոռու մարզում՝ Սանահինը կրոնական և կրթական խոշոր կենտրոն էր, որտեղ ապրում էր ավելի քան 500 հոգուց կազմված վանական համայնք: Վանքի  հնագույն կառույցներն են Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները և Սուրբ Գրիգոր մատուռը, որոնք թվագրվում են 10-րդ դարով: Սանահինի դպրանոցը, որը հիմնադրվել է 11-րդ դարում, վճռորոշ դեր է խաղացել հայ մշակույթի, արվեստի և գիտության զարգացման գործում։ Վանքը հայտնի է հայ կրթության մեջ իր ներդրումով, մասնավորապես աստվածաբանության, բժշկության և արվեստի բնագավառներում։

Հաղպատի վանքը, որը գտնվում է Սանահինից անմիջապես հյուսիս-արևելք, նույնքան գրավիչ է և ճարտարապետական ​​ապշեցուցիչ նմանություններ ունի իր քույր համալիրի հետ: Հաղպատը X-XIII դարերում նշանավոր կրոնական և կրթական կենտրոն էր։ Տարբեր ժամանակներում  կառուցված Սբ Նշան եկեղեցին,գավիթը,սեղանատունը,Սբ Գրիգոր և Սբ Աստվածածին եկեղեցիները միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից են: Վանական համալիրի ուշագրավ կառույցներից է 1245 թվականին կառուցված Զանգակատունը: Ինչպես Սանահինում, Հաղպատում ևս գործում էին ձեռագրատուն,դպրանոց և բժշկական դպրոց։ Այստեղ են ստեղծագործել միջնադարի նշանավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Սամվել Անեցին:  Հաղպատի վանականներից էր ազգային նշանավոր բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովան։

Ճանապարհորդություն դեպի Գյումրի՝ Հայաստանի երկրորդ մեծ քաղաքը, որը գտնվում է Շիրակի մարզում, Երևանից 130 կմ հեռավորության վրա։

Այցելություն «Տիրամայր Հայաստան» բարեգործական կազմակերպություն, որը հիմնադրվել է 2013 թվականին կաթոլիկ Հայ քույրերի նվիրյալ ջանքերով։ Այս կազմակերպության նպատակն է աջակցել  սոցիալապես խոցելի ընտանիքներին և երեխաներին կրթության, խնամքի և հոգևոր առաջնորդության միջոցով:

Դուք բացառիկ հնարավորություն կունենաք հանդիպելու Քույր Արուսիակին, ով ջերմորեն կկիսվի առաքելության պատմության և կազմակերպության կողմից իրականացված վիթխարի աշխատանքի մասին:

Հոգևոր արարողություն Տիրամայր Հայաստանի բարեգործական կազմակերպության փոքրիկ մատուռում։  Շրջապատված խաղաղ մթնոլորտով, այս սուրբ պահը մտորումների, աղոթքի և հոգևոր կապի եզակի հնարավորություն է՝ հավատքի և կարեկցանքի մնայուն արժեհամակարգով:

Գրանցում հյուրանոցում  և ընթրիք։

Գիշերակաց Գյումրիում (Ն/Ճ/Ը)։

օր 7

Գյումրի – Փանիկ – Հառիճավանք – Սաղմոսավանք – Այբուբենի այգի – Երևան

Նախաճաշ հյուրանոցում.

Շրջայց Գյումրիով, որը հայտնի է նաև իր խորհրդային անունով՝ Լենինական: Ժողովրդական յուրահատուկ ավանդույթներով և ջերմությամբ հայտնի Գյումրին Հայաստանի ամենահյուրընկալ քաղաքներից մեկն է: Այն նաև հայ կաթոլիկների կարևոր կենտրոններից է:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցի ընթացքում սրտաբուխ հայրապետական քարոզով պատարագ է մատուցել այստեղ՝ կոչելով քաղաքի բնակիչներին միասնության և նվիրումի։

Բացահայտեք Կումայրիի հմայիչ պատմական թաղամասը: Նեղ հին փողոցները՝ 18-19-րդ դարերի ճարտարապետական ​​ոճի բազմաթիվ շինություններով, վերականգնում են այն ժամանակների հայկական քաղաքի կոլորիտն ու եզակի մթնոլորտը:

Այցելություն Սրբոց Նահատակաց Կաթողիկե տաճար՝ Գյումրիի նշանակալից հոգևոր վայրերից մեկը:

Մեկնում դեպի Փանիկ գյուղ։ Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ, որին կհաջորդի հանդիպում Տեր Գառնիկ քահանա Հովսեփյանի հետ:

Այցելություն Հառիճավանք՝ ժայռոտ հրվանդանի վրա տեղադրված տպավորիչ հոգևոր համալիր: 7-րդ դարով թվագրվող այս վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության ապշեցուցիչ օրինակ է։ Հառիճավանքը, որը հայտնի է որպես իր ժամանակի նշանավոր կրթական և կրոնական կենտրոն, իր պահպանված մատուռների և խորանների շարքով մղում է աղոթքի, մտորումների և հանգստության:

Հաջորդիվ ուղևորություն դեպի Հայոց Այբուբենի հուշարձան՝ զբոսայգի, որը խորհրդանշական հարգանքի տուրք է հայոց լեզվին և նրա գրին: Այստեղ ներկայացված են հայկական այբուբենի յուրաքանչյուր տառին համապատասխան բնական չափի փորագրված տուֆից արձաններ՝ սփռված հրաբխային ծագման լանդշաֆտի վրա:

Այցելություն Սաղմոսավանք՝ Քասախի կիրճի եզրին ապշեցուցիչ գեղեցկության վանք: 13-րդ դարում կառուցված համալիրի ներդաշնակությունը բնական միջավայրին ստեղծում են մտորումների համար խաղաղության տարածք: Սրբատեղի անունը և պատմությունը սերտորեն կապված են սաղմոսներ արտասանելու հոգևոր փորձի հետ՝ դարեր շարունակ այն դարձնելով կարևոր ուխտատեղի:

Շարունակեք դեպի Երևան։ Գրանցում հյուրանոցում.

Գիշերակաց Երևանում (Ն/Ճ/-)

օր 8

Երևան – Վերնիսաժ – Էջմիածնի տաճար – Սուրբ Հռիփսիմե եկեղեցի – Սուրբ Գայանե եկեղեցի – Զվարթնոցի տաճար – Տեղափոխում օդանավակայան և մեկնում

Նախաճաշ հյուրանոցում։ Դուրս գրում հյուրանոցից։

Բացահայտեք հայկական արհեստագործության աշխույժ սիրտը Վերնիսաժում՝ Երևանի հայտնի բացօթյա շուկայում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Այստեղ առաջարկվում են հայկական ավանդական ապրանքների գունեղ տեսականի, այդ թվում՝ ձեռագործ գորգեր, բարդ փայտամշակում, յուրահատուկ խեցեղեն, արծաթյա զարդեր և գեղեցիկ գործվածքներ: Սա հիանալի վայր է տեղական արվեստն ու ձեռագործ աշխատանքները ուսումնասիրելու, նաև գնումներ կատարելու  համար:

Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը և Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը:

Այցելեք Էջմիածնի Մայր Տաճար, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է, հիմնադրված մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Այն այդպիսով քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն ​​վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես վանական համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի կրոնական արարողությունների սպասարկման հավաքածուներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված առարկաներ, զարդեր, Սրբ Մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսա և Սուրբ Գեղարդը:

Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, որոնք երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Հայ ճարտարապետության գլուխգործոցներից և սրբավայրերից Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Այն նվիրված է Սուրբ Հռիփսիմեին, ով փրկվել էր Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից և ապաստան փնտրել Հայաստանում։ Այստեղ հրաժարվելով ամուսնանալ հեթանոս Տրդատ III թագավորի հետ, Հրիփսիմեն ընտրեց նահատակության ճանապարհը։ Նրա մահվան վայրում կանգնեցվեց փոքրիկ մատուռ, ապա հիասքանչ այս տաճարը։

630 թվականին Եզրաս Ա կաթողիկոսի կողմից կառուցված Սուրբ Գայանե եկեղեցին նվիրված է քրիստոնյա նահատակ Սուրբ Գայանեին, ով կարևոր դեր է խաղացել Հայաստանում քրիստոնեություն ընդունելու գործում: Սուրբ Գայանեի հավատքի և զոհաբերության պատմությունը պատմական և հոգևոր խոր արժեք է հաղորդում այս վայրին: Դարեր շարունակ այն եղել է աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի և քրիստոնյա այցելուների ուխտատեղի։

Շարունակեք ուղին դեպի Հայաստանի ճարտարապետական ​​հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճար (641-661), որն իր անունը ստացել է «Զվարթ» բառից։ Կառուցվել է մ.թ. 641-661 թվականներին Ներսես Գ կաթողիկոսի կողմից իբրև Հայաստանի գլխավոր հոգևոր տաճար։ Այն ավերվել է 10-րդ դարում տեղի ունեցած երկրաշարժից։ Ներկա ավերակները պատկերացում են տալիս այս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):

Տեղափոխում օդանավակայան երեկոյան թռիչքի համար:

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

Մասնակիցների թիվՄանդարին հոթել Երևանում, Գորիս հոթել Գորիսում, Դիլի Դրիմ Վիլլա և Ռեզորթ Դիլիջանում Գյումրի հոթել Գյումրիում Անի Ցենտրալ Ին հյուրանոց Երևանում, similar in Yerevan, Գորիս հոթել Գորիսում, Դիլի Դրիմ Վիլլա և Ռեզորթ Դիլիջանում Գյումրի հոթել Գյումրիում Անի Գրանդ հոթել Երևանում, Գորիս հոթել Գորիսում, Դիլի Դրիմ Վիլլա և Ռեզորթ Դիլիջանում Գյումրի հոթել Գյումրիում
10+1785830905
15+1735775850
20+1675720790
25+1640680750
30+1630670735
Միանվագ հավելավճար150176222

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Գիշերակաց վերոնշյալ հյուրանոցներում՝ Երևանում 4 գիշեր, Գորիսում 1 գիշեր, Դիլիջանում 1 գիշեր, Գյումրիում 1 գիշեր
  • Սնունդ ՝ Նախաճաշեր հյուրանոցներում, 6 ճաշ, 3 ընթրիք
  • Տրանսպորտային սպասարկում օդորակիչով ավտոբուսով ըստ ծրագրի
  • Անգլիախոս էքսկուրսավարի ծառայություն ըստ ծրագրի
  • Մուտքի տոմսեր ըստ ծրագրի՝ Մատենադարան, Գառնու տաճար, Զվարթնոց, Էջմիածնի թանգարան
  • «Տաթևեր» ճապանուղու տոմսեր երկկողմանի
  • Գինու համտես Արենիում
  • Այցելություն Nairian Bio-Cosmetic բուտիկ՝ իրենց գործունեության և արտադրանքի հետ ծանոթացմամբ

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • Ավիատոմս
  • Ապահովագրություն
  • 1ժամյա էքսկուրսիա կոնյակի գործարան, ներառյալ մուտքի տոմսեր և համտես
  • Գառնու ձոր հասնելու համար 4x4 մեքենայի վարձույթ
  • Ընտանեկան ճաշ լավաշ թխելու ցուցադրությամբ
  • Գեղարդի վանական համալիրում հրավիրված երգչախմբի կատարմամբ հոգևոր երգերի համերգ։
  • Հայկական ավանդական ազգային երաժշտական գործիքի՝ դուդուկի 20 րոպեանոց հմայիչ կատարում
  • Նավարկություն Սևանա լճով (1 ժամ)
  • Այցելություն Արա գյուղի Nairian Bio Cosmetic Farm

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը