Դասական շրջագայություն Հայաստան և Վրաստան

Տարածաշրջանային տուրեր

9 օր / 8 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Սկսեք անմոռանալի և գրավիչ ճանապարհորդություն Հարավային Կովկասում ՝  Հայաստանում և Վրաստանում։ Ուսոմնասիրեք այս հնագույն երկրների  տեսարժան վայրերը, գեղատեսիլ բնապատկերները և հարուստ մշակութային ժառանգությունը։ Երևանի և Թբիլիսիի պատմական փողոցներից, մինչև  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ, գինեգործական շրջաններ և վեհաշուք լեռներ՝ այս  շրջագայությունն ձեզ կպարգևի աշխարհի երկու հին քաղաքակրթությունների հետ հուզիչ հանդիպման  փորձառություն։

🌍 Զգացեք Կովկասի շունչը, ուր  ձեզ սպասում է պատմության, բնության և հյուրընկալության ներդաշնակ միասնությունը։

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան - տեղափոխում ընտրված հյուրանոց - տեղավորում

Գիշերակաց Երևանում

օր 2

Երևան - Քաղաքային շրջագայություն - Էջմիածնի Մայր տաճար - Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ - Զվարթնոց տաճար

Նախաճաշ հյուրանոցում։

Բացահայտեք Հայաստանի մայրաքաղաքը ճանաչողական էքսկուրսիայով։ Զբոսնեք Երևանի  կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Խորհրդարանի շենքով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնի շենքով և Կարապի լճով։  Ձեր հարգանքի տուրքը մատուցեք անմեղ զոհերի հիշատակին՝այցելելով 1915 թվականի Մեծ Եղեռնի  հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:

Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:

Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են  ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է  մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։

Ուղևորություն Էջմիածին՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը:

Այցելություն Էջմիածնի  Մայր տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է,  հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն  քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն ​​վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման  պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից  զարդեր, գավազաններ,Սբ․ մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:

Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, որոնք երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու ամենանշանավոր եկեղեցիներից է, որը հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Այն նվիրված է Սուրբ Կույս Հռիփսիմեին, ով  Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից խուսափելով  ապաստանել էր  Հայաստանում։  Այստեղ Քրիստոսի գեղեցիկ և նվիրված հետևորդն  հրաժարվեց ընդունել հեթանոս Տրդատ III թագավորի հետ ամուսնության առաջարկն,  նախընտրելով նահատակությունը:Նրա մահվան վայրում քրիստոնեության ընդունումից հետո կանգնեցվեց փոքրիկ մատուռ, իսկ հետագայում այս հոյակերտ տաճարն:

630 թվականին Եզրաս Ա կաթողիկոսի կողմից կառուցված Սուրբ Գայանե եկեղեցին նվիրված է քրիստոնյա  նահատակ կույս Սուրբ Գայանեին, ով վճռորոշ դեր է ունեցել Հայաստանում քրիստոնեություն ընդունելու գործում: Սուրբ Գայանեի հավատքի և զոհաբերության պատմությունը պատմական և հոգևոր խոր արժեք է հաղորդում այս վայրին: Դարեր շարունակ այն եղել է աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի և քրիստոնյա այցելուների ուխտատեղի։

Ճանապարհը շարունակվում է դեպի Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոց տաճար  641-661 թթ ։ Այս նախկինում եռաստիճան կառույցը, հենված էր արծիվների պատկերներով հսկա սյուների վրա զարդարված խաղողի , փորագրված վազերով և նռան ճյուղերով։ Պահպանված ավերակները պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Զվարթնոց տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Ավարտեք Ձեր օրը Հանրապետության հրապարակում՝ վայելելով երգող շատրվանների հիասքանչ երաժշտական ներկայացումը։

Կամընտրելի. Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստասրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև 2 տեսակի կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում գտնվող  խանութը հասանելի կլինի նրանց, որ կուզեն ձեռք բերել հայտնի հայկական կոնյակը անմիջապես գործարանից։

Գիշերակաց Երևանում (Ն/-/-)

օր 3

Երևան – Գառնի տաճար – Գեղարդավանք (ՅՈՒՆԵՍԿՈ) - Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Նախաճաշից հետո ուղեւորվեք Գառնի, այցելելու Հայաստանում եզակի պահպանված  հեթանոսական տաճար,  նվիրված  Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-թվականին Արշակունյաց Տրդատ Առաջին թագավորի կողմից։ Գառնիի  ամրոցի տարածքում պահպանվել են նաև թագավորական պալատի ավերակները, թագավորական բաղնիքը։

Գառնի Ճանապարհին  կանգառ Չարենցի կամարի մոտ, լուսանկարվելու և  Արարատ լեռան հիասքանչ տեսարանը վայելելու համար:

Կամընտրելի.  4×4 մեքենաներով  այցելելություն  Գառնիի տպավորիչ կիրճ՝ հիանալու  ժայռերի «անկման» ցնցող պատկերով: Բարձրաբերձ ժայռակտորների բնական պարիսպն  ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։

2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գառնիի տարածքը արժանացրեց  Մելինա Մերկուրիի անվան մշակութային լանդշաֆտների պահպանման և կառավարման միջազգային մրցանակի:

Կամընտրելի․ Հայկական ազգային  ​​գործիքի՝ «Դուդուկ»-ի  երաժշտական  կատարում: Այնուհետև տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնութագրությունն ու սիմվոլիկան, հնարավորություն տալով  ամբողջությամբ զգալ  հարուստ ու հուզիչ երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանց գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):

Կամընտրելի. վայելեք ավանդական  հացի՝ լավաշ թխելու ցուցադրությունն ու  ընտանեկան ճաշը: Լավաշի պատրաստումը,  նշանակությունն, որպես կենցաղային մշակույթի արտահայտություն, 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ»  անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական ​​գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ինքնությունը:

Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցի տպավորությունը հոգևոր երգերի հմայող երաժշտությամբ: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր հնչյունները հիանալի կերպով ներդաշնակվում են հնագույն քարե պատերի խորհրդավոր ներկայությանը:

Վերադարձ և գիշերակաց Երևանում (Ն/-/-)

օր 4

Երևան – Արարատյան դաշտավայր - Խոր Վիրապ – Գնիշիկի կարմիր ժայռերով կիրճ -Նորավանք – Արենի գինեգործարան – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Արարատյան դաշտավայր։ Հիացե՛ք բիբլիական հիասքանչ Արարատով, որն ողջ ճանապարհին ուղեկցում է ձեզ  իր երկու  սպիտակ գագաթներով:

Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար- ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։  Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և ծնրադրելի քրիստոնեական  վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:

Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել  Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:

Այնուհետև վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք՝  Հայաստանի XIII դարի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են  դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։  Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և բնության ներդաշնակ ուժը։

Նորավանքից հետո այցելություն Արենի գինու գործարան՝ գինու համտեսի համար։ Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է, որի շրջակայքում միջազգային և հայաստանյան մի քանի հնագիտական արշավախմբերը  հայտնաբերել են լավ պահպանված հնագույն գինեգործարան։

Վերադարձ Երևան և գիշերակաց։ (Ն/-/-)

օր 5

Երևան- Սևանա լիճ – Դիլիջան – Հաղպատ, Սանահին վանական համալիրներ – Թբիլիսի

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն դեպի Սևանա լիճ,որն երկրագնդի մեծ բարձրադիր լճերից է և ցնցում է իր խաղաղ գեղեցկությամբ: Ճանապարհորդներին հատկապես կգերի վերելքն Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի փիրուզագույն ջրերի վրա խոյացող լեռներ։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա,ասես պահպանելով այն:

Կամընտրելի.  Սևանա լիճ ձեր այցելությունը լրացրեք  նրա բյուրեղյա  ջրերում  նավակային զբոսանքով , զգացեք  թարմացնող զեփյուռի շունչը և վայելեք այս բնական հրաշքի հանգստությունը։

Այնուհետև ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան , որ երբեմն նաև անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝  իր թավ անտառներով ծածկված սարերի,  ալպյան մարգագետինների, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհի համար: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառներ:

Զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասում,  որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։

Շարունակեք հրապուրիչ ճանապարհորդությունը դեպի հյուսիսային Հայաստան՝ փարթամ անտառներով, բարձր լեռներով և խոր ձորերով կախարդական տարածաշրջան: Այս շրջանը հայտնի է միջնադարյան հայկական ճարտարապետության հիասքանչ նմուշներով, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի վանքերով:

Սանահինի վանքը (IX — XII դդ.) Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից է։ Գտնվելով գեղատեսիլ Լոռու մարզում՝ Սանահինը կրոնական և կրթական խոշոր կենտրոն էր, որտեղ գործում էր ավելի քան 500 հոգուց կազմված միաբանություն: Վանական համալիրի հնագույն կառույցներից են Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները  և Սուրբ Գրիգորի մատուռը, որոնք թվագրվում են 10-12րդ դարերով։

Սանահինի դպրոցը, որ հիմնադրվել է 11-րդ դարում, վճռորոշ դեր է խաղացել հայ մշակույթի, արվեստի և գիտության զարգացման գործում։ Վանքը հայտնի էր հայ կրթության մեջ իր ներդրումով, մասնավորապես աստվածաբանության, բժշկության և արվեստի բնագավառներում։

Սանահինից անմիջապես արևելք գտնվող Հաղպատի վանքը նույնքան գրավիչ է և ճարտարապետական ​​ապշեցուցիչ նմանություններ ունի իր քույր համալիրի հետ: Որպես կրոնական և կրթական նշանավոր կենտրոն՝ Հաղպատավանքն իր վերելքն ապրեց 10-13-րդ դարերում:  Սուրբ Նշան եկեղեցին, սեղանատունը,  Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին եկեղեցիները,  դասվում են միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշների շարքին: Համալիրի ամենատպավորիչ կառույցներից է զանգակատունը, որը կառուցվել է 1245 թվականին: Սանահինի նման, Հաղպատում ժամանակին եղել է գրատուն, ձեռագրատուն  և բժշկական դպրոց: Հատկանշական է, որ Հաղպատի վանականներից  է եղել անվանի ազգային բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովան։

Շարունակեք ճանապարհն դեպի վրաց-հայկական սահման։ Սահմանային ձևակերպումներ, Տեղափոխում Թբիլիսի:

Գիշերակաց Թբիլիսիում  (Ն/-/-)

օր 6

Շրջայց Թբիլիսիում - Մցխեթի

Օրը սկսեք նախաճաշով, այնուհետև ճանաչողական զբոսանք Թբիլիսիով՝քաղաք ուր ներդաշնակորեն միախառնվում  են միջնադարյան անցյալն ու ժամանակակից կյանքը:

5-րդ դարում  Վախթանգ Գորգասալի թագավորի կողմից հիմնադրված Թբիլիսին, Մետաքսի ճանապարհին իր ռազմավարական դիրքի շնորհիվ, դարեր շարունակ եղել է կենսունակ մշակութային և պատմական կենտրոն:

Այցելություն Մետեխի եկեղեցի, որ գտնվում է  Մտկվարի գետի վրա խոյացող ժայռի բարձունքին: Վանքն ու Վախթանգ Գորգասալի տպավորիչ արձանն տեղադրված են քաղաքի ամենահին թաղամասերից մեկում: Վայելեք  համայնապատկերային տեսարանները՝ միաժամանակ ծանոթանալով քաղաքի հիմնադրման պատմությանը:

  • Ճոպանուղով ուղևորվեք Ռիկե այգուց դեպի Նարիկալա հնագույն ամրոցը, որը պահպանում է Թբիլիսին 4-րդ դարից ի վեր: Այստեղից վայելեք քաղաքի բնապատկերի հիասքանչ տեսարանները:
  • Աբանոտուբանի (Ծծմբի բաղնիքների թաղամաս) – Զբոսնեք թաղամասով՝ հայտնի  ծծմբի բնական տաք աղբյուրներով, որոնք Թբիլիսիին տվել են իրենց անունը («Տաք աղբյուր»): Այս վայրը դարեր շարունակ եղել է հանգստի և բուժման կենտրոն:
  • Սիոնի տաճար – վրացական ուղղափառ եկեղեցու պատմական կենտրոն, որն անվանվել է Երուսաղեմի Սբ Սիոն լեռան անունով: Այն վրացիների համար կարևոր ուխտատեղի է,քանի որ այստեղ էր գտնվում Սուրբ Նինոյի Խաչը՝ Վրաստանի քրիստոնեական ժառանգության սուրբ մասունքը:
  • Շարդենի փողոց – հարմարավետ սրճարաններով, արվեստի պատկերասրահներով և բուտիկ խանութներով լի հմայիչ վայր, որը կատարյալ հանգիստ կպարգևի զբոսանքի համար:
  • Խաղաղության կամուրջ – ապակուց և պողպատից պատրաստված հետիոտնային կամուրջ, որը նախագծվել է իտալացի ճարտարապետ Միքել Դե Լուչիի կողմից 2010 թվականին: Կամուրջը կապում է Թբիլիսիի պատմական հին քաղաքը ժամանակակից թաղամասերի հետ:
  • Սուրբ Երրորդություն տաճար (Սամեբա) – Աշխարհի ամենամեծ ուղղափառ եկեղեցիներից մեկը: Այս ճարտարապետական ​​գլուխգործոցի շինարարությունն ավարտվել է 2004 թվականին և ցուցադրում է Վրաստանի ուղղափառ հավատքի հոգևոր ուժը:

Զբոսնեք Ռուսթավելի պողոտայով՝ Թբիլիսիի գլխավոր փողոցով, որտեղ գտնվում են Վրաստանի խորհրդարանը, օպերային թատրոնը և Ազատության հրապարակը։

Ճաշից հետո ուղևորություն դեպի  Վրաստանի հնագույն քաղաքներից մեկը՝ Մցխեթա, որը գտնվում է Թբիլիսիից ընդամենը 20 կմ հեռավորության վրա։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության այս օբյեկտը  եղել է Հին Քարթլիի թագավորության մայրաքաղաքը` մ.թ.ա. 3-րդ  — մ.թ. 5-րդ դարերում: Թբլիսիի մայրաքաղաք հռչակումից հետո Մցխեթան շարունակեց մնալ  երկրի հոգևոր  կենտրոն:

Այցելեք Վրաստանի հայտնի հոգևոր կենտրոններն՝ Ջվարիի վանք (6-րդ դար) և Սվետիցխովելի տաճար (11-րդ դար):

Արագվի և Մտկվարի գետերի միախառնման հատվածում, բարձր բլրի վրա թիկնած Ջվարիի վանքն այն վայրն է, որտեղ Սուրբ Նինոն խաչ է կանգնեցրել՝ ի նշան Վրաստանում քրիստոնեության ընդունման:

Սվետիցխովելի տաճարը (11-րդ դար) հայտնի է որպես Վրաստանի հոգևոր սիրտ, ճարտարապետական ​​գլուխգործոց, որն ըստ ավանդության համարվում է Քրիստոսի պատմուճանի  թաղման վայրը: Մայր տաճարի գեղեցիկ որմնանկարները, բարդ զարդաքանդակներն և հսկայական քարե պատերը այն դարձնում են երկրի նշանակալի ճարտարապետական հուշարձաններից մեկը:

Գիշերակաց Թբիլիսիում (Ն/-/-)

օր 7

Թբիլիսի – Ջինվալի ջրամբար – Անանուրի ամրոց – Գուդաուրի – Կազբեգի – Թբիլիսի

Նախաճաշ հյուրանոցում։

Բացահայտեք Վրաստանի հիասքանչ բնապատկերներն պատմական ռազմավիրական ճանապարհով ձեր ուղևորության ընթացքում: Երթուղի, որը ձգվում է Մեծ Կովկասի լեռների անդնդախոր կիրճերով:

Մեր առաջին կանգառը գեղատեսիլ Ջինվալի ջրամբարի մոտ է:  Լեռների մեջ տեղավորված  փիրուզագույն տեխնածին այս լիճը ջուր է մատակարարում Թբիլիսիին: Անմոռանալի համայնապատկերային տեսարաններն այն դարձնում են կատարյալ վայր լուսանկարչության համար:

Հաջորդիվ այցելություն 17-րդ դարի Անանուրի  պատմական ամրոց, որը ժամանակին ծառայել է որպես Արագվիի իշխանական նստավայր: Պաշտպանական պարիսպներով և դիտաշտարակներով շրջապատված համալիրը ներառում է գեղեցիկ, պահպանված զարդաքանդակներով տպավորիչ եկեղեցիներ:

Շարունակելով մեր ճանապարհորդությունը՝ հասնում ենք Գուդաուրի, հայտնի լեռնադահուկային հանգստավայր, որը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա: Գտնվելով Մեծ Կովկասի հարավային լանջերին՝ Գուդաուրին հայտնի է իր հիասքանչ լեռնային տեսարաններով և արկածային սպորտաձևերով: Ամռան տապին կանաչ բլուրները և ալպիական զով օդը կազդուրիչ հանգիստ են խոստանում   քաղաքի հևքից հոգնած ճամփորդներին:

Ուղևորվելով ավելի հյուսիս, անցնում ենք գեղատեսիլ Ջվարի լեռնանցքը՝ հասնելով 2385 մետր բարձրության: Լեռնանցքը բացում է հիասքանչ լեռնային տեսարաններ և առանցքային կետ է հնագույն առևտրային ճանապարհի երկայնքով, որը կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ:

Հասնելով Ստեփանծմինդա (Կազբեգի), մենք հայտնվում ենք Վրաստանի ամենահիասքանչ բնական վայրերից մեկում: Փոքրիկ  քաղաքի վրա վեհորեն խոյանում է  Կազբեկ լեռը (5033 մետր)՝ Կովկասի ամենաբարձր գագաթներից մեկը:

4X4 Jeep Adventure – Գերգեթիի Սուրբ Երրորդություն եկեղեցի հասնելու համար մենք արտաճանապարհային 4X4 մեքենաներով բարձրանում ենք կտրտվող լեռնային ճանապարհով: Շունչ կտրող ուղին ինքնին արկած է, որը մեզ տանում է դեպի Վրաստանի ամենահայտնի և գեղատեսիլ տեսարժան վայրերից մեկը:

Գերգետիի Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը գտնվում է 2170 մետր բարձրության վրա, 14-րդ դարի ճարտարապետական ​​գլուխգործոց է: Կազբեկ լեռան ապշեցուցիչ ֆոնի վրա կառուցված այս  վանքն առաջացնում է  անզուգական  հոգևոր մթնոլորտ: Միջնադարյան քարե ճարտարապետության և լեռնային հիասքանչ տեսարանների համադրությունը ձևավորում  է իսկապես անբացատրելի զգացողություն:

Վերադարձ Թբիլիսի

Գիշերակաց Թբիլիսիում (Ն/-/-)

օր 8

Թբիլիսի – Կախեթի- Սիգնախի - Բոդբեի վանք - Թբիլիսի

Նախաճաշ  հյուրանոցում։

Ճանապարհորդություն դեպի  արևելյան Վրաստանի Կախեթի շրջան, որը հայտնի է իր խաղողի այգիներով, գինեգործարաններով և գեղատեսիլ բնությամբ։ Բացահայտեք Սիգնախի՝ Վրաստանի «սիրո քաղաքի» հմայքն՝ իր սալահատակված փողոցներով և հարմարավետ  վրացական ոճի փայտե պատշգամբներով ձևավորված շինություններով։

Բարձր բլրի վրա կառուցված,  18-րդ դարի  ֆորտիֆիկացիոն ամրություններով շրջափակված քաղաքից բացվում են անկրկնելի տեսարաններ դեպի Ալազանի հովիտ և Մեծ Կովկասի լեռներ։ Զբոսնեք  ավանդական ոճով ձևավորված փողոցներով և վայելեք քաղաքի  սրճարանների առաջարկած ժամանցը: Սղնախին անվանում են սիրո քաղաք նաև այն պատճառով ,որ Ամուսնության պալատն այստեղ աշխատում է 24 յամ և զույգերը կարող են ամուսնանալ ցանկացած պահի։

Այցելեք Բոդբեի վանք՝ վրացական ուղղափառ վանական համալիր, որը  կառուցվել է 9-րդ և հիմնովին վերանորոգվել է 17-րդ դարում։ Վանքն այժմ  կուսանոց է  և Վրաստանի կարևոր սրբատեղիներից է։ Այցելեք Սուրբ Նինոյի աղբյուրը, որն ըստ ավանդության, ունի բուժիչ հատկություններ և շատ ուխտավորներ գալիս են օրհնություն և հոգևոր նորացում փնտրելու։

Կամընտրելի. գինու համտես ընտանեկան գինեգործարանում

Նրանց համար, ովքեր հետաքրքրված են Վրաստանի հռչակավոր գինու մշակույթով, առաջարկում ենք, ըստ ցանկության, գինու համտես տեղական ընտանեկան գինեգործարանում։

Վերադարձ Թբիլիսի

Գիշերակաց Թբիլիսիում։

օր 9

Տեղափոխում օդանավակայան - Մեկնում

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

Մասնակիցների թիվMandarin hotel or similar 3* in Yerevan, Brim / Astoria Tbilisi 4* in TbilisiAni Central Inn 4*in Yerevan, Ramada Tbilisi old city or similar 4*Ani Plaza hotel 4* in Yerevan, Pine Astoria 5* or similar in Tbilisi
2133513951490
49109701105
68609201015
8750805900
10685740840
12640600795
Միանվագ հավելավճար224275325

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Տեղավորում հյուրանոցներում (4 գիշեր Երևանում, 4 գիշեր Թբիլիսիում)
  • Նախաճաշ հյուրանոցներում
  • Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի
  • արհեստավարժ զբոսավարի ծառայություն ըստ ծրագրի
  • Մուտքի տոմսեր ըստ ծրագրի՝ Գառնիի տաճար
  • Գինու համտես Արենիում
  • Գինու համտես KTW կորպորացիայում
  • Ճոպանուղի դեպի Նարիկալա ամրոց
  • Ամենագնաց մեքենաներ մինչև Գերգետի եկեղեցի
  • Այցելություն Նաիրիանի կենսակոսմետիկայի խանութ՝ ըստ ցանկության, որի ընթացքում կներկայացվի նրանց գործունեությունը և արտադրանքը։ Հյուրերին ջերմորեն կընդունեն բուսական թեյերի և չրերի ընտրանիով։
  • 1 անվճար տեղ խմբի ղեկավարի համար
  • 0.5 լիտր ջուր մեկ անձի համար օրական

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • Ավիատոմսեր
  • Ապահովագրություն
  • Կոնյակի գործարան ուղեկցորդով , 1 ժամյա էքսկուրսիա, ներառյալ մուտքի տոմսերը և համտեսը
  • 4x4 մեքենայի վարձույթ՝ Գառնիի կիրճ հասնելու համար
  • Գեղարդի վանքում երգչախմբի կատարմամբ հոգևոր երգերի համերգ
  • Հայկական ազգային գործիք Դուդուկի կատարում (20 րոպե)։
  • Նավարկություն Սևանա լճում (1 ժամ)։
  • Ընտանեկան ճաշ՝ լավաշ թխելու ցուցադրությամբ

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը