Հայաստան–Վրաստան բացահայտման տուր

Տարածաշրջանային տուրեր

9 օր / 8 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Վայելեք դեպի Հայաստան և Վրաստան 9-օրյա  հիանալի հանգստի հնարավորությունը: Ճանապարհորդություն, որը կբնորոշվի այս հնագույն ժողովուրդների հարուստ մշակույթի,պատմության հետ հաղորդակցվելուց առաջացող հարգանքով, լեռնաշխարհի չքնաղ բնության հետ միախառնվելու անմոռանալի զգացումներով:  Բացահայտե՛ք ՅՈՒՆԵՍԿՕ մշակույթային ժառանգության  ցանկում  ներառված վանքերը, միջնադարյան ամրոցները, անդնդախոր կիրճերի, լեռնահովիտների, բարձր լեռների  մեջ պատսպարված հին քարանձավային քաղաքներն ու երկու մայրաքաղաքների՝ Երևանի ու Թբիլիսիիի առօրյա հևքը:

Հնագույն  Մետաքսի ճանապարհով,  խաղաղ Սևանա լճից մինչև Կազբեգի հիասքանչ գագաթներ, այս Օղակաձև ճանապարհորդությունն անմոռանալի փորձառություն է կովկասյան երկու հիասքանչ երկրներում:

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան – Տեղափոխում հյուրանոց – Տեղավորում

օր 2

Երևան – Շրջագայություն քաղաքում

Նախաճաշ հյուրանոցում.

Ճանաչողական էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով՝ հնագույն և միևնույն ժամանակ արդիական, կենսունակ քաղաք՝ բիբլիական Արարատ լեռան շողշողացող ձյունածածկ գագաթների համայնապատկերի ներքո: Շրջագայության ընթացքում  դուք կծանոթանաք քաղաքի կենտրոնական հատվածին և նրա գլխավոր տեսարժան վայրերին՝ Հանրապետության հրապարակին, Հյուսիսային պողոտային, Մայր Հայաստան հուշարձանին, խորհրդարանին, նախագահական նստավայրին, օպերայի շենքին և Կարապի լճին։ Կայցելեք    1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։

Այցելություն Մատենադարան՝ եզակի թանգարան, ուր պահպանվում է հնագույն ձեռագրերի աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկը (17000):

Զբոսանք Երևանի ժամանակակից արվեստի գործերով և քանդակագործական կոմպոզիցիաներով զարդարված գեղեցիկ հանգստավայրում՝Կասկադ համալիրում։ Կասկադի գագաթից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի քաղաք և Արարատ լեռ: Այստեղ է գործում  Գաֆեսճյան ժամանակակից արվեստի հայտնի թանգարանը։ Հարմարավետ բացօթյա սրճարանները, արվեստի,մշակույթի շունչը սիրելի են դարձրել այս վայրը տեղացիների և մայրաքաղաքի այցելուների շրջանում։Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով, որը ստեղծում է յուրահատուկ տոնական միջավայր հանգստացողների համար։

Կամընտրելի. Մեկժամյա էքսկուրսիա հայկական  հանրահայտ կոնյակի Արարատ գործարանում ։ Ծրագիրն ներառում է ծանոթացում արտադրության պատմությանը, թորման գործընթացին և երկու տեսակի կոնյակի համտեսում: Գործարանի տարածքում  գործող խանութից կարելի է կոնյակ գնել անմիջապես արտադրողից։

Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)

օր 3

Երևան – Գառնի տաճար –Սբ Գեղարդ վանական համալիր – Վերնիսաժ,Երևան

Նախաճաշից հետո ուղևորվեք Գառնի այցելելու Հայաստանում եզակի հեթանոսական տաճարը, որը նվիրված է Արեգակի աստծուն՝ Միհրին։ Այս հոյակերտ կառույցն հիմնվել է  մ.թ. 77-ին Տրդատ Առաջին թագավորի կողմից (Արշակունիների արքայատոհմ): Այցելություն թագավորական պալատի և հնագույն բաղնիքի պեղավայրեր:

Ճանապարհին՝  լուսանկարվելու համար, կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։

Կամընտրելի. 4×4 մեքենաներով ուղևորություն  Գառնիի անկրկնելի գեղեցկության կիրճ՝ իր ,,թափվող,, ժայռաբեկորներով։ Այն իր ժայռերի « անկման»  տեսարանով  ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։

Կամընտրելի.  Հայկական ազգային երաժշտական ​​գործիքի՝ «Դուդուկ»ի երաժշտական փոքր կատարում:  Տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնույթը, սիմվոլիկան և ամբողջությամբ հնարավոր կլինի  զգալ այդ հարուստ ու բազմակողմանի երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանցելի գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):

Կամընտրելի. Վայելեք ավանդական  հացի՝ լավաշի թխելու ցուցադրությունն և ճաշակեք ընտանեկան ճաշը: Ավանդական հացի պատրաստումը,նրա նշանակությունը  Հայաստանում իսկապես մշակույթային արժեք է դիտվում։ Հայկական լավաշը 2014 թվականին ընդգրկվել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Ուղևորություն դեպի  Գեղարդավանք՝  մասամբ ժայռափոր  XII-XIII դարերի ապշեցուցիչ տաճար: «Սուրբ Գեղարդ»  անունը բխում է  սուրբ մասունքից, որով  խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ և որը պահպանվել է այստեղ։  Այժմ Սբ Գեղարդն պահվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական ​​գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:

 

Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող համերգով: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան ուր բյուրեղյա մաքուր ներդաշնակությանը հիանալի կերպով արձագանքում են հնագույն քարե պատերը:

Վերադարձ դեպի Երևան կենտրոնում գտնվող հայտնի ձեռարվեստի շուկա։ Այստեղ կարող եք գտնել ձեռագործ աշխատանքներ՝ գորգեր, ոսկերչական իրեր, կավե, փայտյա հուշանվերներ և շատ ավելին:

 

Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)

օր 4

Երևան - Արարատյան դաշտավայր - Խոր Վիրապ, Նորավանք եկեղեցիներ - Արենի գինու գործարան – Սելիմի լեռնանցք – Սևանա լիճ

Նախաճաշից հետո ճանապարհորդություն  Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ։ Ողջ ճանապարհին Զեզ ուղեկցում  է հիասքանչ Արարատը, որը փայլում է իր երկու հոյակապ սպիտակ գագաթներով:

Այցելություն Խոր Վիրապ՝ քրիստոնեական կարևոր տաճար- ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։  Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և ծնրադրելի քրիստոնեական  վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:

Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել  Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:

Խոր Վիրապից հետո վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք՝  Հայաստանի XIII դարի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են  դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։  Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։

Այցելություն Արենի գինու գործարան՝ գինու համտեսի համար։ Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է: 21-րդ դարի սկզբում Արենի գյուղի շրջակայքում միջազգային և հայաստանյան մի քանի հնագիտական արշավախմբերը  հայտնաբերվեցին հնագույն գինեգործարանի,ծիսական թաղումների խոշոր պեղավայրեր: 6100 տարվա վաղեմության գինեգործարանն ու մառանը պահպանված վիճակում էին, հայտնաբերվեցին խաղողի մամլիչներ, խմորման և պահեստավորման տարաներ, հողի մեջ թաղված կարասներ: 2008 թվականին հայտնաբերվեց նաև 5500 տարվա վաղեմության  կաշվե կոշիկ, ինչն հետարքրքիր վկայություն է Հայաստանի հնագույն բնակիչների բարձր զարգացած կենցաղային մշակույթի մասին:

Գեղատեսիլ Սելիմի լեռնանցքով ուղևորություն դեպի Սևանա լիճ՝ Եվրասիայի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը: Ճանապարհին այցելեք Սելիմի լեռնանցքի պատմական քարավանատունը (14-րդ դար), որը նշանակալից հանգստավայր էր Մետաքսի ճանապարհով անցնող քարավանների համար։ Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ առևտրային և մշակութային փոխանակումների պատմությանը:

Շարունակեք շրջայցը դեպի Նորատուսի միջնադարյան գերեզմանատուն, որը գտնվում է Սևանա լճի մոտ։ Այս ուշագրավ վայրը հանրահռչակ է իր միջնադարյան զարդաքանդակներով հարուստ խաչքարերի դաշտով։ Հարյուրավոր խաչքարերը հայ քարարվեստի անգերազանցելի մշակույթային ժառանգության վկայությունն են:

Վերելք Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա, նայելով դեպի լիճը:

Գիշերակաց Սևանում. (Ն/-/-)

օր 5

Սևանա լիճ - Դիլիջան - Հաղպատ և Սանահին վանքեր - Թբիլիսի երեկոյան շրջայց.

Նախաճաշից հետո ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան , որ երբեմն նաև անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝  իր թավ անտառներով ծածկված սարերի, ինչպես նաև ալպյան մարգագետինների, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհի համար: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:

Զբոսանք Դիլիջանի Արհեստագործական Թաղամասով

Հանգիստ քայլեք հին քաղաքով, որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։

Շարունակեք հրապուրիչ ճանապարհորդությունը դեպի հյուսիսային Հայաստան՝ փարթամ անտառներով, բարձր լեռներով և խոր ձորերով կախարդական տարածաշրջան: Այս շրջանը հայտնի է միջնադարյան հայկական ճարտարապետության ամենահիասքանչ նմուշներով, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի վանքերով:

Սանահինի վանքը (IX — XII դդ.) Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից է։ Գտնվելով գեղատեսիլ Լոռու մարզում՝ Սանահինը կրոնական և կրթական խոշոր կենտրոն էր, որտեղ գործում էր ավելի քան 500 հոգուց կազմված միաբանություն: Վանական համալիրի հնագույն կառույցներից են Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները  և Սուրբ Գրիգորի մատուռը, որոնք թվագրվում են 10-12րդ դարերով։

Սանահինի դպրոցը, որ հիմնադրվել է 11-րդ դարում, վճռորոշ դեր է խաղացել հայ մշակույթի, արվեստի և գիտության զարգացման գործում։ Վանքը հայտնի էր հայ կրթության մեջ իր ներդրումով, մասնավորապես աստվածաբանության, բժշկության և արվեստի բնագավառներում։

Սանահինից անմիջապես արևելք գտնվող Հաղպատի վանքը նույնքան գրավիչ է և ճարտարապետական ​​ապշեցուցիչ նմանություններ ունի իր քույր համալիրի հետ: Որպես կրոնական և կրթական նշանավոր կենտրոն՝ Հաղպատավանքն իր վերելքն ապրեց 10-13-րդ դարերում:  Սուրբ Նշան եկեղեցին, սեղանատունը,  Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին եկեղեցիները,  դասվում են միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշների շարքին: Համալիրի ամենատպավորիչ կառույցներից է զանգակատունը, որը կառուցվել է 1245 թվականին: Սանահինի նման, Հաղպատում ժամանակին եղել է գրատուն, ձեռագրատուն  և բժշկական դպրոց: Հատկանշական է, որ Հաղպատի վանականների  է եղել անվանի ազգային բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովան։

Ուղևորություն դեպի Հայաստան-Վրաստան սահման,  սահմանային ձևակերպումներ, ուղևորություն Թբիլիսի: Ամրագրում հյուրանոցում:

Երեկոյան քաղաքային շրջագայությամբ  զգացեք գիշերային Թբիլիսիի հմայքը, երբ լույսերով ողողված  քաղաքը ձեզ կառաջարկի տպավորիչ  ծրագիր՝ միախառնելով հնագույն ժառանգությունը ժամանակակից նրբագեղության հետ: Քայլեք սալահատակ փողոցներով, հիացեք լուսավորված հուշարձաններով և վայելեք Վրաստանի հրապուրիչ մայրաքաղաքի աշխույժ գիշերային կյանքը:

Ուղևորությունն սկսվում է Մետեխի եկեղեցուց : Մտկվարի գետի վրա խոյացած ժայռի գագաթին կառուցված վանքն գտնվում է  Թբիլիսիի հին թաղամասերից մեկում:  Այստեղից կարելի է հիանալ  քաղաքի գեղեցիկ  համայնապատկերով:

Զբոսանք պատմական Աբանոտուբանի թաղամասով, որը հայտնի է իր բնական ծծմբային բաղնիքներով: Այս դարավոր գմբեթավոր բաղնիքները, որոնք փայլում են երեկոյան մեղմ լույսերի ներքո, այցելուներին ընդունել են Մետաքսի ճանապարհի օրերից: Զգացեք գոլորշիով շնչող հին պատերի խորհրդավոր մթնոլորտը, որտեղ պատմությունը զուգորդվում է հանգստի հետ:

Ճոպանուղով բարձրացե՛ք Նարիկալա ամրոց՝ Թբիլիսիի հնագույն տեսարժան վայրերից մեկը, որը թվագրվում է 4-րդ դարով: Այս բարձունքից վայելեք  ներքևում տարածվող քաղաքի անմոռանալի տեսարաններն:

Անցեք  Խաղաղության կամրջով:, Խիստ արդիական, աղեղաձև հետիոտնային այս կամուրջը, նախագծվել է իտալացի ճարտարապետ Միքել Դե Լուչիի կողմից 2010 թվականին: Կամուրջը փայլում է հազարավոր LED լույսերով՝ առաջարկելով գեղեցիկ հակադրություն հին և նոր քաղաքային տեսարանների միջև:

Այցելեք Սիոնի Մայր տաճար՝ Թբիլիսիի կարևոր կրոնական սրբատեղիներից մեկը: Այս միջնադարյան վրացական ուղղափառ եկեղեցին կրում է Երուսաղեմի Սիոն լեռան անունը և ունի խորը պատմական և հոգևոր նշանակություն վրաց ժողովրդի համար:

Ավարտեք ձեր երեկոն հանգիստ զբոսանքով Շարդեն փողոցով: Աշխույժ և ոճային թաղամասը, լի է ժամանակակից սրճարաններով,  բարերով և ռեստորաններով: Այստեղ դուք կարող եք վայելել մի բաժակ հայտնի վրացական գինի, համտեսել տեղական համեղ ուտեստներ կամ պարզապես ներծծվել գիշերային Թբիլիսիի աշխույժ մթնոլորտում:

Գիշերակաց Թբիլիսիում. (Ն/-/-)

օր 6

Թբիլիսի – Ջինվալի ջրամբար – Անանուրի ամրոց– Գուդաուրի – Կազբեգի – Թբիլիսի Նախաճաշ հյուրանոցում.

Բացահայտեք Վրաստանի հիասքանչ բնապատկերները անցնելով պատմական ռազմավիրական ճանապարհով՝ դարավոր երթուղի, որ ոլորվում է Մեծ Կովկասյան լեռներով, կապելով հարավը հյուսիսի հետ:

Մեր առաջին կանգառը գեղատեսիլ Ջինվալի ջրամբարն է, անտառածածկ լեռների մեջ բազմած  փիրուզագույն լիճը: Արհեստական այս ջրամբարը ջուր է մատակարարում Թբիլիսիին և հիանալի ներդաշնակված է շրջակա բնությանը: Այն իր գրավիչ համայնապատկերով ՝  կատարյալ վայր է լուսանկարվելու համար:

 

Հաջորդն այցելություն է 17-րդ դարի Անանուրի ամրոց՝ պատմական ամրոցային համալիր, որը ժամանակին ծառայել է իբրև Արագվիի իշխանների նստավայր: Պաշտպանական պարիսպներով և դիտաշտարակներով շրջապատված համալիրը ներառում է գեղեցիկ պահպանված եկեղեցի, որ զարդարված է արժեքավոր բարձրաքանդակներով:

Շարունակելով  ճանապարհորդությունը հասնում ենք Գուդաուրի՝ հայտնի լեռնադահուկային հանգստավայր, որը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա:  Մեծ Կովկասի հարավային լանջերին կառուցված Գուդաուրին հայտնի է իր  լեռնային տեսարաններով և արկածային սպորտաձևերի համար լավագույն պայմաններով: Ամռանը կանաչ  սարերը,  ալպիական զով օդը իդեալական պայմաններ են ստեղծում  քաղաքի հեղձուքից փախչելու և հանգստանալու համար:

Ուղևորությունն դեպի հյուսիս  մեզ տանում է դեպի 2385 մետր բարձրության վրա գտնվող գեղատեսիլ Ջվարի լեռնանցքը: Հիասքանչ լեռնային տեսարաններով լեռնանցքը առանցքային կետ է եղել հնագույն առևտրային ճանապարհի երկայնքով՝  կապելով Վրաստանը Ռուսաստանի հետ:

Ստեփանծմինդան (Կազբեկի)՝ լեռնային յուրահատուկ բնության գրկում գտնվող Վրաստանի սահմանային քաղաքը,  Կազբեկի լեռան (ծովի մակերևույթից 5033 մետր բարձրություն) ստորոտում է և գերում է իր հմայքով:

🚙 4X4 Jeep Adventure –Ճանապարհն դեպի Գերգեթիի Սուրբ Երրորդություն եկեղեցի անցնում է լեռնային ոլորապտույտ կածաններով և ձորերով:  4X4 մեքենաներով  ճանապարհորդությունն ինքնին արկած է, որը մեզ տանում է դեպի Վրաստանի ամենահայտնի և գեղատեսիլ  վայրերից մեկը: Սուրբ Երրորդություն եկեղեցին գտնվում է 2170 մետր բարձրության վրա և 14-րդ դարի ճարտարապետական ​​գլուխգործոց է: Լեռնակատարին կառուցված այս  վանքից բացվում են Կազբեկ լեռան ապշեցուցիչ համայապատկերով  անզուգական տեսարաններ:

🚗 Վերադարձ Թբիլիսի

🏨 Գիշերակաց Թբիլիսիում. (Ն/-/-)

օր 7

Թբիլիսի – Մցխեթա – Բորժոմի պուրակ – Ռաբաթ բերդ – Ախալցխա

🏰 Ճանապարհորդություն պատմության միջով՝ միջնադարյան ճարտարապետության շունչն ու  բուժիչ ջրերի չքնաղ բնաշխարհը

Նախաճաշից հետո ուղևորություն դեպի արևմտյան Վրաստան: Առաջին կանգառը Մցխեթան է՝ Վրաստանի հնագույն քաղաքներից մեկը, որը գտնվում է Թբիլիսիից ընդամենը 20 կմ հեռավորության վրա։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում  ներառնված  բնակավայրը ժամանակին եղել է Հնագույն  Իբերիայի մայրաքաղաքը (մ.թ.ա. 3-րդ դար — մ.թ. 5-րդ դար) և  ներկայումս նույնպես երկրի հոգևոր  կրոնական կարևոր կենտրոն է:

⛪ Այցելեք Վրաստանի նշանավոր հոգևոր հուշարձանները՝ Ջվարիի վանքը (6-րդ դար) և Սվետիցխովելի տաճարը (11-րդ դար):

Արագվի և Մտկվարի գետերի միախառնմանը նայող բլրի վրա թիկնած Ջվարիի վանքում է, որ Սուրբ Նինոն խաչ  կանգնեցրեց ի նշանավորում  Վրաստանի քրիստոնեության ընդունմանը: Սվետիցխովելի վանքը (11-րդ դար) հայտնի է որպես Վրաստանի գլխավոր պատրիարքական համալիր: Այն  ճարտարապետական ​​գլուխգործոց է, սրբավայր,ուր ըստ վրացական ավանդության ամփոփված է Քրիստոսի պատմուճանը: Մայր տաճարի գեղեցիկ որմնանկարները, զարդաքանդակներն  հսկա քարակերտ հիմնապատերն դարձնում են  վանքն  նշանավոր կրոնական կենտրոններից մեկը:

🌿 Բորժոմի – Վրաստանի հայտնի առողջարանային քաղաքը

🚗 Ճանապարհորդելով դեպի արևմուտք՝  այցելում  ենք Բորժոմի՝ գեղատեսիլ առողջարանային քաղաք, որը հայտնի է իր բնական հանքային ջրերի աղբյուրներով։ Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի տարածքում գտնվող քաղաքն իր անտառներով, մաքուր լեռնային օդով և բուժիչ ջրերով  դարձել է զբոսաշրջային և  առողջարարական տուրիզմի հայտնի վայր:

Ճեմեք Բորժոմիի կենտրոնական զբոսայգով՝ գեղեցիկ կանաչ արահետներով  և ծառուղիներով լի տարածքով, որն հայտնի է պատմական բաղնիքներով, բացօթյա սրճարաններով և իհարկե մաքուր լեռնային օդով: Անշուշտ այստեղ անհրաժեշտ է համտեսել Բորժոմի հանքային ջուրն անմիջապես իր բնական աղբյուրից: Հանքանյութերով հարուստ   ջուրը,  հայտնի է իր բուժիչ հատկություններով ու յուրահատուկ համով և ավելի քան մեկ դար է, ինչ արտահանվում է աշխարհով մեկ։

Կարելի է հաճելի ժամանց անցկացնել անտառում թաքնված բնական լճակի մոտ՝ վայելելով բնությունը և հանգստանալով նրա գրկում:

🚗 Մեր ճանապարհորդությունը շարունակվում է դեպի Ախալցխա՝ պատմական քաղաք հարավ-արևմտյան Վրաստանի տարածքում, որը հայտնի է իր  մշակույթային բազմազանությամբ և լավ պահպանված միջնադարյան ամրոցով:

🏰  Ռաբաթի ամրոցը տպավորիչ ամրոցային համալիր է, որն ի սկզբանե կառուցվել է 12-րդ դարում՝ և  ներդաշնակորեն համակցում է վրացական, օսմանյան և հայկական պատմամշակութային ներկայությունն իր պատերի ներքո: Այս եզակի բերդամրոցում կարելի է այցելել ուղղափառ եկեղեցի, մզկիթ, կաթոլիկ և հայկական եկեղեցիներ,  սինագոգ: Միջնաբերդը, հզոր աշտարակներն,վերականգնված պատմական անցուղիներն շատ տպավորիչ են:  Քայլեք բերդի պարիսպների երկայնքով՝ բացահաըտելով Ախալցխայի և շրջակա լեռների հիասքանչ համայնապատկերը:

 

🏨 Գիշերակաց Ախալցխայում.

օր 8

Ախլացիխե - Վարձիա - Բավրայի սահման - Գյումրի

📍 Վարձիա –  քարանձավային քաղաք

Նախաճաշից հետո  գեղատեսիլ լեռնային բնապատկերներով ուղին ձեզ կտանի դեպի Վարձիա՝ արտասովոր քարանձավային բնակավայր,   փորված  Էրուշեթի լեռան ժայռերում: Այն գտնվում է Կուր գետի արևելյան ափին, ծովի մակարդակից 1300 մետր բարձրության վրա և ձգվում է լեռնապարի երկայնքով մոտավորապես 500 մետր և ունի մինչև տասնինը մակարդակ: Քարանձավային քաղաքի կառուցումը սկսվել է 12-րդ դարում Գեորգի III թագավորի օրոք և ավարտվել նրա դստեր՝ Թամար թագուհու կողմից: Վարձիան նախագծվել է որպես  վանք-ամրոց ևնախատեսված էր ծառայել իբրև ապաստան զավթիչներից: Այս միջնադարյան շինարարական գլուխգործոցն ունի ավելի քան 600 քարանձավային կացարաններ, գաղտնի սրահներ, որոնք կապված են թունելներով և աստիճաններով: Ժամանակին  այստեղ պատսպարվել են անգամ թագավորական ընտանիքի անդամներն, բնակվում էին վանականներ, գիտնականներ ինչն ևս մեկ անգամ  բացահայտում է վանք ամրոցի  ռազմավարական և մշակույթային նշանակությունը:

Վարձիայի  եկեղեցում կարելի է հիանալ Վրաց  Թամար թագուհու կառավարման շրջանից՝ 12-րդ դարից պահպանված որմնանկարներով:

🚗 Սահմանային անցում Բավրայում և ժամանում Հայաստան

Բավրայում հատելով  Հայաստանի սահմանը՝ շարունակեք ուղևորությունն դեպի Գյումրի՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք: Այն  հայտնի է իր հմայիչ հին թաղամասերով, գեղարվեստական բարձր ճաշակով ​​ և հյուրընկալ մթնոլորտով։

🏙️ Գյումրին՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաք

Գյումրին Հայաստանի հնագույն երկրամասերից մեկի՝ Շիրակի կենտրոնն է,  հարուստ պատմությամբ, գեղեցիկ  ճարտարապետությամբ և ջերմ հյուրընկալությամբ։ Ժամանակին այն  առևտրի և մշակութի կարևոր օջախ էր,ինչում կարելի է համոզվել զբոսնելով  19-րդ դարի շնչով պարուրված Կումայրի պատմական թաղամասով: Սև և կարմիր տուֆից կառուցված  շենքերով, յուրահատուկ բակերով և աշխույժ հրապարակներով Կումայրին կտեղափոխի ձեզ միայն այս քաղաքին բնորոշ միջավայր:

🏨 Գիշերակաց Գյումրիում.

(Ն/-/-)

օր 9

Գյումրի - Սև բերդ - Սուրբ Էջմիածին – Զվարթնոց տաճար - Մեկնում

Նախաճաշից հետո ուսումնասիրեք պատմական Սև ամրոցը՝ 19-րդ դարում ռուսական ռազմական կարևոր հենակետը, որը կառուցվել է հրաբխային սև տուֆից: Քաղաքին նայող բլրի վրա գտնվող ամրոցից  բացվում է Գյումրիի և շրջակա բնակավայրերի հիասքանչ համայնապատկերը:

Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելեք Էջմիածնի Մայր Տաճար, որը  ներառնված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից և  քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում ընդլայնվելով և ​​վերակառուցվելով  վանական համալիրն դարձավ հոգևոր մշակույթային խոշոր կենտրոն,ամենայն Հայոց կաթողիկոսների աթոռանիստ: ներկայումս  այն ներառում է Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման  իրերի շքեղ հավաքածուն, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված մասունքները, զարդերը,Սուրբ Մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և  սուրբ Գեղարդը:

Ուղևորությունը կշարունակվի դեպի Հայաստանի ճարտարապետական ​​հրաշալիքներից մեկը՝ 641-661թվականներին կառուցված Զվարթնոցի տաճար: ներկայումս պահպանված ավերակներն անգամ   պատկերացում են տալիս վանքի հազվագյուտ գեղեցկության մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):

Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում.

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

Մասնակիցների թիվՄանդարին հյուրանոց 3* կամ նմանատիպ Երևանում, Թուֆենկյան Ծափաթաղ հյուրանոց Սևանում, Գյումրի հյուրանոց ԳյումրիումAni Central Inn 4* Երևանում, Թուֆենկյան Ծափաթաղ հյուրանոց Սևանում, Գյումրի հյուրանոց ԳյումրիումԱնի Գրանդ 4+ հյուրանոց Երևանում, Թուֆենկյան Ծափաթաղ հյուրանոց Սևանում, Վիկտորիա Պլազա հյուրանոց Գյումրիում
10790825900
15730765835
20670700770
25620650720
30595625695
Միանվագ հավելավճար200215245

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • կեցություն (4 գիշեր Երևանում, 3 գիշեր Թբիլիսիում, 1 գիշեր Գյումրիում)
  • Նախաճաշ (BB) հյուրանոցներում
  • Տրանսպորտային սպասարկում ըստ ծրագրի
  • Մասնագիտական էքսկուրսավարի ծառայություններ ըստ ծրագրի
  • Մուտքի տոմսեր: Մատենադարան (Matenadaran), Գառնիի տաճար (Garni Temple), Զվարթնոցի տաճար (Zvartnots Temple)
  • Պարանուղի դեպի Նարիկալա ամրոց (Narikala Fortress)
  • Ավտոմեքենաներ 4x4 դեպի Գերգետի Սուրբ Երրորդության եկեղեցի (Gergeti Trinity Church)
  • Մուտք Բորժոմիի ազգային պարկ (Borjomi Park)
  • Մուտք Ռաբաթի ամրոց (Rabati Fortress)
  • Մուտք Վարդզիա (Vardzia) քարանձավային քաղաք
  • Գինու համտես Արենիում (Areni Winery)
  • Լրացուցիչ հնարավորություն՝ այցելություն "Nairian" կենսաբանական կոսմետիկայի բուտիկ, բուսական թեյի ու չրերի հյուրասիրությամբ
  • 1 անվճար տեղ խմբի ղեկավարի համար (FOC)

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • Օդանավի տոմս
  • Ապահովագրություն
  • 1 ժամ տևողությամբ կոնյակի գործարանի այց համտեսով (15 USD/անձ)
  • 4x4 մեքենաների վարձույթ Գառնիի կիրճ այցելելու համար (50 USD/մեքենա)
  • Տնական ճաշ + ավանդական լավաշի թխման վարպետության դաս (20 USD/անձ)
  • Հոգևոր երգերի համերգ Գեղարդի վանքում (Geghard Monastery) (200 USD/խումբ)
  • Դուդուկի (Duduk) երաժշտական կատարում (20 րոպե) (170 USD/խումբ)
  • Սևանա լճում (Lake Sevan) նավարկություն (1 ժամ) (200 USD/խումբ/նավ)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը