Հայաստան & Վրաստան Օղակաձև ճանապարհորդություն Կովկասով
Տարածաշրջանային տուրեր
9 días / 8 noches
հասանելիություն
Año completo
Վայելեք դեպի Հայաստան և Վրաստան 9-օրյա հիանալի հանգստի հնարավորությունը: Ճանապարհորդություն, որը կբնորոշվի այս հնագույն ժողովուրդների հարուստ մշակույթի,պատմության հետ հաղորդակցվելուց առաջացող հարգանքով, լեռնաշխարհի չքնաղ բնության հետ միախառնվելու անմոռանալի զգացումներով: Բացահայտե՛ք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթային ժառանգության ցանկում ներառված վանքերը, միջնադարյան ամրոցները, անդնդախոր կիրճերի, լեռնահովիտների, բարձր լեռների մեջ պատսպարված հին քարանձավային քաղաքներն ու երկու մայրաքաղաքների՝ Երևանի ու Թբիլիսիիի առօրյա հևքը:
Հնագույն Մետաքսի ճանապարհով, խաղաղ Սևանա լճից մինչև Կազբեգի հիասքանչ գագաթներ, այս Օղակաձև ճանապարհորդությունն անմոռանալի փորձառություն է կովկասյան երկու հիասքանչ երկրներում
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան – Տեղափոխում հյուրանոց – Տեղավորում
Երևան – Շրջագայություն քաղաքում
Նախաճաշ հյուրանոցում.
Ճանաչողական էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով՝ հնագույն և միևնույն ժամանակ արդիական, կենսունակ քաղաք՝ բիբլիական Արարատ լեռան շողշողացող ձյունածածկ գագաթների համայնապատկերի ներքո: Շրջագայության ընթացքում դուք կծանոթանաք քաղաքի կենտրոնական հատվածին և նրա գլխավոր տեսարժան վայրերին՝ Հանրապետության հրապարակին, Հյուսիսային պողոտային, Մայր Հայաստան հուշարձանին, խորհրդարանին, նախագահական նստավայրին, օպերայի շենքին և Կարապի լճին։ Կայցելեք 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։
Այցելություն Մատենադարան՝ եզակի թանգարան, ուր պահպանվում է հնագույն ձեռագրերի աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկը (17000):
Զբոսանք Երևանի ժամանակակից արվեստի գործերով և քանդակագործական կոմպոզիցիաներով զարդարված գեղեցիկ հանգստավայրում՝Կասկադ համալիրում։ Կասկադի գագաթից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի քաղաք և Արարատ լեռ: Այստեղ է գործում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի հայտնի թանգարանը։ Հարմարավետ բացօթյա սրճարանները, արվեստի,մշակույթի շունչը սիրելի են դարձրել այս վայրը տեղացիների և մայրաքաղաքի այցելուների շրջանում։Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով, որը ստեղծում է յուրահատուկ տոնական միջավայր հանգստացողների համար։
Կամընտրելի. Մեկժամյա էքսկուրսիա հայկական հանրահայտ կոնյակի Արարատ գործարանում ։ Ծրագիրն ներառում է ծանոթացում արտադրության պատմությանը, թորման գործընթացին և երկու տեսակի կոնյակի համտեսում: Գործարանի տարածքում գործող խանութից կարելի է կոնյակ գնել անմիջապես արտադրողից։
Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)
Երևան – Գառնի տաճար –Սբ Գեղարդ վանական համալիր – Վերնիսաժ,Երևան
Նախաճաշից հետո ուղևորվեք Գառնի այցելելու Հայաստանում եզակի հեթանոսական տաճարը, որը նվիրված է Արեգակի աստծուն՝ Միհրին։ Այս հոյակերտ կառույցն հիմնվել է մ.թ. 77-ին Տրդատ Առաջին թագավորի կողմից (Արշակունիների արքայատոհմ): Այցելություն թագավորական պալատի և հնագույն բաղնիքի պեղավայրեր:
Ճանապարհին՝ լուսանկարվելու համար, կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։
Կամընտրելի. 4×4 մեքենաներով ուղևորություն Գառնիի անկրկնելի գեղեցկության կիրճ՝ իր ,,թափվող,, ժայռաբեկորներով։ Այն իր ժայռերի « անկման» տեսարանով ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։
Կամընտրելի. Հայկական ազգային երաժշտական գործիքի՝ «Դուդուկ»ի երաժշտական փոքր կատարում: Տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնույթը, սիմվոլիկան և ամբողջությամբ հնարավոր կլինի զգալ այդ հարուստ ու բազմակողմանի երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանցելի գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):
Կամընտրելի. Վայելեք ավանդական հացի՝ լավաշի թխելու ցուցադրությունն և ճաշակեք ընտանեկան ճաշը: Ավանդական հացի պատրաստումը,նրա նշանակությունը Հայաստանում իսկապես մշակույթային արժեք է դիտվում։ Հայկական լավաշը 2014 թվականին ընդգրկվել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Ուղևորություն դեպի Գեղարդավանք՝ մասամբ ժայռափոր XII-XIII դարերի ապշեցուցիչ տաճար: «Սուրբ Գեղարդ» անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ և որը պահպանվել է այստեղ։ Այժմ Սբ Գեղարդն պահվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:
Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող համերգով: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան ուր բյուրեղյա մաքուր ներդաշնակությանը հիանալի կերպով արձագանքում են հնագույն քարե պատերը:
Վերադարձ դեպի Երևան կենտրոնում գտնվող հայտնի ձեռարվեստի շուկա։ Այստեղ կարող եք գտնել ձեռագործ աշխատանքներ՝ գորգեր, ոսկերչական իրեր, կավե, փայտյա հուշանվերներ և շատ ավելին:
Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)
Երևան - Արարատյան դաշտավայր - Խոր Վիրապ, Նորավանք եկեղեցիներ - Արենի գինու գործարան – Սելիմի լեռնանցք – Սևանա լիճ
Նախաճաշից հետո ճանապարհորդություն Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ։ Ողջ ճանապարհին Զեզ ուղեկցում է հիասքանչ Արարատը, որը փայլում է իր երկու հոյակապ սպիտակ գագաթներով:
Այցելություն Խոր Վիրապ՝ քրիստոնեական կարևոր տաճար- ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և ծնրադրելի քրիստոնեական վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:
Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:
Խոր Վիրապից հետո վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք՝ Հայաստանի XIII դարի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։ Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։
Այցելություն Արենի գինու գործարան՝ գինու համտեսի համար։ Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է: 21-րդ դարի սկզբում Արենի գյուղի շրջակայքում միջազգային և հայաստանյան մի քանի հնագիտական արշավախմբերը հայտնաբերվեցին հնագույն գինեգործարանի,ծիսական թաղումների խոշոր պեղավայրեր: 6100 տարվա վաղեմության գինեգործարանն ու մառանը պահպանված վիճակում էին, հայտնաբերվեցին խաղողի մամլիչներ, խմորման և պահեստավորման տարաներ, հողի մեջ թաղված կարասներ: 2008 թվականին հայտնաբերվեց նաև 5500 տարվա վաղեմության կաշվե կոշիկ, ինչն հետարքրքիր վկայություն է Հայաստանի հնագույն բնակիչների բարձր զարգացած կենցաղային մշակույթի մասին:
Գեղատեսիլ Սելիմի լեռնանցքով ուղևորություն դեպի Սևանա լիճ՝ Եվրասիայի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը: Ճանապարհին այցելեք Սելիմի լեռնանցքի պատմական քարավանատունը (14-րդ դար), որը նշանակալից հանգստավայր էր Մետաքսի ճանապարհով անցնող քարավանների համար։ Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ առևտրային և մշակութային փոխանակումների պատմությանը:
Շարունակեք շրջայցը դեպի Նորատուսի միջնադարյան գերեզմանատուն, որը գտնվում է Սևանա լճի մոտ։ Այս ուշագրավ վայրը հանրահռչակ է իր միջնադարյան զարդաքանդակներով հարուստ խաչքարերի դաշտով։ Հարյուրավոր խաչքարերը հայ քարարվեստի անգերազանցելի մշակույթային ժառանգության վկայությունն են:
Վերելք Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա, նայելով դեպի լիճը:
Գիշերակաց Սևանում. (Ն/-/-)
Սևանա լիճ - Դիլիջան - Հաղպատ և Սանահին վանքեր - Թբիլիսի երեկոյան շրջայց
Նախաճաշից հետո ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան , որ երբեմն նաև անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝ իր թավ անտառներով ծածկված սարերի, ինչպես նաև ալպյան մարգագետինների, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհի համար: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:
Զբոսանք Դիլիջանի Արհեստագործական Թաղամասով
Հանգիստ քայլեք հին քաղաքով, որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։
Շարունակեք հրապուրիչ ճանապարհորդությունը դեպի հյուսիսային Հայաստան՝ փարթամ անտառներով, բարձր լեռներով և խոր ձորերով կախարդական տարածաշրջան: Այս շրջանը հայտնի է միջնադարյան հայկական ճարտարապետության ամենահիասքանչ նմուշներով, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի վանքերով:
Սանահինի վանքը (IX — XII դդ.) Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից է։ Գտնվելով գեղատեսիլ Լոռու մարզում՝ Սանահինը կրոնական և կրթական խոշոր կենտրոն էր, որտեղ գործում էր ավելի քան 500 հոգուց կազմված միաբանություն: Վանական համալիրի հնագույն կառույցներից են Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները և Սուրբ Գրիգորի մատուռը, որոնք թվագրվում են 10-12րդ դարերով։
Սանահինի դպրոցը, որ հիմնադրվել է 11-րդ դարում, վճռորոշ դեր է խաղացել հայ մշակույթի, արվեստի և գիտության զարգացման գործում։ Վանքը հայտնի էր հայ կրթության մեջ իր ներդրումով, մասնավորապես աստվածաբանության, բժշկության և արվեստի բնագավառներում։
Սանահինից անմիջապես արևելք գտնվող Հաղպատի վանքը նույնքան գրավիչ է և ճարտարապետական ապշեցուցիչ նմանություններ ունի իր քույր համալիրի հետ: Որպես կրոնական և կրթական նշանավոր կենտրոն՝ Հաղպատավանքն իր վերելքն ապրեց 10-13-րդ դարերում: Սուրբ Նշան եկեղեցին, սեղանատունը, Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, դասվում են միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշների շարքին: Համալիրի ամենատպավորիչ կառույցներից է զանգակատունը, որը կառուցվել է 1245 թվականին: Սանահինի նման, Հաղպատում ժամանակին եղել է գրատուն, ձեռագրատուն և բժշկական դպրոց: Հատկանշական է, որ Հաղպատի վանականների է եղել անվանի ազգային բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովան։
Ուղևորություն դեպի Հայաստան-Վրաստան սահման, սահմանային ձևակերպումներ, ուղևորություն Թբիլիսի: Ամրագրում հյուրանոցում:
Երեկոյան քաղաքային շրջագայությամբ զգացեք գիշերային Թբիլիսիի հմայքը, երբ լույսերով ողողված քաղաքը ձեզ կառաջարկի տպավորիչ ծրագիր՝ միախառնելով հնագույն ժառանգությունը ժամանակակից նրբագեղության հետ: Քայլեք սալահատակ փողոցներով, հիացեք լուսավորված հուշարձաններով և վայելեք Վրաստանի հրապուրիչ մայրաքաղաքի աշխույժ գիշերային կյանքը:
Ուղևորությունն սկսվում է Մետեխի եկեղեցուց : Մտկվարի գետի վրա խոյացած ժայռի գագաթին կառուցված վանքն գտնվում է Թբիլիսիի հին թաղամասերից մեկում: Այստեղից կարելի է հիանալ քաղաքի գեղեցիկ համայնապատկերով:
Զբոսանք պատմական Աբանոտուբանի թաղամասով, որը հայտնի է իր բնական ծծմբային բաղնիքներով: Այս դարավոր գմբեթավոր բաղնիքները, որոնք փայլում են երեկոյան մեղմ լույսերի ներքո, այցելուներին ընդունել են Մետաքսի ճանապարհի օրերից: Զգացեք գոլորշիով շնչող հին պատերի խորհրդավոր մթնոլորտը, որտեղ պատմությունը զուգորդվում է հանգստի հետ:
Ճոպանուղով բարձրացե՛ք Նարիկալա ամրոց՝ Թբիլիսիի հնագույն տեսարժան վայրերից մեկը, որը թվագրվում է 4-րդ դարով: Այս բարձունքից վայելեք ներքևում տարածվող քաղաքի անմոռանալի տեսարաններն:
Անցեք Խաղաղության կամրջով:, Խիստ արդիական, աղեղաձև հետիոտնային այս կամուրջը, նախագծվել է իտալացի ճարտարապետ Միքել Դե Լուչիի կողմից 2010 թվականին: Կամուրջը փայլում է հազարավոր LED լույսերով՝ առաջարկելով գեղեցիկ հակադրություն հին և նոր քաղաքային տեսարանների միջև:
Այցելեք Սիոնի Մայր տաճար՝ Թբիլիսիի կարևոր կրոնական սրբատեղիներից մեկը: Այս միջնադարյան վրացական ուղղափառ եկեղեցին կրում է Երուսաղեմի Սիոն լեռան անունը և ունի խորը պատմական և հոգևոր նշանակություն վրաց ժողովրդի համար:
Ավարտեք ձեր երեկոն հանգիստ զբոսանքով Շարդեն փողոցով: Աշխույժ և ոճային թաղամասը, լի է ժամանակակից սրճարաններով, բարերով և ռեստորաններով: Այստեղ դուք կարող եք վայելել մի բաժակ հայտնի վրացական գինի, համտեսել տեղական համեղ ուտեստներ կամ պարզապես ներծծվել գիշերային Թբիլիսիի աշխույժ մթնոլորտում:
Գիշերակաց Թբիլիսիում. (Ն/-/-)
Թբիլիսի – Ջինվալի ջրամբար – Անանուրի ամրոց– Գուդաուրի – Կազբեգի – Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում.
Բացահայտեք Վրաստանի հիասքանչ բնապատկերները անցնելով պատմական ռազմավիրական ճանապարհով՝ դարավոր երթուղի, որ ոլորվում է Մեծ Կովկասյան լեռներով, կապելով հարավը հյուսիսի հետ:
Մեր առաջին կանգառը գեղատեսիլ Ջինվալի ջրամբարն է, անտառածածկ լեռների մեջ բազմած փիրուզագույն լիճը: Արհեստական այս ջրամբարը ջուր է մատակարարում Թբիլիսիին և հիանալի ներդաշնակված է շրջակա բնությանը: Այն իր գրավիչ համայնապատկերով ՝ կատարյալ վայր է լուսանկարվելու համար:
Հաջորդն այցելություն է 17-րդ դարի Անանուրի ամրոց՝ պատմական ամրոցային համալիր, որը ժամանակին ծառայել է իբրև Արագվիի իշխանների նստավայր: Պաշտպանական պարիսպներով և դիտաշտարակներով շրջապատված համալիրը ներառում է գեղեցիկ պահպանված եկեղեցի, որ զարդարված է արժեքավոր բարձրաքանդակներով:
Շարունակելով ճանապարհորդությունը հասնում ենք Գուդաուրի՝ հայտնի լեռնադահուկային հանգստավայր, որը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա: Մեծ Կովկասի հարավային լանջերին կառուցված Գուդաուրին հայտնի է իր լեռնային տեսարաններով և արկածային սպորտաձևերի համար լավագույն պայմաններով: Ամռանը կանաչ սարերը, ալպիական զով օդը իդեալական պայմաններ են ստեղծում քաղաքի հեղձուքից փախչելու և հանգստանալու համար:
Ուղևորությունն դեպի հյուսիս մեզ տանում է դեպի 2385 մետր բարձրության վրա գտնվող գեղատեսիլ Ջվարի լեռնանցքը: Հիասքանչ լեռնային տեսարաններով լեռնանցքը առանցքային կետ է եղել հնագույն առևտրային ճանապարհի երկայնքով՝ կապելով Վրաստանը Ռուսաստանի հետ:
Ստեփանծմինդան (Կազբեկի)՝ լեռնային յուրահատուկ բնության գրկում գտնվող Վրաստանի սահմանային քաղաքը, Կազբեկի լեռան (ծովի մակերևույթից 5033 մետր բարձրություն) ստորոտում է և գերում է իր հմայքով:
🚙 4X4 Jeep Adventure –Ճանապարհն դեպի Գերգեթիի Սուրբ Երրորդություն եկեղեցի անցնում է լեռնային ոլորապտույտ կածաններով և ձորերով: 4X4 մեքենաներով ճանապարհորդությունն ինքնին արկած է, որը մեզ տանում է դեպի Վրաստանի ամենահայտնի և գեղատեսիլ վայրերից մեկը: Սուրբ Երրորդություն եկեղեցին գտնվում է 2170 մետր բարձրության վրա և 14-րդ դարի ճարտարապետական գլուխգործոց է: Լեռնակատարին կառուցված այս վանքից բացվում են Կազբեկ լեռան ապշեցուցիչ համայապատկերով անզուգական տեսարաններ:
🚗 Վերադարձ Թբիլիսի
🏨 Գիշերակաց Թբիլիսիում. (Ն/-/-)
Թբիլիսի – Մցխեթա – Բորժոմի պուրակ – Ռաբաթ բերդ – Ախալցխա
🏰 Ճանապարհորդություն պատմության միջով՝ միջնադարյան ճարտարապետության շունչն ու բուժիչ ջրերի չքնաղ բնաշխարհը
Նախաճաշից հետո ուղևորություն դեպի արևմտյան Վրաստան: Առաջին կանգառը Մցխեթան է՝ Վրաստանի հնագույն քաղաքներից մեկը, որը գտնվում է Թբիլիսիից ընդամենը 20 կմ հեռավորության վրա։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառնված բնակավայրը ժամանակին եղել է Հնագույն Իբերիայի մայրաքաղաքը (մ.թ.ա. 3-րդ դար — մ.թ. 5-րդ դար) և ներկայումս նույնպես երկրի հոգևոր կրոնական կարևոր կենտրոն է:
⛪ Այցելեք Վրաստանի նշանավոր հոգևոր հուշարձանները՝ Ջվարիի վանքը (6-րդ դար) և Սվետիցխովելի տաճարը (11-րդ դար):
Արագվի և Մտկվարի գետերի միախառնմանը նայող բլրի վրա թիկնած Ջվարիի վանքում է, որ Սուրբ Նինոն խաչ կանգնեցրեց ի նշանավորում Վրաստանի քրիստոնեության ընդունմանը: Սվետիցխովելի վանքը (11-րդ դար) հայտնի է որպես Վրաստանի գլխավոր պատրիարքական համալիր: Այն ճարտարապետական գլուխգործոց է, սրբավայր,ուր ըստ վրացական ավանդության ամփոփված է Քրիստոսի պատմուճանը: Մայր տաճարի գեղեցիկ որմնանկարները, զարդաքանդակներն հսկա քարակերտ հիմնապատերն դարձնում են վանքն նշանավոր կրոնական կենտրոններից մեկը:
🌿 Բորժոմի – Վրաստանի հայտնի առողջարանային քաղաքը
🚗 Ճանապարհորդելով դեպի արևմուտք՝ այցելում ենք Բորժոմի՝ գեղատեսիլ առողջարանային քաղաք, որը հայտնի է իր բնական հանքային ջրերի աղբյուրներով։ Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի տարածքում գտնվող քաղաքն իր անտառներով, մաքուր լեռնային օդով և բուժիչ ջրերով դարձել է զբոսաշրջային և առողջարարական տուրիզմի հայտնի վայր:
Ճեմեք Բորժոմիի կենտրոնական զբոսայգով՝ գեղեցիկ կանաչ արահետներով և ծառուղիներով լի տարածքով, որն հայտնի է պատմական բաղնիքներով, բացօթյա սրճարաններով և իհարկե մաքուր լեռնային օդով: Անշուշտ այստեղ անհրաժեշտ է համտեսել Բորժոմի հանքային ջուրն անմիջապես իր բնական աղբյուրից: Հանքանյութերով հարուստ ջուրը, հայտնի է իր բուժիչ հատկություններով ու յուրահատուկ համով և ավելի քան մեկ դար է, ինչ արտահանվում է աշխարհով մեկ։
Կարելի է հաճելի ժամանց անցկացնել անտառում թաքնված բնական լճակի մոտ՝ վայելելով բնությունը և հանգստանալով նրա գրկում:
🚗 Մեր ճանապարհորդությունը շարունակվում է դեպի Ախալցխա՝ պատմական քաղաք հարավ-արևմտյան Վրաստանի տարածքում, որը հայտնի է իր մշակույթային բազմազանությամբ և լավ պահպանված միջնադարյան ամրոցով:
🏰 Ռաբաթի ամրոցը տպավորիչ ամրոցային համալիր է, որն ի սկզբանե կառուցվել է 12-րդ դարում՝ և ներդաշնակորեն համակցում է վրացական, օսմանյան և հայկական պատմամշակութային ներկայությունն իր պատերի ներքո: Այս եզակի բերդամրոցում կարելի է այցելել ուղղափառ եկեղեցի, մզկիթ, կաթոլիկ և հայկական եկեղեցիներ, սինագոգ: Միջնաբերդը, հզոր աշտարակներն,վերականգնված պատմական անցուղիներն շատ տպավորիչ են: Քայլեք բերդի պարիսպների երկայնքով՝ բացահաըտելով Ախալցխայի և շրջակա լեռների հիասքանչ համայնապատկերը:
🏨 Գիշերակաց Ախալցխայում.
Ախլացիխե - Վարձիա - Բավրայի սահման - Գյումրի
📍 Վարձիա – քարանձավային քաղաք
Նախաճաշից հետո գեղատեսիլ լեռնային բնապատկերներով ուղին ձեզ կտանի դեպի Վարձիա՝ արտասովոր քարանձավային բնակավայր, փորված Էրուշեթի լեռան ժայռերում: Այն գտնվում է Կուր գետի արևելյան ափին, ծովի մակարդակից 1300 մետր բարձրության վրա և ձգվում է լեռնապարի երկայնքով մոտավորապես 500 մետր և ունի մինչև տասնինը մակարդակ: Քարանձավային քաղաքի կառուցումը սկսվել է 12-րդ դարում Գեորգի III թագավորի օրոք և ավարտվել նրա դստեր՝ Թամար թագուհու կողմից: Վարձիան նախագծվել է որպես վանք-ամրոց ևնախատեսված էր ծառայել իբրև ապաստան զավթիչներից: Այս միջնադարյան շինարարական գլուխգործոցն ունի ավելի քան 600 քարանձավային կացարաններ, գաղտնի սրահներ, որոնք կապված են թունելներով և աստիճաններով: Ժամանակին այստեղ պատսպարվել են անգամ թագավորական ընտանիքի անդամներն, բնակվում էին վանականներ, գիտնականներ ինչն ևս մեկ անգամ բացահայտում է վանք ամրոցի ռազմավարական և մշակույթային նշանակությունը:
Վարձիայի եկեղեցում կարելի է հիանալ Վրաց Թամար թագուհու կառավարման շրջանից՝ 12-րդ դարից պահպանված որմնանկարներով:
🚗 Սահմանային անցում Բավրայում և ժամանում Հայաստան
Բավրայում հատելով Հայաստանի սահմանը՝ շարունակեք ուղևորությունն դեպի Գյումրի՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք: Այն հայտնի է իր հմայիչ հին թաղամասերով, գեղարվեստական բարձր ճաշակով և հյուրընկալ մթնոլորտով։
🏙️ Գյումրին՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաք
Գյումրին Հայաստանի հնագույն երկրամասերից մեկի՝ Շիրակի կենտրոնն է, հարուստ պատմությամբ, գեղեցիկ ճարտարապետությամբ և ջերմ հյուրընկալությամբ։ Ժամանակին այն առևտրի և մշակութի կարևոր օջախ էր,ինչում կարելի է համոզվել զբոսնելով 19-րդ դարի շնչով պարուրված Կումայրի պատմական թաղամասով: Սև և կարմիր տուֆից կառուցված շենքերով, յուրահատուկ բակերով և աշխույժ հրապարակներով Կումայրին կտեղափոխի ձեզ միայն այս քաղաքին բնորոշ միջավայր:
🏨 Գիշերակաց Գյումրիում.
(Ն/-/-)
Գյումրի - Սև բերդ - Սուրբ Էջմիածին – Զվարթնոց տաճար - Մեկնում
Նախաճաշից հետո ուսումնասիրեք պատմական Սև ամրոցը՝ 19-րդ դարում ռուսական ռազմական կարևոր հենակետը, որը կառուցվել է հրաբխային սև տուֆից: Քաղաքին նայող բլրի վրա գտնվող ամրոցից բացվում է Գյումրիի և շրջակա բնակավայրերի հիասքանչ համայնապատկերը:
Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելեք Էջմիածնի Մայր Տաճար, որը ներառնված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Այն հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից և քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում ընդլայնվելով և վերակառուցվելով վանական համալիրն դարձավ հոգևոր մշակույթային խոշոր կենտրոն,ամենայն Հայոց կաթողիկոսների աթոռանիստ: ներկայումս այն ներառում է Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման իրերի շքեղ հավաքածուն, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված մասունքները, զարդերը,Սուրբ Մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և սուրբ Գեղարդը:
Ուղևորությունը կշարունակվի դեպի Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ 641-661թվականներին կառուցված Զվարթնոցի տաճար: ներկայումս պահպանված ավերակներն անգամ պատկերացում են տալիս վանքի հազվագյուտ գեղեցկության մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):
Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում.
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
| PAX | Mandarin hotel 3* or similar in Yerevan, Tufenkian Tsapatah hotel in Sevan, Gyumri hotel in Gyumri | Ani Central Inn 4* in Yerevan, Tufenkian Tsapatah hotel in Sevan, Gyumri hotel in Gyumri | Ani Grand 4+ hotel in Yerevan, Tufenkian Tsapatah hotel in Sevan, Viktoria Plaza hotel in Gyumri |
|---|---|---|---|
| 10 | 790 | 825 | 900 |
| 15 | 730 | 765 | 835 |
| 20 | 670 | 700 | 770 |
| 25 | 620 | 650 | 720 |
| 30 | 595 | 625 | 695 |
| SNGL SUP | 200 | 215 | 245 |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- կեցություն (4 գիշեր Երևանում, 3 գիշեր Թբիլիսիում, 1 գիշեր Գյումրիում)
- Նախաճաշ (BB) հյուրանոցներում
- Տրանսպորտային սպասարկում ըստ ծրագրի
- Մասնագիտական էքսկուրսավարի ծառայություններ ըստ ծրագրի
- Մուտքի տոմսեր: Մատենադարան, Գառնիի տաճար, Զվարթնոցի տաճար
- Պարանուղի դեպի Նարիկալա ամրոց (Narikala Fortress)
- Ավտոմեքենաներ 4x4 դեպի Գերգետի Սուրբ Երրորդության եկեղեցի (Gergeti Trinity Church)
- Մուտք Բորժոմիի ազգային պարկ (Borjomi Park)
- Մուտք Ռաբաթի ամրոց (Rabati Fortress)
- Մուտք Վարդզիա (Vardzia) քարանձավային քաղաք
- Գինու համտես Արենիում (Areni Winery)
- Լրացուցիչ հնարավորություն՝ այցելություն "Nairian" կենսաբանական կոսմետիկայի բուտիկ, բուսական թեյի ու չրերի հյուրասիրությամբ
- 1 անվճար տեղ խմբի ղեկավարի համար (FOC)
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Օդանավի տոմս
- Ապահովագրություն
- 1 ժամ տևողությամբ կոնյակի գործարանի այց համտեսով (15 USD/անձ)
- 4x4 մեքենաների վարձույթ Գառնիի կիրճ այցելելու համար (50 USD/մեքենա)
- Տնական ճաշ + ավանդական լավաշի թխման վարպետության դաս (20 USD/անձ)
- Հոգևոր երգերի համերգ Գեղարդի վանքում (Geghard Monastery) (200 USD/խումբ)
- Դուդուկի (Duduk) երաժշտական կատարում (20 րոպե) (170 USD/խումբ)
- Սևանա լճում (Lake Sevan) նավարկություն (1 ժամ) (200 USD/խումբ/նավ)
