Հայաստան՝ պատմական Մետաքսի ճանապարհի հինավուրց երկիր

Մշակութային տուրեր

7 օր / 6 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Հայաստանում  7-օրյա,  բացահայտումներով լի, ճամփորդության ընթացքում զգա քաղաքակրթությունների խաչուղիներում գտնվող երկրի հմայքը։։ Հիացի հնագույն տաճարներով, պատմական քարավանսարաներով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակույթային կոթողներով։ Վայելի Երևանի ժամանակակից շունչն ու տպավորվի հիանալի բնապատկերներով։

Ծանոթացի ազգային սովորույթներին,  մշակույթին, համտեսի տեղական գինու համը և հետազոտի պատմական Մետաքսի ճանապարհի այս հինավուրց երկրի բնական և ճարտարապետական գոհարներն։

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան – ամրագրում հյուրանոցում

օր 2

Երևան – Շրջագայություն քաղաքում

Նախաճաշ հյուրանոցում.

Բացահայտեք Հայաստանի մայրաքաղաքը ճանաչողական էքսկուրսիայով։ Զբոսնեք Երևանի  կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Խորհրդարանի շենքով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնի շենքով և Կարապի լճով։

Ձեր հարգանքի տուրքը մատուցեք անմեղ զոհերի հիշատակին՝այցելելով 1915 թվականի Մեծ Եղեռնի  հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:

Այցելեք Մատենադարան (Աշխարհի հիշողություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1997 թ.), որտեղ պահպանվում է 17000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի նմանատիպ ամենամեծ հավաքածուներից մեկը:

Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:

Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են  ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է  մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։

Կամընտրելի. Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստասրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև 2 տեսակի կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում գտնվող  խանութը հասանելի կլինի նրանց, որ կուզեն ձեռք բերել հայտնի հայկական կոնյակը անմիջապես գործարանից։

Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)

օր 3

Երևան – Գառնի տաճար - Գեղարդավանք - Երևան

Նախաճաշից հետո ուղեւորվեք Գառնի, այցելելու Հայաստանում եզակի պահպանված  հեթանոսական տաճար,  նվիրված  Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-թվականին Արշակունյաց Տրդատ Առաջին թագավորի կողմից։ Գառնիի  ամրոցի տարածքում պահպանվել են նաև թագավորական պալատի ավերակները, թագավորական բաղնիքը։

Գառնի Ճանապարհին  կանգառ Չարենցի կամարի մոտ, լուսանկարվելու և  Արարատ լեռան հիասքանչ տեսարանը վայելելու համար:

 

 

Կամընտրելի.  4×4 մեքենաներով  այցելելություն  Գառնիի տպավորիչ կիրճ՝ հիանալու  ժայռերի << անկման>> ցնցող պատկերով: Բարձրաբերձ ժայռակտորների բնական պարիսպն  ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։

2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գառնիի տարածքը արժանացրեց  Մելինա Մերկուրիի անվան մշակութային լանդշաֆտների պահպանման և կառավարման միջազգային մրցանակի:

 

Կամընտրելի. Հայկական ազգային  ​​գործիքի՝ «Դուդուկ»-ի  երաժշտական  կատարում: Այնուհետև տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնութագրությունն ու սիմվոլիկան, հնարավորություն տալով  ամբողջությամբ զգալ  հարուստ ու հուզիչ երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանց գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):

 

Կամընտրելի. վայելեք ավանդական  հացի՝ լավաշ թխելու ցուցադրությունն ու  ընտանեկան ճաշը: Լավաշի պատրաստումը,  նշանակությունն, որպես կենցաղային մշակույթի արտահայտություն, 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ»  անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական ​​գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:

 

Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող երաժշտությամբ: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր հնչյունները հիանալի կերպով ներդաշնակվում են հնագույն քարե պատերի խորհրդավոր ներկայությանը:

Վերադարձ դեպի Երևան։

Երևան վերադառնալիս այցելություն Վերնիսաժ՝ քաղաքի կենտրոնում գտնվող հայտնի ձեռարվեստի շուկա։ Այստեղ կարող եք գտնել ձեռագործ աշխատանքներ՝ գորգեր, ոսկերչական իրեր, կավե, փայտյա հուշանվերներ և շատ ավելին:

Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)

օր 4

Երևան – Զվարթնոց տաճար –Սբ Էջմիածին վանք – Խոր Վիրապ - Նորավանք – Արենի գինու գործարան – Սելիմի լեռնանցք և Քարավանատուն - Սևան

Նախաճաշից հետո այցելություն Հայաստանի ճարտարապետական ​​հրաշալիքներից՝ Զվարթնոցի տաճար: 641-661թվականներին կառուցված այս գլուխգործոցն  իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից և հայ ճարտարապետական մտքի թռիչքն է մարմնավորում: Պահպանված բեկորներն անգամ պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Զվարթնոցն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):

Այնուհետև ուղևորություն դեպի Էջմիածին ՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելեք Էջմիածնի տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է,  հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն  քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն ​​վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման  պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից  զարդեր, գավազաններ, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:

Շարունակեք ճանապարհորդությունը դեպի Արարատյան դաշտավայր։ Հիացե՛ք բիբլիական հիասքանչ Արարատով, որն ողջ ճանապարհին ուղեկցում է ձեզ  իր երկու  սպիտակ գագաթներով:

Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար- ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։  Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և ծնրադրելի քրիստոնեական  վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:

Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել  Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:

Խոր Վիրապից հետո այցելություն Արենի գինու գործարան՝ գինու համտեսի համար։ Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է: 21-րդ դարի սկզբում Արենի գյուղի շրջակայքում միջազգային և հայաստանյան մի քանի հնագիտական արշավախմբերը  հայտնաբերվեցին հնագույն գինեգործարանի,ծիսական թաղումների խոշոր պեղավայրեր:

Արենիից դուրս գալով, վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք՝  Հայաստանի XIII դարի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են  դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։  Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը, հմայքը և ներդաշնակ բնության ուժը։

Շարունակեք շրջագայությունն  Սելիմի լեռնանցքով՝ այցելելով Սելիմի պատմական քարավանատունը (XIV դ.): Այն ժամանակին որպես հանգստավայր է ծառայել Մետաքսի ուղու ճանապարհորդների համար: Քարավանատունը հիշեցնում է Հայաստանի խաղացած նշանակալի դերը  հին աշխարհի առևտրական և մշակույթային հարաբերություններում։

Ինչպես հին ճանապարհորդներն՝ հաջորդիվ շարունակեք ուղին դեպի Սևանա լիճ։ Սևանը Եվրասիայի մեծ բարձրադիր լճերից է և ցնցում է իր խաղաղ գեղեցկությամբ: Ճանապարհորդներին հատկապես կգերի վերելքն Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա,ասես պահպանելով այն:

Գիշերակաց Սևանում. (Ն/-/-)

օր 5

Սևանա լիճ – Դիլիջան – Հաղարծին վանական համալիր- Լոռի բերդ-Ստեփանավան- Դենդրոպարկ-Գյումրի

Կամընտրելի. Նախաճաշից հետո հարստացրեք ձեր զգացողություններն Սևանա լճում նավակային զբոսանքով: Բյուրեղյա ջրերում առավոտյան հանգստացնող զբոսանքը, շրջակա լեռների  բնապատկերների հիասքանչ համայնապատկերը, թարմացնող զեփյուռը,  հանգստություն և բերկրանք կպատճառեն ձեզ:

Նախաճաշից հետո ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան , որ երբեմն նաև անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝  իր թավ անտառներով ծածկված սարերի, ինչպես նաև ալպյան մարգագետինների, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհի համար: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:

Զբոսանք Դիլիջանի Արհեստագործական Թաղամասով

Հանգիստ քայլեք հին քաղաքով, որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։

Այցելություն Հաղարծինի վանական համալիր, որը գտնվում է մեկուսի և խորն անտառում: Հաղարծինը թվագրվում է XI-XIII դդ և միջնադարյան հայ վանական ճարտարապետության գլուխգործոցներից է: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև խիտ անտառներից՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն։

Վանական համալիրը ներառում է Սուրբ Ստեփանոս, Սուրբ Մարիամ և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, ինչպես նաև հայտնի սեղանատունը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:

Շարունակեք ձեր ճանապարհորդությունը՝ այցելելով 10-րդ դարով թվագրվող Լոռի Բերդ: Բլրի գագաթին տեղադրված այս միջնադարյան ամրոցից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի  կիրճը և թավ կանաչի մեջ թաղված հովիտը: Բերդի պահպանված հատվածն ու ավերակները խոսուն վկայությունն են   ռազմավարական կարևորություն ունեցող  հին բերդաքաղաքի  պատմության մասին։

Ուղևորվեք դեպի Ստեփանավան՝ Լոռու մարզի գեղատեսիլ լեռների ծոցում ծվարած  հմայիչ քաղաք: Այցելեք մոտակա Դենդրոպարկ՝ յուրահատուկ բուսաբանական այգի, որն իր մեջ ներառում է ծառատեսակների լայն տեսականի ամբողջ աշխարհից։ ստեղծելով բնության խաղաղ օազիս: Թափառեք բնության խաղաղ օազիսում՝  ոլորապտույտ արահետներով և դարավոր ծառերով լի այգում, վայելելով տարածքի բնական գեղեցկությունը:

Շարունակեք ձեր ճանապարհորդությունը դեպի Գյումրի՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ, յուրահատուկ ճարտարապետությամբ և մշակութային ավանդույթներով։ Բացահայտեք պատմական Կումայրի թաղամասը, որտեղ դուք կգտնեք 18-րդ և 19-րդ դարերի գեղեցիկ պահպանված շինություններ և այցելեք տեղական թանգարաններ՝ ծանոթանալու քաղաքի գեղարվեստական ​​և մշակութային ժառանգությանը: Գյումրու աշխույժ մթնոլորտը և հյուրընկալ տեղացիները այն դարձնում են հիշարժան հանգիստ ձեր շրջագայության ընթացքում:

Գիշերակաց Գյումրիում  (Ն/-/-)

օր 6

Գյումրի - Սև ամրոց - Ամբերդի ամրոց - Օշական - Այբուբենի այգի - Աշտարակ - Երևան

Նախաճաշից հետո ուսումնասիրեք պատմական Սև ամրոցը, որը 19-րդ դարի կարևոր ռազմական հենակետ  էր Ռուսական կայսրության համար: Քաղաքին նայող բլրի վրա հրաբխային սև տուֆից  կառուցված  բերդից սքանչելի համայնապատկեր է բացվում դեպի  Գյումրի և Շիրակի դաշտավայր։

Շարունակեք  ճանապարհորդությունն  այցելելով Ամբերդ ամրոց՝ XI-XIII դարերի տպավորիչ պաշտպանական բերդաքաղաք, որը խոյացել է Արագած լեռան լանջին, ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա:

Այս բերդը ժամանակին եղել է ազնվական Պահլավունիների տոհմի նստավայրը և ծառայել որպես ռազմական նշանակության  բնակավայր։ Շրջապատող լեռնային բնապատկերն, համայնապատկերային տեսարաններն աննկարագրելի տպավորություն են թողնում այցելուների վրա:

Այնուհետև  գեղատեսիլ Աշտարակ քաղաքով ուղևորվեք դեպի Օշական գյուղ, որն Հայաստանի հնագույն բնակավայրերից է և առանձնատուկ կարևորություն ունի հայ ժողովրդի համար: Այստեղ է հանգչում  հայոց գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցը:  Հարգանքի տուրք մատուցեք սրբադասված գիտնականին  իր անունով կառուցված եկեղեցում և ծանոթացեք հայ գրերի ստեղծման պատմությանը:  Հայոց այբուբենի գյուտը մ.թ. 405 թ. թույլ տվեց  հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդին գրել սեփական գրով՝ երաշխավորելով ազգի զարգացումն ու  հարուստ մշակույթային ժառանգության հարատևումն:

Հաջորդ այցն մոտակա Այբուբենի այգի է՝ դյութիչ բացօթյա թանգարան, որտեղ հպարտորեն ցուցադրված է հայկական 39 տառերով այբուբենը: Այգում, հրաբխային ժայռային ապարներից կազմված դաշտում, տեղադրված են  տուֆ քարից քանդակված մարդաչափ տառեր՝ ասես փաստելով մշակույթի  ուժն ու Հայ ժողովրդի լինելիության խորհուրդը:

Վերադարձ և գիշերակաց Երևանում։/  Ն/-/-/

օր 7

Տեղափոխում օդանավակայան: Մեկնում

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

Մասնակիցների թիվՄանդարին հյուրանոց 3* կամ նմանատիպ Երևանում, Թուֆենկյան Ծափաթաղ հյուրանոց Սևանում, Գյումրի հյուրանոց ԳյումրիումAni Central Inn 4* Երևանում, Թուֆենկյան Ծափաթաղ հյուրանոց Սևանում, Գյումրի հյուրանոց ԳյումրիումԱնի Գրանդ 4+ հյուրանոց Երևանում, Թուֆենկյան Ծափաթաղ հյուրանոց Սևանում, Վիկտորիա Պլազա հյուրանոց Գյումրիում
29409901074
4669719803
6600650734
8532582666
10491541625
15464485566
20428449530
25406427508
30401422503
35389410492
Միանվագ հավելավճար170190240

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Կացություն (4 գիշեր Երևանում, 1 գիշեր Սևանում, 1 գիշեր Գյումրիում)
  • BB (նախաճաշ հյուրանոցներում)
  • Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի
  • Պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայություն ըստ ծրագրի
  • Մուտքի տոմսեր ըստ ծրագրի՝ Մատենադարան, Գառնու տաճար, Զվարթնոցի տաճար, Լոռի Բերդ, Դենդրոպարկ, Ամբերդ ամրոց
  • Գինու համտես Արենիում
  • Ընտրովի այցելություն Nairian Bio-Cosmetic բուտիկ՝ իրենց գործունեության և արտադրանքի հետ ծանոթությամբ: Հյուրերին ջերմորեն կընդունեն առաջարկելով բուսական թեյերի և չոր մրգերի ընտրանի

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • Ավիատոմս
  • Ապահովագրություն
  • 1ժամյա էքսկուրսիա կոնյակի գործարան, ներառյալ մուտքի տոմսեր և համտես
  • Գառնու ձոր հասնելու համար 4x4 մեքենայի վարձույթ
  • Ընտանեկան ճաշ լավաշ թխելու ցուցադրությամբ
  • Գեղարդի վանական համալիրում հոգևոր երգերի խմբերգային կատարում
  • Հայկական ազգային նվագարանի՝ դուդուկի կատարում (20 րոպե)
  • Նավարկություն Սևանա լճով (1 ժամ)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը