Հայաստան-Գրավիչ ճանապարհորդություն դարերի միջով

Մշակութային տուրեր

8 օր / 7 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Բացահայտեք Հայաստանի հոգին 8 օրյա շրջագայությամբ։ Ճանապարհորդություն պատմության,մշակույթի և հիասքանչ բնության ներդաշնակ միասնության մեջ։

Զգացեք մշտենջենական Մետաքսի ճանապարհի շունչը, այցելեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկերում ընդգրկված Սբ Էջմիածնի Մայր տաճար և Սբ Գեղարդի վանական համալիր՝հաղորդակցվելու աշխարհում առաջին քրիստոնյա ազգի պատմությանը։

Վայելեք զբոսանքն դեպի Տաթևի չքնաղ վանք՝ Գիննեսի ռեկորդների գրքում ընդգրկված ,,Տաթևեր,, ճոպանուղով,  հիացեք կապուտաչյա Սևանի հանգստությամբ ու Աստվածաշնչյան Արարատ լեռան վեհությամբ։

Դարերի շնչով ներծծված Հայաստանով այս ճամփորդությունն՝միջնադարյան վանքերից մինչև գողտրիկ բնակավայրեր, կպարգևի ձեզ անմոռանալի տպավորություններ ու ներշնչանք։

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան – ամրագրում հյուրանոցում

օր 2

Երևան – Շրջագայություն քաղաքում

Նախաճաշ հյուրանոցում.

Բացահայտեք Հայաստանի մայրաքաղաքը ճանաչողական էքսկուրսիայով։

Զբոսնեք Երևանի  կենտրոնում՝ այցելելով Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, հիացեք Մայր Հայաստան հուշարձանով, Խորհրդարանի շենքով, Նախագահի պալատով, Օպերայի թատրոնի շենքով և Կարապի լճով։

Ձեր հարգանքի տուրքը մատուցեք անմեղ զոհերի հիշատակին՝այցելելով 1915 թվականի Մեծ Եղեռնի  հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։

Այցելեք Մատենադարան (Աշխարհի հիշողություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1997 թ.), որտեղ պահպանվում է 17000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի նմանատիպ ամենամեծ հավաքածուներից մեկը:

Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:

Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են  ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է  մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։

Կամընտրելի. Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստասրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև 2 տեսակի կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում գտնվող  խանութը հասանելի կլինի նրանց, որ կուզեն ձեռք բերել հայտնի հայկական կոնյակը անմիջապես գործարանից։

Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)

օր 3

Երևան – Գառնի տաճար - Գեղարդավանք - Երևան

Նախաճաշից հետո ուղեւորվեք Գառնի, այցելելու Հայաստանում եզակի պահպանված  հեթանոսական տաճար,  նվիրված  Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Այն կառուցվել է մ.թ. 77-թվականին Արշակունյաց Տրդատ Առաջին թագավորի կողմից։ Գառնիի  ամրոցի տարածքում պահպանվել են նաև թագավորական պալատի ավերակները, թագավորական բաղնիքը։

Գառնի Ճանապարհին  կանգառ Չարենցի կամարի մոտ, լուսանկարվելու և  Արարատ լեռան հիասքանչ տեսարանը վայելելու համար:

 

 

Կամընտրելի.  4×4 մեքենաներով  այցելելություն  Գառնիի տպավորիչ կիրճ՝ հիանալու  ժայռերի << անկման>> ցնցող պատկերով: Բարձրաբերձ ժայռակտորների բնական պարիսպն  ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։

2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գառնիի տարածքը արժանացրեց  Մելինա Մերկուրիի անվան մշակութային լանդշաֆտների պահպանման և կառավարման միջազգային մրցանակի:

 

Կամընտրելի. Հայկական ազգային  ​​գործիքի՝ «Դուդուկ»-ի  երաժշտական  կատարում: Այնուհետև տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնութագրությունն ու սիմվոլիկան, հնարավորություն տալով  ամբողջությամբ զգալ  հարուստ ու հուզիչ երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում են ֆիլմի հուզական խորությունն ու անժամանց գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):

 

Կամընտրելի. վայելեք ավանդական  հացի՝ լավաշ թխելու ցուցադրությունն ու  ընտանեկան ճաշը: Լավաշի պատրաստումը,  նշանակությունն, որպես կենցաղային մշակույթի արտահայտություն, 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Ուղևորություն դեպի արտակարգ գեղեցկության Գեղարդի վանք՝ 12-13-րդ դարերի հոգևոր կենտրոն, մասամբ փորված ժայռի մեջ: «Սուրբ Գեղարդ»  անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ: Այն դարերով պահպանվել է այստեղ և այժմ գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական ​​գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:

 

Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող երաժշտությամբ: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան, ուր բյուրեղյա մաքուր հնչյունները հիանալի կերպով ներդաշնակվում են հնագույն քարե պատերի խորհրդավոր ներկայությանը:

Վերադարձ դեպի Երևան։

Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)

օր 4

Երևան –Սբ Էջմիածին վանք – Խոր Վիրապ եկեղեցի- Նորավանք – Արենի գինու գործարան – Գորիս

Նախաճաշից հետո  ուղևորություն դեպի Էջմիածին ՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը: Այցելեք Էջմիածնի տաճար, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է,  հիմնադրվել է մ.թ. 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարն  քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկն է: Հետագայում այն ​​վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանում պահպանվում են Սուրբ Պատարագի սպասարկման  պարագաներ, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից  զարդեր, գավազաններ,Սուրբ  Մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսան և Սուրբ Գեղարդը:

Շարունակեք ճանապարհորդությունը դեպի Արարատյան դաշտավայր։ Հիացե՛ք բիբլիական հիասքանչ Արարատով, որն ողջ ճանապարհին ուղեկցում է ձեզ  իր երկու  սպիտակ գագաթներով:

Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար- ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին՝ բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։  Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և ծնրադրելի քրիստոնեական  վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:

Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել  Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։ Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:

Այցելություն Արենի գինու գործարան՝ գինու համտեսի համար։ Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է: 21-րդ դարի սկզբում Արենի գյուղի շրջակայքում միջազգային և հայաստանյան մի քանի հնագիտական արշավախմբերը  հայտնաբերվեցին հնագույն գինեգործարանի,ծիսական թաղումների խոշոր պեղավայրեր:

 

Արենիից հետո վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք՝  Հայաստանի XIII դարի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են  դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։  Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։

Շարունակեք ճանապարհը դեպի Գորիս։

Գիշերակաց Գորիսում. (Ն/-/-)

օր 5

Գորիս - Տաթևի վանական համալիր - Սելիմի լեռնանցք - Նորատուս - Սևան

Սկսեք ձեր օրը զբոսանքով «ՏաԹևեր» ճոպանուղով` աշխարհի ամենաերկար, առանց կանգառի, հետադարձելի ճոպանուղով, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Ձգվելով  5,7 կմ (3,5 մղոն)՝ անտառապատ ձորերի և կիրճերի վրայով, արտասովոր այս երթուղին ձեզ կտանի դեպի Տաթևի վանք՝ Հայաստանի  9-13-րդ դարերի  հոգևոր և գիտական նշանավոր կենտրոն։ Վանական համալիրն  իր գեղեցկությամբ, ճարտարապետական լուծումներով հայ շինարարական մտքի գլուխգործոցներից է համարվում:  Տաթևը ժամանակին եղել է Սյունյաց աշխարհի քաղաքական և հոգևոր սիրտը, հայ մշակույթի և կրթության կարևոր կենտրոն: Այստեղ  ապրել և ստեղծագործել են միջնադարյան Հայաստանի նշանավոր փիլիսոփաներ, երաժիշտներ, գրիչներ,  և վանականներ:

Շարունակեք շրջագայությունն  Սելիմի լեռնանցքով՝ այցելելով Սելիմի պատմական քարավանատունը (XIV դ.): Այն ժամանակին որպես հանգստավայր է ծառայել Մետաքսի ուղու ճանապարհորդների համար: Քարավանատունը հիշեցնում է Հայաստանի խաղացած նշանակալի դերը  հին աշխարհի առևտրական և մշակույթային հարաբերություններում։

Հաջորդ կանգառն Նորատուսում է՝ գեղատեսիլ գյուղ, որը գտնվում է Սևանա լճի ափին:  Նորատուսի միջնադարյան գերեզմանատունը  հանրահռչակ է իր  զարդաքանդակներով հարուստ խաչքարերի դաշտով։ Հարյուրավոր խաչքարերը հայ քարարվեստի անգերազանցելի մշակույթային ժառանգության վկայությունն են:

Սևանը Եվրասիայի մեծ բարձրադիր լճերից է և ցնցում է իր խաղաղ գեղեցկությամբ: Ճանապարհորդներին հատկապես կգերի վերելքն Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա,ասես պահպանելով այն:

Գիշերակաց Սևանում. (Ն/-/-)

օր 6

Սևանա լիճ – Դիլիջան – Հաղարծին վանական համալիր–Գոշավանք –Երևան

Կամընտրելի. Նախաճաշից հետո հարստացրեք ձեր զգացողություններն Սևանա լճում  նավակային զբոսանքով: Բյուրեղյա ջրերում առավոտյան հանգստացնող զբոսանքը, շրջակա լեռների  բնապատկերների հիասքանչ համայնապատկերը, թարմացնող զեփյուռը,  հանգստություն և բերկրանք կպատճառեն ձեզ:

Նախաճաշից հետո ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան , որ երբեմն նաև անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝  իր թավ անտառներով ծածկված սարերի, ինչպես նաև ալպյան մարգագետինների, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհի համար: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:

Զբոսանք Դիլիջանի Արհեստագործական Թաղամասով

Հանգիստ քայլեք հին քաղաքով, որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։

Այցելություն Հաղարծինի վանական համալիր, որը գտնվում է մեկուսի և խորն անտառում: Հաղարծինը թվագրվում է XI-XIII դդ և միջնադարյան հայ վանական ճարտարապետության գլուխգործոցներից է: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև խիտ անտառներից՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն։

Վանական համալիրը ներառում է Սուրբ Ստեփանոս, Սուրբ Մարիամ և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, ինչպես նաև հայտնի սեղանատունը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:

Շարունակեք ճանապարհն դեպի Գոշ գյուղ, որտեղ գտնվում է Գոշավանքը  (12-13-րդ դդ.): Միջնադարի անվանի գիտնական, աստվածաբան և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից հիմնադրված այս վանքը ժամանակին եղել է Հայաստանի կրթության և մշակույթի կարևոր կենտրոն։ Հիացեք վանքի խաչքարերով՝ Հայաստանի միջնադարյան արվեստի բացառիկ  նմուշներով:

Վերադարձ Երևան։ Գիշերակաց։ / Ն /-/-

օր 7

Երևան - Աշտարակ - Օշական - Ամբերդ ամրոց - Այբուբենի այգի - Երևան

Նախաճաշից հետո ուղևորվեք  գեղատեսիլ Աշտարակ քաղաքով դեպի Օշական:  Գարնանը  ճանապարհորդելիս զբոսաշրջիկներն հնարավորություն ունեն հիանալ ճանապարհասյուների վրա բնադրված  արագիլներով, որոնք տարածաշրջանի այցեքարտն են դարձել: Այս նրբագեղ թռչունների ներկայությունն հաճախ կապում են հաջողության և գարնան գալուստի հետ:

Օշականն Հայաստանի հնագույն բնակավայրերից է և առանձնատուկ կարևորություն ունի հայ ժողովրդի համար: Այստեղ է հանգչում  հայոց գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցը:  Հարգանքի տուրք մատուցեք սրբադասված գիտնականին  իր անունով կառուցված եկեղեցում և ծանոթացեք հայ գրերի ստեղծման պատմությանը:  Հայոց այբուբենի գյուտը մ.թ. 405 թ. թույլ տվեց  հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդին գրել սեփական գրով՝ երաշխավորելով ազգի զարգացումն ու  հարուստ մշակույթային ժառանգության հարատևումն:

Այնուհետև այցելություն մոտակա Այբուբենի այգի՝ դյութիչ բացօթյա թանգարան, որտեղ հպարտորեն ցուցադրված է հայկական 39 տառերով այբուբենը: Այգում, հրաբխային ժայռային ապարներից կազմված դաշտում, տեղադրված են  տուֆ քարից քանդակված մարդաչափ տառեր՝ ասես փաստելով մշակույթի  ուժն ու Հայ ժողովրդի լինելիության խորհուրդը:

Շարունակեք  ճանապարհորդությունն  այցելելով Ամբերդ ամրոց՝ XI-XIII դարերի տպավորիչ պաշտպանական բերդաքաղաք, որը խոյացել է Արագած լեռան լանջին, ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա: Այս բերդը ժամանակին եղել է ազնվական Պահլավունիների տոհմի նստավայրը և ծառայել որպես ռազմական նշանակության  բնակավայր։ Շրջապատող լեռնային բնապատկերն, համայնապատկերային տեսարաններն աննկարագրելի տպավորություն են թողնում այցելուների վրա:

Վերադարձ Երևան։

Գիշերակաց  Երևանում. (Ն/-/-)

օր 8

Տեղափոխում օդանավակայան: Մեկնում

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

Մասնակիցների թիվՄանդարին հյուրանոց 3* Երևանում, Գորիս հյուրանոց Գորիսում, Թուֆենկյան Ծափաթահ հյուրանոց Սևանում, Գյումրի հյուրանոց ԳյումրիումAni Central Inn 4* Երևանում, Գորիսի հյուրանոց Գորիսում, Թուֆենկյան Ծափաթահ հյուրանոց Սևանում, Գյումրի հյուրանոց ԳյումրիումԱնի Գրանդ 4+ հյուրանոց Երևանում, Գորիս հյուրանոց Գորիսում, Թուֆենկյան Ծափաթահ հյուրանոց Սևանում, Գյումրի հյուրանոց Գյումրիում
2110011351220
4780820900
6710745825
8630665745
10580615700
15+1530555635
20+1485510590
25+1460485565
30+1455480560
35+1440465545
Միանվագ հավելավճար185200260

Տուր փաթեթի գինը ներառում է:

  • Գիշերակաց Երևանում 5 գիշեր, Գորիսում 1 գիշեր, Սևանում կամ Դիլիջանում 1 գիշեր
  • Նախաճաշ հյուրանոցներում
  • էքսկուրսավարի ծառայություն ըստ ծրագրի
  • Տրանսպորտային սպասարկում օդորակիչով ավտոբուսով ըստ ծրագրի
  • Մուտքի տոմսեր ըստ ծրագրի՝ Մատենադարան, Գառնու տաճար, Ամբերդ
  • Տաթևի ճոպանուղու երկկողմանի տոմսեր
  • Գինու համտես Արենիում
  • այցելություն Nairian Bio-Cosmetic բուտիկ՝ իրենց գործունեության և արտադրանքի հետ ծանոթացմամբ

Տուր փաթեթի գինը չի ներառում:

  • Ավիատոմս
  • Ապահովագրություն
  • 1ժամյա էքսկուրսիա կոնյակի գործարան, ներառյալ մուտքի տոմսեր և համտես
  • Գառնու ձոր հասնելու համար 4x4 մեքենայի վարձույթ
  • Ընտանեկան ճաշ լավաշ թխելու ցուցադրությամբ
  • Գեղարդի վանական համալիրում հրավիրված երգչախմբի կատարմամբ հոգևոր երգերի համերգ։
  • Հայկական ավանդական ազգային երաժշտական գործիքի՝ դուդուկի 20 րոպեանոց հմայիչ կատարում
  • Նավարկություն Սևանա լճով (1 ժամ)
  • Այցելություն Արա գյուղի Nairian Bio Cosmetic Farm

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը