Հայաստանն լուսանկարչի աչքերով
Ֆոտոտուրեր
10 օր / 9 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան – տեղափոխում ընտրված հյուրանոց
Ֆոտրշրջագայություն Երևան քաղաքում
Նախաճաշ հյուրանոցում։
Քաղաքային շրջագայություն, որտեղ կարող եք լուսանկարել հին և միևնույն ժամանակ ժամանակակից Երևանի գեղեցկությունն ու ճարտարապետությունը։ Այցելություն Վերնիսաժ (Հայկական արհեստների շուկան բաց է միայն շաբաթ և կիրակի օրերին) և Երևանի կենտրոնական մրգերի և բանջարեղենի շուկա՝ լուսանկարահանման համար։ Զբոսանք քաղաքի կենտրոնում՝ հիացեք Հանրապետության հրապարակով, Պետական համալսարանի, քաղաքի համայնապատկեր, Մայր Հայաստան հուշարձան, խորհրդարանի, Նախագահի պալատի, օպերայի և Մարզահամերգային համալիրի շենքերով, վայելեք քաղաքի համայնապատկերն ու Մայր Հայաստան հուշարձանի գեղեցկությունը։
Այցելություն Մատենադարան (հին ձեռագրերի պահոց, որի հավաքածուն աշխարհի ամենամեծերից մեկն է, պահպանվում են շուրջ 17000 ձեռագրեր սկսյալ՝ 7-րդ դարից)։ Լուսանկարելու համար լրացուցիչ գումար է գանձվում։
Այցելություն Կասկադ համալիր, որը համարվում է Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը։ Այստեղ արվեստի գործերը ցուցադրված են զբոսայգու ողջ տարածքում՝ և վեր բարձրացող աստիճանավանդակներում։ Կասկադի բարձունքից բացվում է քաղաքի և Արարատ լեռան հիասքանչ տեսարանը։ Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը։ Այգին նաև հայտնի վայր է ամառային շրջանում կազմակերպվող բացօթյա համերգների համար։
Երեկոյան վայելեք Հանրապետության հրապարակում շատրվանների շոուն։
Գիշերակաց Երևանում։
Երևան – Արարատյան դաշտավայր – Խոր Վիրապ վանական համալիր – Նորավանք – Զորաց քարեր – Գորիս
Նախաճաշ հյուրանոցում։
Առավոտ կանուխ ուղևորություն Արարատյան դաշտավայրով՝ արևածագը Խոր Վիրապ վանական համալիրում վայելելու համար։ Այն քրիստոնեական աշխարհի կարևոր սրբավայրերից է և իհարկե իդեալական է երկու սպիտակ գագաթներով Աստվածաշնչյան լեռան՝ հիասքանչ Արարատի տպավորիչ տեսարանը վայելելու համար։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2016 թվականի հուլիսին Հայաստան կատարած «Այցելություն առաջին քրիստոնյա ազգին» ուխտագնացության ժամանակ հատուկ կանգառ կատարեց այստեղ՝ խաղաղությունն ու հանդուրժողականության խորհուրդն իմաստավորելու համար։
Այնուհետև ուղևորությունն անցնում է կարմիր ժայռերով շրջափակված հիասքանչ կիրճով դեպի Նորավանք (13-րդ դար)։ Ազատ ժամանակ լուսանկարվելու համար։
Ճանապարհորդության շարունակում դեպի Զորաց քարեր՝ «Հայկական Սթոունհենջ», որը համարվում է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը։
Ուղևորությունն ամփոփվում է Գորիս քաղաքում, որն գերում է բարձրաբերձ ժայռերին թիկնած յուրահատուկ քաղաքային ճարտարապետությամբ։
Գիշերակաց Գորիսում։
Գորիս – Տաթևի վանք – Շաքեի ջրվեժ – Սելիմի լեռնանցք – Սևան – Դիլիջան
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում Տաթևի վանք, որտեղ ճարտարապետական այս գլուխգործոցի հետ, կարելի է ընբոխշնել բնաշխարհի ցնցող տեսարանները, հիանալ Սատանի կամրջի խելահեղ գեղեցկությամբ։ Ճանապարհորդություն աշխարհի ամենաերկար ճոպանուղով (5,7 կմ), որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Ճանապարհին կանգառ Որոտանի կիրճում ՝ նկարահանումներ անելու համար։
Ուղևորություն Խնձորեսկ՝ հին քարանձավային քաղաք, որտեղ կարող եք նկարահանել քարանձավ-բնակարանները, ուր մարդիկ ապրում էին հարյուրավոր տարիներ։
Այցելություն Շաքեի ջրվեժ՝ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը։
Ուղևորության շարունակություն դեպի Սևանա լիճ՝ Եվրասիայի ամենամեծ բարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկը։ Վերելք թերակղզի, որտեղից բացվում է լճի հիասքանչ տեսարանը։ Այցելություն Սևանավանք՝ 9-րդ դարի վանական համալիր, որը դարեր շարունակ վեհորեն << հսկում է>> լիճը թերակղզու բարձունքից։
Նախաճաշից հետո ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան , որ երբեմն նաև անվանում են «Հայկական Շվեյցարիա»՝ իր թավ անտառներով ծածկված սարերի, ինչպես նաև ալպյան մարգագետինների, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհի համար: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:
Զբոսանք Դիլիջանի Արհեստագործական Թաղամասով
Հանգիստ քայլեք հին քաղաքով, որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։
Գիշերակաց Դիլիջանում։
Դիլիջան – Հաղպատավանք – Սանահինի վանք – Արդվի – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Այցելություն միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցներ՝ Սանահինի վանք (IX-XII դարեր) և Հաղպատավանք (XI-XIII դարեր), որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ.)։ Այս գեղեցիկ կոթողներն գտնվում են Հայաստանի հյուսիսային՝ Լոռու մարզում, Ալավերդի քաղաքի մոտ։
Եվ Սանահինի վանական համալիրն և Հաղպատն կարևոր կրոնական և կրթամշակույթային կենտրոններ էին, շուրջ 500 վանականներով , այստեղ գործում էին առաջավոր դպրոցներ և ձեռագրապահոցներ։ Հաղպատի վանքի զանգակատունը, որը կառուցվել է 1245 թվականին, առանձնանում է բոլոր հիմնական հուշարձաններից և ունի ճարտարապետական յուրահատուկ կառուցվածք։ Վանքերում դասավանդվում էին արվեստ և հումանիտար գիտություններ, աստվածաբանություն և նկարչություն։ Հաղպատի ամենահետաքրքիր առանձնահատկությունը սեղանատունն է (XIII դար)։
Այցելություն Օձունից ոչ հեռու գտնվող հին Արդվի գյուղ, որտեղ կարելի է լուսանկարել Սուրբ Հովհաննեսի հին վանքը, որը կառուցված է գեղեցիկ խաչքարերով պատված հարթության վրա։
Վերադարձ և գիշերակաց Երևանում։
Երևան – Գառնիի տաճար – Գեղարդավանք – Երևան - Գորգերի գործարան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Գառնիի եզակի հեթանոսական տաճար, նվիրված Արևի Աստված Միրհին։ Այն կառուցվել է մ.թ. 77 թվականին հայոց Տրդատ թագավորի (Արշակյանյաց արքայատոհմ) կողմից։ Ճանապարհին լուսանկարչական կանգառ Չարենցի կամարի մոտ։
Տաճարը հունա-հռոմեական ոճի է՝ բնորոշ սյուներով։ Այն հպարտորեն կանգնած է կիրճի ժայռոտ ելուստի վրա՝ բացվող գեղեցիկ տեսարանով։ Տաճարն ներառող բերդը Արշակյանյաց արքաների ամառային նստավայրն էր։ Այցելություն մոտակայքում գտնվող թագավորական պալատի և թագավորական բաղնիքի ավերակներ։
Այցելություն Գառնիի կիրճ՝ հիանալու << ընկնող>> ժայռերի հոյակերտ պատկերով։ Այն ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը իր ազդեցիկ ձևի պատճառով։ Գառնիի կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդկային երևակայությունը։
Ուղևորություն դեպի Գեղարդավանք՝ մասամբ ժայռափոր XII-XIII դարերի ապշեցուցիչ տաճար: «Սուրբ Գեղարդ» անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ և որը պահպանվել է այստեղ։ Այժմ Սբ Գեղարդն պահվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:
Ըստ ցանկության՝ վայելեք ավանդական հացի՝ լավաշի թխելու ցուցադրությունն և ճաշակեք ընտանեկան ճաշը: Ավանդական հացի պատրաստումը,նրա նշանակությունը Հայաստանում իսկապես մշակույթային արժեք է դիտվում։
Վերադարձ Երևան։ Այցելություն հայկական ձեռագործ գորգերի գործարան և գորգերի պատրաստման գործընթացի դիտում։
Գիշերակաց Երևանում։
Երևան – Էջմիածնի վանք – Սուրբ Հռիփսիմեի վանք – Սուրբ Գայանե եկեղեցի – Զվարթնոցի տաճար – Երևանի կենդանաբանական այգի
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն Էջմիածին՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոն։ Այցելություն Էջմիածնի Մայր տաճար (4-րդ դար), թանգարան, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (7-րդ դար), Զվարթնոցի տաճարի ավերակներ (7-րդ դար) (ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ 2000)։
Վերադարձ Երևան։
Այցելություն Երևանի տեսարժան վայրերից մեկը՝ Երևանի կենդանաբանական այգի, որտեղ ապրում են ավելի քան 2749 կենդանիներ, թռչուններ,սողուններ և այլն։ Այստեղ կարող եք լուսանկարել աշխարհի տարբեր ծայրերից բերված տարբեր տեսակների։ Կհանդիպենք հայկական գորշ արջերի, բեզոարյան այծերի, իժերի, հայկական մուֆլոնի և սև անգղերի։
Գիշերակաց Երևանում։
Երևան – Ամբերդ ամրոց – Սաղմոսավանք – Արագած/ Քարի լիճ/ – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն Աշտարակ հինավուրց քաղաքով դեպի Օշական գյուղ։ Այցելություն Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ ծնրադրում հայոց այբուբենի ստեղծողի գերեզմանին։
Այցելություն Հայոց Այբուբենի պուրակ, որտեղ հրաբխային քարերով պատված դաշտավայրում ցրված են մարդասակ տուֆ քարից պատրաստված հայոց այբուբենի տառերը։
Այցելություն Ամբերդ ամրոց (11-13-րդ դդ.)՝ Պահլավունի իշխանների նստավայր, որը կառուցվել է Արագած լեռան լանջին՝ ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։
Այնուհետև ճանապարհի շարունակություն դեպի Սաղմոսավանք։ Սաղմոսավանքի վանական համալիրը կառուցված է Քասախ գետի անդնդախոր կիրճի զառիթափ եզրին։ Վանական համալիրի տարածքում պահպանվել են բազմաթիվ հարուստ զարդանախշերով խաչքարեր։
Ուղևորություն դեպի Արագած լեռ, որտեղ կարելի է լուսանկարել Արագած լեռան խառնարաններից մեկում գտնվող հիասքանչ Քարի լիճը։
Վերադարձ դեպի Երևան։ Գիշերակաց Երևանում։
Լուսանկարչական զբոսանք Երևանում – Բուսաբանական այգի – Աբովյան փողոց – Արամի փողոց – Երևանի կենտրոնական կայարան
Նախաճաշ հյուրանոցում։ Զբոսանք քաղաքի ամենահին՝ Աբովյան և Արամի փողոցներով, որոնք շնչում են հինավուրց քաղաքի պատմությամբ։ Այցելություն Երևանի բուսաբանական այգի՝ լուսանկարահանումների համար։ Այցելությունից հետո էքսկուրսիայի շարունակություն դեպի Երևանի երկաթուղային կայարան՝ հիանալի ճարտարապետական լուծումներով կառույց և հրապարակ թեմատիկ լուսանկարներ՝ այդ թվում հին ոճի ռետրո լուսանկարչություն անելու համար։
Գիշերակաց Երևանում։
Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
