Մեկշաբաթյա տուր Հայաստանում՝մեկօրյա ջիփինգով

Ջիպ տուրեր

8 օր / 7 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Թբիլիսի – վրաց հայկական սահման - Ալավերդի

Ժամանում Թբիլիսի տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23:00-ին — տեղափոխում դեպի վրաց/հայկական սահման — Ալավերդի

Ժամանում Թբիլիսի — տեղափոխում դեպի վրաց-հայկական սահման, սահմանի հատում և ուղևորություն դեպի Ալավերդի քաղաք։ Տեղավորում հյուրանոցում։

Գիշերակաց Ալավերդիում։

օր 2

Հաղպատավանք - Սանահին վանական համալիր- Երևան

Նախաճաշ հյուրանոցում ։ Շրջագայություն հյուսիսային Հայաստանում՝ անտառապատ լեռների և խորը կիրճերի կախարդական բնաշխարհում։ Այցելություն հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներ՝ Սանահինի վանական համալիր (9-12-րդ դդ.) և Հաղպատավանք(11-13-րդ դդ.), որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ.)։

Մեկնում Երևան։ Գիշերակաց Երևանում։

օր 3

Քաղաքային շրջագայություն Երևանում - Վերնիսաժ

Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն գունագեղ և կյանքով լի արվեստի ու արհեստների տոնավաճառ՝ Վերնիսաժ։

Շրջագայություն  հին  և միևնույն ժամանակ ժամանակակից գեղեցիկ  երևանում։ Զբոսանք  քաղաքի կենտրոնում, որ ներառում է ծանոթացում  Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի,Աբովյան փողոցի,  օպերայի  շենքի, պետական համալսարանի, Մայր Հայաստան հուշարձանի հետ, կարճ զբոսանք Հաղթանակի զբոսայգում՝ հայ-հրեական բարեկամության ծառուղով ։

Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։: Կասկադի վերևից՝ Մոնումենտից, բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և   Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:

Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է  մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։

Այցելություն Հոլոքոստի հուշարձան և հրեական սինագոգ, զբոսանք Մարզահամերգային համալիրով, խոնարհում 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  հուշարձանի մոտ և այցելություն Ցեղասպանության թանգարան։

Ընթրիք ռեստորանում՝ ժողովրդական երաժշտության ներկայացմամբ։ Գիշերակաց Երևանում։

օր 4

Արարատյան դաշտավայր - Խոր Վիրապ վանք - Նորավանք - Արենի գինու գործարան - հրեական գերեզմանատուն

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն  Արարատյան դաշտավայրով։ Այցելություն Խոր Վիրապ վանական համալիր՝ որտեղ  հայոց թագավորի կողմից մեղադրվելով քրիստոնեություն քարոզելու մեջ՝ 13 տարի, խոր զնդանում, բանտարկված է եղել Սբ Գրիգոր Լուսավորիչը։  Այն քրիստոնեական աշխարհի սրբավայրերից մեկն է։ Այստեղից  բացվում է հիասքանչ  տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռ, որ փայլում է իր երկու ձյունափառ գագաթներով։ Խոր Վիրապի շրջակա բլուրներում է կառուցվել Արտաշեսյան Հայաստանի շքեղ մայրաքաղաքը՝Արտաշատը։ Այն  հին աշխարհի սակավաթիվ քաղաքներից  է, որը կառուցվել է հատուկ նախագծմամբ՝  Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալի հեղինակությամբ,որն Հռոմի դեմ պատերազմում պարտությունից հետո  ապաստան էր գտել Հայաստանում։

Շրջագայության շարունակում դեպի Արենի գյուղ, գինու համտես տեղական գործարանում։ Արենին հայտնի է իր գինեգործության պատմությամբ։  Վերջերս կատարված հնագիտական ​​պեղումների ժամանակ հայտնաբերվել է 6100 տարեկան գինեգործարան և 5 գինու մառան: Հնագետները հայտնաբերել են խաղող քամելու, գինի խմորելու և պահելու համար նախատեսված տարաներ, խմելու բաժակներ, խաղողի որթեր և սերմեր։ Այս գտածոները վկայում են հնագույն գինեգործության բարձր մակարդակի մասին Հայաստանի տարածքում:

Ճանապրհորդության հաջորդ նպատակակետը Նորավանք (13-14 դդ.) վանական համալիրն է։ Ուղևորությունն անցնում է  անհավանական գեղեցիկ կարմրագույն ժայռաբեկորներով ամփոփված լեռնային ճանապարհով և այնքան տպավորիչ է,որ  այցելուները չեն կարողանում դիմադրել մեքենայից դուրս գալու, լուսանկարվելու և  քայլքով դեպի վանք բարձրանալու գայթակղությանն։

Մեքենայով ուղևորություն դեպի Եղեգիս գյուղ՝ XIII-XIV դարերում Պարսկաստանից Հայաստան եկած հրեական համայնքի հին բնակավայր։ Այցելություն մոտակայքում գտնվող գերեզմանատուն։  Հրեերեն և արամեերեն լեզուներով 62 տապանաքարերն  թվագրվում են XIII դարի 50-ական թվականներից մինչև XIV դարի սկիզբը և պատմագիտական մեծ արժեք են ներկայացնում։

Գիշերակաց Երևանում:

օր 5

Երևան - Գառնիի տաճար – Գեղարդավանք – Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Այնուհետև ուղևորություն դեպի Գառնիի Հայաստանում եզակի հեթանոսական տաճար, նվիրված Արևի աստվածությանն՝ Միհրին։ Տաճարն կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ թագավորի (Արշակունյաց հարստություն) կողմից։ Ճանապարհին՝ լուսանկարվելու նպատակով, կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ և շրջակա բնություն։ Տաճարը հունա-հռոմեական ոճի է՝ բնորոշ սյունաշարով։ Այն հպարտորեն կանգնած է ժայռոտ ելուստի վրա՝ որտեղից բացվում է դեպի անդնդախոր կիրճ  գեղեցիկ տեսարան։  Ամրոցն Արշակունի արքայատոհմի ամառային նստավայրն էր։ Այցելություն մոտակա թագավորական պալատի և թագավորական բաղնիքի ավերակներ։

Այցելություն Սուրբ Գեղարդի հազվագյուտ ժայռափոր տաճար (12-13-րդ դարեր), որն անվանակոչվել է   այստեղ երկար ժամանակ պահված  Սուրբ Գեղարդի անունով, որով ընդհատեցին Քրիստոսի  տառապանքները (այժմ մասունքը  ​​գտնվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում): Տաճարը գտնվում է բարձր լեռներում՝ Ազատ գետի գեղատեսիլ կիրճում: Այն հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, երկու քարանձավային եկեղեցիներից և դամբարանից: Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000):

Ծրագիրը ներառում է ընտանեկան ճաշ գյուղական տանը և  թոնիրի մեջ ավանդական հայկական հացի՝լավաշի  պատրաստման գործընթացի դիտում։

Գիշերակաց Երևանում։

օր 6

Ջիփերով շրջագայություն դեպի Ամբերդ ամրոց (Արագած լեռ) - Այբուբենի այգի

Նախաճաշ հյուրանոցում: 4×4 ջիպերի վարձույթ և ուղևորություն դեպի Ամբերդ ամրոց (11-13-րդ դդ.)՝ Պահլավունի իշխանների նստավայր: Համալիրը կառուցվել է՝ 11-13-րդ դարերում Արագած լեռան լանջին՝ ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Այցելություն բերդամրոցի եկեղեցի: Այնուհետև շարունակեք ուղևորությունը դեպի Հայոց Այբուբենի այգի, որտեղ մարդահասակ տուֆից պատրաստված հայոց այբուբենի  տառերը ցրված են հրաբխային քարադաշտում: Կանգառ լուսանկարվելու համար:

Վերադարձ  Երևան, գիշերակաց Երևանում:

օր 7

Երևան - Սևանա լիճ – Դիլիջան

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Սևանա լիճ՝ Եվրասիայի ամենաբարձր քաղցրահամ լեռնային լճերից մեկը: Սևանում բարձրանալով  թերակղզի, հիացեք Սևանա լճի շունչ կտրող համայնապատկերով և Սևանավանքով: Կանգառ լուսանկարվելու համար: Նավով զբոսանք Սևանա լճով:

Այնուհետև  ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան կամ «Հայկական Շվեյցարիա»՝ խիտ անտառներով և գեղեցիկ լեռներով բնական հրաշալիք: Խորհրդային ժամանակաշրջանում ներկայիս Դիլիջանի տարածքը հանգստավայր էր արվեստագետների, երաժիշտների, գրողների և մտավորականների համար, ովքեր այստեղ էին գալիս ոգեշնչվելու չքնաղ բնապատկերներով: Քաղաքային զբոսանք արհեստավորների փողոցով:

Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց Դիլիջանում:

օր 8

Դիլիջան - հայ-վրացական սահման - Թբիլիսիի քաղաքային շրջագայություն - Տեղափոխում օդանավակայան

Նախաճաշ հյուրանոցում: Ճանապարհորդություն դեպի Սադախլո՝ հայ վրացական սահման։ Սահմանի հատում, դիմավորում  և ուղևորություն Թբիլիսի: Էքսկուրսիա Թբիլիսիի տեսարժան վայրերով,որ ներառում է Հին և Նոր քաղաքները: Հին Թբիլիսի այցելությունը սկսվում է Մետեխի եկեղեցուց, այնուհետև զբոսանք ծանոթացում գմբեթավոր ծծմբային աղբյուրների, Նարիկալա ամրոցի հետ։Վերջինս  քաղաքի ամենահին ամրաշինություններից մեկն է: Այնուհետև այցելություն սինագոգ, Սիոնի տաճար և Անչիսխատի եկեղեցի: Զբոսանք Ռուսթավելի պողոտայով՝ Թբիլիսիի գլխավոր փողոցով։

Մոտ 19:00-ին տեղափոխում օդանավակայան։ Մեկնում։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը