Հայաստանի Սուրբ Ժառանգությունը. Ուխտագնացություն
Կրոնական / Ուխտագնացություն
9 օր / 8 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Բացահայտեք Հայաստանը՝ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը, 9-օրյա գրավիչ ուխտագնացության միջոցով։ Ծանոթացեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության գանձերին՝ Էջմիածնի տաճար, Գեղարդի, Հաղպատի, Սանահինի վանական համալիրներ, Զվարթնոց տաճար և ակնածանք ներշնչող Տաթևի վանք: Զարմացեք Սևանա լճի անխռով գեղեցկությամբ, ընկղմվեք հնագույն ավանդույթների մեջ և վայելեք գեղեցիկ բնությունը: Այս ճանապարհորդությունն առաջարկում է պատմության և հոգևոր մշակութային հարստության հետ հաղորդակցում ՝քրիստոնեության բնօրրաններից մեկում:
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան – տեղափոխում ընտրված հյուրանոց:
Ժամանում Երևան։ Հանդիպում օդանավակայանում, տեղափոխում հյուրանոց։
Գիշերակաց Երևանում.
Երևան՝ Շրջագայություն մայրաքաղաքում
Նախաճաշ հյուրանոցում.
Հիացեք Երևանով, քաղաքային ճանաչողական զբոսանքով՝ այցելեք Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Մայր Հայաստան հուշարձան,ծանոթացեք Խորհրդարանի, Նախագահի պալատի, Օպերայի շենքերին,Կարապի լճին։ Հարգանքի տուրք մատուցեք 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին՝ Ցեղասպանության հուշահամալիրում, առնչվեք Ցեղասպանության թանգարանի եզակի ցուցանմուշներին:
Այցելեք Մատենադարան, որտեղ գտնվում է 17,000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկը: Այս հիանալի ձեռագրատունը ներառում է մագաղաթյա հազարամյա ձեռագրեր, որոնք լայնորեն գնահատվում են պատմության և արվեստի սիրահարների և մասնագետների կողմից:
Այցելություն Կասկադ համալիր, որը համարվում է Երևանի ժամանակակից արվեստի կենտրոն։ Արվեստի նմուշները ցուցադրված են այգու ողջ տարածքում։ Կասկադի վերևից բացվում է համայնապատկերային տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսջան ժամանակակից արվեստի թանգարանը: Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ լի է մարդկանցով՝ ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով, ովքեր վայելում են մայրաքաղաքի հմայքն ու ջերմությունը։ Դուք կարող եք ժամանակ անցկացնել գողտրիկ բացօթյա սրճարաններից մեկում, շրջապատված արվեստի գեղեցիկ գործերով և կախարդական գույներով վառ շողշողացող ծաղիկներով: Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով:
Այցելեք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար, որը ներկայումս Հայ Առաքելական Եկեղեցու ամենամեծ տաճարն է։
Կամընտրելի. Շատ հետաքրքիր մեկ ժամ շրջայց հայկական կոնյակի գործարանով։ Զբոսաշրջիկները կծանոթանան գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստների սրահներին: Այցելուները ճաշասրահում կունենան նաև 2 տեսակի կոնյակի համտեսում։ Գործարանի տարածքում գտնվող խանութում հնարավոր է ձեռք բերել հայկական կոնյակ անմիջապես գործարանից։
Գիշերակաց Երևանում.
Էջմիածին – Սուրբ Գայանե – Սուրբ Հռիփսիմե – Սբ. Շողակաթ եկեղեցիներ – Զվարթնոց տաճար
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք, որը նախկինում եղել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը և ներկայումս Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայր է։ Էջմիածնի տաճարը քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.)։ Այն Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն է և հիմնադրվել է 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Հետագայում սրբատեղին վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես վանական համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ Եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանն ունի եզակի ցուցանմուշներ՝ Սուրբ Պատարագի սպասարկման կրոնական իրերի հավաքածու, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված առարկաներ, զարդեր, Սուրբ Մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսա և Սուրբ Գեղարդը:
Հնարավորություն կա մասնակցելու կիրակնօրյա պատարագին։
Այցելություն Հայաստանում քրիստոնեության տարածման համար նահատակված Սուրբ Գայանեի եկեղեցի (VII դ.): Այն գտնվում է Մայր տաճարից հարավ և հիմնադրվել է 630 թվականին Եզր կաթողիկոսի կողմից։
Էջմիածին քաղաք մտնելիս այցելություն Սուրբ Հռիփսիմե հոյակերտ եկեղեցին։ Սուրբ Հռիփսիմեի մասին ավանդությունը սկիզբ է առնում քրիստոնեության վաղ շրջանից: Ըստ դրա Հռիփսիմեն փախել էր Հայաստան՝ փրկվելով հռոմեական կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից։ Գեղեցիկ, Քրիստոսին նվիրված հետևորդ Հռիփսիմեն Հայաստանում հրաժարվեց ամուսնանալ հայոց հեթանոս թագավոր Տրդատ III-ի հետ, և ընտրեց նահատակի մահը: Նրա թաղման վայրում հետագայում փոքրիկ մատուռ կանգնեցվեց, իսկ 7-րդ դարում Կոմիտաս կաթողիկոսի հրամանով այստեղ կառուցվեց հայկական ճարտարապետության գլուխգործոց՝ սքանչելի եկեղեցին։
Անկրկնելի տպավորություն կթողնի այցելությունը Սուրբ Շողակաթ եկեղեցի (XVII դար), որը նույնպես հանդիսանում է Էջմիածնի հոգևոր համալիրի մաս: Ըստ ավանդության՝ այս եկեղեցին կառուցվել է այնտեղ, որտեղ աստվածային ճառագայթը («Շողակաթ») ընկել է նահատակների վրա։
Ուղևորություն դեպի Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճար (641-661թթ.), որն իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից: Պահպանված ավերակները պատկերացում են տալիս այս տաճարի հազվագյուտ գեղեցկության և աներևակայելի ճարտարապետական լուծումների մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):
Գիշերակաց Երևանում։
Երևան – Արարատյան դաշտավայր – Խոր Վիրապ վանք– Արենի – Նորավանք –Քարահունջ – Գորիս
Նախաճաշ հյուրանոցում:
🍽 Նախաճաշ հյուրանոցում
Սկսեք ձեր օրը ճանապարհորդությամբ դեպի Արարատյան դաշտավայր, վայելեք Արարատի ակնածանք ներշնչող գեղեցկությունը՝ լեռ, որը փայլում է իր երկու ձյունածածկ գագաթներով։ Ըստ Աստվածաշնչի, Արարատն է համարվում Նոյան տապանի հանգրվանը: Լեռն այնքան մոտ է թվում, որ թվում է, կարող ես ձեռք մեկնել և դիպչել նրա առասպելական գագաթներին:
Շարունակեք դեպի Խոր Վիրապ վանք՝ Հայաստանի ամենասուրբ ուխտատեղիներից մեկը։ Այստեղ, խորը զնդանում է,որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել է հեթանոս Տրդատ III թագավորի կողմից: Նրա վերջնական ազատ արձակումը մ.թ. 301 թվականին շրջադարձային պահ եղավ պատմության մեջ՝ Հայաստանը դարձնելով առաջին երկիրն, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն:
Խոր Վիրապը շրջապատող բլուրներում ժամանակին գտնվում էր Արտաշատը՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը, որը կառուցվել էր մ.թ.ա. 180 ականներին Արտաշես Ա թագավորի՝ Արտաշեսյան դինաստիայի հիմնադիրի կողմից: Այն այդ ժամանակաշրջանի խոշոր քաղաքներից էր, նախագծված հատուկ ճարտարապետական հատակագծով ևհանդիսանում էր միջազգային առևտրի նշանավոր կենտրոն։ Որոշ պատմական աղբյուրների համաձայն՝ կարթագենցի հայտնի զորավար Հաննիբալը Հռոմից կրած պարտությունից հետո ապաստան էր գտել Հայաստանում և գործուն մասնակցություն ունեցել այս հնագույն քաղաքի նախագծմանը։
Հաջորդ կանգառը Արենին է՝ աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկը։ Այցելեք «Արենի» գինու գործարան՝ գինու համտեսի համար։ Դուք կարող եք փորձել տեղական գինիների տեսականին, որոնք արտադրվել են նույն տարածաշրջանում, որտեղ հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին ՝ 6100 տարի առաջ գործած գինեգործարաններից մեկը:
Դուք հնարավորություն կունենաք համտեսելու տեղական հայտնի Արենի գինին, որը պատրաստված է տեղական խաղողի յուրահատուկ տեսակից: Արենիի վերջին պեղումների ժամանակ (2007-2010 թթ.) հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, այդ թվում՝ 5500 տարվա հնության կաշվե կոշիկը, որն ավելի հին է քան հանրահայտ Օցի Սառցե մարդու կոշիկը,խաղողի հնձան, մամլիչներ, ֆերմենտացիայի պարագաներ,կարասներ,մառաններ:
Ձեր այցելությունը կներառի նաև փոքրիկ, հմայիչ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում գյուղի տարածքում և կառուցվել է Մոմիկ ճարտարապետի կողմից:
Շարունակեք ճանապարհորդությունը ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով, որը տանում է դեպի Նորավանք վանական համալիր (XIII դ.)։ Այն նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն էր, տեղակայված բարձր կարմիր ժայռերով շրջապատված ձորում: Շատ այցելուների երթուղին այնքան հետաքրքրաշարժ և տպավորիչ է թվում, որ նրանք ընտրում են ոտքով մինչև վանք հասնելու տարբերակը։ Ամբողջ վանքը կրում է միջնադարյան հայ նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի հանճարեղ դրոշմը։ Քանդակազարդ եկեղեցին , խաչքարերը հայ շինարարական մշակույթի գլուխգործոցներից են համարվում։ Նորավանքը սերտորեն կապված էր նաև Գլաձոր համալսարանի հետ, որը միջնադարյան Հայաստանի խոշոր կրթական կենտրոններից էր։ Այստեղ դասավանդվում էին աստվածաբանություն, փիլիսոփայություն, բնական գիտություններ։ Նորավանքում է գտնվում նաև ազնվական Օրբելյանների ընտանեկան դամբարանը։
Ուղևորություն դեպի Հայաստանի հարավ՝ Գորիս:
Ճանապարհին այցելություն Քարահունջ կամ Զորաց քարեր, ծանոթանալու 7500 տարվա հնագույն աստղադիտարաններից մեկին: Այն ներկայացնում է դաշտում ճշգրիտ դասավորված ժայռաքարերի սփռվածություն, որոնց վրա բացված անցքերն օգտագործվում էին աստղագիտական դիտարկումների համար: Քարահունջի մոտակայքում հայտնաբերված ժայռապատկերները վկայում են, որ Հայաստանի վաղ բնակիչները տիրապետում էին աստղագիտական լուրջ գիտելիքների։ Քարահունջը զբոսաշրջիկների կողմից անվանվել է «Հայկական Սթոունհենջ»:
Ժամանում Գորիս, տեղավորում հյուրանոցում:
Գիշերակաց Գորիսում։
Գորիս – Տաթևի վանք– Սելիմի լեռնանցք – Նորադուզ – Սևան
Նախաճաշ հյուրանոցում։
Սկսեք ձեր օրը գեղատեսիլ ճանապարհորդությամբ դեպի ապշեցուցիչ Տաթևի վանք (IX-XIII դդ.)՝ Հայաստանի կարևորագույն հոգևոր և մտավոր կենտրոններից մեկը, որը գտնվում է հիասքանչ բնապատկերներով շրջապատված բարձունքում:
Վայելեք զբոսանք Տաթևի թևեր՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղով։ 5,7 կիլոմետր երկարությամբ ճոպանուղին պաշտոնապես ճանաչվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների կողմից: “Ճախրե՛ք” գեղեցիկ և ցնցող բնական տեսարաններով լի ձորերի բրա դեպի միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Տաթևի վանական համալիր: Տաթևը ժամանակի կրոնական և գիտակրթական մեծ դպրոցներից էր, որը խոր հետք թողեց հայ ժողովրդի մշակույթային պատմության մեջ։
Գեղատեսիլ Սելիմի լեռնանցքով ուղևորություն դեպի Սևանա լիճ՝ Եվրասիայի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը: Ճանապարհին այցելեք Սելիմի լեռնանցքի պատմական քարավանատունը (14-րդ դար), որը նշանակալից հանգստավայր էր Մետաքսի ճանապարհով անցնող քարավանների համար։ Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ առևտրային և մշակութային փոխանակումների պատմությանը:
Շարունակեք շրջայցը դեպի Նորատուսի միջնադարյան գերեզմանատուն, որը գտնվում է Սևանա լճի մոտ։ Այս ուշագրավ վայրը հանրահռչակ է իր միջնադարյան զարդաքանդակներով հարուստ խաչքարերի դաշտով։ Հարյուրավոր խաչքարերը հայ քարարվեստի անգերազանցելի մշակույթային ժառանգության վկայությունն են:
Օրն ավարտեք Սևանի ձեր հյուրանոցում, որտեղ կարող եք հանգստանալ և վայելել լճի անխռով գեղեցկությունը:
Գիշերակաց Սևանում։
Սևան – Դիլիջան – Հաղարծին վանք – Գոշավանք – Դիլիջան
Նախաճաշ հյուրանոցում։
Վերելք Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա, նայելով դեպի լիճը:
Ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան կամ այսպես կոչված «Հայկական Շվեյցարիա», որը հայտնի է իր անտառներով, բազմերանգ բուսական և կենդանական աշխարհով: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:
🏡 Զբոսանք Դիլիջանի Արհեստագործական Թաղամասով
Հանգիստ քայլեք հին քաղաքով,այցելեք արհեստագործության փողոց, որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։
Հիացեք Հաղարծինի վանական համալիրով, որը գտնվում է մեկուսի և խորն անտառում: Հաղարծինը թվագրվում է XI-XIII դ և միջնադարյան հայ վանական ճարտարապետության գլուխգործոցներից է: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև խիտ անտառներից՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն։
Վանական համալիրը ներառում է Սուրբ Ստեփանոս, Սուրբ Մարիամ և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, ինչպես նաև հայտնի սեղանատունը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:
Շարունակեք ճանապարհն դեպի Գոշ գյուղ, որտեղ գտնվում է Գոշավանքը (12-13-րդ դդ.): Միջնադարի անվանի գիտնական, աստվածաբան և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից հիմնադրված այս վանքը ժամանակին եղել է Հայաստանի կրթության և մշակույթի կարևոր կենտրոն։ Հիացեք վանքի խաչքարերով՝ Հայաստանի միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներով:
Գիշերակաց Դիլիջանում։
Դիլիջան – Սանահին – Հաղպատ – Ախթալա վանական համալիրներ– Երևան
Նախաճաշ հյուրանոցում.
Ուղևորություն դեպի հյուսիսային Հայաստան՝ անտառապատ լեռների և խոր ձորերի կախարդական վայր։ Այցելեք միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցները՝ Սանահինի (IX — XII դդ.) և Հաղպատի (XI — XIII դդ.) վանական համալիրները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.): Կառուցված Հայաստանի հյուսիսային Լոռու մարզում՝ այս վանքերը կարևոր գիտակրթական, կրոնական կենտրոններ էին՝ դպրոցով, ձեռագրատներով և ավելի քան 500 վանականներով։
Սանահինը միջնադարյան Հայաստանի ամենահայտնի մշակույթային կենտրոններից էր։ Այն վանական համալիր է և ներառում է Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները, Սուրբ Գրիգոր մատուռը (X դար), դպրանոցը (XI դար), սեղանատունը (XI դ.) և զանգակատունը (XIII դ.): Այս բոլոր շինությունները գտնվում են Սուրբ Աստվածածին հին եկեղեցու շրջակայքում։ Դպրանոցը պատմականորեն հայտնի էր որպես Գրիգոր Պահլավունու դպրոց, և այստեղ մեծ ուշադրություն էր դարձվում արվեստին և գիտություններին: Սանահինում դասավանդել են հայ անվանի գիտնականներ։ Տասներկուերորդ դարում Սանահինն ուներ բժշկական ուսումնարան։ Դպրոցն ավարտած շատ նշանավոր մարդիկ կային. նրանցից մեկը ըստ աղբյուրների երգիչ և երաժիշտ Սայաթ-Նովան էր։
Այցելություն Հաղպատի վանք, որը գտնվում է Սանահինից արևելք։ Վանքի զանգակատունը, որը կառուցվել է 1245 թվականին, առանձնանում է հուշարձանախմբից իր յուրահատկությամբ և ճարտարապետական լուծումներով։ Համալիրում ժամանակին եղել են գրադարան, ձեռագրատուն, դպրոց և սեղանատուն: Այստեղ դասավանդվել են արվեստ, գիտություններ, աստվածաբանություն, նկարչություն։ Հաղպատի ամենահետաքրքիր կառույցներից է սեղանատունը (XIII դ.)։
Ուղևորություն դեպի Ախթալայի վանք, որը կառուցվել է 13-րդ դ. և հռչակավոր է ներքին պատերի վրա լավ պահպանված որմնանկարներով: Գյուղը, որտեղ գտնվում է վանքը, փռված է Դեբեդ գետի ձախ ափին։ Նրան հարող տարածքում բազմաթիվ հնագիտական հուշառձաններ կան։
Ճանապարհորդության շարունակություն դեպի Երևան։
Գիշերակաց Երևանում.
Երևան – Գառնի տաճար - Գեղարդավանք - Երևան
🍽 Նախաճաշ հյուրանոցում
Օրը սկսվում է Գառնիի հեթանոսական տաճար այցելությամբ՝ եզակի նախաքրիստոնեական տաճար Հայաստանում։ Հելլենական ոճի այս հոյակապ կառույցը, որը հիմնադրվել է 77 թվականին Տրդատ Ա Արշակունի թագավորի կողմից, նվիրված է եղել Միհրին՝ Արևի Աստծուն: Նրբագեղ սյունաշարը, չքնաղ բնությունը, խորը կիրճը այն դարձնում են Հայաստանի ամենահիասքանչ տեսարժան վայրերից մեկը: Մոտակայքում ուսումնասիրեք թագավորական պալատի ավերակները և հնագույն բաղնիքները՝ Արշակունի արքայատոհմի ամառային հանգստավայրի մնացորդները, որոնք արտացոլում են Հայաստանի վաղ մշակույթի վեհությունը։ Տաճարից ոչ հեռու, Գառնու ձորում, հիացեք հայտնի «Քարերի սիմֆոնիա»-ով՝ վեցանկյուն բազալտե սյուների եզակի բնական հրաշքով, որ արարվել է ժամանակի և բնության կողմից:
🎶 Կամընտրական ծրագիր օրը հարստացնելու համար․
🎵 Դուդուկի անհատական համերգ․
Գառնիի հնագույն տաճարում – Թող դուդուկի՝ հայկական ավանդական ծիրանի փայտից պատրաստված գործիքի գեղեցիկ ձայնը ձեզ տեղափոխի ժամանակի միջով: Դուդուկի խորը, հուզիչ մեղեդին, որը հաճախ կոչում են «ծիրանի շեփոր», հանընդհանուր հիացմունքի արժանացավ «Գլադիատոր» ֆիլմի սաունդթրեքով: Ելույթից հետո տեղի երաժիշտը կբացահայտի այս խորհրդանշական գործիքի հարուստ պատմությունն ու մշակութային նշանակությունը:
🍽 Ճաշ ընտանեկան միջավայրում․ Տեղացի ընտանիքի հյուրասիրությամբ դուք հնարավորություն կունենաք ականատես լինել լավաշի՝ հայկական հացի պատրաստմանը, որը թխվում է թոնրի մեջ:
⛪ Գեղարդի վանք – ժայռափոր գլուխգործոց (ՅՈՒՆԵՍԿՕ)
Կեսօրին զգացեք Գեղարդի վանքի հավերժական գեղեցկությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է 2000թ.-ից: 12-13-րդ դարերում, մասամբ ժայռերի մեջ կառուցված այս վանական համալիրը ճարտարապետական հրաշք է: Նրա անունը՝ «Գեղարդ», որը նշանակում է «Սուրբ նիզակ», վերաբերում է մասունքին, որ խաչելության ժամանակ խոցել է Քրիստոսի կողը։ Այն Էջմիածնի Մայր տաճարի թանգարան տեղափոխվելուց առաջ դարեր շարունակ պահվել է այստեղ։
Լեռներում, Ազատ գետի փորած հոյակապ կիրճի սրտում, Գեղարդը հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարն է: Այս վանական համալիրը տպավորում է ժայռի մեջ իր ներդաշնակ ներառմամբ և կազմված է մի քանի կառույցներից.
- Գլխավոր եկեղեցին՝ զարդարված նուրբ խաչքարերով և քարե բարդ քանդակներով։
- Երկու քարանձավային եկեղեցիներ՝ վարպետորեն փորված ժայռի մեջ, որտեղ բնական լույսի թափանցումը առանձնահատուկ հմայնք է տալիս խորհրդավոր միջավայրին:
- Դամբարան։
- Սրբազան աղբյուր, որը դարեր շարունակ հորդում է ժայռի խորքերից, և համարվում է բուժիչ ու երիտասարդացնող: Գեղարդի խորհրդավոր մթնոլորտը, ճարտարապետությունը և շրջակա բնությունը այն դարձնում է Հայաստանի ամենահիասքանչ վայրերից մեկը:
Կամընտրելի․
🎵 Հոգևոր երաժշտություն կատարում Գեղարդի վանքի քարանձավային մատուռում։ Վայելեք անկրկնելի զգացումներ ունկնդրելով բնական ակուստիկայով հարստացած հայկական հոգևոր երաժշտությունը:
🚗 Վերադարձ Երևան։
Գիշերակաց Երևանում.
Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
| Մասնակիցների թիվ | «Մանդարին» 3* հյուրանոց կամ նմանատիպ հյուրանոց Երևանում, «Գյումրի» հյուրանոց կամ նմանատիպ հյուրանոց Շիրակում, «Հովեր» հյուրանոց Դիլիջանում | Ani Central Inn կամ նմանատիպ Երևանում, Գյումրու հյուրանոց կամ նմանատիպ Գյումրիում, Հովեր հյուրանոց Դիլիջանում | Ֆելինգեր հյուրանոց կամ նմանատիպ հյուրանոց Երևանում, Շիրակի հյուրանոց կամ նմանատիպ հյուրանոց Շիրակում, Հովեր հյուրանոց Դիլիջանում |
|---|---|---|---|
| 10+1 | 865 | 895 | 925 |
| 15+1 | 755 | 785 | 815 |
| 20+1 | 725 | 755 | 785 |
| 25+1 | 690 | 715 | 745 |
| 30+1 | 675 | 705 | 735 |
| Միանվագ հավելավճար | 225 | 235 | 250 |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Բնակեցում ըստ ծրագրի՝ 5 գիշեր Երևանում, 1 գիշեր Գորիսում, 1 գիշեր Սևանում, 1 գիշեր Դիլիջանում
- HB - Նախաճաշեր հյուրանոցներում, 7 ճաշ
- Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի
- Ուղեկցորդի ծառայություն
- Մուտքի տոմսեր ըստ ծրագրի՝ Զվարթնոցի տաճար, Էջմիածնի թանգարան, Մատենադարան ուղեկցորդի հետ, Գառնիի տաճար
- Տաթևի ճոպանուղու տոմսեր՝ 2 ուղղությամբ
- Գինու համտես Արենի գինեգործարանում
- 1 շիշ ջուր օրական մեկ անձի համար
- 1 ՖՕԿ
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ավիատոմս
- Ապահովագրություն
- Եկեղեցական երգերի համերգ Գեղարդի վանքում
- Գալա ընթրիք՝ ժողովրդական ոճի շոուով
- Այցելություն կոնյակի գործարան՝ 2 տեսակի կոնյակի համտեսով
- Ջիպեր Գառնիի կիրճում
- Դուդուկի անհատական կատարում
