Թռչնադիտարկման տուր

Թռչնադիտարկում

8 օր / 7 գիշեր

հասանելիություն

Ողջ տարի

Հայաստանում հանդիպում է թռչունների շուրջ 360 տեսակ, որոնցից մի քանիսը հազվագյուտ վտանգված և վերացող են։ Հաստատված է, որ 245 տեսակ այստեղ բազմանում են, իսկ մոտ 170-ը՝ ձմեռում։ Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչուղիներում գտնվող Հայաստանն իր յուրահատուկ ֆաունայով և աշխարհագրական դիրքով հիանալի ապաստան է  թռչունների բնական միգրացիոն ուղիների համար։ ավելի քան 180 տեսակ միգրացվում է Հայաստանով՝ Մերձավոր Արևելք և Աֆրիկա իրենց ձմեռելու վայրեր չվի և վերադառձի ճանապարհին՝ ավելի քան 180 տեսակ միգրացվում է Հայաստանով ։

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Երևան – տեղափոխում Դիլիջան

Դիմավորում օդանավակայանում և  մեկնում Դիլիջան,ուր նախատեսված է անցկացնել օրվա մնացյալ հատվածն։ Հյուրանոցում երկու գիշերակացի համար գրանցվելուց հետո, ուշ կեսօրյա թռչնադիտարկում քաղաքի շրջակա անտառներում։ Այստեղ կարող ենք տեսնել միջին կովկասյան փայտփոր, կարմրակուրծք և խայտաբղետ քարակեռնեխներ, կանաչ շիկահավ, ծովաբադ  և հարավային սոխակ։

օր 2

Դիլիջան - Ծաղկունյաց լեռներ - Դիլիջան

Ծաղկունյաց լեռների լանջերն իդեալական են թռչուններին դիտարկելու համար։ Այստեղ կարելի է հանդիպել կովկասյան սև կորեկնուկ։ Այլ հնարավոր տեսակներից են՝ գառնանգղ, լեռնային վշասարեկ, ալպյան և խայտաբղետ նրբագեղիկներ, սիբիրյան սևագլուխ քրքջան [armenica race], ծովածիծառ [magna race], ջրարծիվ, լոր և լեռնային ծովաբադ։

օր 3

Դիլիջան - Սևան - Սելիմի լեռնանցք - Վարդենիսի լեռներ - Եղեգնաձոր

Ճանապարհորդություն Սևանա լճի արևմտյան ափով՝  հիանալով հայկական ճայերի բնադրող մեծագույն գաղութով , ինչպես նաև սևավիզ սուզակներով և կարմիր բադերով։ Այնուհետև ուղևորություն Վարդենիսի լեռներով, 2410 մ բարձրությամբ Սելիմի լեռնանցքով դեպի Եղեգնաձոր՝ տեղում երկօրյա գիշերակացի  համար: Ճանապարհին կարող եք հանդիպել գառնանգղին, սևագլուխ խաղտտնիկին, կապտագլուխ և խայտաբղետ քառակեռնեխներին, սևագլուխ եղեգնուտի դրախտապանին  և ճուռականման շահրիկին։

օր 4

Եղեգնաձոր - Գնդասար լեռ - Եղեգնաձոր

Վաղ առավոտյան վերելք դեպի  Գնդասար: Մեր թիրախին ՝ ալպյան մարգագետիններին հասնելու համար հաղթահարում ենք զառիթափ, բարձր ժայռերի լանջերն ու հասնում անհրաժեշտ բարձրության։ Այստեղ է   կասպիական վայրի հնդկահավի՝ Ուլարի  բնադրավայրը: Օրվա մեծ մասն նվիրված է լինելու այս տպավորիչ թռչնի, ինչպես նաև լեռնային այլ տեսակների՝ կարմրաճակատ սերինոսի, կարմրաթև Մագլցողի, սպիտակաթև ձյան ճնճղուկի և կարմրաթև ոսպնուկի փնտրտուքին։

օր 5

Եղեգնաձոր - Արմաշ - Երևան

Երևան տանող ճանապարհին այցելելություն Արմաշի հիասքանչ ձկնաբուծարաններ: Արմաշի թռչնային ֆաունան   ճահճուտային բնություն դեպ իրեն է գրավում թռչնային ֆաունայի հատուկ տեսակների՝ինչպիսիք են փոքրիկ ձկնկուլը, փոքր ջրցուլը, մանուշակագույն և դեղին տառեղները, ինչպես նաև սև թագավորական գիշերային թռչունը։ Եղեգնուտներն արձագանքում են  կասպիական և կեռնեխանման եղեգնաթռչնակների ձայներին, հնդկական եղեգնաթռչնակի կանչերին։Ավելի բաց ջրերում կարելի է տեսնել  մարմարե և սպիտակագլուխ բադեր, ինչպես նաև սպիտակաաչք և կարմրակտուց սուզաբադերի։Սպիտակաայտ,, սպիտակաթև, սև և փոքրիկ ջրածիծառները ճախրում են  ջրերի վրայով միջատներ փնտրելով, իսկ ծանծաղուտներում և տղմոտ հատվածում  բնադրվում են Քաջահավն ու սպիտակապոչ եղտյուրիկը: Լճակները նաև պարբերաբար դեպ իրենց են ձգում  չվող թերեքյան և կարմրախածի ավազակտցարներին և կլորաքիթ լողակտցարին: Արմաշը շրջակայքն կիսաանապատային է՝  լի թամարիկով, ուղտափշով և եղեսպակի թփերով ինչն դեպ իրեն է գրավում  դալուկ մորեհավին, սպիտակաբեղ շահրիկին,անապատային մորեհավին ու ներկարարին, ինչպես նաև եվրոպական և կանաչ մեղվակերներին։

օր 6

Երևան - Ուրցալեռ - Վեդի - Երևան

Այցելելություն Ուրցաձորի  լեռնավայր և Վեդի քաղաքի  շրջակայքում գտնվող ձորակներ։ Անհրաժեշտ կլինի ճանապարհորդել 4/4  ամենագնացներով։ Ուղևորության որոշ դժվարություններն լիովին կփոխհատուցվեն թռչունների հիանալի տեսակների բազմազանությամբ։ Դրանց թվում են՝ քարակաքավը, շիկապոչ և սպիտակափող սոխակները, պարող ու սևավիզ քարաթռչնակները, [արևելյան] շիկափող,երգող և անապատային շահրիկները, ժայռային մեծ սիտեղը, ժայռային ճնճղուկը, ժայռային դրախտապանը, անապատային մորեհավը։ Փնտրեք և կհանդիպեք մոնղոլական և անապատային խածկտիկներին, ինչպես նաև երկբծավոր և փոքրիկ արտույտներին։

օր 7

Երևան - Արագած լեռ - Երևան

Ողջ  վերջին օրը  հրաշալի ուղևորություն Արագած լեռ, որի լանջերին կարող եք դիտարկել  Հայաստանում՝  շրջագայության սկզբից արդեն ծանոթ, թռչունների բազմաթիվ տեսակներ։ Կեսօրին վերադարձ Երևան՝ քաղաքային այգիներից մեկում թռչնադիտարկման համար: Քաղաքային կյանքի եռուզեռի մեջ կարելի է հանդիպել  ևս երկու հետարքրքիր տեսակների՝ եվրոպական ճնճռաճուռակի և սիրիական փայտփորի:

օր 8

Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը