Նոյի երկրի մշակույթն ու բնաշխարհն
Մշակութային տուրեր
8 օր / 7 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Զգացեք Հայաստանի հոգին այս գրավիչ շրջագայությամբ, ուր համատեղվում են հնագույն պատմությունը, մշակութային հազարամյա ժառանգությունը և չքնաղ բնապատկերները: Երևանի կյանքով լի փողոցներից մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ճանաչված Էջմիածնի տաճար և Սբ Գեղարդի վանք, Սևանա լիճ ու Արարատի վեհաշունչ համայնապատկեր, ձեր ուղևորությունն հնարավորություն կտա խորամուխ լինել Հայաստանի բնության և հայ ժողովրդի հոգևոր ուժի մեջ: Ծանոթացեք հայկական ավանդույթներին՝ գինու համտեսով, լավաշ թխելով և հանրահռչակ դուդուկի հնչյունները վայելելով: Դուք վստահաբար կստանաք անմոռանալի տպավորություններ և ջերմ հիշողություններ Նոյի երկրից։
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան Տեղափոխում հյուրանոց Տեղավորում
Երևան Շրջագայություն քաղաքում
Նախաճաշ հյուրանոցում.
Ճանաչողական էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով՝ հնագույն և միևնույն ժամանակ արդիական կենսունակ քաղաք՝ բիբլիական Արարատ լեռան, շողշողացող ձյունածածկ գագաթների համայնապատկերի ներքո : Շրջագայության ընթացքում դուք կծանոթանաք քաղաքի կենտրոնական հատվածին և նրա գլխավոր տեսարժան վայրերին՝ Հանրապետության հրապարակին Հյուսիսային պողոտային Մայր Հայաստան հուշարձանին, խորհրդարանին նախագահական նստավայրին օպերայի ենքին և Կարապի, լճին։Կայցելեք թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և 1915 Ցեղասպանության թանգարան։
Այցելություն Մատենադարան՝ եզակի թանգարան ուր պահպանվում է հնագույն, ձեռագրերի աշխարհի ամենամեծ շտեմարաններից մեկը (17000):
Զբոսանք Երևանի Կասկադ համալիրով՝ժամանակակից արվեստի գործերով և քանդակագործական կոմպոզիցիաներով զարդարված գեղեցիկ հանգստավայր։ Կասկադի գագաթից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի քաղաք և Արարատ լեռ Այստեղ է գործում հայտնի Գաֆեսճյան ժամանակակից արվեստի : թանգարանը։ Հարմարավետ բացօթյա սրճարանները արվեստի մշակույթի, շունչը սիրելի են դարձրել այս վայրը տեղացիների և մայրաքաղաքի այցելուների շրջանում։Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով որը, ստեղծում է յուրահատուկ տոնական միջավայր հանգստացողների համար։
Կամընտրելի Մեկժամյա էքսկուրսիա հայկական Արարատ կոնյակի. գործարանում ։ Ծրագիրն ներառում է ծանոթացում արտադրության պատմությանը թորման գործընթացին և երկու տեսակի կոնյակի համտեսում: Գործարանի տարածքում գործող խանութից կարելի է կոնյակ գնել անմիջապես արտադրողից։
Գիշերակաց Երևանում . (Ն/-/-)
Երևան - Էջմիածինի Մայր տաճար - Սուրբ Հռիփսիմե եկեղեցի - Սուրբ Գայանե եկեղեցի - Զվարթնոց տաճար - Վերնիսաժ, Երևան
Նախաճաշ հյուրանոցում. այցելություն Էջմիածին` Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկն ու Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն:
Էջմիածին քաղաք մտնելիս հառնում է Սուրբ Հռիփսիմե (VII դար) վեհաշուք եկեղեցին (ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում)։ Սուրբ Հռիփսիմեյի գերեզմանը գտնվում է խորանի տակ գտնվող դամբարանում։ Ըստ ավանդության՝ նա խոշտանգվել և մարտիրոսվել է Հայաստանում հանուն քրիստոնեության՝ հրաժարվելով ամուսնանալ հեթանոս Տրդատ Երրորդ արքայի հետ։ 7-րդ դարում նրա մահվան վայրում Կոմիտաս կաթողիկոսը կանգնեցնում է ներկա հոյակերտ վանքը։ Այդ մասին է վկայում տաճարի արևմտյան պատի արձանագրությունը։
Շրջայց 301 թվականին հիմնադրված և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Էջմիածնի մայր տաճարում: Տաճարի թանգարանում ցուցադրվում են եզակի կրոնական սրբություններ՝ այդ թվում՝ Սուրբ Գեղարդը, որով վերջ դրվեց մեր Տեր Քրիստոսի տառապանքներին:
Այցելություն Սուրբ Գայանե (VII դ.) եկեղեցի (ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում)։ Սբ Գայանեն նահատակվել է է Հայաստանում քրիստոնեության տարածման համար։ Եկեղեցին գտնվում է Մայր տաճարից հարավ և հիմնադրվել է 630 թվականին Եզրաս կաթողիկոսի կողմից։ Ավելի ուշ եկեղեցու արևմտյան ճակատին հարող տարածքում ձևավորվել է դամբարան ուր թաղված են հայ եկեղեցու սպասավորներն ու նշանավոր մարդիկ։ Սուրբ Գայանեի մասունքները հանգչում են եկեղեցու հարավային հատվածում։
Այցելություն Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոց տաճար (մ.թ. 641-661թթ.)։ Այս նախկինում եռաստիճան կառույցը, հենված էր արծիվների պատկերներով հսկա սյուների վրա, զարդարված խաղողի փորագրված վազերով և նռան ճյուղերով։ Պահպանված ավերակները պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Զվարթնոց տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Երևան վերադառնալիս այցելություն Վերնիսաժ՝ քաղաքի կենտրոնում գտնվող հայտնի ձեռարվեստի շուկա։ Այստեղ կարող եք գտնել ձեռագործ աշխատանքներ՝ գորգեր, ոսկերչական իրեր, կավե, փայտյա հուշանվերներ և շատ ավելին:
Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)
վազերով և նռան ճյուղերով։ Պահպանված ավերակները պատկերացում են տալիս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Զվարթնոց տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Երևան վերադառնալիս այցելություն Վերնիսաժ՝ քաղաքի կենտրոնում գտնվող հայտնի ձեռարվեստի շուկա։ Այստեղ կարող եք գտնել ձեռագործ աշխատանքներ՝
գորգեր ոսկերչական իրեր կավե փայտյա հուշանվերներ և շատ ավելին:
Գիշերակաց Երևանում . (Ն/-/-)
Երևան – Սաղմոսավանք – Օշական – Այբուբենի պուրակ – Ամբերդ – Երևան Նախաճաշ հյուրանոցում.
Նախաճաշ հյուրանոցում
Ուղևորություն դեպի Սաղմոսավանք, որը գտնվում է Քասախ գետի գեղատեսիլ կիրճի ժայռոտ եզրին։ Սաղմոսավանքի պատմությունը սկսվում է 1215 թվականից, երբ իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով այստեղ կառուցվեց Սուրբ Սիոն տաճարը։
Այցելություն Օշականի եկեղեցի, ուր հանգչում է հինգերորդ դարի նշանավոր գիտնական, հայոց գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցը։
Գարնանը ճանապարհորդելիս կարելի է տեսնել, թե ինչպես են արագիլները ճանապարհի երկայնքրվ իրենց բները հյուսում լոսասյուների վրա։ Այս գեղեցիկ թռչուններն տարածաշրջանի հմայիչ խորհրդանիշն են։
Հաջորդիվ ուղևորություն դեպի Հայոց Այբուբենի հուշարձան՝ զբոսայգի, որը խորհրդանշական հարգանքի տուրք է հայոց լեզվին և նրա գրին: Այստեղ ներկայացված են հայկական այբուբենի յուրաքանչյուր տառին համապատասխան բնական չափի փորագրված տուֆից արձաններ՝ սփռված բնական հրաբխային ծագման լանդշաֆտի վրա:
Շարունակեք ճանապարհորդությունը այցելելով Ամբերդ ամրոց՝ XI-XIII դարերի տպավորիչ միջնաբերդ, որը խոյացել է Արագած լեռան լանջին, ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա: Այս բերդը ժամանակին եղել է Պահլավունիների տոհմի նստավայրը և ծառայել որպես ռազմավարական նշանակության բերդամրոց։ Շրջապատող համայնապատկերն ու լեռնային գեղեցկությունն իսկապես դյութիչ են:
Վերադարձ Երևան։
Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)
Երևան - Արարատյան դաշտավայր - Խոր Վիրապ վանք - Նորավանք - Արենի գինու գործարան - Երևան
Նախաճաշից հետո ճանապարհորդություն Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ։Ողջ ճանապարհին Զեզ ուղեկցում է հիասքանչ Արարատը, որը փայլում է իր երկու հոյակապ սպիտակ գագաթներով:
Այցելություն Խոր Վիրապ, քրիստոնեական կարևոր տաճար՝ ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և կարևոր քրիստոնեական վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:
Խոր Վիրապին հարող բլուրների վրա է կառուցվել Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատը, որը հիմնվել է մոտ 180 մ.թ.ա. Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Ա թագավորի կողմից։ Հատկանշական է, որ Արտաշատը այն սակավաթիվ հնագույն քաղաքներից է, որը կառուցվել է հատուկ նախագծով։Հատակագծի հեղինակն Կարթագենի նշանավոր զորավար Հանիբալն էր, ով ապաստան էր գտել Հայաստանում Հռոմի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո:
Խոր Վիրապից հետո վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք (XIII դար)՝ Հայաստանի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Նորավանքը սերտորեն կապված էր նաև միջնադարյան հայտնի Գլաձոր համալսարանի հետ։ Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։ Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։
Հաջորդիվ այցելություն Արենի գինու գործարան՝ գինու համտեսի համար։Արենին Հայաստանի պատմական գինեգործական շրջաններից է, որը հայտնի է աշխարհի ամենահին գինեգործարանի հայտնաբերմամբ:
Վերադարձ դեպի Երևան։
Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)
Երևան – Գառնիի տաճար – Գեղարդավանք – Երևան
Նախաճաշից հետո ուղեւորվեք Գառնիի տաճար՝ Հայաստանում եզակի հեթանոսական տաճարը, որը նվիրված է Արեգակի Աստծուն՝ Միհրին։ Գառնիի տաճարն կառուցվել է մ.թ. 77-ին Տրդատ թագավորի կողմից (Արշակունիների արքայատոհմ): Ճանապարհին լուսանկարվելու համար կանգառ Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։
Այցելություն Գառնիի թագավորական պալատի ավերակների և թագավորական բաղնիքի պեղավայր։
Կամընտրելի. 4×4 մեքենաներով այցելելություն Գառնիի անկրկնելի գեղեցկության կիրճ՝ իր ,,թափվող,, ժայռաբեկորներով։ Այն իր ժայռերի” անկման” տեսարանով ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը։ Գառնու կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդու երևակայությունը։
Կամընտրելի. Հայկական ազգային երաժշտական գործիքի՝ «Դուդուկ»ի երաժշտական փոքր կատարում: Տեղացի երաժիշտը կնկարագրի դուդուկի ծագումը, բնույթը, սիմվոլիկան և ամբողջությամբ հնարավոր կլինի զգալ այդ հարուստ ու բազմակողմանի երաժշտությունը: Դուդուկի ամենահայտնի կատարումներից մեկը ցուցադրվել է «Գլադիատոր» ֆիլմում, որտեղ նրա հոգևոր հնչերանգները հիանալի կերպով արտացոլում էին ֆիլմի հուզական խորությունն ու անժամանցելի գրավչությունը: Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ներառվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին):
Կամընտրելի. Վայելեք ավանդական հացի՝ լավաշի թխելու ցուցադրությունն և ճաշակեք ընտանեկան ճաշը: Ավանդական հացի պատրաստումը,նրա նշանակությունը Հայաստանում իսկապես մշակույթային արժեք է դիտվում։ Հայկական լավաշը 2014 թվականին ընդգրկվել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Ուղևորություն դեպի Գեղարդավանք՝ մասամբ ժայռափոր XII-XIII դարերի ապշեցուցիչ տաճար: «Սուրբ Գեղարդ» անունը բխում է սուրբ մասունքից, որով խոցվել է Քրիստոսի մարմինը խաչելության ժամանակ և որը պահպանվել է այստեղ։ Այժմ Սբ Գեղարդն պահվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված այս ճարտարապետական գոհարը ցուցադրում է Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը:
Կամընտրելի. Ընդլայնեք ձեր այցը հոգևոր երգերի հմայող համերգով: Զգացեք վանքի ուշագրավ ակուստիկան ուր բյուրեղյա մաքուր ներդաշնակությանը հիանալի կերպով արձագանքում են հնագույն քարե պատերը:
Վերադարձ դեպի Երևան։
Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)
Երևան - Սևանա լիճ - Դիլիջան - Հաղարծին վանք - Գոշավանք - Երևան
Նախաճաշից հետո ճանապարհորդություն դեպի Սևանա լիճ՝ քաղցրահամ ջրով լեռնային ամենամեծ լճերից մեկը։Այցելություն թերակղզի և Սևանավանք՝ իններորդ դարի եկեղեցի։ Հիացեք Սևանա լճի և շրջակա լեռների գերող տեսարաններով։
Կամընտրելի. Ընդլայնեք ձեր հանգիստը Սևանա լճում ժամանակ անցկացնելով հարմարավետ զբոսանավում։ Բյուրեղյա մաքուր ջրերում թարմացնող այս զբոսանքը հաճույք կպատճառի զբոսաշրջիկներին։
Կամընտրելի. Այցելություն Արա գյուղի Նաիրիան Բիո Կոսմետիկ Ֆերմա
Օգտվե՛ք բացառիկ շրջայցի հնարավորությունից դեպի Նաիրիան Բիո Կոսմետիկ՝ Հայաստանի առաջին պրեմիում բնական կոսմետիկայի արտադրավայրը, որը գտնվում է Արա գյուղում՝ Արա լեռան գեղատեսիլ լանջերին: Այս նորարար ընկերությունը ստեղծում է մաշկի խնամքի բարձրորակ միջոցներ՝ օգտագործելով արևոտ Հայաստանի անբասիր լեռնաշխարհում աճեցված բուժիչ խոտաբույսերն ու ծաղիկները: Դուք հնարավորություն կունենաք էքսկուրսիա կատարել արտադրական հաստատությունում, որտեղ կծանոթանաք մաշկի խնամքի միջոցների ստեղծման գործընթացին՝ հումքի հավաքումից մինչև վերջնական փաթեթավորում:
Շրջագայությունն առաջարկում է ծանոթացում տեխնոլոգիային,, որը հասանելի է Հայաստանում ծաղկման աշխույժ սեզոնի ընթացքում (մայիսի վերջից օգոստոսի կեսերը): Սկսեք ուղեկցվող զբոսանքով ֆերմայի փորձարարական պարտեզով, որտեղ մշակվում են տարբեր բուժիչ խոտաբույսեր և ծաղիկներ: Այստեղ դուք կիմանաք նաիրիանի մաշկի խնամքի միջոցներում օգտագործվող բույսերի տարբեր տեսակների և դրանց բնական բուժիչ հատկությունների մասին: Դուք նաև հնարավորություն կունենաք ականատես լինել եթերայուղերի թորման գործընթացին, որտեղ բույսերից խնամքով արդյունահանվում են անուշաբույր յուղեր:
Այցը ներառում է հնարավորություն տեսնելու լոսյոնների, յուղերի, քսուկների և գեղեցկության այլ ապրանքների պատրաստման ավանդական մեթոդները, որոնք պատրաստված են առանց վնասակար քիմիական նյութերի: Այս կոսմետիկ միջոցներից շատերը հիմնված են հին հայկական բաղադրատոմսերի վրա, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ՝ համատեղելով բնական միջոցները ժամանակակից տեխնոլոգիաների հետ:
Ավարտեք ձեր շրջագայությունը՝ այցելելով ժամանակակից լաբորատորիա և արտադրական հաստատություն, որտեղ հետազոտողները կբացահայտեն Նաիիանի կոսմետիկայի հիմքում ընկած գործնական ծրագրերը։
Շրջայցից հետո կարող եք այցելել խանութ, որտեղ կարող եք գնել հայկական լավագույն բիոկոսմետիկ միջոցները ձեզ համար կամ որպես հուշանվերներ:
Շարունակեք ճանապարհորդությունն դեպի Դիլիջան քաղաք, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա» իր փարթամ անտառների և գեղեցիկ բնության պատճառով:
Զբոսնեք Դիլիջանի արհեստագործական թաղամասում, այցելեք տեղացի արհեստավորներին, ովքեր պատրաստում են ավանդական հուշանվերներ՝ պատրաստված փայտից, քարից և կավից:
Ուղևորություն դեպի հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Հաղարծին վանական համալիր (XI–XIII դդ.)։ Անսպասելիորեն հայտնվելով խիտ անտառի ծածկույթից այցելուների առջև՝ վանքը ստեղծում է կորած աշխարհի կախարդական տպավորություն։ Հաղարծինը ներկայացնում է պատմության, մշակույթի և ճարտարապետության մի հոյակապ միասնություն։
Հաղարծինն ուսումնասիրելուց հետո այցելեք Գոշավանք՝ XII-XIII դարերի ուշագրավ համալիր Գոշ գեղատեսիլ գյուղում: Ականավոր գիտնական Մխիթար Գոշի կողմից հիմնադրված այս վանքը եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրթական կարևոր կենտրոն։ Հիացեք վանքի խաչքարերով, ճարտարապետական եզակի լուծումներով ևխաղաղության հանդարտ մթնոլորտով, ուր արտացոլվում է մարդու և բնության մեծ կապը։
Վերադարձ դեպի Երևան։
Գիշերակաց Երևանում. (Ն/-/-)
Տեղափոխում օդանավակայան: Մեկնում.
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
| Մասնակիցների թիվ | Մանդարին 3* կամ նմանատիպ | Անի Սենթրալ Ինն 4* | Անի Գրանդ հյուրանոց 4+* |
|---|---|---|---|
| 2 | 372400 | 391400 | 4351001145 |
| 4 | 266000 | 285000 | 328000 |
| 6 | 245100 | 264100 | 307800 |
| 8 | 216600 | 237500 | 281200 |
| 10 | 201400 | 220400 | 264100 |
| 15 | 182400 | 190000 | 228000 |
| 20 | 167200 | 176700 | 212800 |
| 25 | 163400 | 171000 | 2091000 |
| 30 | 155800 | 165300 | 201400 |
| 35 | 151620 | 159600 | 197600 |
| Մեկտեղանոց համարի լրավճար | 76000 | 89300 | 119700 |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Գիշերակաց Երևանում 7 գիշեր
- Նախաճաշ հյուրանոցներում
- Անգլիախոս էքսկուրսավարի ծառայություն ըստ ծրագրի
- Տրանսպորտային սպասարկում օդորակիչով ավտոբուսով ըստ ծրագրի
- Մուտքի տոմսեր ըստ ծրագրի՝ Մատենադարան, Գառնու տաճար, Զվարթնոց, Էջմիածնի թանգարան, Ամբերդ
- Գինու համտես Արենիում
- այցելություն Nairian Bio-Cosmetic բուտիկ՝ իրենց գործունեության և արտադրանքի հետ ծանոթացմամբ։
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ավիատոմս
- Ապահովագրություն
- 1ժամյա էքսկուրսիա կոնյակի գործարան, ներառյալ մուտքի տոմսեր և համտես
- Գառնու ձոր հասնելու համար 4x4 մեքենայի վարձույթ
- Ընտանեկան ճաշ լավաշ թխելու ցուցադրությամբ
