Զատիկ Հայաստանում 2026 թ
Մշակութային տուրեր
7 օր/6 գիշեր
հասանելիություն
31.03.2026-06.04.2026
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան։
Տեղափոխում հյուրանոց։
Քաղաքային շրջագայություն Երևանում
Նախաճաշ հյուրանոցում։
Ճանաչողական էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով՝ հնագույն և միևնույն ժամանակ արդիական, կենսունակ քաղաք՝ բիբլիական Արարատ լեռան շողշողացող ձյունածածկ գագաթների համայնապատկերի ներքո: Շրջագայության ընթացքում դուք կծանոթանաք քաղաքի կենտրոնական հատվածին և նրա գլխավոր տեսարժան վայրերին՝ Հանրապետության հրապարակին, Հյուսիսային պողոտային, Մայր Հայաստան հուշարձանին, խորհրդարանին, նախագահական նստավայրին, օպերայի շենքին և Կարապի լճին։
Կայցելեք 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։ Այն ոգեկոչում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության՝ շուրջ 1,5 մլն արևմտահայության հիշատակը,որ ոչնչացվեց Օսմանյան կայսրությունում պետականորեն մշակված ծրագրով։
Զբոսանք Երևանի Կասկադ համալիրով՝ժամանակակից արվեստի գործերով և քանդակագործական կոմպոզիցիաներով զարդարված գեղեցիկ հանգստավայրում։ Կասկադի գագաթից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի քաղաք և Արարատ լեռ: Այստեղ է գործում հայտնի Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը։ Հարմարավետ բացօթյա սրճարանները, արվեստի,մշակույթի շունչը սիրելի են դարձրել այս վայրը տեղացիների և մայրաքաղաքի այցելուների շրջանում։Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով, որը ստեղծում է յուրահատուկ տոնական միջավայր հանգստացողների համար։
Այցելություն հայկական ձեռագործ գորգերի գործարան։ Շրջայց գործարանում, ձեռագործ աշխատանքների, բնական նյութերով գունազարդման տեխնիկայի ներկայացում։ Ծանոթացում հին գորգերի փոքրիկ թանգարանի ցուցանմուշներին։
Այցելություն հայկական կենտրոնական շուկա։
Կամընտրելի. Հայկական կոնյակի գործարանի շուրջ մեկժամյա շատ հետաքրքիր շրջագայությունը զբոսաշրջիկներին հնարավորություն կտա ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստային սրահներին։ Այցելուները նաև կունենան 2 տեսակի կոնյակի համտեսի հնարավորություն համտեսի սրահում։ Գործարանի տարածքում գտնվող կոնյակի խանութը հասանելի է հայկական կոնյակները անմիջապես գործարանից գնելու համար։
Ավագ Հինգշաբթի /Գառնի տաճար-Գեղարդավանք-Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Մեքենայով մեկնում դեպի Գառնիու Արևի Աստված Միրհին նվիրված եզակի պահպանված հեթանոսական տաճարը, որը կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ թագավորի (Արշակունիների արքայատոհմ) կողմից։ Լուսանկարչական կանգառ Չարենցի կամարի մոտ։ Տաճարը հունա-հռոմեական ոճի է՝ բնորոշ սյուներով։ Այն հպարտորեն կանգնած է ժայռոտ բարձրության վրա՝ դեպի կիրճ բացվող գեղեցիկ տեսարանով։ Տաճարը Արշակյանների ամառային նստավայրն էր։ Ծանոթացում մոտակայքում գտնվող Թագավորական պալատի և թագավորական բաղնիքի ավերակներին։
Ճաշ ընտանեկան միջավայրում․ Տեղացի ընտանիքի հյուրասիրությամբ դուք հնարավորություն կունենաք ականատես լինել լավաշի՝ հայկական հացի պատրաստմանը, որը թխվում է թոնրի մեջ և հարյուրամյակների պատմություն ունի:
Այնուհետև շարունակեք ճանապարհը դեպի Գեղարդավանք ՝ ժայռափոր ճարտարապետական գլուխգործոց։ Զգացեք վանքի հավերժական գեղեցկությունը, որն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է 2000թ.-ից: Հրաշալի բնության սրտում՝ 12-13-րդ դարերի այս վանական համալիրը շինարարական մտքի թռիչք է և եղել է միջնադարյան հայ գրչության կարևոր կենտրոն: Անունը՝ Սբ Գեղարդ, վերաբերում է մասունքին, որ խաչելության ժամանակ խոցել է Քրիստոսի կողը և Հայաստան է բերվել Սբ Թադեոսի կողմից։ Սուրբ մասունքն ներկայումս պահպանվում է Մայր Աթոռի թանգարանում։
Վերադարձ Երևան.
Երեկոյան՝ Սուրբ արարողություն Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում: Հատուկ պատարագ՝ Ավետարանների ընթերցմամբ, որ մեզ հավատացյալներիս,տանում է դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության, խաչելության պատմություն, հնարավորություն է տալիս մասնակցել աղոթքներին և զգալ իրադարձությունների հաջորդական ընթացքը: Արժանահշատակում Խորհրդավոր ընթրիքի Ոտնլվայի արարողությանը, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոնարհությամբ լվաց և սրբիչով չորացրեց իր աշակերտների ոտքերը: Արարողության ժամանակ պատարագիչը՝ ցույց տալով իր խոնարհությունն ու սերը, օրհնում է ջուրը խաչով և լվանում մասնակիցների (տղամարդկանց) ոտքերը:
Ավագ Ուրբաթ/Սևանա լիճ - Դիլիջան - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Այնուհետև ճանապարհը ձեզ կտանի դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Այս կապույտ գեղեցկուհին Եվրասիայի ամենաբարձր լեռնային քաղցրահամ լճերից մեկն է։ ։
Թերակղզի բարձրանալիս այցելուների առջև բացվում է շրջակա լեռների գրկում ասես հանգստացող գեղեցկուհու չքնաղ տեսարանը։ Հիացեք 9-րդ դարում կառուցված Սևանավանքով, որն իր մեջ կրելով, դարերի խորհուրդն՝ վեհորեն իշխում է Սևանա կապույտի վրա։
Ուղևորություն դեպի Դիլիջան լեռնային հանգստավայր, կամ այսպես կոչված «Հայկական Շվեյցարիա», որը հայտնի է իր կուսական անտառներով, բուսական և կենդանական հարուստ աշխարհով։: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառներ։
Հնարավորություն մասնակցելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի թաղման հուզիչ կարգին։ Հուղարկավորության շարականներ երգելով պատարագիչը՝ միաբանների թափորով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծաղիկներով զարդարված խորհրդանշական գերեզմանը պտտեցնում է եկեղեցու շուրջը և վերջում դնում խորանի առջև, ի տես բարեպաշտ ժողովրդի։ Արարողությունը՝ Ավետարանական ընթերցումներով, վառվող մոմերով, խորհրդանշում է Քրիստոսին,ով մնացել էր մենակ մթության մեջ։
Վերադարձ դեպի Երևան։
Ավագ Շաբաթ/Նորավանք - Արենի - Խոր Վիրապ - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Այնուհետև վայելեք անմոռանալի ճանապարհորդություն ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով դեպի Նորավանք՝ Հայաստանի XIII դարի կարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Շատ այցելուների գեղատեսիլ տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են դեպի վանք տանող վերջին հատվածը ոտքով անցնել։ Վայելեք այս պատմական վանքի եզակի ճարտարապետությունը,հմայքը և ներդաշնակ բնության ուժը։
Հաջորդ կանգառը Վայոց Ձորի Արենի բնակավայրում է,որն աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկն է։ Արենիի վերջին պեղումների ժամանակ (2007-2010 թթ.) հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, այդ թվում աշխարհի ամենահին ՝ 6100 տարի առաջ գործած գինեգործարաններից մեկը: Հնձանները, , գինու մամլիչներն, ֆերմենտացիայի պարագաները,կարասները վկայում են այդ վաղընջական ժամանակներում Հայաստանի տարածքում առկա գինեգործական զարգացած մշակույթի մասին ։Ըստ ամերիկյան և հայ հնագետների հնագույն գինու արտադրությունն ունեցել է ծիսական նշանակություն,ինչի ապացույցն են դամբարաններում և թաղման վարերում հայտնաբերված գտածոները։
Հայ գինեգործների նոր սերունդը մեծ ոգևորությամբ շարունակում է խաղողագործության ավանդույթները Վայոց Ձորում՝ զարգացնելով խաղողի յուրահատուկ տեսակների վրա հենված ժամանակակից գինեգործություն։ Գինու համտես գործարանի համտեսասրահում։
Ճանապարհորդություն Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ։ Ողջ ճանապարհին Զեզ ուղեկցում է հիասքանչ Արարատը, որը փայլում է իր երկու հոյակապ սպիտակ գագաթներով:
Այցելություն Խոր Վիրապ վանք՝ ուխտատեղի։ Այստեղ է գտնվում զնդանը որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ հայոց պատմության մեջ։ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրն, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացահայտեք և զգացեք Հայաստանի ամենասուրբ և կարևոր քրիստոնեական վայրերից մեկի խորհուրդն ու նշանանակությունը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2016 թվականի հուլիսին Հայաստան կատարած իր «Այցելություն առաջին քրիստոնյա ազգին» ուխտագնացության շրջանակում հատուկ ծնրադրում կատարեց այստեղ ի նշան խաղաղության ու հանդուրժողականության:
Երեկոյան կսկսվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը (կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ և Տոների տոնը), որը կշարունակվի կեսգիշերից հետո:
Երեկոյան Ճրագալույցի պատարագ Խոր Վիրապի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Պատարագիչ քահանան իջնում է խորանից՝ վառվող սպիտակ մոմով, հրավիրելով հավատացյալներին աստվածային լույս ստանալու: Պատարագից հետո մարդիկ իրենց տներն են տանում եկեղեցու կանթեղներից ու մոմերից վառված ճրագներն:
Վերադարձ Երևան:
Սուրբ Զատիկի կիրակի/ Սբ․ Էջմիածին – Զվարթնոց տաճար- Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք՝ Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկը։ 4-րդ դարից ի վեր այն ամենամեծ կրոնական կենտրոնն է, Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը։ Այցելություն Էջմիածնի Մայր տաճար, որը քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ.)։
Սուրբ Զատկի Սուրբ Կիրակիի Սուրբ Պատարագ Էջմիածնի տաճարում։
Այս օրը նշվում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենարար Հարությունը։ Քրիստոնեական օրացույցի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Զատիկը, սիրված տոն է Հայաստանում՝ և նշվում է ավանդական տարրերով. ձվերի կարմիր ներկում, որ խորհրդանշում է Քրիստոսի արյունը, ազգային երգերի և պարերի կատարումներ, ձվախաղեր։ Բոլորը միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» — «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» խոսքերով։
Զատկական ճաշ տեղական ռեստորանում՝ ավանդական զատկական ուտեստների համտես՝ ձուկ, չամիչով և բրնձով փլավ, խաշած և հում կանաչեղեն և լավաշ հաց։
Ուղևորություն դեպի Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճար (641-661թթ.), որն իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից: Պահպանված ավերակները պատկերացում են տալիս այս տաճարի հազվագյուտ գեղեցկության և աներևակայելի ճարտարապետական լուծումների մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.)
Վերադարձ դեպի Երևան։
Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում։
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
| Մասնակիցների քանակը | 3* Մանդարին կամ նմանատիպ հյուրանոց Երևանում | 4* Միջին կամ նմանատիպ հյուրանոց Երևանում | 4+* Անի Գրանդ հյուրանոց կամ նմանատիպ հյուրանոց Երևանում |
|---|---|---|---|
| 2 | 910 | 994 | 1026 |
| 4 | 700 | 785 | 815 |
| 6 | 605 | 690 | 720 |
| 8 | 590 | 675 | 705 |
| 10 | 555 | 640 | 670 |
| 12 | 510 | 595 | 630 |
| 15 | 520 | 605 | 640 |
| 20 | 485 | 575 | 605 |
| 25 | 480 | 565 | 595 |
| 30 | 460 | 550 | 580 |
| Մեկ անձի համար լրացուցիչ վճար | 180 | 140 | 250 |
Տուր փաթեթի գինը ներառում է:
- Կեցություն
- 6 գիշեր Երևանում
- Երեքշաբթի- նախաճաշ + 5 ճաշ
- Զբոսավարի ծառայություն
- Տրանսպորտային Ծառայություն
- Մուտքի տոմսեր
- Գինու համտես
- 1 FOC TL-ի համար
Տուր փաթեթի գինը չի ներառում:
- Ավիատոմս
- Ապահովագրություն
- Կոնյակի համտես
- Սննդի հավելավճար (5 անձի համար)
- Հոգևոր համերգ Գեղարդավանքում
