Գաստրոտուր Հայաստանում
Գաստրոտուրեր
7 օր / 6 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան - Տեղափոխում ընտրված հյուրանոց - Շրջագայություն Երևանում։
Նախաճաշ հյուրանոցում։
Ճանաչողական էքսկուրսիա Երևանի տեսարժան վայրերով՝ հնագույն և միևնույն ժամանակ արդիական, կենսունակ քաղաք՝ բիբլիական Արարատ լեռան շողշողացող ձյունածածկ գագաթների համայնապատկերի ներքո: Շրջագայության ընթացքում դուք կծանոթանաք քաղաքի կենտրոնական հատվածին և նրա գլխավոր տեսարժան վայրերին՝ Հանրապետության հրապարակին, Հյուսիսային պողոտային, Մայր Հայաստան հուշարձանին, խորհրդարանին, նախագահական նստավայրին,Երևանի համալսարանի և օպերայի շենքերին ու Կարապի լճին։
Այցելություն Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան։ Այն ոգեկոչում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության՝ շուրջ 1,5 մլն արևմտահայության հիշատակը,որ ոչնչացվեց Օսմանյան կայսրությունում պետականորեն մշակված ծրագրով։
Էքսկուրսիա Մատենադարանում, որտեղ պահպանվում է 17000 հնագույն ձեռագրերից բաղկացած աշխարհի նմանատիպ ամենամեծ հավաքածուներից մեկը: Այս ակնառու հավաքածուն ներառում է ձեռագրեր սկսյալ 7-րդ դարից և լայնորեն գնահատվում է պատմության և արվեստի սիրահարների ու մասնագետների կողմից։
Զբոսանք Երևանի Կասկադ համալիրով՝ժամանակակից արվեստի գործերով և քանդակագործական կոմպոզիցիաներով զարդարված գեղեցիկ հանգստավայրում։ Կասկադի գագաթից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի քաղաք և Արարատ լեռ: Այստեղ է գործում հայտնի Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը։ Հարմարավետ բացօթյա սրճարանները, արվեստի,մշակույթի շունչը սիրելի են դարձրել այս վայրը տեղացիների և մայրաքաղաքի այցելուների շրջանում։Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով, որը ստեղծում է յուրահատուկ տոնական միջավայր հանգստացողների համար։
Այցելություն Էրեբունի ամրոց, որը կառուցվել է Արին Բերդ բլրի վրա, մ.թ.ա. 782 թվականին ուրարտական Արգիշտի I թագավորի կողմից։։ Ամրոցի պեղումները սկսվել են դեռևս 19-րդ դարում և ավելի մեծ մասշտաբներ են ստացել 1950-ական թվականներին։ Հենց պեղումների ժամանակ է հայտնաբերվել Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը այս ամրոցի հիմնադրման մասին։ Պեղումների ընթացքում հայտնաբերված իրերը ցուցադրվում են բլրի ստորոտում կառուցված թանգարանում։
Այցելություն ձեռագործ գորգերի գործարան: Յուրաքանչյուր ստորագրված աշխատանք ներկայացնում է հայ բազմադարյան գորգագործական մշակույթի և ամենապահանջկոտ հաճախորդների կողմից ակնկալվող՝ ժամանակակից դիզայնի գեղագիտական հազվագյուտ համադրություն:
Ճաշ գործարանում գտնվող փոքրիկ ռեստորանում, որտեղ այցելուները կարող են համտեսել հայկական խոհանոցի յուրահատուկ ուտեստ՝ «Ղափամա»: Այն պատրաստվում է քաղցր բրնձից, եփվում է դդմի մեջ: Ղափաման անփոխարինելի ուտեստ էր հայկական հարսանիքներում՝ խորհրդանշելով առատությամբ լի երիտասարդ կյանքը։
Կամընտրելի․ Շրջագայություն աշխարհահռչակ Երևանի «Արարատ» կոնյակի գործարանում, որը 1887 թվականից ի վեր պահպանում է լեգենդար կոնյակի արտադրության ավանդույթները: Մեկ ժամվա ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ կոնյակի արտադրության գործընթացին, գործարանի թանգարանին կկարողանան համտեսել կոնյակի տեսակներ՝ տարբեր ազդեցության աստիճաններով, ինչպես նաև ձեռք բերել իսկական հայկական կոնյակ անմիջապես գործարանի խանութում:
Ընթրիք Երևանի տեղական ռեստորանում՝ ավանդական կովկասյան խոհանոցով, որտեղ կարող եք համտեսել հայկական ազգային ուտեստ՝ խաշլամա, որը պատրաստվում է հիմնականում գառան մսից՝ բանջարեղենով:
Գիշերակաց Երևանում:
Երևան - Էջմիածին – Մայր տաճար – Սբ Հռիփսիմե, Սբ Գայանե վանքեր - Զվարթնոց տաճար –Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք, որը նախկինում եղել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը։ Այն Հայ Առաքելական եկեղեցու կրոնական կենտրոնն է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը։ Էջմիածնի տաճարը քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է, ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ.)։ Այն հիմնադրվել է 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Հետագայում վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանն հարուստ է եզակի ցուցանմուշներով՝ Սուրբ Պատարագի սպասարկման կրոնական իրերի հավաքածու, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված կրոնական խորհրդանիշներ, զարդեր, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսա և Սուրբ Գեղարդը։
Այցելություն Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ, որոնք երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Հայ ճարտարապետության գլուխգործոցներից և սրբավայրերից Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Այն նվիրված է Սուրբ Հռիփսիմեին, ով փրկվել էր Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից և ապաստան փնտրել Հայաստանում։ Այստեղ հրաժարվելով ամուսնանալ հեթանոս Տրդատ III թագավորի հետ, Հրիփսիմեն ընտրեց նահատակության ճանապարհը։ Նրա մահվան վայրում կանգնեցվեց փոքրիկ մատուռ, ապա հիասքանչ այս տաճարը։
630 թվականին Եզրաս Ա կաթողիկոսի կողմից կառուցված Սուրբ Գայանե եկեղեցին նվիրված է քրիստոնյա նահատակ Սուրբ Գայանեին, ով կարևոր դեր է խաղացել Հայաստանում քրիստոնեություն ընդունելու գործում: Սուրբ Գայանեի հավատքի և զոհաբերության պատմությունը պատմական և հոգևոր խոր արժեք է հաղորդում այս վայրին: Դարեր շարունակ այն եղել է աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի և քրիստոնյա այցելուների ուխտատեղի։
Շարունակեք ուղին դեպի Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճար (641-661), որն իր անունը ստացել է «Զվարթ» բառից։ Կառուցվել է մ.թ. 641-661 թվականներին Ներսես Գ կաթողիկոսի կողմից իբրև Հայաստանի գլխավոր հոգևոր տաճար։ Այն ավերվել է 10-րդ դարում տեղի ունեցած երկրաշարժից։ Ներկա ավերակները պատկերացում են տալիս այս տաճարի հազվագյուտ գեղեցկության մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):
Ճաշ տեղական ռեստորանում, որտեղ կարող եք համտեսել հայկական ազգային ուտեստ՝ «դոլմա»։ Հայաստանում դոլման ամենատարածված ուտեստներից մեկն է, նույնիսկ ամեն տարի անցկացվում է խոհարարական դոլմայի խոհարարական փառատոն։ Սովորաբար այն մատուցվում է մածունի և աղացած սխտորի հետ։ Դոլմա պատրաստելու համար օգտագործվում են երեք տեսակի միս՝ խոզի, տավարի և գառան։ Օգտագործվում են խաղողի, ինչպես նաև կաղամբի տերևներ։ Կարող եք նաև վայելել եփած լոբազգիներից պատրաստված հատուկ դոլմա, որը կոչվում է «պասուց դոլմա»։
Կամընտրելի․ տոլմայի պատրաստման վարպետության դաս։
Վերադարձ Երևան։
Ընթրիք Երևանի տեղական ռեստորանում՝ ավանդական կովկասյան խոհանոցով։ Ձեզ կառաջարկեն հայկական ազգային ուտեստ՝ «հարիսա»։ Ճաշատեսակը կազմված է եփած ցորենից և երկար եփված հավի ապուրից։ Սա համեղ, սննդարար և շատ առողջարար ուտեստ է։
Էջմիածնից ոչ հեռու կառուցված Մուսա լեռան հուշարձանի մոտ ավանդաբար, ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի օրը պատրաստվում և հսկայական ծավալներով հյուրերին է մատուցվում գառան մսով եփված հարիսան։
Գիշերակաց Երևանում։
Երևան - Սաղմոսավանք – Արագած լեռ - Քարի լիճ – Երևան
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Սաղմոսավանք, որը գտնվում է Քասախ գետի կիրճի ելույստին։ Հնագույն ժամանակներից Սաղմոսավանքում վանական միաբանությունն զբաղվում էր գրչությամբ և սաղմոսներ գրելով։ 1215 թվականին հայ իշխան Վաչե Վաչուտյանը այստեղ կառուցեց Սուրբ Սիոնի վանքը։ Սաղմոսավանքի շուրջ զբոսնելիս ուշադրություն են գրավում յուրահատուկ լուծումներն, օրինակ քարե կիսածաղկի տեսքով արևային ժամացույց՝ վանքի պատուհանի ներքո, հետարքրքիր զարդանախշեր, խաչքարեր։
Ուղևորություն դեպի լեռնային Քարի լիճ, որը գտնվում է Արագած լեռան չորս բարձր գագաթների խառնարաններից մեկում՝ ծովի մակարդակից 3207 մ բարձրության վրա։ Նեղ լեռնային ճանապարհը, որի մի կողմում ժայռերի պատն է, ապա անդնդախոր ձորը բարձրանում է դեպի սառցադաշտային ծագում ունեցող լիճ։ Ճաշ լճի ափին գտնվող ռեստորանում, որտեղ ողջ տարին (այլ ռեստորաններում սա սեզոնային ուտեստ է), ձեզ կմատուցեն ավանդական «խաշ»։ Ճաշի անբաժանելի մասը սառը օղին է։
Վերադարձ Երևան։
Ընթրիք Երևանի տեղական ռեստորանում՝ ավանդական կովկասյան խոհանոցով։ Ձեզ կառաջարկեն շատ սիրված և հայտնի հայկական ավանդական ուտեստ՝ «Գառնի յարախը»։ Սա համեղ սմբուկ է, որը լցոնված է մսով և պատրաստվում է ջեռոցում։
Գիշերակաց Երևանում։
Երևան - Խոր Վիրապ վանք - Նորավանք - Արենի (գինեգործարան) – Երևան
Սկսեք ձեր օրը ճանապարհորդությամբ դեպի Արարատյան դաշտավայր, վայելեք Արարատի ակնածանք ներշնչող գեղեցկությունը՝ լեռ, որը փայլում է իր երկու ձյունածածկ գագաթներով։ Ըստ Աստվածաշնչի, Արարատն է համարվում Նոյան տապանի հանգրվանը: Լեռն այնքան մոտ է թվում, որ թվում է, կարող ես ձեռք մեկնել և դիպչել նրա առասպելական գագաթներին:
Շարունակեք դեպի Խոր Վիրապ վանք՝ Հայաստանի ամենասուրբ ուխտատեղիներից մեկը։ Այստեղ, խորը զնդանում է,որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել է հեթանոս Տրդատ III թագավորի կողմից: Նրա վերջնական ազատ արձակումը մ.թ. 301 թվականին շրջադարձային պահ եղավ պատմության մեջ՝ Հայաստանը դարձնելով առաջին երկիրն, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն:
Խոր Վիրապը շրջապատող բլուրներում ժամանակին գտնվում էր Արտաշատը՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը, որը կառուցվել էր մ.թ.ա. 180 ականներին Արտաշես Ա թագավորի՝ Արտաշեսյան դինաստիայի հիմնադիրի կողմից: Այն այդ ժամանակաշրջանի խոշոր քաղաքներից էր, նախագծված հատուկ ճարտարապետական հատակագծով ևհանդիսանում էր միջազգային առևտրի նշանավոր կենտրոն։ Որոշ պատմական աղբյուրների համաձայն՝ կարթագենցի հայտնի զորավար Հաննիբալը Հռոմից կրած պարտությունից հետո ապաստան էր գտել Հայաստանում և գործուն մասնակցություն ունեցել այս հնագույն քաղաքի նախագծմանը։
Հաջորդ կանգառը Վայոց Ձորի Արենի բնակավայրն է, որն աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկն է։ Արենիի վերջին պեղումների ժամանակ (2007-2010 թթ.) հայտնաբերել են ուշագրավ գտածոներ, այդ թվում աշխարհի ամենահին ՝ 6100 տարի առաջ գործած գինեգործարաններից մեկը: Հնձանները, գինու մամլիչներն, ֆերմենտացիայի պարագաները, կարասները վկայում են այդ վաղընջական ժամանակներում Հայաստանի տարածքում առկա գինեգործական զարգացած մշակույթի մասին։ Ըստ ամերիկյան և հայ հնագետների՝ հնագույն գինու արտադրությունն ունեցել է ծիսական նշանակություն, ինչի ապացույցն են դամբարաններում և թաղման վայրերում հայտնաբերված գտածոները։ Պեղվել են նաև շատ այլ ուշագրավ գտածոներ, այդ թվում՝ 5500 տարվա հնության կաշվե կոշիկը, որն ավելի հին է քան հանրահայտ Օցի Սառցե մարդու կոշիկը։
Գինու համտես Արենիի գինեգործարաններից մեկում։
Շարունակեք ճանապարհորդությունը ապշեցուցիչ կարմիր ժայռերի միջով, որը տանում է դեպի Նորավանք վանական համալիր (XIII դ.)։Այն նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն էր, տեղակայված բարձր կարմիր ժայռերով շրջապատված ձորում: Շատ այցելուների երթուղին այնքան հետաքրքրաշարժ և տպավորիչ է թվում, որ նրանք ընտրում են ոտքով մինչև վանք հասնելու տարբերակը։։ Ամբողջ վանքը կրում է միջնադարյան հայ նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի հանճարեղ դրոշմը։ Քանդակազարդ եկեղեցին , խաչքարերը հայ շինարարական մշակույթի գլուխգործոցներից են համարվում։
Ճաշ Նորավանքի տեղական ռեստորանում, որտեղ կարող եք վայելել մսի, հավի կամ թառափի հյութալի խորոված: Հայկական խոհանոցի համեղ ուտեստները ձեզ անտարբեր չեն թողնի։
Վերադարձ Երևան։
Ընթրիք Երևանում տեղական ռեստորանում՝ ավանդական կովկասյան խոհանոցով։ Ձեզ կառաջարկվի շատ հետաքրքիր ուտեստ՝ «Խուրջին»։ «Խուրջին» բառը թարգմանաբար նշանակում է պարկ։ Ուտեստը նման է հայկական լցոնված լավաշի պարկի։ Լցոնը կարող եք ընտրել ըստ ցանկության։
Գիշերակաց Երևանում։
Երևան - Դիլիջան – Հաղարծին վանական համալիր – Գոշավանք –Սևանա լիճ – Երևան
Ուղևորություն դեպի լեռնային հանգստավայր Դիլիջան կամ այսպես կոչված «Հայկական Շվեյցարիա», որը հայտնի է իր անտառներով, ինչպես նաև իր բազմերանգ բուսական և կենդանական աշխարհով: Գեղատեսիլ երթուղու ընթացքում դուք հետարքրքիր անցում կկատարեք լեռնային լճից դեպի Տավուշի մարզի խիտ, կանաչ անտառները:
Զբոսանք Դիլիջանի արհեստագործական թաղամասով։ Հանգիստ քայլեք հին քաղաքով, որտեղ տեղացի արհեստավորները պատրաստում են փայտից, քարից և կավից ձեռագործ հուշանվերներ: Սա հիանալի հնարավորություն է զգալու Հայաստանի արհեստագործական մշակույթի արդի շունչը և գնելու իր տեսակի մեջ եզակի հուշանվերներ։
Այցելություն Հաղարծինի վանական համալիր, որը գտնվում է մեկուսի և խորն անտառում: Հաղարծինը թվագրվում է XI-XIII դ և միջնադարյան հայ վանական ճարտարապետության գլուխգործոցներից է: Անսպասելիորեն հայտնվելով այցելուների առջև խիտ անտառներից՝ վանքը ստեղծում է կորուսյալ աշխարհի կախարդական տպավորություն։
Վանական համալիրը ներառում է Սուրբ Ստեփանոս, Սուրբ Մարիամ և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, ինչպես նաև հայտնի սեղանատունը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:
Շարունակեք ճանապարհն դեպի Գոշ գյուղ, որտեղ գտնվում է Գոշավանքը (12-13-րդ դդ.): Միջնադարի անվանի գիտնական, աստվածաբան և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից հիմնադրված այս վանքը ժամանակին եղել է Հայաստանի կրթության և մշակույթի կարևոր կենտրոն։ Հիացեք վանքի խաչքարերով՝ Հայաստանի միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներով:
Ուղևորության շարունակություն դեպի Սևանա լիճ՝ Եվրասիայի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը։ Վերելք Սևանի թերակղզի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լիճը։ Այցելեք Սևանավանք՝ IX-րդ դարի հոգևոր կարևոր կենտրոն, որն դարեր շարունակ վեհորեն կանգնած է թերակղզու վրա, նայելով դեպի լիճը:
Ճաշեք Սևանա լճի մոտ գտնվող տեղական ռեստորանում: Այստեղ կարող եք համտեսել համեղ ձուկ՝ Սևանա լճում որսված սիգ և կարմրախայտ, որոնք պատրաստված են ածուխի վրա, և նրբահամ՝ խեցգետնի քյաբաբ:
Վերադարձ Երևան:
Ընթրիք՝ տեղական ռեստորանում՝ ավանդական կովկասյան խոհանոցով: Ձեզ կառաջարկեն հայկական ազգային ուտեստ՝ Տժվժիկ, շատ սիրված ուտեստ, որը պատրաստվում է և՛ ոչխարի, և՛ տավարի լյարդից, սրտից և թոքերից: Այս ուտեստը այնքան սիրված է Հայաստանում, որ նկարահանվել է համանուն կարճամետրաժ ֆիլմ:
Գիշերակաց Երևանում:
Երևան - Գառնիի տաճար – Գեղարդավանք –Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Օրը սկսվում է Գառնիի հեթանոսական տաճար այցելությամբ՝ եզակի նախաքրիստոնեական հուշարձան Հայաստանում։ Հունահռոմեական ոճի այս հոյակապ կառույցը, որը կառուցվել է 77 թվականին Տրդատ Ա թագավորի օրոք, նվիրված է եղել Միհրին՝ Արևի Աստծուն: Նրբագեղ սյունաշարը, շքնաղ բնությունը, խորը կիրճը այն դարձնում են Հայաստանի ամենահիասքանչ տեսարժան վայրերից մեկը: Մոտակայքում ուսումնասիրեք թագավորական պալատի ավերակները և հնագույն բաղնիքները՝ Արշակունի արքայատոհմի ամառային հանգստավայրի մնացորդները, որոնք արտացոլում են Հայաստանի վաղ մշակույթի վեհությունը։ Տաճարից ոչ հեռու, կիրճի մեջ, հիացեք հայտնի «Քարերի սիմֆոնիա»-ով, վեցանկյուն բազալտե սյուների եզակի բնական ձևավորմամբ՝ որ արարվել է ժամանակի և բնության կողմից:
Կեսօրին զգացեք Գեղարդի վանքի հավերժական գեղեցկությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է 2000թ.-ից: Հրաշալի կիրճի սրտում՝ 12-13-րդ դարերի այս վանական համալիրը ճարտարապետական հրաշք է՝ մասամբ կառուցված ժայռի մեջ: Նրա անունը՝ «Գեղարդ», որը նշանակում է «Սուրբ նիզակ», վերաբերում է մասունքին, որ խաչելության ժամանակ խոցել է Քրիստոսի կողը։ Այն Էջմիածնի Մայր տաճարի թանգարան տեղափոխվելուց առաջ դարեր շարունակ պահվել է այստեղ։ Լեռներում, Ազատ գետի փորած հոյակապ կիրճի սրտում, Գեղարդը հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարն է: Այս վանական համալիրը տպավորում է ժայռի մեջ իր ներդաշնակ ներառմամբ։
Ծրագիրը ներառում է Ճաշ ընտանեկան միջավայրում․ Տեղացի ընտանիքի հյուրասիրությամբ դուք հնարավորություն կունենաք ականատես լինել լավաշի՝ հայկական հացի պատրաստմանը, որը թխվում է թոնրի մեջ: Հրաշալի հնարավորություն է համտեսելու նոր թխված լավաշ՝ պանրով և կանաչիով։
Կամընտրելի. 10-15 հոգանոց խմբի համար հնարավոր է կազմակերպել ճաշ՝ թոնիրում գառան մսով փլավի պատրաստմամբ։
Վերադարձ Երևան:
Գալա ընթրիք Երևանում՝ ժողովրդական շոու ծրագրով, որտեղ ճաշացանկում ներառված է քյուֆթա: Այս ուտեստը նախապես հարված մսի կոնսիստենցիայից պատրաստված խաշած մսագնդիկներ են, որոնք մատուցվում են սնկով փլավի հետ։
Գիշերակաց Երևանում։
Ազատ ժամանակ: Տեղափոխում օդանավակայան
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
