Վրաստան և Հայաստան․Կովկասի մշակույթի ու բնական գեղեցկության բացահայտումը

Տարածաշրջանային տուրեր

7 օր / 6 գիշեր

հասանելիություն

Ամբողջ տարի

Սկսեք հիասքանչ 7-օրյա ճանապարհորդություն երկու հնագույն քաղաքակրթությունների բնօրրանում՝ Վրաստանում և Հայաստանում։ Այցելեք գունեղ մայրաքաղաքներ, միջնադարյան վանական համալիրներ, հիացեք բարձրադիր լճերով և հիասքանչ բնապատկերներով։ Ծանոթացեք տեղական մշակույթին, ճաշակեք ավանդական գինիներ, շրջեք հնագույն բերդամրոցներում  և վայելեք ջերմ հյուրընկալությունը։

Մանրամասն նկարագրություններ

օր 1

Ժամանում Թբիլիսի – Քաղաքային շրջայց

Բարի գալուստ Վրաստան։ Դիմավորում օդանավակայանում, տեղափոխում հյուրանոց։

Քաղաքային շրջայցը հնագույն մայրաքաղաքով ներառում է այցելություն Սամեբա և Մետեխի վանքեր, Նարիկալա ամրոց ( ճոպանուղիով), Աբանոտուբանի թաղամաս՝ հայտնի իր ծծմբային աղբյուրներով, Սիոնի տաճար և Անչիսկաթի եկեղեցի։

Քայլեք խաղաղության կամրջով, զբոսնեք  թատրոններով, թանգարաններով և պատմական շենքերով հայտնի  Ռուսթավելու պողոտայով։
Գիշերակաց Թբիլիսիում։

օր 2

Թբիլիսի – Սիղնաղի՝ Սիրո քաղաք – Բոդբե – Գինու համտեսում

Նախաճաշից հետո մեկնեք դեպի Սիղնաղի՝ սիրո քաղաք։ Զմայլվեք  միջնադարյան ամրոցի պարիսպներով, հին փողոցներով և Ալազանի հովտի հիասքանչ տեսարաններով։

Այցելեք Բոդբեի վանք`սրբատեղի,ուր հանգչում է Սուրբ Նինոն։ Այնուհետև վայելեք գինու համտես Կախեթիայում՝ Վրաստանի հայտնի գինեգործական մարզում։
Գիշերակաց Թբիլիսիում։

օր 3

Թբիլիսի – Դաշբաշի կիրճ – Կրիայի լիճ – Թբիլիսի

Մեկնեք դեպի Դաշբաշի կիրճ՝ հայտնի իր ապշեցուցիչ ժայռերով և ջրվեժներով։ Մասնակցեք կամընտրելի արկածային ուղևորությունների՝ ճոպանուղով, բնության տեսարանների լուսանկարահանումներով, կամ  կիրճի միջով նավակային զբոսանքի։

Վերադարձ Թբիլիսի։ Հանգիստ Կրիայի լճի մոտ՝ բնության գրկում։

Գիշերակաց Թբիլիսիում

օր 4

Թբիլիսի – Սադախլո – Հաղպատի վանք (ՅՈՒՆԵՍԿՕ) – Դիլիջան – Սևանա լիճ – Երևան

Հատելով Վրաստան-Հայաստան սահմանը՝ ուղևորվեք դեպի Հաղպատավանք՝ միջնադարյան ճարտարապետության գոհար և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությանցանկում ներառված հուշարձան։

Ճանապարհորդության շարունակում դեպի Դիլիջան լեռնային հանգստավայր, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա»։ Այն գտնվում է բարձր լեռներում (1200-1500 մ) և հիացնում է կուսական սոճու անտառներով ծածկված բնապատկերներով

Ուղևորություն դեպի  բարձրլեռնային Սևանա լիճ՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը։ Շլացուցիչ փիրուզագույն լիճը՝  լեռների գրկում իր վեհաշուք համայնապատկերով դեպ իրեն է ձգում ոչ միայն զբոսաշրջիկների և հանգստացողների, այլև ոգեշնչման աղբյուր է  շատ նկարիչների ու արվեստագետների համար։ Այցելություն Սևանա  թերակղզի, որի բարձունքում է միջնադարյան Սևանավանք վանական համալիրը։ Այստեղից բացվում է լճի աննկարագրելի գեղեցիկ տեսարան։
Ժամանում Երևան։

Գիշերակաց Երևանում։

օր 5

Երևան – Քաղաքային շրջայց

Շրջագայություն  հին  և  ժամանակակից   երևանում։ Զբոսանք  քաղաքի կենտրոնումոր ներառում է ծանոթացում  Հանրապետության հրապարակիՀյուսիսային պողոտայի,  օպերայի և բալետի շենքիխորհրդարանի և ՀՀ նախագահի նստավայրի հետ։​​Այցելություն Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանինչպես նաև Ցեղասպանության  թանգարանորը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարածքում զոհված 1.5 միլիոն հայերի հիշատակն։

Բացահայտեք Կասկադ համալիրը՝ Երևանի ժամանակակից արվեստի կենտրոնըորտեղ արվեստի նմուշները ցուցադրված են բաց տարածքում՝ այգում և դեպի բարձունք գնացող աստիճանահարթակներին։ Կասկադի վերևից՝ Մոնումենտիցբացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և   Արարատ լեռԿասկադում է գտնվում Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանը:Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերիներբ բազմաթիվ սրճարաններն լի են ինչպես տեղացիներովայնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով։ Ամռանն Կասկադը վեր է ածվում բացօթյա համերգների վայրի և ամենուր տարածվում է  մայրաքաղաքի յուրահատուկ ջերմությունն ու շունչը։

Երեկոյան վայելեք Երգող շատրվանների շոուն Հանրապետության հրապարակում, որտեղ ջուրը, լույսը և երաժշտությունը միահյուսվում են կախարդական ներկայացման մեջ՝ բաց երկնքի տակ։

Գիշերակաց Երևանում։

 

օր 6

Երևան – Արարատյան դաշտ – Խոր Վիրապ վանք – Ազատի ջրամբար – Գառնու տաճար – Գեղարդավանք (ՅՈՒՆԵՍԿՕ) – Երևան

Նախաճաշից հետո  ուղևորություն  Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ վանական համալիր։ Այստեղից բացվում է Աստվածաշնչյան Արարատ լեռան եզակի գեղեցկության համայնապատկերն՝ իր ձյունաճերմակ գագաթներով։ Սրբավայրում է  զնդանը,ուր Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել է Տրդատ թագավորի հրամանով՝ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու համար։ 301 թվականին ազատ արձակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը օծեց  հայ ժողովրդին, և քրիստոնեությունը Հայաստանում ընդունվեց  որպես պետական ​​կրոն։

Շարունակեք ճանապարհը դեպի Ազատի ջրամբար, որը Հայաստանի ամենագեղեցիկ և կարևոր նշանակության ջրամբարներից  է։ Այն  գտնվում է Արարատի մարզում՝ ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա: Կառուցված Ազատ գետի վրա, այս ջրամբարը զբաղեցնում է 2.85 քառակուսի կիլոմետր տարածք և ունի 24.5 մետր խորության:

Ուղևորություն դեպի Գառնի գյուղում գտնվող Արևի Միհր աստվածությանն նվիրված գեղեցիկ հեթանոսական  տաճար (մ.թ. 1-ին դար): Կառուցված լինելով դեպի խորը կիրճ բացվող բարձունքի վրա՝ հելենական ոճին  բնորոշ ճարտարապետությամբ,  կառույցն բնության հետ ներդաշնակ ամբողջություն է կազմում և հիացնում իր գեղեցկությամբ։

Գառնիի ամրոցը ծառայել է իբրև Արշակունիների թագավորական տան ամառային նստավայր:  Կան հունարեն գրություններ, որոնցից հետևում է, որ տաճարը կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ I թագավորի (Արշակունիների արքայատոհմ) կողմից:

Այցելություն Սուրբ Գեղարդի հազվագյուտ ժայռափոր տաճար (12-13-րդ դարեր), որն անվանակոչվել է   այստեղ երկար ժամանակ պահված  Սուրբ Գեղարդի անունով, որով ընդհատեցին Քրիստոսի  տառապանքները (այժմ մասունքը  ​​գտնվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում): Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000):

Ճաշ գյուղական ընտանիքում, մասնակցություն  թոնիրում հայկական հացի՝ լավաշի պատրաստման յուրահատուկ գործընթացին:

Վերադարձ Երևան:

Գիշերակաց Երևանում։

 

օր 7

Մեկնում

Նախաճաշից հետո տեղափոխում օդանավակայան։ Մեկնում։

Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)

ամրագրում

մեծահասակների թիվը
երեխաների թիվը